Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Նիկողոսյան — ԱՐԴ/0182/01/11
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Նիկողոսյան — ԱՐԴ/0182/01/11

Վճռաբեկ դատարանԱՐԴ/0182/01/1115 նոյեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հատկանիշներով հարուցվել է թիվ 57114711 քրեական գործը։ հանցագործության 2 Նախաքննության մարմնի կողմից 2011 թվականի սեպտեմբերի 9-ին Նվեր Անդրանիկի Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 273-րդ հոդվածի 3-րդ մասով։ 2. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2011 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճ

Ամբողջ Տեքստ

ԱՐԴ/0182/01/11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

մասնակցությամբ դատավորներ`

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ`

մասնակցությամբ`

պաշտպան`

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

2018 թվականի հուլիսի 20-ին

Տ.ՂԱԶԱՐՅԱՆԻ

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի որոշման դեմ Նվեր Անդրանիկի Նիկողոսյանի պաշտպան Տ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի

268-րդ

հոդվածի

3-րդ

մասով

նախատեսված

հատկանիշներով հարուցվել է թիվ 57114711 քրեական գործը։

հանցագործության

2

Նախաքննության մարմնի կողմից 2011 թվականի սեպտեմբերի 9-ին Նվեր Անդրանիկի Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 273-րդ հոդվածի 3-րդ մասով։

2. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2011 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով Նվեր Անդրանիկի Նիկողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 273-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, ազատազրկում`

3

(երեք)

տարի

ժամկետով,

273-րդ

հոդվածի

3-րդ

մասով`

ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝

հանցանքների

պատիժները

համակցությամբ՝

մասնակիորեն

գումարելու

ազատազրկման

միջոցով,

ձևով

նշանակված

Ն.Նիկողոսյանի

նկատմամբ

վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով։ Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ 2018 թվականի փետրվարի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) բողոք է ներկայացրել պաշտպան Տ.Ղազարյանը, որը Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Ն.Նիկողոսյանի պաշտպան Տ.Ղազարյանի կողմից բերվել է վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2011 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռում արձանագրել է. ((…) [Ա]պացուցված է համարում արարքները, որոնց կատարման մեջ

մեղադրվում է ամբաստանյալ Նվեր Անդրանիկի Նիկողոսյանը (...)։ (...)

[Ա]մբաստանյալ Նվեր Անդրանիկի Նիկողոսյանի կողմից կատարած հանցավոր արարքները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 273 հոդվածի 3-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին, ամբաստանյալի մեղավորությունը հանցանք

3

կատարելու մեջ ապացուցված է, Նվեր Անդրանիկի Նիկողոսյանը ենթակա է պատժի և պատասխանատվության կատարած հանցանքների համար (…)ե (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 187)։

6.

2018

թվականի

փետրվարի

13-ին

ներկայացված

վերաքննիչ

բողոքում

պաշտպանը խնդրել է հիմնարար խախտման հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատական ակտ` ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասով ճանաչելով և հռչակելով Ն.Նիկողոսյանի անմեղությունը: Որպես պատճառաբանություն բողոքաբերը, ի թիվս այլոց, նշել է.((...) Ստորադաս դատարանի թույլ տված նյութական իրավունքի

հիմնարար խախտումը դրսևորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի սխալ կիրառմամբ, մասնավորապես, Նվեր Անդրանիկի Նիկողոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել այնպիսի արարքի կատարման համար, որը ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով հանցագործություն չէ, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար

դրա

հիման

վրա

անձին

դատապարտելը

հանգեցրել

է

(չկա

հանցագործութուն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով (...) կանոնի խախտման (...)ե (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 12)։

7.

