ՎԴ/8860/05/20
Ամփոփում
քննելով «ՈՍԿԵ ՍԵՐ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.11.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ Ընկերության հայցի ընդդեմ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ Հանձնաժողով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 08.09.2020 թվականի ««ՈՍԿԵԵ ՍԵՐ» սահմանափակ ։պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշումը վերացնելու (անվավեր ճանաձելու) պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դ
Ամբողջ Տեքստ
ՀԶ, ՅԵՐ»
ՄԹՔԽԱԿ Աի
ԱՆ
ՀՀՏ5ր Ք 28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/8860/05/20
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/8860/05/20
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան
Դատավորներ՝ Հ. Խաչատրյան
Կ. Մաթնոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՈՍԿԵ ՍԵՐ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.11.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ Ընկերության հայցի ընդդեմ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ Հանձնաժողով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 08.09.2020 թվականի ««ՈՍԿԵԵ ՍԵՐ» սահմանափակ ։պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշումը վերացնելու (անվավեր ճանաձելու) պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 08.09.2020 թվականի ««ՈՍԿԵ ՍԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշումը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Ազրոյան) (այսուհետ՝ Դատարան) 23.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.11.2023 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ՝ Դատարանի 23.02.2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ՝ Միքայել Դանիելյան, Վարդան Վարդանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հանձնաժողովը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Գեղամ Գնորգյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Էին մասը, 50-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ ն 45-րդ հոդվածները, 57-րդ հոդվածի Լին մասը, «Տետեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի' իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ հոդվածը, 1-րդ հոդվածի Էին ն 2-րդ մասերը, 14-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 1-ին մասը, 30-րդ հոդվածի 10-րդ մասը, 3-րդ հոդվածի Էին ն 2-րդ մասերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի Լին մասի Լին կետը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման հիմքում դրվել է մի ապացույց՝ փորձարկման արձանագրությունը, որի արժանահավատությունը կասկածի տակ դնելու վերաբերյալ գործում առկա են մի շարք փաստական հանգամանքներ, ինչպես նան այն ձեռք է բերվել վարչական վարույթից դուրս, սակայն, անհասկանալիորեն Վերաքննիչ դատարանի կողմից գնահատվել է որպես վարչական վարույթի նյութ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հանձնաժողովն Ընկերության կողմից ենթադրաբար արտադրված ապրանքի փորձաքննությունը նշանակել է մինչն վարչական վարույթ հարուցելու մասին որոշում ընդունելն ու Ընկերությանը վարույթին մասնակից դարձնելը: Վարչական մարմինը պարտավոր էր ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա փաստական հանգամանքները, ինչը կարող էր կատարվել բացառապես արդեն իսկ հարուցված վարչական վարույթի ընթացքում՝ վարույթի մասնակիցների ներգրավմամբ փորձաքննություն նշանակելով, ինչն էլ իր հերթին հնարավորություն կընձեռեր վարույթի մասնակիցներին իրացնելու «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածում վկայակոչված իրենց իրավունքները, այն է՝ վարչական մարմնի կողմից փորձագետ նշանակելու մասին ծանուցվելու իրավունք, փորձագետի կողմից կատարվող գործողություններին ներկա գտնվելու իրավունք, փորձագիտական եզրակացության վերաբերյալ փորձագետից պարզաբանում պահանջելու իրավունք ն այն: Նշված իրավունքների իրացումը
3
չապահովելով՝ Հանձնաժողովը չի ապահովել վարչական մարմնի առջն հայցվորի արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի իրացումը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական վարույթի նյութ կարող են հանդիսանալ միայն այդ վարչական վարույթի հարուցումից հետո սահմանված կարգով ձեռք բերված փաստաթղթերը, քանի որ վարչական մարմինը, նան օրինականության սկզբունքով առաջնորդվելու պարտականություն ունենալով Ա սահմանափակված լինելով այդ սկզբունքով, պարտավոր է գնահատել ոչ թե գործում պատահականորեն կամ կամայականորեն հայտնված ապացույցները, այլ գործում առկա ն սահմանված կարգով ձեռք բերված ապացույցները:
Սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի հարուցման որոշմանը նախորդող գործողությունները (նախաձեռնությունները) համարվում են վարչական վարույթի նյութ, իսկ ընդամենը մի քանի պարբերություն այն կողմ, ըստ էության, արձանագրել է, որ մինչն վարույթի հարուցումն իրականացված գործողությունների արդյունքում ձեռք բերված նյութերը չեն կարող հանդիսանալ Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի նյութ, քանի որ դրանք իրականացվել են քննարկվող վարչական վարույթից դուրս:
Փաստորեն, ստացվում է մի իրավիճակ, երբ Վերաքննիչ դատարանը, նույն դատական ակտով տալով իրարամերժ կարծիքներ, չի կարողանում հստակեցնել այն հարցի պատասխանը, թե ի վերջո՝ փորձարկման արձանագրությունը պե՞տք է համարել Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի նյութ, թե՝ ոչ:
Բացի այդ, հայցվոր կողմը կասկածի տակ է դրել «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 1271 փորձարկման արձանագրությունում արտահայտված արդյունքերը, որոնք թեկուզ մեկ բառով քննարկման առարկա չեն դարձվել Վերաքննիչ դատարանի կողմից, ինչը նս պետք է հանգեցնի բողոքարկվող դատական ակտի բեկանմանը: Այսպես՝
- Հանձնաժողովի աշխատակիցները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից ն չունենալով վերցված նմուշները լաբորատորիա ուղարկելու իրավասություն՝ կատարել են այդպիսի գործողություն,
- «Հանձնաժողովի կողմից փորձաքննության ներկայացված ապրանքները չեն հանդիսացել հայցվոր Ընկերության արտադրանքը, իսկ հակառակը վկայող փաստեր առկա չեն գործի նյութերում,
- Հանձնաժողովի կողմից փորձաքննությանը նախորդած նմուշառման ն նմուշի փորձարկման նախապատրաստման ամբողջ գործընթացը կատարվել է առանց համապատասխան պահանջների (ԳՕՍՏ 26809.1-2014) պահպանման:
Վարչական վարույթից դուրս իրականացված փորձարկման արձանագրությունը կարող էր առավելագույնը հիմք հանդիսանալ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու համար ն չէր կարող հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Տվյալ դեպքում Հանձնաժողովն Ընկերության նկատմամբ վարչական վարույթն իրականացրել է թույլատրելի առավելագույն ժամկետների խախտմամբ, ն հետնապես վիճարկվող որոշումն ընդունվել է այդ ժամկետների սահմանազանցման արդյունքում, ինչը նս անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
4
Բացի այդ, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/12138/05/18 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածին տվել է բողոքարկվող դատական ակտով արտահայտված դիրքորոշումից տարբերվող ն հայցվորի արտահայտած դիրքորոշմանը համահունչ մեկնաբանում: Ընդ որում, ինչպես թիվ ՎԴ/2138/05/18 վարչական գործով, այնպես էլ սույն վարչական գործով նախագահող դատավոր է հանդես եկել Արթուր Պողոսյանը: Այսինքն, թվով երկու տարբեր դատական գործերով նույն նախագահող դատավորի կողմից, նույն իրավանորմի վերաբերյալ տրվել է իրարից էապես տարբերվող ն միմյանց հակասող մեկնաբանություն տվյալ գործերով տարբեր կերպ կանխորոշելով գործի լուծումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.11.2023 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 23.02.2022 թվականի վճռին:
2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Սուն գործով փորձարկման արձանագրություը եղե է Հանձնաժողովի նախաձեռնության համար հիմք հանդիսացած փաստաթուղթ, որն ընդգրկվել է վարչական վարույթի նյութերում՝ կազմելով դրանց մաս: Հետնաբար հայցվորի փաստարկն առ այն, որ փորձարկման արձանագրությունը ձեռք է բերվել մինչն վարչական վարույթը ն չի կարող դրվել թիվ 336-Ա որոշման հիմքում, անհիմն է:
Հանձնաժողովը կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում գրությամբ տեղեկություն պահանջելիս վարչական ակտ կայացնելու նպատակ չի հետապնդել, ն միայն փորձաքննության արդյունքները ստանալուց հետո Հանձնաժողովը գործողություններ է ձեռնարկել վարչական վարույթի հարուցման ուղղությամբ: Արդյունքում Հանձնաժողովի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանն ուղղված գործողությունը հենց Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելն է: Այլ կերպ ասած՝ վարչական վարույթ հարուցելու մասին որոշման ստորագրումը հենց այն գործողության կատարումն է, որն ուղղված է վարչական ակտի ընդունմանը: Այսպիսով, վարչական վարույթի սկիզբ է համարվում ոչ թե 18.05.2020 թվականը, այլ 30.06.2020 թվականը` վարչական վարույթ հարուցելու օրը, ուստի Հանձնաժողովի կողմից պահպանվել է օրենքով սահմանված վարչական վարույթի իրականացման 90-օրյա ժամկետը:
Ըստ այդմ՝ ներկայացված վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է ն ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
7 Հանձնաժողովի նախագահի 05.06.2020 թվականի թիվ 80-Ա հրամանով հրամայվել է «Էրիռուս» ՍՊԸ-ում իրականացնել հսկիչ գնում (հատոր ք-ին, գ.թ. 157).
