ՎԴ/2769/05/22
Ամփոփում
քննելով «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.11.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Աշոտ Գրիգորյան, Հարություն Գրիգորյան ն «Ակբա բանկ» ԲԲԸ՝ սեփականության իրավունքի պետական գրանցումները ոչ իրավաչափ ն անվավեր ճանաչելու, ինչպես նան հետնանքները վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանա
Ամբողջ Տեքստ
ՕՆ /225՝
ԱԱ"
ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2769/05/22
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2769/05/22
Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան
Դատավորներ՝ Հ. Այվազյան
Ռ. Խանդանյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի ապրիլի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ
ԻՆԴԸՍԹՐԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.11.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Աշոտ Գրիգորյան, Հարություն Գրիգորյան ն «Ակբա բանկ» ԲԲԸ՝ սեփականության իրավունքի պետական գրանցումները ոչ իրավաչափ ն անվավեր ճանաչելու, ինչպես նան հետնանքները վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի արտադրական տարածքի թվով 4 պահեստների, Յ ծածկոցների, 2 սանհանգույցների, պահակատան, ջրավազանի, պարսպի ու
2
կիսակառույց շինության նկատմամբ Աշոտ Գրիգորյանի անվամբ 22.07.2002 թվականին կատարված սեփականության իրավուքի ն 144հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումները ն անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Ագարակի խճուղի թիվ 9 հասցեի անշարժ գույքի՝ 2 պահեստների, 2 ծածկերի, սանհանգույցի, պահակատան, պարսպի ն 1,44հա հողամասի նկատմամբ Աշոտ Գրիգորյանի անվամբ 12042019 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ն որպես հետնանք՝ մասնակիորեն ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ագարակի խճուղու թիվ 9 հասցեի անշարժ գույքերից 1,44հա մակերեսով հողամասի, 32,7քմ մակերեսով պահակատան, 3,5քմ մակերեսով սանհանգույցի, 105քմ մակերեսով պահեստի, 198,3քմ մակերեսով պահեստի, 75,9քմ մակերեսով ծածկի, 23,5քմ մակերեսով ծածկի, 30,1քմ մակերեսով (48,16 խորանարդ մետր) պարսպի մասով, անվավեր ճանաձել գրավառու «Ակբա բանկ» ԲԲԸ-ի ն գրավատու Աշոտ Գրիգորյանի ն վարկառու Հարություն Գրիգորյանի միջն 23.02.2022 թվականին կնքված թիվ 22 04 0 988274/02 հաջորդող գրավի պայմանագիրը (նոտարական գրանցում՝ թիվ 449) ն նույն գույքերի նկատմամբ դադարեցնել «Ակբա բանկ» ԲԲԸ-ի գրավի իրավունքը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Դարբինյան) (այսուհետ՝ Դատարան) 27.02.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.11.2024 թվականի որոշմամբ Աշոտ Գրիգորյանի ն ՀՀ կադաստրի կոմիտեի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 27.02.2024 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ՝ Աշոտ Ապրեսյան, Մկրտիչ Մինասյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին մասը, 27-րդ հոդվածի Լին մասը ն 114-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորը հանդիսանում է շահագրգիռ անձ, քանի որ Աշոտ Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման արդյունքում խախտվել է վերջինիս սեփականության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը խեղաթյուրելով սույն գործի փաստերը, անդրադարձ է կատարել օտարման վերաբերյալ «անհասկանալի» պայմանագրերի բացակայությանը, պատշաճ չի գնահատել վիճելի գույքը հաշվեկշռից հաշվեկշիռ անցնելու առանցքային նշանակություն ունեցող փաստը, ինչպես նան հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ընկերությունը չի հանդիսանում շահագրգիռ անձ՝ մատնանշելով, որ անհատական իրավական ակտի (սույն դեպքում՝ հաշվեկշռից հաշվեկշիռ անցնելու վերաբերյալ որոշումը),
3
