ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու հիմքերը Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժվում է, եթե` ա) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հի
Ամփոփում
Հոդված 25. Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու հիմքերը Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժվում է, եթե` ա) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը, ներառյալ՝ այն դեպքերը, երբ աշխատատեղը հնարավոր է համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով. բ) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությու
Ամբողջ Տեքստ
Հոդված 25. Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու հիմքերը Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժվում է, եթե` ա) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը, ներառյալ՝ այն դեպքերը, երբ աշխատատեղը հնարավոր է համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով. բ) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն. գ) պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը կեղծված են. դ) գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները. ե) գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը սպառնացող պատճառներ. զ) (կետն ուժը կորցրել է 22.06.15 ՀՕ-82-Ն) (25-րդ հոդվածը խմբ. 02.02.10 ՀՕ-3-Ն, փոփ.
22.06.15 ՀՕ-82-Ն, լրաց.
27.05.21 ՀՕ-267-Ն ) ( 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