2) Հանձնաժողովի 08.06.2020 թվականի թիվ 80 արձանագրության համաձայն՝ «Էրիռուս» ՍՊԸ-ում իրականացված հսկիչ-գնման արդյունքում, ի թիվս այլնի, ձեռք է բերվել
5
4562կգ քաշով 49 տոկոս յուղայնությամբ Ընկերության արտադրության «Արդենիս» անվանումով լոռի պանիր (հատոր 1-ին, գ.թ. 153-155).
3) «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության տնօրենին հասցեագրված Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի 11.06.2020 թվականի թիվ ԱՎ-2375 գրությամբ խնդրվել է յուղայնության աստիճանի (տոկոսի ն բուսական յուղերի առկայության պարզման վերաբերյալ փորձաքննության ենթարկել, ի թիվս այլնի, նան 80/3 ծածկագրով ապրանքը, որը 08.062020 թվականին իրականացված հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքների աղյուսակի 3-րդ համարի տակ հանդիսանում է արտադրող Ընկերության «Լոռի» տեսակի պանիրը (հատոր 1-ին, գ.թ. 150, գ.թ. 146-147).
4) «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության 24.06.2020 թվականի թիվ 1271 փորձարկման արձանագրության համաձայն՝ 80/3 նմուշի ապրանքի մեջ առկա է բուսական յուղ, ինչը չի համապատասխանում ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված պանրի բնութագրին Ա անվանմանը (հատոր 1-ին, գ.թ. 142-144).
5) 5 «Հանձնաժողովի 30.06.2020 թվականի ««Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին» թիվ 267-Ա որոշմամբ որոշվել է Ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ հարուցել վարչական վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 139-141.
6) Հանձնաժողովի 08.09.2020 թվականի ««Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ սպատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշմամբ որոշվել է Ընկերության նույն որոշմամբ նկարագրված գործողություններն ու վարքագիծը որակել որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն՝ հասարակության մոլորեցում: Օրենքի խախտման համար Ընկերության նկատմամբ նշանակել տուգանք 4.559.922 ՀՀ դրամի չափով (..) (հատոր 1-ին, գթ. 18-22, 59-63):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առնվազն մեկ այլ, մասնավորապես՝ թիվ ՎԴ/12138/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միննույն նորմը՝ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի, 30-րդ հոդվածի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ հոդվածի
6
10-րդ մասի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորված պատշաճ վարչարարության իրավունքի համատեքստում հարկ է համարում անդրադառնալ Հանձնաժողովի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու (հարուցման փուլ), ինչպես նան վարչական վարույթի ընթացքում (ընթացիկ փուլ) փորձագետի եզրակացության՝ որպես թույլատրելի ապացույցի, հելրազոտելու ն գնահատելու առանձնահատկություններին:
1) ՀՀ Սահմանադրության՝ «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով ն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկություններին, նշել է, որ վարչարարության հիմունքների, վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների ն անձանց միջն ծագած հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է նան, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքներով ն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով: Այլ խոսքով, օրենսդիրը չի բացառում վարչական վարույթների առանձին տեսակների նկատմամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ այդ հարաբերությունները կարգավորված չլինեն հատուկ օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը վարչական վարույթին վերաբերող հատուկ օրենքներում նախատեսել է հատուկ կարգավորումներ, ապա իրավասու վարչական մարմինները պարտավոր են կիրառել հատուկ օրենքը (տես, «Եվրոթերմ ՓԲԸ»-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/1567/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30042015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական մրցակցություն պաշտպանող ն խրախուսող, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովող, ձեռնարկատիրության զարգացմանը ն սպառողների շահերի պաշտպանությանը նպաստող հատուկ օրենք է հանդիսանում
7
«Տնտեսական մրցակցության սպաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (այսուհետ՝ Օրենք), սահմանվել են Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը, հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կասեցնելու ն վերսկսելու, վարույթը կարճելու հիմքերը, ինչպես նան վարչական ակտ ընդունելու, հասցեատիրոջը կամ հասցեատերերին հանձնելու ն ընդունված վարչական ակտն ուժի մեջ մտնելու ու դրա բողոքարկման կարգը՝ այդ թվում ժամկետը (Օրենքի 30-րդ հոդված):