Վերաքննիչ

դատարանը,

վկայակոչելով

ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետը, 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 381-րդ հոդվածի 2-րդ մասը, 2018 թվականի մարտի 13-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` արձանագրելով. ((...) Նկատի ունենալով, որ Նվեր

Անդրանիկի Նիկողոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով դատավճիռը առաջին ատյանի դատարանը կայացրել է 2011 թվականի դեկտեմբերի 27-ին և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի` վերաքննիչ բողոք բերվում են` ((…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում` դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետումե, վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում չեն պահպանվել

ՀՀ

քրեական

դատավարության

օրենսդրությամբ

նախատեսված

ժամկետները, պաշտպան Տիգրան Ղազարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, ուստի այն պետք է թողնել առանց քննության (...)ե (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 28)։

4

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի` առանց քննության թողնելու մասին որոշումը հիմնավորված, պատճառաբանված և օրինական չէ։

Բողոք բերած անձը նշել է, որ հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր անձ իրավունք ունի բողոքարկելու իր նկատմամբ կայացված դատական ակտը` անկախ այն հանգամանքից, թե արդյոք տվյալ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, թե ոչ։ Ըստ բողոքի հեղինակի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներից ակնհայտ է դառնում, որ ի տարբերություն հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետի՝ նույն հիմքով վճռաբեկ բողոք բերելը որևէ ժամկետով սահմանափակված չէ, եթե այն ուղղված է անձի վիճակի բարելավմանը: Բողոքաբերի կարծիքով նման պայմաններում առաջանում է անհավասար իրավիճակ, քանի որ այն անձինք, ովքեր նախկինում բողոքարկել են իրենց վերաբերյալ կայացված դատական ակտը վերաքննիչ դատարան կարող են առանց որևէ ժամանակային սահմանափակման բողոքարկել դատական ակտը Վճռաբեկ դատարան, իսկ այն անձինք, ովքեր չեն բողոքարկել, օրինական ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիս անց զրկվում են իրենց նկատմամբ կայացված դատական ակտի վերանայման իրավունքից, որն ուղղակիորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանի համոզմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ

հոդվածի

1-ին

մասի

2-րդ

կետի

կապակցությամբ

առկա

է

սահմանադրականության խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի վերաբերյալ վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան)` նշված նորմի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. այն պայմաններում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմնարար խախտման դեպքում անձի վիճակի

բարելավման

հիմքով

վճռաբեկ

բողոք

կարող

է

բերվել

առանց

5

ժամկետի

սահմանափակման, արդյոք նույն հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք բերելու համար համապատասխան վեցամսյա ժամկետի սահմանումը չի վտանգում ՀՀ Սահմանադրությամբ

արդյունավետ

երաշխավորված

դատական

օրենքի

առջև

պաշտպանության,

բոլորի

արդար

հավասարության,

դատաքննության,

դատապարտվածի կողմից դատավճռի բողոքարկման հիմնարար իրավունքները:

12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր

ոք

ունի

իր

իրավունքների

և

ազատությունների

արդյունավետ

դատական

պաշտպանության իրավունքե:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր ոք

ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքե:

ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` (Հանցանք կատարելու համար

դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքե:

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր ոք, երբ

որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքե:

Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության

իրավունքը

կամ

դրա

իրացման

արգելք

հանդիսանալ

(տե՛ս

Սահմանադրական դատարանի` 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 որոշման 7րդ կետը),

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի

6

սահմանափակման հիմնավորում (տե՛ս Սահմանադրական դատարանի` 2016 թվականի

մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշման 7-րդ կետը),

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս

նույն տեղում),

- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմաններ սահմանելիս պետք է գերակայեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները (տե՛ս նույն տեղում),

-

վերաքննիչ

կամ

վճռաբեկ

բողոքները

վարույթ

ընդունելու

հարցում

դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն (տե՛ս Սահմանադրական դատարանի` 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690

որոշման 7-րդ կետը):

13. Խնդրո առարկա հիմնարար իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին ձևավորել է, ի թիվս այլոց, հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատական մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով (տե՛ս Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը,

գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ),

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել

որոշակի

պայմաններ,

պարզապես

պետության

կողմից

կիրառված

սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս նույն տեղում),

- դատական մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի

7

վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ),

-

դատական

մատչելիության

կարգավորումները

դադարում

իրավունքը

խախտվում

ծառայել

իրավական

են

է,

երբ

սահմանված

որոշակիության

և

արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի (տե՛ս

Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ):

14. Վերը մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը իր՝ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0056/11/17 և թիվ ՍԴ/0088/01/12 որոշումների` համապատասխանաբար 13-րդ և 14-րդ կետերում արձանագրել է.

