ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Առանց ուսումնասիրության կամ ստուգման հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի համաձայն այլ հարկային պարտավորության դիմաց կատարված հաշվանցման և (կամ) վերադարձի այն դեպքերում, երբ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարը գերազանցել է օրենքով սահմանված կարգով որոշվող համապատասխան գումարը, հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավելի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարի 50 տոկոսի չափով: Սույն մասում նշված դեպքում հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ հարկային պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողից «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` ենթակա է գանձման թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը:»: Հոդված 2. Օրենքի հավելված 1-ի 8.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8.4. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով օրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա` գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարը կարող է արձանագրվել առանց ուսումնասիրության և հարկ վճարողի դիմումի համաձայն ուղղվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների մարմանը և (կամ) վերադարձվել, եթե հարկ վճարողը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան, ռիսկային չի համարվում: 2011-2012 թվականներին ռիսկային չհամարվող հարկ վճարողներին ավելացված արժեքի և ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցվում և (կամ) վերադարձվում են, եթե հաշվետու ամսվա արդյունքներով (կամ հաշվետու եռամսյակի համար ամսական հաշվարկով) հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հանրագումարը, իսկ ակցիզային հարկ չվճարողների համար` ավելացված արժեքի հարկի գումարը 2011 թվականին չի գերազանցում 5 միլիոն դրամը, իսկ 2012 թվականին` 10 միլիոն դրամը: Ռիսկային համարվող հարկ վճարողների, ինչպես նաև սույն կետի առաջին պարբերությունով սահմանված գումարները գերազանցվելու դեպքերում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով օրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարներն արձանագրվում են ուսումնասիրությամբ: Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով օրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա` գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարների հիմնավորվածությունն արձանագրվում է սույն կարգի 6.1-րդ կետի «դ» ենթակետում նշված ստուգումներով (այսուհետ` ստուգում): Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրություն կամ ստուգում անցկացվում է նաև սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերում:»: Հոդված 3. Օրենքի հավելված 1-ի 9.3-րդ կետից հանել «` հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով» բառերը: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է 2011 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2010 թ. դեկտեմբերի 21 Երևան ՀՕ-177-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-177-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2011-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.12.27/68(802) Հոդ.1559 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.12.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.12.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2011 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 08.12.2010, ՀՕ-177-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1997, ՀՕ-107 14.04.1997, ՀՕ-107 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 դեկտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՀՕ-177-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