Միննույն ժամանակ Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով նախատեսված են վարչական վարույթի իրականացման, վարչական ակտի ընդունման, ուժի մեջ մտնելու, բողոքարկման կամ հարկադիր կատարման այլ կարգ ն ժամկետներ, քան այլ օրենքներով, ապա գործում են նույն օրենքի դրույթները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում բացակայում են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի հարուցման կարգի վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներ, ուստի այդ հարցը ենթակա է լուծման «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգին համապատասխան: Այսպես.
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝
ա) անձի դիմումը, բողոքը.
բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նուն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկով գտել է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, ն այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է՝ վարչական ակտի ընդունումը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունն ընդդեմ «Գնորգ-Ա» ՍՊԸ-ի թիվ 3-918(5Դ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտն ընդունվում է վարչական մարմնի հատուկ գործունեության արդյունքում, որը կոչվում է վարչական վարույթ: Օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում սպառիչ կերպով թվարկել է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող հանգամանքները. դրանք են՝ (1) ֆիզիկական ն իրավաբանական անձանց դիմումը կամ
8
բողոքը ն (2) վարչական մարմնի նախաձեռնությունը: Ընդ որում, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով վարչական մարմնին համապատասխան վարչական ակտ ընդունելու իմպերատիվ կամ հայեցողական լիազորություն վերապահված լինելու դեպքում: Իրացնելով իր այդ լիազորությունը վարչական մարմինը հարուցում է վարչական վարույթ, որը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (տես, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուրների կոմիտեն ըեդդեմ «Էդ-Վան» ՍՊԸի թիվ ՎԴ/0883/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով նան ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ գտել է, որ վարչական մարմինն իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ միայն վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջի, դրանից բխող անհրաժեշտության կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորության առկայության դեպքում, քանի որ վարչական մարմինների հիմնական գործառութային նպատակը ՀՀ Սահմանադրության ն օրենքների իրականացումն է (կատարումը) իրավական պետության սկզբունքներին ն կանոններին համապատասխան:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ օրենսդիրը վարչական մարմնին իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու իրավասություն է տվել միայն այն դեպքում, երբ առկա է վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջ, դրանից բխող անհրաժեշտություն կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորություն: Ընդ որում, որպես վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օր, օրենսդիրը դիտարկել է վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողությունն (գործողությունները) սկսելու օրը, որին փաստորեն հաջորդում է գործի քննարկման հետ կապված օրենքով նախատեսված գործառույթների իրականացումը (ընթացիկ փուլ) ն վարչական ակտի ընդունումը (եզրափակիչ փուլ): Այսինքն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը չի կարող եզրափակվել այլ կերպ, քան վարչական ակտի ընդունմամբ (տե՛ս, «էյ Քեյ էյ Ջի» ՍՊ ընկերության տեօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմեի թիվ ՎԴ/1082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը մեկնարկում է վարչական մարմնի այն գործողության կատարմամբ, որը նպատակամղված է վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու փաստի մասին վկայում է այն գործողությունը, որի կատարմամբ վարչական մարմինն արտահայտում է վարչական ակտ ընդունելու իր նպատակը (տե՛ս, «Անտիպա» ՍՊ ընկերություն ըեդդեմ ՀՀ պետական եկամուրտեերի կոմիտեի թիվ ՎԴ/0654/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2022 թվականի որոշումը):
