ՎԴ/7238/05/22
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.09.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ 13.10.2022 թվականի թիվ 4218521 արձանագրությունն անվավեր ճանաձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 13.10.2022 թվականի թիվ 4218521 արձանագրությունը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր
Ամբողջ Տեքստ
Մ-Ն
ա ԱՆՀ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/7238/05/22
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/7238/05/22
Նախագահող դատավոր՝ Ռ. Մախմուդյան
Դատավորներ՝ Կ. Ավետիսյան
Ս. Հովակիմյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի դեկտեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.09.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ 13.10.2022 թվականի թիվ 4218521 արձանագրությունն անվավեր ճանաձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 13.10.2022 թվականի թիվ 4218521 արձանագրությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 20.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.09.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 20.06.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով
Սույն գործով կատարված հսկիչ գնման համար հիմք է հանդիսացել 31.08.2022 թվականին էլեկտրոնային հաղորդագրության տեսքով ստացված բողոքը, որով նամակի հեղինակն անդրադարձել է նան Ընկերությանը՝ նշելով, որ Ընկերությանը պատկանող սուպերմարկետում տրվող կտրոնները չեն պարունակում ֆիսկալ համար, ն խնդրել է ստուգել դրանց վավերությունը: Նշվածն էլ հենց հիմք է հանդիսացել համապատասխան հանձնարարագրի հրապարակման ն հարկային ուսումնասիրության իրականացման համար:
Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «Բողոք» վերտառությամբ գրությունն արտացոլող փաստաթուղթը չի կարող դիտարկվել վերաբերելի, քանի որ այդ փաստաթղթում շարադրված տեղեկությունները առանց դրանց արժանահավատությունը հավաստող փաստաթղթերի կամ տեղեկությունների առկայության, չեն կարող հիմք հանդիսանալ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կիրառման ն այդ հիմքով արտագնա հարկային ուսումնասիրության տեսակ հանդիսացող հսկիչ գնում իրականացնելու համար, ինչպես նան արձանագրել է, որ յուրաքանչյուր նման իրավիճակում հարկային մարմինը որնէ հնարավոր եղանակով պետք է պարզի՝ արդյո՞ք վերոնշյալ փաստաթղթում դրանք հայտնած անձի կողմից մատնանշված գործողություններն իրականում տեղի են ունեցել, թե՝ ոչ:
Մինչդեռ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հսկիչ գնման համար հիմք հանդիսացող տեղեկությունները ձեռք են բերվում ոչ թե հարկային մարմնի կողմից՝ իրեն վերապահված գործիքակազմի գործադրման միջոցով, այլ տրամադրվում են երրորդ անձանց կողմից, որոնց անհնար է առաջադրել իրենց կողմից տրամադրված տեղեկությունը հիմնավորելու պահանջ:
Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ մասը, որպես հանձնարարագրի հրապարկման հիմք նախատեսում է հնարավոր խախտման վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպե նան անիրավաափ է հանձնարարագրի հրապարակման իրավական հիմքին առաջադրել հիմնավորվածության այնպիսի պահանջ, ինչպիսին առաջադրվում է գրավոր վարչական ակտին:
Հանձնարարագրի հրապարակման իրավական հիմքը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտման ռիսկն է, որը, ինքնին, որպես իրավաբանական փաստ, իրավական հետնանք չի առաջացնում
3
տնտեսվարող սուբյեկտի համար, հանձնարարագրի հրապարակման իրավական հիմք հանդիսացող խախտման ռիսկը ենթակա է հարկային հսկողության ընթացքում ստուգման Ա միայն հաստատվելու, այսինքն՝ անձի կողմից հարկային հսկողության շրջանակներում խախտում թույլ տալու պարագայում է անձը ենթակա հարկային պատասխանատվության:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.09.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Կոմիտեի նամականիների էլեկտրոնային հասցեին՝ ՏՇՇՐՇէՃՈՃեԹքծէծեռոոսոծՐ.Ձող, 31.08.2022 թվականին ուղարկվել է «Բողոք» վերտառությամբ էլեկտրոնային նամակ, որում նշված է եղել հետնյալը. «Հարգելի ՊԵԿ աշխատակից, ներկայացնում եմ Գնթունիք սուպերմարկետի ն (գրառումը փակված է) կտրոնները: Առաջինը չի պարունակում ֆիսկալ համար: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյոք ներկայացված կտրոնը վավեր է: (Գրառումը փակված է) տված կտրոնը նս չի պարունակում ֆիսկալ համար, միայն իմ պահանջելուց հետո սեղանի տակ ինչ-որ գործողությունների արդյունքում տվել են նորմալ կտրոն: Դրանում կարող եք համոզվել՝ նայելով կտրոնների տպման րոպեների տարբերությունը: Խնդրում եմ լինել հետնողական, քանի որ (գրառումը փակված է) դրա հետ կապված ես մի քանի անգամ դիմել եմ ձեզ, բայց խանութի աշխատանքում ոչինչ չի փոխվել: Անընդհատ հերթերով առնտուր են անում՝ առանց կտրոն տպելու: Նախ կտրոնը չեն տալիս, եթե պահանջում ես՝ տալիս են առանց ֆիսկալ համարի, երկրորդ անգամ իրական կտրոնը պահանջելուց հետո նոր միացնում են իրենց սարքավորումներն ու տպում կտրոնը: Եթե աշխատուժի պակաս ունեք, որպեսզի զբաղվեք այս հարցերով, կարող եմ որպես կամավոր օգնել ձեզ: Հարգանքով՝ (գրառումը փակված է)» (հատոր 1-ին, գ.թ.59-60):
2) Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 05.09.2022 թվականի թիվ 4218521 հանձնարարագրով Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն վարչության ընթացիկ հատուկ հսկողության թիվ 4 բաժնի հարկային տեսուչներին հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել հսկիչ գնում՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով. հանձնարարագրում որպես հսկիչ գնման իրականացման իրավական հիմք նշվել է ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածը, 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը (հատոր 1-ին, գ.թ. 30-31):
3) Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 13.10.2022 թվականի թիվ 4218521 արձանագրության համաձայն՝ գլխավոր հարկային տեսուչ Սպարտակ Աստվածատրյանի կողմից 06.09.2022 թվականին ժամը 15:09-ին ք. Ապարան, Բաղրամյան 39 հասցեում գտնվող Ընկերությանը պատկանող առնտրի կետում գործող հացամթերքի բաժնից կանխիկ եղանակով կատարվել է գնում՝ 830
4
ՀՀ դրամի չափով, գումարը չի մուտքագրվել հսկիչ դրամարկղային մեքենա ն չի տրամադրվել համապատասխան գումարի հսկիչ դրամարկղային կտրոն:
Վերոգրյալի արդյունքում թիվ 4218521 արձանագրությամբ Ընկերությանը գանձման է առաջադրվել ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով տուգանք (հատոր 1-ին, գ.թ. 10-14, գ.թ. 34-38):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ հարկային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ հարցադրմանը.