([Դ]ատական

մատչելիության

իրավունքն

ունի

բացառիկ

նշանակություն

անձի

իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, այն հանդիսանում է ենթադրաբար

խախտված

իրավունքների

և

ազատությունների

վերականգնման

հիմնական նախապայմանը, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու (locus standi) և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքըե:

15. ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝(Բոլորը հավասար են օրենքի

առջևե:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է. (Հիմնական իրավունքների և

ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման

համար

ընտրված

միջոցները

պետք

է

համարժեք

լինեն

սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանըե: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. (Համաչափության սկզբունքի բովանդակությունից հետևում է, որ

իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է`

- պիտանի և անհրաժեշտ լինի հետապնդվող նպատակին հասնելու համար,

- հետապնդվող նպատակի հետ գտնվի համարժեք հարաբերակցության մեջ: (Պիտանիությանե չափանիշի համաձայն` միջոցը համարվում է պիտանի, եթե այն հնարավորություն

է

տալիս

հասնելու

հետապնդվող

նպատակին:

Մինչդեռ

(անհրաժեշտությանե չափանիշի դեպքում միջոցը համարվում է անհրաժեշտ, եթե օրենքով հետապնդվող նպատակը չի կարող իրացվել հավասարապես պիտանի և ավելի մեղմ միջոցով, բացի այն միջոցից, որն ընտրվել է:

8

Ինչ վերաբերում է կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի համարժեք հարաբերակցությանը, ապա այն նշանակում է, որ միջամտության սահմանների խորությունը չպետք է անհամարժեք լինի սահմանափակվող հիմնական իրավունքի արժեբանական նշանակությանը և կշռին: Այլ կերպ` կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև պետք է լինի արդարացի հավասարակշռություն, կիրառվող միջոցը հետապնդվող նպատակին հասնելու համար չպետք է լինի չափից ավելի խիստ` շրջանցելով այդ նույն նպատակին նվազագույն ջանքերի գործադրմամբ այլ միջոցներով հասնելու ողջամիտ հնարավորություններըե (տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մարտի

20-ի

թիվ

ԵԿԴ/0056/11/17

և

թիվ

ՍԴ/0088/01/12

որոշումների

համապատասխանաբար 15-րդ և 16-րդ կետերը):

16. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` (1. Ոչ ոք չի կարող կրկին

դատվել նույն արարքի համար: 2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե (…) գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրաե:

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիային կից թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝

(1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ

դատվի

հանցագործության

արդարացվել

է

կամ

քրեական

կապակցությամբ,

կամ

դատավարության

կարգով

որի

արդեն

դատապարտվել

համար

այդ

նա

պետության

պատժվի

այն

վերջնականապես

օրենքին

և

քրեական

դատավարությանը համապատասխան։

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե (…) նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրաե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն`

(Սույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում

է

սահմանադրորեն

հավասարակշռությունըե:

պաշտպանվող

շահերի

անհրաժեշտ

9

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`

(Վերաքննության

կարգով

բողոքարկման

ենթակա

են՝

(...)

Առաջին

ատյանի

դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունըե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` (Վերաքննիչ բողոք բերվում են՝ (…) սույն օրենսգրքի 3761 հոդվածի 2-րդ

կետով նախատեսված դեպքում՝ դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետումե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված դեպքերում անձի

վիճակի բարելավման հիմքով վճռաբեկ բողոք կարող է բերվել առանց ժամկետի սահմանափակման, իսկ անձի վիճակի վատթարացման հիմքով` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետումե։