9
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ արձանագրում է, որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օրը վարչական մարմնի կողմից այն գործողության կատարման օրն է, որը միտված է, նպատակամղված է վարչական ակտի ընդունմանը, ուստի վարչական վարույթը համարվում է հարուցված այն օրը, երբ վարչական մարմինն իրականացրել է կոնկրետ գործողություն, որն ակնհայտորեն միտված է վարչական ակտի ընդունմանը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օրն օրենսդիրը որնէ կերպ չի պայմանավորել վարչական մարմնի կողմից վարչական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու հանգամանքով: Նման մեկնաբանությունը ոչ միայն չի բխում «Վարչարարության հիմունքների նե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից, այլն ուղղակի հակասում է դրան: Մասնավորապես, վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օրը պայմանավորելով վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողության (գործողությունների) կատարմամբ՝ օրենսդիրը, որպես ֆիզիկական ն իրավաբանական անձանց իրավունքների ն օրինական շահերի արդյունավետ պաշտպանության պատշաճ երաշխիք, սահմանել է հարուցված վարչական վարույթի այն առավելագույն ժամկետը, որի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է եզրափակել այդ վարույթը՝ ընդունելով համապատասխան վարչական ակտը: Հակառակ դեպքում վարչական մարմինը գործնականում կարող է առանց ժամկետային որնէ սահմանափակման սկսել ն իրականացնել վարչական ակտի ընդունմանն ակնհայտորեն միտված գործողություններ ն միայն այդ գործողությունների ավարտից հետո կայացնել վարչական վարույթ հարուցելու մասին որոշում արհեստականորեն երկարաձգելով վարչական վարույթի օրենքով սահմանված ժամկետը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելը պայմանավորելով վարչական ակտի ընդունմանը միտված, նպատակամղված գործողություն կատարելու հանգամանքով՝ օրենսդիրը բնավ չի կարնորել հարուցված վարչական վարույթի եզրափակումն անպայմանորեն միջամտող վարչական ակտի ընդունմամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթը կարող է եզրափակվել ցանկացած ձնի՝ այդ թվում` միջամտող, բարենպաստ կամ զուգորդվող վարչական ակտի ընդունմամբ: Հետնաբար, վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողության (գործողությունների) կատարումն ինքնին չի վկայում բացառապես միջամտող վարչական ակտի հնարավոր ընդունման մասին, բայց ն չի բացառում դրա ընդունումը, ուստի ֆիզիկական Ա իրավաբանական անձինք վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունմանը նպատակամղված որնէ գործողության սկսման պահից կարող են իրացնել վարչական վարույթի ընթացիկ փուլում իրենց իրավունքների ն օրինական շահերի պաշպանությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օրը վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողությունը (գործողությունները) սկսելու օրն է:
10
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ՝ 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 30-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանվել է Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման հատուկ ժամկետ՝ առավելագույնը 90 օր, հետնաբար Հանձնաժողովը պարտավոր է վարչական վարույթը եզրափակել վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողությունը (գործողությունները) սկսելու օրվանից սկսած առավելագույնը 90-օրյա ժամկետում:
2) «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն. օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 2-րդ գլխում (հոդվածներ 4-12) ամրագրվել են վարչարարության հիմնարար սկզբունքները 6Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետնել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:
Անդրադառնալով վերոգրյալ իրավակարգավորումներին ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեությունում «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով ն օրենքով, ինչը դրսնորվում է նան օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին) Ա օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որնէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով): Վարչարարություն իրականացնող բոլոր մարմինները պարտավոր են պահպանել վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից առավել մեծ նշանակությամբ, թերնս, առանձնանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4րդ հոդվածում ամրագրված վարչարարության օրինականության սկզբունքը: Այն իրավական պետության հիմնաքարերից մեկն է, քանի որ, եթե վարչական մարմինները գործում են ոչ թե իրավաչափորեն, այլ կամայականորեն, ապա մյուս սկզբունքների պահպանումն այլնս իմաստազրկվում է (տես, «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով օրինականության սկզբունքին ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այս սկզբունք ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի ՀՀ Սահմանադրության ն օրենքի
