ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 16-րդ և 17-րդ կետերը «դրամական միջոցների» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվների» բառով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին կետով․ «17.1) կրիպտոակտիվ՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվ, այդ թվում՝ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվ, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով արժեթղթի կամ ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի իմաստով ֆոնդի փայի (բաժնետոմսի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների և «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի իմաստով բանկային ավանդի (բանկային ավանդի պայմանագրի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների.»․ 3) 38-րդ կետը «գուդվիլից» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվներից» բառով: Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով. « Հոդված 16.1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները 1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքը որոշվում է կրիպտոակտիվի ձեռքբերման, ստացման (այդ թվում՝ անհատույց) օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Կառավարության սահմանած ցանկում ներառված բորսաներից Կառավարության սահմանած կարգով որոշված բորսայի կողմից ԱՄՆ դոլարով կամ եվրոյով հրապարակված կրիպտոակտիվի գնի նկատմամբ այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:»: Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մասով. «15. Կրիպտոակտիվների օտարման գործարքների մասով եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ինչպես նաև կրիպտոակտիվների ձեռքբերման ծախսերը կարող են փաստաթղթավորվել նշված գործարքները հիմնավորող՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով:»: Հոդված 4. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝ 1) «գ» ենթակետը «ակտիվի» բառից հետո լրացնել «, ֆինանսական ակտիվի, կրիպտոակտիվի» բառերով․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով. «ե) «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը.»: Հոդված 5. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59-րդ կետով. «59) կրիպտոակտիվի օտարումը:»: Հոդված 6. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով. «11) կրիպտոակտիվի օտարման գործարքի դեպքում կրիպտոակտիվի սկզբնական արժեքի այն մասը, որը գերազանցում է կրիպտոակտիվի օտարման գործարքի դիմաց հաշվեգրված եկամտի գումարը:»: Հոդված 7. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում «(այդ թվում՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների)» բառերը փոխարինել «(այդ թվում՝ հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, կրիպտոակտիվների)» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 16-րդ կետը «օտարումից ստացվող եկամուտները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն մասի 16.1-ին կետով սահմանված՝ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտները, ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտները» բառերով․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով. «16.1) կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտները, բացառությամբ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների.»։ Հոդված 9. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝ 1) 9-րդ մասի «11-րդ մասով» բառերը փոխարինել «9.1-ին և 11-րդ մասերով» բառերով․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով. «9.1. Էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է մեկ տոկոս դրույքաչափով:»: Հոդված 10. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը և 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը «ապահովագրական բրոկերները,» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք,» բառերով: Հոդված 11. Օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասը «ակտիվների» բառից հետո լրացնել «, ֆինանսական ակտիվների, կրիպտոակտիվների» բառերով: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-175-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-175-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.07.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 29.05.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.06.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.07.2025 Հիմնական ակտ 29.05.2025, ՀՕ-175-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-175-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