- արդյո՛ք հարկ վճարողի կողմից կատարված հնարավոր իրավախախտման վերաբերյալ երրորդ անձի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված բողոքը կարող է դիտվել որպես բավարար հիմք' իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածով սահմաեված հսկիչ գնում իրականացնելու համար:
ՀՀ Սահմանադրութան 1-րդ հոդվածով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա ն պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը ն սոցիալական արդարությանը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ սահմանադրական դատարանը 30.01.2013 թվականի թիվ ՍԴՈՂՕ73 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ սեփականության պաշտպանությանն ուղղված սահմանադրական ն միջազգային իրավական դրույթները չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ
5
վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Անդրադառնալով տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ն հարկեր մուծելու ու պետական բյուջե մուտքագրվող այլ վճարումներ կատարելու պարտականության սահմանադրաիրավական բովանդակությանը հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունն իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն է ապահովում անձանց (տնտեսավարող սուբյեկտների) համար ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքն օրենքով չարգելված տնտեսական գործունեություն իրականացնելու համար: Միաժամանակ, այդ ազատության սկզբունքը բացարձակ չէ ն ինչպես պետության, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների առջն դնում է կոնկրետ պարտականություններ: Այսպես, պետության հիմնական գործառույթն է ապահովել այդ ազատության երաշխավորման անհրաժեշտ իրավական ն տնտեսական պայմաններ, իսկ տնտեսավարող սուբյեկտների պարտականությունն է իրենց գործունեությունը ծավալել օրենսդրությամբ սահմանված կարգով ու շրջանակներում, այդ թվում` օրենքով սահմանված կարգով ու չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Այն սահմանադրաիրավական պարտականություն է, որը պայմանավորված է հասարակության ու պետության համար դրա կենսական կարնորությամբ ու նշանակությամբ (րես, ՀՀ սահմանադրական դատարանի 18.02.2014 թվականի թիվ ՍԴՈՌ-1139 որոշում):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ հարկերի, տուրքերի ն պարտադիր այ վճարների սահմանումը նե նշված դրամական պարտավորությունների պատշաճ կատարումը պետության ֆինանսատնտեսական առումով կայունության երաշխիքներից մեկն է, որի հաշվառմամբ էլ պետությունը լիարժեք իրավասու է իրավական հարկադրանքի միջոցների դիմելու օրենքով նախատեսված հիշյալ պարտականությունը չկատարելու պարագայում, որպիսի լիազորության իրացումն ամեննին չի հանգեցնում անձի սեփականության իրավունքի խախտման, իսկ իրավական հարկադրանքի միջոցի սահմանումն օրենսդրական կարգավորումներով հստակ 0նախատեսված ընթացակարգի, մասնավորապես` իրավասու մարմինների կողմից իրականացված ստուգումների հետնանքն է (տես, «ԴԱՆԻԵԼՅԱՆ» ՍՊԸն ըեդդե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի' թիվ ՎԴ/5980/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2025 թվականի որոշումը):
Հարկային հարաբերությունների, այդ թվում` հարկային հսկողության իրավական կարգավորումն իրականացվում է ՀՀ հարկային օրենսգրքով:
Այսպես՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 328-րդ հոդվածի համաձայն՝
1. Հարկային հսկողությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն է հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի (պաշտոնատար անձանց)՝ Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջությունը: Օրենսգրքի կիրառության իմաստով հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտեր են համարվում Օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, ինչպես
6
նան այն իրավական ակտերը, որոնց պահանջների կատարման նկատմամբ հսկողության լիազորություններն այդ իրավական ակտերով վերապահված են հարկային մարմնին:
2. Հարկային հսկողութան նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումների կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում ու կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում՝ ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, ինչպես նան հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:
Օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Հարկային հսկողությունն իրականացվում է հետնյալ եղանակներով/՝
1) հարկային ստուգումներ.
2) հարկային ուսումնասիրություններ.
Յ) հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով ն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողություններ:
Օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Հարկային ուսումնասիրությունը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, սույն բաժնով սահմանված դեպքերում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային պարտավորությունների առաջադրումն ու հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
2. Հարկային հսկողության շրջանակներում հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հետնյալ եղանակներով.
1) կամերալ (ներքին)` հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով բացառապես հարկային մարմնում սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրություն.
2) արտագնա՝ հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով սույն գլխով սահմանված կարգով հարկ վճարողի մոտ իրականացվող ուսումնասիրություն:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝
Յ. Հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային
ուսումնասիրությունների տեսակներն են.
1) հսկիչ գնումը:
Նույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝
5. Հարկային ուսումնասիրությունների արդյունքում հարկային պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ հետնյալ դեպքերի.