11
վրա. (...): Օրինականության սկզբունքը բացառիկ կարնոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տես, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում նան փաստել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որնէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում նան այ իրավական ակտով (տես, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/1193/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
«Վարչարարության հիմունքների Ան վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ նե օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների Ան վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացուց գնահատում է գործում առկա .բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նան այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի ն անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման ն գնահատման համար:
Վերոգրյալ՝։ իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվություեը ն օբյեկտիվություն 35 ապահովելու պարտականությունը դնելով վարչական մարմնի վրա՝ օրենսդիրը միաժամանակ վերջինիս օժտել է ապացույցներ ձեռք բերելու լիազորությամբ: Ըստ այդմ վարչական մարմինն է որոշում, թե գործի փաստական հանգամանքների բազմակողմանի ն օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով կոնկրետ ինչ ապացույցներ է անհրաժեշտ ներգրավել վարույթում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների ներգրավվումը, սակայն, պետք է իրավական առումով թույլատրելի լինի: Անթույլատրելի ապացույցները, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, չեն կարող վարչական վարույթի ընթացքում հետազոտման առարկա դառնալ, դրանցով չեն կարող հաստատվել կամ հերքվել ապացուցման ենթակա հանգամանքները: Ի վերջո անթույլատրելի ապացույցները չեն կարող դրվել վարչական ակտի հիմքում:
Սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ փորձագետի եզրակացության` որպես ապացույցի ինքնուրույն տեսակի, վարչական վարույթում ներգրավելու, հետազոտելու ն գնահատելու առանձնահատկություններին: Այսպես.
12
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե փաստական հանգամանքների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձագետ, ապա վարչական մարմինն այդ հարցով դիմում է համապատասխան կազմակերպության ղեկավարին կամ համապատասխան անձին՝ այդ մասին ծանուցելով վարույթի մասնակիցներին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն որպես փորձագետ` կարող է նշանակվել համապատասխան բնագավառի գիտելիքներին տիրապետող անձը: Փորձագետն իր ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնում է եզրակացություն:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել փորձագետի կողմից կատարվող գործողություններին, եթե ներկա գտնվելը չի խոչընդոտի փորձաքննությանը:
Նույն հոդվածի 4րդ մասի համաձայն՝ վարչական մարմնի կամ
վարույթի մասնակիցների պահանջով փորձագետը պետք է լրացուցիչ պարզաբանումներ տա փորձագիտական եզրակացության վերաբերյալ:
Վերոշարադրյալ իրավական նորմերի համակարգված վերլուծության լուսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագետի եզրակացությունը վարչական վարույթում համարվում է ապացույցի ինքնուրույն տեսակ, որը պարտադիր կերպով պետք է ձեռք բերվի կոնկրետ այն վարչական վարույթի ընթացքում, որում քննարկվող փաստական հանգամանքների ուսումնասիրման համար էլ առաջացել է փորձագետ նշանակելու անհրաժեշտություն: Այսինքն՝ փորձագետ կարող է նշանակվել բացառապես վարչական վարույթ հարուցելուց հետո, որի մասին վարչական մարմինը պարտավոր է, ի թիվս այլոց, ծանուցել նան վարույթի մասնակիցներին ն միայն այդ պարագայում փորձագետի եզրակացությունը կհանդիսանա թույլատրելի ապացույց քննվող գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելու կամ հերքելու համար: Ընդ որում, վարույթի մասնակիցները