ԵԴ/26800/02/18
Ամփոփում
քննելով «Ուրարտու» ԱՄ Երնանի Մսի կոմբինատ ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ «Դավմակ» ՍՊԸ-ի հայցի ընդդեմ «Ուրարտու» ԱՄ Երնանի Մսի կոմբինատ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ պատճառված նյութական վնասը հատուցելու պահանջի մասին, Ա ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ «Դավմակ» ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու ու գույքը հետ վերցնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ «Դավմակ» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 10.390.000 ՀՀ դրամ
Ամբողջ Տեքստ
ՄՏԱ
ՆԱՎԵ: ջ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26800/02/18 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26800/02/18
Նախագահող դատավոր՝ Ա. Մխիթարյան
Դատավորներ՝ Ա. Խառատյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
2024 թվականի հոկտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ուրարտու» ԱՄ Երնանի Մսի կոմբինատ ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ «Դավմակ» ՍՊԸ-ի հայցի ընդդեմ «Ուրարտու» ԱՄ Երնանի Մսի կոմբինատ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ պատճառված նյութական վնասը հատուցելու պահանջի մասին, Ա ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ «Դավմակ» ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու ու գույքը հետ վերցնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ «Դավմակ» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 10.390.000 ՀՀ դրամ՝ որպես իրեն պատճառված նյութական վնասի հատուցման գումար:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Դավմակ» ՍՊԸ-ից բռնագանձել 760.000 ՀՀ դրամ՝ որպես պահպանման վարձ:
Ընկերությունը 31.05.2021 թվականին դատարան է ներկայացրել հակընդդեմ հայցի լրացում նե խնդրել է նան հակընդդեմ պատասխանող «Դավմակ» ՍՊԸ-ին պարտավորեցնել Ընկերության սառնարանային տնտեսությունից հետ վերցնել 1039 արկղ թոչնամիսը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.09.2021 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2022 թվականի որոշմամբ «Դավմակ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 01.09.2021 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արտաշես Հովհաննիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը գտել է, որ սխալ է բաշխվել ապացուցման առարկան, մասնավորապես` գնահատական չի տրվել պահառուի արհեստավարժ լինելու հարցին: Նման դատողությունն ինքնին հիմնազուրկ է, քանի որ անգամ հայցվորը հայցի իրավական հիմքերում չի նշել, որ տվյալ հարաբերությունների նկատմամբ կիրառելի են արհեստավարժ պահառուին վերաբերելի կարգավորումները: Անգամ հայցվոր «Դավմակ» ՍՊԸ-ի համար է եղել ակնհայտ, որ պահատվությունը չի հանդիսանում հատուկ լիցենզավորման ենթակա գործունեություն, ոչ էլ կողմերի միջն կնքված հասարակ պայմանագիրն է վկայում արհեստավարժ պահառուի մասնակցության մասին: Այլ խոսքով՝ արհեստավարժ պահառուի մասնակցության վերաբերյալ հանգամանք հայցվորի կողմից Դատարանում գործի քննության ժամանակ երբեք չի վկայակոչվել, հետնաբար Դատարանն այդ փաստական հանգամանքին չի անդրադարձել ն չէր էլ կարող
Յ
անդրադառնալ դրան ապացուցման բեռը բաշխելիս, քանի որ նման որոշումը Դատարանը կայացնում է հիմք ընդունելով կողմերի ներկայացրած ապացույցներն ու դիրքորոշումները, ուստի Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ հիմք ընդունելու բողոքում նշված այն հիմնավորումները, որոնք չէին ներկայացվել առաջին ատյանում:
Դատարանը, հիմք ընդունելով կողմերի պահանջները, հաշվի առնելով, որ հայցվորն արհեստավարժ պահառուի առկայության մասին դիրքորոշում չի արտահայտել, արդարացիորեն արձանագրել է, որ կողմերի միջե ենթակա են կիրառման պարտավորություննեի խախտման համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր դրույթները: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, հիմք է ընդունել վերաքննիչ բողոքում նշված արհեստավարժ պահառուի առկայության մասին հայցվորի պնդումները, որոնք Դատարանում ներկայացված չեն եղել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 01.09.2021 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) «Դավմակ» ՍՊԸ-ն 17.12.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ընկերության ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 10.390.000 ՀՀ դրամ՝ որպես «Դավմակ» ՍՊԸ-ին պատճառված նյութական վնասի հատուցում: «Դավմակ» ՍՊԸ-ն հայցադիմումի հիմքում նշել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի համաձայե' Լ. Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է' վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլե, կամ ձեռեպահ մեալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: 2. Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն սույն օրենսգրքում եշված այլ հիմքերից: Նույն օրենսգրքի 347 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջեերին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում' գործարար շրջանառության սովորույթեերիե կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի Լին կետի համաձայն" անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայե' վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ եա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վեաս), չսրացված եկամուտները, որոնք այդ անձը
4
կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախփտվեր (բաց թողնված օգու), ինչպես նան ոչ նյութական վնասը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կերի համաձայե՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նան իրավաբանական անձի գույքին պատճառված վեասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա: Վեաս պատճառած աեձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: (..) Ստեղծված իրավիճակում պատասխանող կազմակերպությունն իր ոչ իրավաչափ գործունեության արդյունքում հայցվորին պատճառել է գույքային վնաս' այն է 1039 արկղ յուրաքանչյուր արկղում 10 կգ հավի շարված թնիկների ընդհանուր քաշը 10390 կգ ենթակա է ոչեչացման, ապրանքի շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն 390 հազար ՀՀ դրամ ն այն ենթակա է պատասխանողի կողմից փոխհատուցման» (հատոր 1-ին գթ. 53-59).
2) «Դավմակ» ՍՊԸ-ն 29.11.2021 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել ն որպես բողոքի հիմք ու հիմնավորում նշել է. «Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 828-րդ հոդվածը՝ չկիրառելով եշված հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը (-) այն պարագայում, երբ պափճառված վնասը առաջացել է պահատվության հարաբերությունների շրջանակներում ն եթե կոնկրեր տվյալ պահատվության հարաբերություններում պահառուն որպես իր մասնագիտական գործունության եպատակեերից մեկը' պահատվություն իրականացեող առնտրային կամ ոչ առնտրային կազմակերպություն է (արհեստավարժ պահառու), ապա կիրառելի չեն կարող համարվել վեասի հատուցման շրջանակներում կիրառելի ընդհանուր նորմերը ն կարգավորումները հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 828-րդ հոդվածի 1Էին մասի 2-րդ պարբերությունը: Նշված իրավիճակում, գտնում ենք, տեղի է ունենում նան ապացուցման պարտականության բաշխման ըեդհանուր նորմերի փոփոխություն ն պահառուն կարող է ազատվել փաստացի առկա վեասի փոխհատուցման պարտականությունից միայն այն պարագայում, եթե վերջինիս կողմից ապացուցվի, որ համապատասխան գույքի վնասման պատճառ է հանդիսացել անհաղթահարելի ուժը, գույքի այնպիսի հատկությունը, որի, մասին պահառուն չգիտեր ն չէր կարող իմանալ, կամ պահատուի դիտավորությունը կամ կոպիտ անզգուշությունը: Վկայակոչված իրավանորմերի, կատարված իրավական վերլուծության համատեքստում անդրադառնալով սույն քաղաքացիական գործի փաստերին՝ գտնում ենք, որ սույն գործով Պատասխանողը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով հանդիսանում է արհեստավարժ պահառու: (..) Նշված հանգամանքներից պարզ է դառնում որ Պատասխանողը ակնհայտորեն մասնագիտական գործունեության եպատակներից մեկը որպես իր պահատվություն իրականացեող կազմակերպություն է, հետնաբար' արհեստավարժ պահառու ինչի պարագայում ակեհայտորեն կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 828-րդ հոդվածի Լին մասի 2-րդ պարբերությունը, որի պարագայում Հայցվորին պատճառված վեասի փոխհատուցման բացառումը հիմեավորելու համար Պատասխանողի կողմից պետք է ներկայացվեին ապացույցներ առ այն, որ Հայցվորին պատկանող ն
5
Պատասխանողին պահատվության հանձեված թոչեամսի փչացումը պայմանավորված է եղել անհաղթահարելի ուժի ազդեցությամբ, թոչնամսի այնպիսի հատկություններով, որոնց մասին Պատասխանողը չգիտեր նե չէր կարող իմանալ, կամ Հայցվորի դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ: Պատասխանողի կողմից գործի քենության շրջանակներում չի ապացուցվել վկայակոչված հանգամանքներից որնէ մեկի առկայությունը: Գտնում ենք, որ նյութական իրավունքի նորմի եշված խախտումը հանգեցրել է սույն գործի սխալ լուծման, քանի որ այն պարագայում, եթե Դատարանի կողմից կիրառվեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 828-րդ հոդվածի Լին մասի 2-րդ պարբերությունը, Դատարանը չէր հանգի եզրակացության, որ Հայցվորի կողմից ներկայացված սկզբնական հայցը ենթակա է մերժման այն պատճառաբանությամբ, որ Հայցվորի կողմից չի ապացուցվել առկա վնասի ն ոչ իրավաչափ գործողությունների միջն Պատասխանողի պատճառահետնանքային կապը, քանի որ նշված իրավանորմի կիրառման դեպքում վեասի փոխհատուցման հարաբերություններում ապացուցման պարտականությունը, նե, առհասարակ, ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակը ենթակա է փոփոխության,(...)» (հատոր 4-րդ, գ.թ. 2-22):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը, սակայն, հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցիե, թե արդյո՛ք վերաքենիչ բողոքը չի կարող քննվել վերաքենիչ դատարանում այն հիմեավորմամբ, որ կողմը բողոքում շոշափվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում, եթե բողոքը ներկայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից գործի փաստերի նկատմամբ կիրառելի իրավական կարգավորումեերը սխալ որոշված լինելու .հիմքով' վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ։ամզատություններիի արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի
6
իր իրավունքների ն ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնարար իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների՝ բողոքարկման ենթակա դատական ակտերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նան վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (...):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (25) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: (Ուղղված լինելով դատական պաշտպանութան նռն արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ:
7
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատճելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Խալֆաուին ըեդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին Ա դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
Սահմանադրական դատարանը 06.12.2011 թվականի թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ անդրադարձել է սահմանափակ վերաքննության ինստիտուտի
առանձնահատկությունների տեսանկյունից ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասիմ) սահմանադրականության գնահատմանը ն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը պետք է դիտարկել նույն օրենսգրքով սահմանված կողմերի դատավարական պարտականությունների, ինչպես նան վերաքննիչ բողոքի հիմքերի՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հասկացության համատեքստում: Սահմանադրական դատարանը, մասնավորապես նշել է, որ վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող նորմատիվ պահանջները համահունչ են բողոք ներկայացնող կողմի դատավարական իրավունքներին ու պարտականություններին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է " Թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի («Վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քենության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից») սահմանադրաիրավական բովանդակությունը վերաբերելի է նան ՀՀ քաղաքացիական դատավարության 09.02.2018 թվականի 379-րդ հոդվածի 5-րդ մասին, քանի որ նշված իրավանորմերն ունեն համանման բովանդակություն:
8
պատասխանողի դեմ, ն որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն՝ այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նան, որ հայցի փաստական հիմքից բացի, հայցի տարրերի մեջ ներառվում է նան հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը, բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջն ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, ն որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե'ս Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի, ն Սուրիկ Սեդրակյանն ընդդեմ Վիգեն Ուրուշանյանի թիվ ԵՇԴ/0473/02/0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ օրենսդրությունը հայցի հիմքը ն առարկան փոխելու լիազորությունը վերապահում է միայն հայցվորին, ու տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի՝ հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի: Բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական ն իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած ու ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերի Ա փաստական հանգամանքների համադրության հիման վրա: Հակառակ դեպքում, երբ դատարանը փոխում է հայցվորի վկայակոչած ու ենթադրաբար կիրառման ենթակա նորմերը՝ դուրս է գալիս հայցի իրավական հիմքի շրջանակից (տե'ս Ա/Ձ էդմոնեդ Ասատրյանը ն Կարինե Բաղջյանե ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2924/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:
Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 5րդ կետի համաձայն՝ հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի
9
հայցադիմումում ներկայացված պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` պատասխանում կարող են նշվել վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը:
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պատասխանում կարող են նշվել այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված:
Նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պատասխանում կարող են նշվել այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության ն լուծման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Վերոնշյալ իրավակարգավորումների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կողմերը կրում են հայցի առարկայի ն դրա փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու պարտականություն, իսկ ինչ վերաբերում է հայցի իրավական հիմքին, վիճելի իրավահարաբերությունը որակելուն ու դրա նկատմամբ կիրառելի նորմերի ընտրությանը, ապա գործին մասնակցող անձանց համար հայցի իրավական հիմքը մատնանշելու ն այդ կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու պարտականություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չէ (րես Սարգիս Շահվերդյանն ընդդեմ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/23171/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2023 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (..):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած
10
իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի վերլուծություն՝ կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների ն այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նան Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումների վկայակոչմամբ, որոնք առաջին ատյանի դատարանը կիրառելի է համարում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այն դատարանի գործողությունները: Գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, ն դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջն դրված խնդիրներն իրականացնելու համար (տես, օրինակ, Երնանի քաղաքապետարանի «Երնանի էլեկրրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Գործ, դատաքննության նախապատրաստելու փուլի նշված ՛նպատակի իրականացումը պայմանավորված է դատավարության այս փուլի խնդիրների ճիշտ իրականացմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործող
քաղաքացիադատավարական օրենսդրության վերլուծություն, Օ։»թուլ է տալիս առանձնացնել գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հետնյալ հիմնական խնդիրները վիճելի իրավահարաբերության բնութը ն կիրառման ենթակա օրենսդրությունը որոշելը (..) (ե՛ս Արեգնազ Կարապետյանի դիմումը' իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին թիվ ԳԴ4/0504/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.042016 թվականի որոշումը): Այս փուլում դատարանի կարնորագույն խնդիրներից մեկն է որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը ն կիրառման ենթակա օրենսդրությունը, որոնց վերաբերյալ վերջնական եզրահանգումները պետք է արտացոլվեն կայացվող դատական ակտում (ե՛ս Արմեն Եղիազարյանն ընդդեմ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի ն Մելսիդա Դավթյանեերի թիվ ԵԱՆԴ/1535/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը):
Շարադրվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը կարնորում է այն իրողությունը, որ
11
գործին մասնակցող անձինք, ունենալով սեփական իրավական դիրքորոշումն ամրապնդելու նպատակով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերն իրենց պահանջների ն առարկությունների հիմքում վկայակոչելու իրավունք, այդ իրավական հնարավորությունն իրացնելիս կարող են սխալվել: Նրանք կարող են վկայակոչել այնպիսի իրավական նորմեր, որոնք քննության առարկա հայցադիմումում ձաակերպված պահանջի կամ դրա դեմ ներկայացված առարկության հիմքում դրված փաստերի պայմաններում տվյալ վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն: Մեկ այլ դեպքում տարբեր պատճառներով ն շարժառիթներով գործին մասնակցող անձինք կարող են չվկայակոչել վերաբերելի իրավական նորմերը կամ աղավաղել դրանց բնույթը: Այդ իսկ պատճառով գործին մասնակցող անձանց կողմից վկայակոչված իրավական նորմերն ինքնին չեն կարող կազմել տվյալ գործով վիճելի իրավահարաբերությաան նկատմամբ կիրառելի իրավական նորմերի շրջանակը: Հետնաբար օրենսդիրը գործը քննող դատարանի՝ որպես արդարադատություն իրականացնողի վրա է դրել վիճելի իրավահարաբերությունը ճշգրիտ որակելու ն դրա նկատմամբ կիրառելի իրավական նորմերի շրջանակը որոշելու պարտականությունը՝ սահմանելով, որ վերջինս այդ խնդիրը լուծելիս չպետք է սահմանափակվի գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ), իսկ այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում ծագել է վեճ կիրառման ենթակա նորմի վերաբերյալ, դատական ակտում պարտավոր է պատճառաբանել, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մաս):
Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, որ դատարանն է կրում պարտականություն՝ ճիշտ ընտրելու կիրառելի իրավունքը՝ անկախ դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումից: Դատարանը կաշկանդված չէ կողմերի՝ վիճելի իրավահարաբերության որակման ն դրա նկատմամբ կիրառելի նորմերի վերաբերյալ դիրքորոշումներով: Դատարանի խնդիրն է, ի թիվս այլնի, գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիման վրա որոշել վիճելի իրավահարաբերության բնույթն ու դրա նկատմամբ կիրառելի իրավանորմ(երյը (տես Արմեն Եղիազարյանն ընդդեմ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդեեր Հայկ, Վարդուհի ն Մելսիդա Դավթյանների թիվ ԵԱՆԴ/1535/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.122021 թվականի որոշումն ու Սարգիս Շահվերդյանն ըեդդեմ «Հորիզոնե-95» ՍՊԸի «թիվ ԵԴ/23171/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2023 թվականի որոշումը):
Հետնաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործող դատավարական օրենսդրության իրավակարգավորումների պայմաններում դատարանը գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը ն կիրառման ենթակա իրավական նորմերը որոշելիս կաշկանդված չէ հայցվորի վկայակոչած իրավունքի նորմերով, ավելին` պարտավոր է սահմանված կարգով մատնանշել ու կիրառել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն ներկայացված փաստական
12
հիմքերով պահանջի (առարկության) նկատմամբ դատարանի գնահատմամբ կիրառելի իրավական նորմը՝ պայմանով, որ դա ինքնաբերաբար չի հանգեցնում դատարանի նախաձեռնությամբ հայցի (առարկության) փաստական հիմքերի այնպիսի փոփոխության, որի արդյունքում հայցը կամ առարկությունը (դրանց փաստական հիմքը) ոչ թե ճշգրտվում (հստակեցվում կամ լրացվում) է, այլ տեղի է ունենում հայցի կամ առարկության էական փոփոխություն դրանց հիմքում սկզբնապես դրված փաստերի փոխարինում այլ փաստերով:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմք հանդիսացող դատական սխալի հասկացությանը ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետնյալ դրսնորումները՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, սխալ մեկնաբանում, այն է՝ դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը: Վերոգրյալից ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են տվյալ դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն, ուստի դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը պարտադիր պետք է արտահայտված լինի առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ (տես Արմեն Եղիազարյանն ընդդեմ Հայրապեր Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի ն Մելսիդա Դավթյանների թիվ ԵԱՆԴ/1535/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2021 թվականի որոշումն ու Սարգիս Շահվերդյանն ըեդդեմ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/23171/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2023 թվականի որոշումը):
Մեկ այ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում» չէ ստորադաս դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս իրավունքի նորմի կիրառման կապակցությամբ բողոքում նշված փաստարկը: Այլ կերպ ասած, եթե վերաքննիչ բողոքում բողոք բերած անձը նշում է այն մասին, որ դատարանը չի կիրառել կամ սխալ է կիրառել ն(կամ) մեկնաբանել իրավունքի որնէ նորմ, ապա այս դեպքում ոչ թե հայտնում է գործի լուծման համար նշանակություն ունեցող որնէ հարցի կապակցությամբ դիրքորոշում, այլ շարադրում է նյութական կամ դատավարական իրավունքի այն նորմերի խախտումների մասին հիմնավորումները, որոնք, իր համոզմամբ, ստորադաս դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել: Այդ դեպքում Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա պետք է դարձնի բողոքում վկայակոչված իրավունքի նորմի ճիշտ կիրառման ն(կամ) մեկնաբանման հարցը՝ գնահատական տալով իրավունքի նորմը ստորադաս դատարանի կողմից ճիշտ մեկնաբանությամբ կամ գործի
13
փաստերի նկատմամբ ճիշտ կիրառված լինելու հանգամանքին (տե՛ս ըստ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի դիմումի' «Ինթերնեյշել Լոջիսթիկս» ՍՊԸ-ի սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՍեԴ/0319/04/20 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.07.2023 թվականի որոշումը):
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ո՛չ Դատարանը գործն ըստ էության քննելիս ն լուծելիս, ն ո՛չ էլ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննելիս կաշկանդված չեն գործին մասնակցող անձանց կողմից իրենց պահանջների ու առարկությունների հիմքում որոշակի իրավական նորմեր վկայակոչած լինելու կամ չլինելու փաստով: Դատարանը՝ վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերը որոշելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ դրա իրավաչափությունն ստուգելիս, պարտավոր են որպես ուղենիշ հիմք ընդունել ոչ թե կողմերի վկայակոչած իրավական նորմերը, այլ հայցի (ոչ հայցային վարույթի գործերով դիմումի) հիմքի ն դրա դեմ արվող առարկությունների հիմքի փաստերը` բացառելով տնօրինչականության սկզբունքի կամայական խախտումը, մասնավորապես՝ հայցի փաստական հիմքի կամ վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների շրջանակից դուրս գալը: Համապատասխանաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վերաքննիչ բողոքը քննելիս Վերաքննիչ դատարանն իրավասու է արձանագրել այնպիսի խախտման առկայությունը, որը դուրս է գործին մասնակցող անձի կողմից իր պահանջի կամ առարկության հիմքում վկայակոչված իրավական նորմերի (հայցի կամ առարկության իրավական հիմքի) շրջանակներից:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործով «Դավմակ» ՍՊԸ-ն դիմել է դատարան ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 10.390.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցման գումար: Որպես հայցի փաստական հիմք վկայակոչվել է այն, որ 10.04.2018 թվականին կնքված պահառության պայմանագրով Ընկերությանն ի պահ է հանձնել 2100 արկղ ընդհանուր 21000 կգ քաշով որակական պատշաճ ցուցանիշներ ունեցող հավի թնիկներ, որից 1039 արկղը՝ ընդհանուր 10390 կգ քաշով, Ընկերության կողմից իրականացված ոչ պատշաճ ջերմային ռեժիմի պայմաններում (--10.35 --18--ի փոխարեն) պահպանության արդյունքում որակազրկվել է ն դարձել է ոչ պիտանի: Որպես հայցի իրավական հիմք «Դավմակ» ՍՊԸ-ն հայցադիմումում վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերը, 345-րդ հոդվածը, 347-րդ հոդվածի 2-րդ կետն ու 1058-րդ հոդվածի 1-ին կետը:
Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից գործի քննությունն իրականացվել է բացառապես նշված իրավական հիմքի սահմաններում, այն է՝ Դատարանը, վերարտադրելով վնասի ինստիտուտի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները Ա նշված դիրքորոշումները համադրելով գործում առկա փաստերի ու հայցադիմումում ներկայացված իրավական հիմքերի հետ, հայցը մերժել է:
«Դավմակ» ՍՊԸ-ն, ներկայացնելով վերաքննիչ բողոք, պահանջել է բեկանել Դատարանի 01.09.2021 թվականի վճիռը՝ բողոքի հիմքում դնելով այն, որ Դատարանը
14
խախտել է (չի կիրառել) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 828-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը: Որպես վերաքննիչ բողոքի հիմնավորում «Դավմակ» ՍՊԸ-ն նշել է, որ Ընկերությունը որպես մասնագիտական գործունեություն իրականացնում է պահառություն, հետնաբար՝ արհեստավարժ պահառու է, որպիսի պարագայում ակնհայտորեն կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 828-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը, որի սպարագայում հայցվորի »պատճառված վնասի փոխհատուցման բացառումը հիմնավորելու համար պատասխանողի կողմից պետք է ներկայացվեին ապացույցներ առ այն, որ հայցվորին պատկանող ն պատասխանողին պահատվության հանձնված թոչնամսի փչացումը պայմանավորված է եղել անհաղթահարելի ուժի ազդեցությամբ, թոչնամսի այնպիսի հատկություններով, որոնց մասին պատասխանողը չգիտեր ու չէր կարող իմանալ, կամ հայցվորի դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ:
Վերաքննիչ դատարանը 25.03.2022 թվականի որոշմամբ արձանագրել է, որ Ընկերության կողմից՝ որպես արհեստավարժ պահառու գործելու ն դրա հետնանքով ապացուցման շրջանակի փոփոխման մասով ներկայացված բողոքը հիմնավոր է, ու գտել է, որ Դատարանը գործի քննության ընթացքն ապահովելու համար պետք է գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննություն իրականացներ՝ հաշվի առնելով նան վիճելի իրավահարաբերությունը կարգավորող նորմերի առանձնահատկությունները: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Դատարանը հաշվի չի առել, որ պահառության հարաբերություններում գործում է գույքը պահատվության ընդունելիս դրա պատշաճ վիճակում գտնվելու կանխավարկածը, քանի դեռ հակառակը չի ապացուցվել: Ընդ որում, պահառուի կողմից ի պահ վերցված ապրանքի որակական հատկանիշները ն ընդհանրապես գույքի վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունը պետք է կատարվի մինչն գույքն ի պահ ընդունելը, քանի որ պահառուն պարտավորվում է հետ վերադարձնել ի պահ ընդունված գույքը՝ պատշաճ վիճակում, հակառակ դեպքում կարող է առաջանալ պահառուի՝ պահատվության պայմանագրով պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում պատասխանատվության հնարավորություն: Մասնավորապես՝ եթե պահառուն չի հանդիսանում արհեստավարժ, ապա ըստ էության վերջինիս կողմից պարտավորությունները չկատարելու նե (կամ) անպատշաճ կատարելու դեպքում պահառուն պատասխանատվություն է կրում մեղքի առկայության պարագայում: Մինչդեռ արհեստավարժ պահառուն պատասխանատվություն է կրում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը տեղի են ունեցել անհաղթահարելի ուժի կամ գույքի այն հատկությունների հետնանքով, որոնց մասին պահառուն չգիտեր ն չէր կարող իմանալ գույքն ի պահ ընդունելիս, կամ եթե դա կատարվել է պահատուի դիտավորության կամ կոպիտ անզգ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/26800/02/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