ինքնին առանց դրա հիման վրա անշարժ գույքի օտարման վերաբերյալ համապատասխան պայմանագրի (օրինակ՝ ներդրման, որնէ ձնով հատուցման դիմաց կամ անհատույց օտարման մասին) կնքման, չի կարող ն չի առաջացնում իրավական հետնանքներ ն ըստ դրա չի ձնավորում նան նշված որոշմամբ մատնանշված գույքի նկատմամբ որնէ իրավունք ձեռք բերելու ակնկալիքի շարժառիթ որնէ անձի, այդ թվում՝ Ընկերության իրավանախորդ ընկերության համար:
Ավելին՝ Վերաքննիչ դատարանը, պատշաճ չգնահատելով Հայկոոպ վարչության 07.03.2000 թվականի թիվ 6/9 որոշումը, հաստատված է համարել այն հանգամանքը, որ այդ որոշումն իրավական հետնանքներ չի առաջացրել, ն քանի որ դրա հիման վրա անշարժ գույքի օտարման պայմանագրեր չեն կնքվել, այն չէր կարող առաջացնել իրավական հետնանք: Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտից հասկանալի չէ վերջինիս եզրահանգումը, մասնավորապես՝ վերջինս Հայկոոպ վարչության 07.03.2000 թվականի թիվ 6/9 որոշմանը երկակի մեկնաբանություն տալով նախ արձանագրել է, որ այն իրավական հետնանք չի առաջացրել, ապա գտել է, որ քանի որ առկա չի եղել դրա վերաբերյալ օտարման պայմանագիր այն չէր կարող առաջացնել իրավական հետնանքներ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.11.2024 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 27.02.2024 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
13) ՀՍՍՀ Մինիստրների սովետի 29.01.1963 թվականի «Հողամասեր հատկացնելու մասին» թիվ 27 որոշման արխիվային քաղվածքի համաձայն, ի թիվս այլնի, որոշվել է նան. «բավարարել Հայկոոպ վարչության միջնորդությունը ւ Աշտարակի շրջանի Փարպի գյուղի կոլեկտնտեսության հողերից 2 հեկտար վարելահող հատկացնել Աշտարակի շրջսպառկոոպմիությանը՝ մրգերի չորանոց կառուցելու համար» (հատոր 1-ին, գ.թ. 24):
2) Հայաստանի Հանրապետության Հայկոոպ վարչության 07.03.2000 թվականի ««Աղավնատան սննդի արտադրական կոմբինատ»» դուստր ձեռնարկության Աշտարակի գինու նախնական վերաշակման արտադրամասի մասին» թիվ 6/9 որոշման 1-ին կետի համաձայն՝ «Աղավնատան սննդի արտադրական կոմբինատ» դ/ձ Աշտարակի գինու նախնական վերամշակման արտադրամասի մեկ հատ ֆիլտր-պրեսը հաշվեկշռից- հաշվեկշիռ հանձնել «Վայոց Ձորի գյուղմթերքների գնման-վերամշակման» դ/ձ-ին: Մնացած հիմնական միջոցները, այլ ակտիվներն ու պասիվները 16.03.2000 թվականին հանձնել Հայսպառմիության «Քարակերտի պահածո» ՍՊԸ հաշվեկշռից-հաշվեկշիռ (հատոր 1-ին, գ.թ. 28):
3) Հայաստանի Հանրապետության Հայկոոպ վարչության 04.04.1996 թվականի «Հայսպառմիության սննդի արդյունաբերության դ/ձ Աշտարակի գինու արտադրամասի որոշ հիմնական միջոցների օտարման մասին» թիվ հ/4-85 որոշմամբ, ի թիվս այլնի, Հայկոոպի սննդի արդյունաբերության դուստր ձեռնարկությանը թույլատրվել է ազատ
4
ձնավորվող գներով, բայց ոչ պակաս 950.000 ՀՀ դրամից, վաճառել Աշտարակի գինու արտադրամասի շինություններն ու սարքավորումները (հատոր 1-ին, գ.թ. 25):
4) Հայսպառմիութան սննդի 0արտադրութան կազմակերպման դուստր ձեռնարկության կոլեկտիվի ընդհանուր ժողովի 08.04.1996 թվականի թիվ 4 արձանագրության համաձայն, ի թիվս այլնի, որոշվել է. «Ելնելով դ/ձ շահերից ն ֆինանսական ծանր վիճակից, Աշտարակի գինու արտադրամասի օղու արտադրության կետը վաճառել Աշտարակ քաղաքի բնակիչ, Աշոտ Հարությունի Գրիգորյանին՝ 1.300.000 ՀՀ դրամով» (հատոր 1-ին, գ.թ. 26-27):
5) «Քարակերտի Պահածո» ՍՊԸ միակ մասնակցի 09.11.2018 թվականի «ֆիրմային անվանման փոփոխման ն կանոնադրության փոփոխության հաստատման մասին» թիվ 05 որոշման համաձայն՝ «Քարակերտի Պահածո» ՍՊԸ նոր ֆիրմային անվանումը սահմանվել է «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ» ՍՊԸ (հատոր 1-ին, գ.թ. 18):
6) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի 22.07.2002 թվականի թիվ 474057 վկայականի համաձայն՝ մ. Արագածոտն, համայնք Փարպի, արտադրական տարածքի նկատմամբ ՀՍՍՀ Մինիստրների սովետի 29.01.1963 թվականի թիվ 27 որոշման, Հայաստանի Հանրապետության սպառողների ընկերությունների միության հայկոոպ վարչության 04.04.1996 թվականի թիվ Հ/4-85 որոշման ն 08.04.1996 թվականի թիվ 1 արձանագրության հիման վրա իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 02-110-4-4 մատյանի թիվ 0156 համարի տակ գրանցվել է Աշոտ Հարությունի Գրիգորյանի սեփականության իրավունքը, իսկ 1.44հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 34-37):
7) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.04.2019 թվականի թիվ 07052019-02-0017 վկայականի համաձայն է՝ մ. Արագածոտն, Փարպի համայնք, Ագարակի խճուղի թիվ 9 հասցեի անշարժ գույքի ն 1.44հա հողամասի նկատմամբ ՀՍՍՀ Մինիստրների սովետի 29.01.1963 թվականի թիվ 27 որոշման, Հայաստանի Հանրապետության սպառողների ընկերությունների միության հայկոոպ վարչության 04.04.1996 թվականի թիվ Հ/4-85 որոշման ն 08.04.1996 թվականի թիվ 1 արձանագրության հիման վրա գրանցվել են Աշոտ Գրիգորյանի սեփականության իրավունքները (հատոր 1-ին, գ.թ. 38):
8)«Ակբա բանկ» ԲԲԸ-ի («Գրավառու») ն Աշոտ Հարությունի Գրիգորյանի («Գրավատոթ») ն Հարություն Աշոտի Գրիգորյանի («Վարկառու») միջն 23.02.2022 թվականին կնքված ն նոտարական կարգով վավերացված ու գրանցամատյանում թիվ 449 համարի տակ գրանցված «Հաջորդող հիփոթեքի» թիվ 22 04 0 988274/02 պայմանագրի համաձայն` որպես վարկային պարտավորության ապահովում, գրավադրվել են մ. Արագածոտն, Փարպի համայնք, Ագարակի խճուղի թիվ 9 հասցեի անշարժ գույքերը՝ 972.2քմ մակերեսով արտադրամասը, 2 պահեստները, 2 ծածկերը, սանհանգույցը, պահակատունը, պարիսպը ն 1.44հա հողամասը (կադաստրային գործի պատճեններ, գ.թ. 54-57):
9) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 28.02.2022 թվականի թիվ 28022022-02-0022 վկայականի համաձայն՝ 23.02.2022 թվականի թիվ 449 հիփոթեքի պայմանագրի հիման վրա մ. Արագածոտն, Փարպի համայնք, Ագարակի
5
խճուղի թիվ 9 հասցեի անշարժ գույքերի 972.2քմ մակերեսով արտադրամասի, 2 պահեստների, 2 ծածկերի, սանհանգույցի, պահակատան, պարսպի ն 1.44հա հողամասի նկատմամբ գրանցվել է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության գրավի իրավունքը (կադաստրային գործի պատճեններ, գ.թ. 153):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը Ա որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սուն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «շահագրգիռ անձ» - հասկացության բովանդակությանը վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյոււավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝
6
ա. խոչընդոտներ են հարուցվել լ թայդ իրավունքնեի ն ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրավրաոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլնս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որնէ այլ կերպ իրեն սպառած գործողություն, կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն՝
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ,
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3Յ)դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Այսպիսով, ֆիզիկական ն իրավաբանական անձանց կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտի իրավաչափության վիճարկումը վարչադատական կարգով կարող է իրացվել ինչպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայց, այնպես էլ նույն օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված ճանաձման հայց ներկայացնելու միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածին՝ այդ համատեքստում բացահայտելով վարչական հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական շահագրգովածության չափանիշները: Մասնավորապես.