կարող են ներկա գտնվե փորձագետի կողմից կատարվող գործողություններին՝ չխոչընդոտելով փորձաքննությանը, ինչպես նան կարող են պահանջել, որ փորձագետը լրացուցիչ պարզաբանումներ տա փորձագիտական եզրակացության վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի իրավակարգավորումները բացառում են վարչական վարույթ հարուցելուց առաջ ձեռք բերված փորձագետի եզրակացությունը վարչական վարույթում ներգրավելու իրավական հնարավորությունը, ուստի վարչական վարույթ հարուցելուց առաջ ձեռք բերված փորձագետի եզրակացությունը չի կարող հետազոտման առարկա դառնալ վարչական վարույթի ընթացքում, դրանով չեն կարող հաստատվել կամ հերքվել ապացուցման ենթակա հանգամանքները:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագետի եզրակացությունը կարող է համարվել թույլատրելի, որպես ապացույցի ինքնուրույն տեսակ հետազոտվել ու գնահատվել վարչական վարույթի ընթացքում ն դրվել վարչական ակտի հիմքում միայն այն պարագայում, եթե փորձագետի եզրակացությունը ձեռք է բերվել վարչական վարութ հարուցելուց հետո, վարչական վարույթի ընթացիկ փուլում «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով
13
սահմանված կանոնների պահպանմամբ վարչական մարմնի կողմից փորձագետ նշանակելու արդյունքում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Հանձնաժողովի 08.09.2020 թվականի ««ՈՍԿԵ ՍԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշումը:
Դատարանը հայցը բավարարել է՝ արձանագրելով հետնյալը. «(.) Հանձնաժողովի կողմից 30.06.2020թ. թիվ 267-Ա որոշման կայացումը այն գործողության սկիզբն է, որե ուղղված է վարչական ակտի ընդունմանը, քանի որ մինչն փորձաքննության արդյունքները ստանալը Հանձնաժողովը չէր կարող ենթադրել Հայցվորի կողմից Օրենքի հնարավոր խախտման մասին, որից հաշվված էլ 90 օրվա ընթացքում վարչական մարմեի կողմից կայացվել է վարչական ակտ: Վերոգրյալով պայմանավորված' Դատարանը գտնում է, որ Հանձեաժողովի կողմից պահպանվել են վարչարարություն իրականացնելու 90-օրյա ժամկետը, որպիսի պայմաններում Հայցվորի Լին փաստարկն անհիմե է: (..) թեն «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերությանը հանձեարարված փորձաքննությունը կատարվել է մինչն վարչական վարույթի հարուցումը, որի եպատակն է եղել պարզելու, թե արդյոք առկա է եղել Օրենքի խախտում, թե ոչ, ն միայն առկայության դեպքում նոր պետք է հարուցվեր վարչական վարույթ, ն բեական է, որ մինչն վարչական վարույթի հարուցումը Հայցվոր ընկերությունը վարչական վարույթի կողմ չի հանդիսացել, ուստի ն չեր կարող ներգրավված լինել փորձաքնեության իրականացմանը, սակայե Դատարանը գտեում է, որ վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր էր նս մեկ փորձաքննություն նշանակել ն դրանով հնարավորություն տալ կողմին մասնակից դարձվել փորձաքնեությանը (անկախ կողմի միջնորդությունից): Վերը եշված իրավական նորմերի ն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո դիտարկելով «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ըեկերության 24.06.2020թ. թիվ 1271 փորձարկման արձանագրությունը' Դատարանն արձանագրում է, որ եշյալ փորձաքենությունն ըստ էության իրականացվել է մինչն վարչական վարույթի հարուցումը, հետնաբար այն վարչական վարույթի նյութ չի կարող հանդիսանալ, քանի որ վարչական վարույթի նյութեր կարող են հանդիսանալ բացառապես վարչական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցները»:
Վերաքննիչ դատարանը, ամբողջությամբ բավարարելով Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը ն փոփոխել է այն՝ հայցն ամբողջությամբ մերժել է: Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(...) Հանձեաժողովի նախաձեռնության համար հիմք հանդիսացած փաստաթուղթը (փաստաթղթերը ն մյուս նյութերը (ծանուցումներ, միջեորդություններ, գրություններ, տեղեկանքեեր ն այլն) հանդիսանում են վարչական վարույթի եյութ, որոնք կարող են դրվել վարչական վարույթն եզրափակող վարչական ակտի հիմքում: (...) «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության 24.06.2020 թվականի թիվ 1271 փորձարկման արձանագրությունը հանդիսացել է Հանձնաժողովի նախաձեռնության համար հիմք հանդիսացած փաստաթուղթ, որն ընեդգրվել է վարչական վարույթի եյութերում' դրանց
14
մաս կազմելով Նման պարագայում Վերաքենիչ դատփարանե անհիմե է գնահատում մոտեցումնե այն մասին, որ նշյ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/8860/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