Նշված իրավադրույթների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի

21-րդ

բարելավման

հոդվածի

հիմքով

սահմանափակում

չի

6-րդ

մասով

սահմանված

վճռաբեկ

բողոք

բերելու

համար

ըստ

էության,

նախատեսել,

ինչը,

դեպքում

որևէ

անձի վիճակի

ժամկետային

պայմանավորված

է

արդարադատության շահով և անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն հիմնարար խախտման դեպքում անձի վիճակի բարելավման հիմքով վճռաբեկ բողոքի, որի ներկայացման համար չի սահմանվել որևէ ժամկետային սահմանափակում, նույն հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք բերելու համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ: Այլ կերպ՝ դատական ատյաններով պայմանավորված՝ վերանայման նույն եղանակի հանդեպ բողոքարկման ժամկետների հարցում օրենսդիրը դրսևորել է տարբերակված մոտեցում: Արդյունքում ստացվում է, որ եթե անձն իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտը մինչև վերջինիս օրինական ուժի մեջ մտնելը նախկինում բողոքարկել է վերադասության կարգով, ապա կարող է առանց ժամկետային սահմանափակման հիմնարար խախտման հիմքով ներկայացնել վճռաբեկ բողոք: Իսկ այն անձը, ով նախկինում չի բողոքարկել

10

Առաջին ատյանի դատարանի համապատասխան դատական ակտը, և այն մտել է օրինական ուժի մեջ, ապա վեցամսյա ժամկետի ավարտից հետո զրկվում է հիմնարար խախտման

հիմքով

ՀՀ

վերաքննիչ

քրեական

դատարան

բողոք

բերելու

հնարավորությունից: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդպիսի տարբերակված մոտեցումը չի կարող արդարացվել: Ընդ որում, վերոգրյալից հետևում է նաև, որ ի տարբերություն ՀՀ վճռաբեկ դատարան բողոք բերելուն՝ օրենսդիրը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքի ներկայացման ավելի լայն սահմանափակումներ է նախատեսել, ինչը չի բխում նաև դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի տրամաբանությունից:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Նիկողոսյանի վերաբերյալ

Առաջին

ատյանի

դատարանի`

2011

թվականի

դեկտեմբերի

27-ի

դատավճիռը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան չի բողոքարկվել, և մտել է օրինական ուժի մեջ։ 2018 թվականի փետրվարի 13-ին պաշտպան Տ.Ղազարյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան` խնդրելով հիմնարար խախտման հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատական ակտ` ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասով ճանաչելով և հռչակելով Ն.Նիկողոսյանի անմեղությունը։ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետը, 379-րդ հոդվածի 1-ին մասի 2րդ կետը և 381-րդ հոդվածի 2-րդ մասը, 2018 թվականի մարտի 13-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության (տե՛ս սույն որոշման 5-7-րդ կետերը)։

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այն պայմաններում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմնարար խախտման դեպքում անձի վիճակի բարելավման հիմքով վճռաբեկ բողոք կարող է բերվել առանց ժամկետի սահմանափակման, նույն հիմքով ՀՀ վերաքննիչ

քրեական

դատարան

բողոք

բերելու

համար

վեցամսյա

ժամկետի

սահմանումը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության,

արդյունավետ

դատական

պաշտպանության,

արդար

դատաքննության, դատապարտվածի կողմից դատավճռի բողոքարկման հիմնարար իրավունքները:

11

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ներկայումս շրջանառության մեջ գտնվող ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի 404-րդ հոդվածի 5րդ մասից հետևում է, որ դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը փաստելու պահանջով մեղադրական դատավճռի բացառիկ վերանայումը թե՛ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, թե՛ ՀՀ վճռաբեկ դատարանում ժամկետներով սահմանափակված չէ:

19. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր կասկածներ ունի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 69-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության առնչությամբ, և գտնում է, որ սույն գործի լուծումը հնարավոր է միայն այդ իրավանորմի կիրառման

միջոցով:

Ուստի

հաշվի

առնելով,

որ

սահմանադրական

արդարադատությունն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան` կիրառման ենթակա նորմի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

20. Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, (Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 23-րդ և 71-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով, 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Նվեր Անդրանիկի Նիկողոսյանի պաշտպան Տ.Ղազարյանի բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` միջնորդելով որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 69-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցն այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքում անձի վիճակի բարելավման հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք բերելու համար վեցամսյա

ժամկետի

սահմանումը

վտանգում

է

սահմանադրաիրավական

համապատասխան նորմերով ամրագրված անձի հիմնարար իրավունքները:

12

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 նոյեմբերի, 2018 թ.
Գործի #:
ԱՐԴ/0182/01/11
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել