ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի դեկտ եմբերի 17 - ին «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «33) չափորոշիչ ՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը նկարագրող և կանոնակարգող փաստաթուղթ, որը հաստատում է լիազոր մարմինը․»: Հոդված 3 . Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․ «3) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից վարվող բազան՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով սահմանված նպատակների համար։»: Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում՝ 1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) լիազոր մարմնին, ինչպես նաև բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին՝ վարակիչ, ինչպես նաև քիմիական, ճառագայթային, կենսաբանական գործոններով պայմանավորված հիվանդացության դեպքերում և լիազոր մարմնի սահմանած առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կամ զանգվածային թունավորումների կամ դրանց սպառնալիքի դեպքերում.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով. «2.1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև դեղատների միջև` հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրերով նախատեսված ապահովագրական փաթեթի ծառայությունների ընթացքի և որակի ստուգումներ, ինչպես նաև մշտադիտարկումներ, դիտարկումներ իրականացնելիս․».
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնին՝ ֆունկցիոնալության առաջնակի կամ կրկնակի գնահատում կամ վերագնահատում իրականացնելու նպատակով.»: Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Յուրաքանչյուր ոք, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերին, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան:»: Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Յուրաքանչյուր երեխա առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում:»: Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող յուրաքանչյուր ոք առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում:»: Հոդված 8 . Օրենքի 22-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան, ինչպես նաև առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Այն դեպքերում, երբ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցները բավարար չեն արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու համար, հիմնադրամը Լիազոր մարմնի միջոցով դիմում է Կառավարությանը՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար։»․ 3) 2-րդ մասի «պետության կողմից երաշխավորված» բառերը փոխարինել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան» բառերով.
4) 3-րդ մասի 1-ին կետի «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը փոխարինել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան» բառերով.
5) 4-րդ մասի «պետության կողմից երաշխավորված» բառերը փոխարինել «առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում» բառերով։ Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «11) հիվանդանոցային պայմաններում պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուց առաջ, իսկ անգիտակից կամ կյանքին սպառնացող վիճակում գտնվող պացիենտներին գիտակցության գալուց կամ կյանքին սպառնացող վտանգի վերացումից հետո իրազեկել պացիենտի իրավունքների (ներառյալ՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի) և պարտականությունների մասին: Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստացողներին, նվազագույն ծառայությունների ծավալ կամ բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ ստացողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին նրանց համար մատչելի ձևաչափով տրամադրվում է իրազեկման թերթիկ, իսկ վճարովի բժշկական օգնություն և սպասարկում ստացողների հետ կնքվում են ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագրեր.»: Հոդված 10. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 44. Պետության բյուջետային նպատակային ֆինանսավորումը 1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով, որի ծավալները որոշվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը:
2. Պետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, իրականացնում է առողջության համընդհանուր ապահովագրության՝ իր պարտավորությունների շրջանակում նախատեսված ապահովագրավճարների վճարումը: Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով:
3. Պետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը:
4. Կառավարությունը սահմանում է առանձին բժշկական արտադրատեսակներ կենտրոնացված կարգով ձեռք բերելու ու բաշխելու կարգը:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակներ ձեռք բերելն իրականացվում է արտադրողի կողմից ներկայացվող համապատասխանության հավաստագրի, ավտարիզացիոն նամակի (երաշխիքային-լիազոր նամակի) և ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում:»։ Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հոդված 12. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-469-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-469-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.12.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.12.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.12.2025 Հիմնական ակտ 17.12.2025, ՀՕ-469-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.03.1996, ՀՕ-42 04.03.1996, ՀՕ-42 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-469-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