7
3) հսկիչ գնման արդյունքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի՝ Օրենսգրքի 414-րդ հոդվածով սահմանված խախտումներ կամ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների՝ Օրենսգրքի 416-րդ հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում:
Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝
13. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-6-րդ ն 8-րդ կետերով սահմանված դեպքերում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություններով առաջադրվում են հարկային պարտավորություններ, ն կիրառվում է Օրենսգրքով ու օրենքներով սահմանված պատասխանատվություն (...):
Օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների ն հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների, արտարժութի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման, ակցիզային դրոշմանիշերով ն (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման, «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու այդ թվում վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն Օ Օ:չապահովելու կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու ինչպե նան արժութային գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ):
Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝
2. Հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ՝
4) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունները:
Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային հսկողության շրջանակներում իրավասու պետական մարմինն իրականացնում է նան հարկային ուսումնասիրություն, որի տեսակ է հանդիսանում նան հսկիչ գնումը: Հսկիչ գնման իրականացման համար, ի թիվս այլնի, հիմք կարող են հանդիսանալ նան հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները: Ընդ որում, նման տեղեկություններ կարող են ներկայացվել նան երրորդ անձանց կողմից:
Անդրադառնալով հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ երրորդ անձանց կողմից հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու` օրենսդրի կողմից սահմանված հնարավորությանը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նման հնարավորության նախատեսումը պայմանավորված է հարկաբյուջետային
8
քաղաքականության համալիր բնույթով, մասնավորապես, երրորդ անձինք անմիջական մասնակցություն ունեն հարկային հարաբերությունների ձնավորմանը, ինչպես նան վերջիններս կրում են հարկային ողջ գործընթացների ուղղակի ազդեցությունը: Նշված հանգամանքով պայմանավորված վերջիններս օժտվել են ակտիվ դերակատարությամբ՝ պետության կողմից տնտեսության պետական կարգավորման կարնորագույն գործառույթին նպաստելու նպատակով:
Ըստ այդմ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երրորդ անձանց կողմից ներկայացված տեղեկությունը պետք է բավարար լինի հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջները հարկ վճարողի կողմից խախտելու հավանականությունն արձանագրելու համար: Մասնավորապես, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հարկային մարմինը, երրորդ անձից ստանալով հարկ վճարողի կողմից կատարված որնէ հնարավոր խախտման վերաբերյալ տեղեկություն, պետք է գնահատման առարկա դարձնի այդ տեղեկությունը, որից հետո հարկ վճարողի մոտ օրենսդրական պահանջների խախտման ռիսկի վերաբերյալ եզրահանգման գալու պարագայում կարող է հարկային հսկողության շրջանակներում Օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով հսկիչ գնում իրականացնել:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործով Ընկերությունը պահանջլ է անվավեր ճանաչել Կոմիտեի 13.10.2022 թվականի թիվ 4218521 արձանագրությունը:
Դատարանը 20.06.2023 թվականի վճռով հայցը բավարարել է այն հիմնավորմամբ, որ. «(.-.) Պետական եկամուտների կոմիտեի նամականիների էլեկտորեային հասցեին ուղարկված 01092022 թվականի առանց ուղարկող անվանման, «Բողոք» վերնագրով նամակը (..) Դատարանի գնահատմամբ չի կարող գնահատվել որպես ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված փաստական հիմքի առկայությունը հավաստող պատշաճ փաստաթուղթ:
Մասնավորապես, եշված փաստաթուղթը չի կարող դիտարվել որպես թույլատրելի ապացույց' հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն որնէ տեղեկություն չի պարունակում այն անձի մասին, ով է հայտնել տեղեկություն' խախտումների վերաբերյալ, այն տեղեկություն չի պարունակում այն մասին, թե երբ է խախտումը արձանագրվել դրա մասին տեղեկություն հայտնող երրորդ անձի կողմից: Նշված փաստաթուղթը չի պարունակում նան տեղեկություն այն կազմողի մասին, փաստաթղթի վրա առկա չէ որնէ ստորագրություն:
Միեչդեռ, հանձնարարագրում ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան նորմի մատեանշումը' առանց այդ հիմքերի առկայության, չի կարող համարվել ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կերով սահմանված պահանջի պահպանում:
Ամփոփելով վերոգրյալը' Դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկվող վարչական ակտը կայացվել է ՀՀ հարկային օրենսգրքի վերը նշված պահանջների խախտմամբ, այն է՝ հանձնարարագիրը տրվել է ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտմամբ, քանի որ հսկիչ գնումե իրականացվել է առանց սահմանված հիմքերի,
9
հետնաբար վիճարկվող արձանագրությունը ոչ իրավաչափ է ե ենթակա է անվավեր ճանաչման:
Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ Պատասխանողի կողմից ներկայացված վիճարկվող վարչական ակտի կայացման կապակցությամբ իրականացված վարչական վարույթի նյութերով չի հիմեավորվում 06.09.2022 թվականին ժամը 15:09-ին «Գեթունիկ» ՍՊԸ-ին պատկանող ք.Ապարան, Բաղրամյան 39 հասցեում գտեվող առնտրի կետից Պատասխանողի կողմից վարչական ակտում եշված' 830 ՀՀ դրամի չափով գեում կատարած լինելու հետնաբար ն ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստը (..), տվյալ պարագայում, դատաքնեությամբ Դատարանին փրամադրված ապացույցեերի ցանկում առկա չէ որնէ ապացույց, որով կարող է հաստատվել այն վիճելի փաստը, որ Պատասխանողի կողմից Հայցվորի մուր իրականացվել է 830 ՀՀ դրամի չափով գնում (...)»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը ն Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ. «/(...) Ողջ վերոգրյալի արդյունքում ստացվում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով հսկիչ գնում իրականացնելու դեպքում հարկային մարմինը պարտավոր է ապացուցել հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող (այդ թվում" երրորդ անձից ստացված) տեղեկություննեի առկայության, բացի այդ Վերաքենի, դատարանի գնահատմամբ' այդպիսի տեղեկությունների հավասփի լինելու հանգամանքը, որը ն կարող էր հիմք հանդիսանալ հսկիչ գնում տեսակի հարկային ուսումեասիրություն կատարելու համար, իսկ եման փաստը չապացուցելու պարագայում դրա բացասական հետնանքները պետք է նույնպես կրի հարկային մարմիեը:
(-.) Մինեույն ժամանակ, ուսումեասիրելով սույն վարչական գործում առկա մնացյալ ապացույցները, այդ թվում, ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացված նյութերը, Վերաքննիչ դատարանե արձանագրում է, որ, թեն հանձնարարագրում, որպես հսկիչ գնման իրավական հիմք, նշվել է նույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 2րդ մասի 4րդ կետը, սակայն պատասխանողի կողմից Դատարան ներկայացված եյութերում, ինչպես նան ողջ վարչական գործում առկա չէ եշված իրավական հիմքի կիրառման համար որնէ պատշաճ ապացույց:
Այսպիսով, Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործում առկա ապացույցներով չի հաստատվում եույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքը կիրառելու համար անհրաժեշտ փաստակազմի առկայությունը, որի բացասական հետնանքեերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետի ուժով կրում է վարչական մարմինը:
(-.) Ինչ վերաբերում է ՀՀ պետական եկամուտեերի կոմիտեի կողմից Դատարան ներկայացված, սույն գործով վիճարկվող' 13.10.2022թ. թիվ 4218521 արձանագրության կազմման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերում առկա ն վերջինս կողմից Վերաքենիչ դատարան ներկայացված վերաքենիչ բողոքում մատնանշված ՀՀ պետական եկամուրեերիի կոմիտեի նամականիների էլեկտրոնային հասցեին' Տ06ՒՑԼԱՈԱԼՑքծԼ6իճոսնոծո.Օտ, 3108.2022թ. ուղարկված «Բողոք» վերտառությամբ գրությունն (գրությունն ուղարկողի վերաբերյալ տվյալները փակված են) արտացոլող փաստաթղթին (գ.թ.59-60), ապա դրա ուսումնասիրման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է որ միայն եշյալ փաստաթղթում շարադրված տեղեկությունները առանց դրանց
10
արժանահավատությունը հավաստող փաստաթղթերի կամ տեղեկությունների առկայության, չեն կարող հիմք հանդիսանալ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կերի կիրառման ն այդ հիմքով արտագեա հարկային ուսումեասիրության տեսակ հանդիսացող հսկիչ գեում իրականացնելու համար. ի վերջո հարկ է արձանագրել, որ յուրաքանչյուր նման իրավիճակում հարկային մարմինը որնէ հնարավոր եղանակով պետք է պարզի' արդյո՛ք վերոնշյալ փաստաթղթում դրանք հայտնած անձի կողմից մատնանշված գործողությունները իրականում տեղի են ունեցել, թե՝ ոչ, քանի որ հակառակ դեպքում հեարավր է մի իրավիճակ, երբ նեշյալ պտեղեկություները չհամապատասխանեն իրականությանը ն լինեն մտացածին, որպիսի տեղեկությունների հիման վրա էլ արդեն, հարկային ծառայողների կողմից, ոչ իրավաչափորեն, համապատասխան տետեսվարող սուբյեկտի մոտ կիրականացվի հարկային ուսումեասիրության տեսակ հանդիսացող հսկիչ գնում, ինչն արդեն, տվյալ դեպքում, անթույլատրելի է: Նման պայմաններում արդեն, վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նամականիների էլեկտրոնային հասցեին'
Տ06ՒՑԼԱՈԱԼՑքծԼ6իճոսնոծո.Օտ, 3108.2022թ. ուղարկված «Բողոք» վերտառությամբ գրությունն (գրությունն ուղարկողի վերաբերյալ տվյալները փակված են) արտացոլող փաստաթուղթը չի կարող համարվել որպես ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմաեված հիմքի առկայությունը հիմեավորող ապացուց (...)»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի նամականիների էլեկտրոնային հասցեին (ՏՇՐ6էՅՐՅէԹք6է6էՃոոսէոծո.Յո) 31.08.2022 թվականին ուղարկված «Բողոք» վերտառությամբ էլեկտրոնային նամակով երրորդ անձի կողմից ներկայացվել է տեղեկություն այն մասին, որ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնների խախտումներով, մասնավորապես` Ընկերությանը պատկանող առնտրի կետում գնում կատարելուց հետո չեն տրամադրվում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ կամ տրամադրվում են առանց կտրոնի ֆիսկալ համարի:
Նշվածն ընդունելով որպես հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին երրորդ անձից ներկայացված տեղեկություն՝ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի կողմից 05.09.2022 թվականին տրվել է թիվ 14218521 հանձնարարագիրը՝ Ընկերությունում հսկիչ գնում իրականացնելու նպատակով: Նշված հանձնարարագրի հիման վրա Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն վարչության աշխատակիցներն Ընկերությունում իրականացրել են հսկիչ գնում, որի արդյունքում 13.10.2022 թվականին կազմված թիվ 4218521 արձանագրությամբ արձանագրվել է, որ գլխավոր հարկային տեսուչ Սպարտակ Աստվածատրյանի կողմից 06.09.2022 թվականին ժամը 15:09-ին ք. Ապարան, Բաղրամյան 39 հասցեում գտնվող Ընկերությանը պատկանող առնտրի կետում գործող հացամթերքի բաժնից կանխիկ եղանակով կատարվել է գնում՝ 830 ՀՀ դրամի չափով,
11
գումարը չի մուտքագրվել հսկիչ դրամարկղային մեքենա ն չի ՛տրամադրվել համապատասխան գումարի հսկիչ դրամարկղային կտրոն:
Կատարված իրավախախտման համար Ընկերությանը գանձման է առաջադրվել Օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով տուգանք:
Անդրադառնալով Կոմիտեի նամականիների էլեկտրոնային հասցեին (ՏՏՇ-6էՃՈ Յէ Թքծէծիռոոսէոծո.Յո) ուղարկված «Բողոք» վերտառությամբ էլեկտրոնային նամակը որպես հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին երրորդ անձի կողմից ներկայացված տեղեկության պատշաճ աղբյուր դիտարկելու, իսկ դրանով հայտնած տեղեկությունները հսկիչ գնման կատարման հիմքում դնելու իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ երրորդ անձի կողմից ներկայացված տեղեկության ն այդ տեղեկությունը ներկայացնելու ձնի հավաստի ու պատշաճ լինելու հանգամանքը ենթակա է գնահատման յուրաքանչյուր գործով առանձին: Հարկային մարմինը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է դիտարկման առարկա դարձնի երրորդ անձի կողմից հայտնած հանգամանքները, որոնց գնահատման հիման վրա որնէ հարկ վճարողի մոտ օրենսդրական պահանջների խախտման ռիսկի վերաբերյալ եզրահանգման գալու պարագայում հարկային մարմինը կարող է հարկային հսկողության շրջանակներում հսկիչ գնում իրականացնել:
Ընդ որում, սուն դեպքում Ընկերության մոտ հսկիչ գնման իրականացման հանձնարարագիրը տրամադրելու հիմքի՝ Օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կարգավորումից ուղղակիորեն բխում է, որ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի 0`պլահանջների խախտումների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկությունը վկայում է ոչ թե հաստատված Ա ստույգ, այլ հավանական խախտումների մասին: Եվ միայն հարկային մարմնի կողմից հարկային հսկողության շրջանակներում համապատասխան գործողությունների իրականացման արդյունքում է հնարավոր դառնում հաստատել կամ հերքել երրորդ անձի կողմից հայտնած խախտումների առկայությունը:
Սույն դեպքում ուսումնասիրելով Կոմիտեի կողմից ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա Կոմիտեի նամականիների էլեկտրոնային հասցեին (Տ6Շ-6էՃՈՅէԹքծէծիռոոսէոծո.Յո) ուղարկված «Բողոք» վերտառությամբ էլեկտրոնային նամակի արտատպվածքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ուղարկվել է Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստին, ամփոփ բովանդակում է հարկ վճարող սուբյեկտի կողմից հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հավանական խախտման վերաբերյալ տեղեկություն, ինչպես նան նամակին կից ֆայլով ներկայացվել են հավանական խախտման մասին վկայող հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնների էլեկտրոնային օրինակները: Նշվածի համադրված գնահատման արդյունքում Կոմիտեն ներկայացված տեղեկությունն իրավաչափորեն բավարար է դիտարկել Ընկերության մոտ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջները խախտելու հավանականությունն արձանագրելու համար:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Կոմիտեի նամականիների էլեկտրոնային հասցեին (556Ր6ՃՈՃեաքծէծիճոսէոծո.Յտ) ուղարկված «Բողոք» վերտառությամբ էլեկտրոնային նամակի պատշաճ ապացույց համարվելու հարցին, արձանագրում է հետնյալը.
12
Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների իրավանորմերի համակցված վերլուծությանը, արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է տարվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, համվաստիութան ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցղ ն այ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձեավորման օբյեկտիվ հիմքերը:
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձնավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում ն օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության ն պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով:
13
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (6 օքոօօ) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսնորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված) (տե'ս, Ջաջուռի գյուղապետարանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի փարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ»/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում՝ գրավոր ապացույցների հետազոտման նե գնահատման միջոցով ն անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, ամրագրել է կողմի պարտականությունը՝ դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Միննույն ժամանակ, օրենսդիրն ամրագրել է նան ապացույցներ ներկայացնելու հատուկ կանոն, որի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է նան ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նան իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները, ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած 6իրավական ակտերի, գործողություններ ու անգործությունների դեմ ֆիզիկական Ա իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (..):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը կարգավորել է փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացնելու կարգը ն դրանք դատարան չներկայացնելու դատավարական հետնանքները: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի :համաձայն՝ փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացվում են այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով ն այն դատարան չներկայացնելու դատավարական հետնանքները հանգում են հետնյալին. դատարանն իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից: Այլ կերպ՝ օրենսդիրը սահմանել է գրավոր ապացույցները դատարան ներկայացնելու հնարավոր երկու տարբերակ՝ բնօրինակով կամ պատճենի ձնով: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է պատճենի ձնով ներկայացված գրավոր ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելու կանոն այն դեպքերում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ
լ4
իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով: (տե'ս, Գագիկ (Թովմասյանի ըեդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/2680/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/7238/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