ՀՀ վճռաբեկ դատարանի բնութագրմամբ. «/(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշւր կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նան համապատասխան սուբյեկտի մոր դատարան դիմելու իրավական շահի առկայության
7
համատեքստում ելակետ ընդունելով օրենսդրորեե սահմանված իրավական նախադրյալները: Այսիեքե' «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, ն գործը քնեեող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով' հաշվի առնելով կոեկրետ գործի հանգամանքները ն պարզելով, թե արդյոք տվյալ աեձե ունի իրավական շահագրգռվածություե, թե ոչ» (տե՛ս, Տիգրան Սանասարյանե ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի տեօրեն Հասմիկ Հովհանեիսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նան, որ. «(...) դատական պաշտպանություն անձե ստանում է վերջիեիս' ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այե ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականեգեումը: ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքեերը խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջեորդվելով այս ըեդհանուն կանոնով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի' իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ» (տե'ս, Կարինե Ջիլավյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ. «(...) դիմելով վարչական դատարան' անձը ոչ միայե պետք է հիմեավորի, որ պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ն դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդուեվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նան պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են» (տես, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ. «(...) վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պեւրք է պարզվի' արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքե' «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգովածության առկայության պարագայում անձը կարող է ակեկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած դատարան դիմելու իրավունքը կրող
8
սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հեեց հայցվորը» (տե՛ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ ՍՊԱ. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո բեկերությունն ըեդդեմ ՀՀ էկոնոմիկայի եախարարության ի դեմս Մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Միաժամանակ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է. «(...) վարչական ակտի իրավաչափության վիճարկման «իրական (ռեալ)» իրավունքներ ունեցող սուբյեկտներ են վարչական ակտի հասցեատեր հանդիսացող ն/կամ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող, սակայն վարչական ակտի ընդունման պահիե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ ն ազատություններ ունեցող անձինք, իսկ նշված պայմաններին չբավարարող սուբյեկտները չեն հանդիսանում իրենց համար ներգործող ազդեցություն չունեցող վարչական ակտը վիճարկելու իրավունք ունեցող «շահագրգիռ անձինք»:
Ըեդ որում, վիճարկվող վարչական ակտի ընդունումից հետո միայն որոշակի իրավունքեեր ձեռք բերած սուբյեկտների կողմից նշված վարչական ակտի իրավաչափության վիճարկման իրավունք չունենալը կասկած չի հարուցում' հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտով այն ընդունող վարչական մարմինը որնէ կերպ չէր կարող խախտել վարչական ակտի ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ ն ազատություններ չունեցող անձի իրավունքները (...) (տես, Արգամ Հովհաննիսյանն ըեդդեմ Կենտրոն վարչական շրջանի թիվ ՎԴ/2401/05/24 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2025 թվականի որոշումը):
Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները ն անդրադառնալով սույն գործով բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վարչական գործի հարուցման հարցում առանցքային նշանակություն ունի կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու խնդրանքով դիմած անձի շահագրգովածության բացահայտումը: Ընդ որում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Վարչական դատարան դիմելու իրավունքը» վերտառությունը կրող 3-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների վերլուծությունից հետնում է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ, այլ այն պատկանում է այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է դրանց խախտման վտանգ, այսինքն՝ դատարան դիմելու իրավունքը դիտարկվում է ոչ միայն որպես անձի սուբյեկտիվ իրավունքի արտահայտում, այլն՝ որպես վարչական արդարադատության արդյունավետության ապահովման միջոց: Այսպիսով` իրավական շահագրգովածությունը ենթադրում է, որ դատական պաշտպանության պետք է դիմեն միայն նրանք, ովքեր ունեն օբյեկտիվորեն հիմնավորված շահ: Ալ կերպ ասած վարչական .դատավարությունում «շահագրգրվածություն» եզրույթը կարելի է բնորոշել իբրն անձի իրական ն փաստացի հետաքրքրվածություն՝ իր իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության ու վերականգնման ուղղությամբ:
9
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կրկին ընդգծում է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, Ա գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով՝' հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները ն պարզելու, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգովածություն, թե՝ ոչ:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում դատական պաշտապանություն հայցած սուբյեկտի՝ «շահագրգիռ անձ» լինելը քննարկելիս դատարանը պետք է հանգամանալից անդրադառնա ոչ միայն սուբյեկտային կազմի առկայությանը, այլն այդ սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ ն ազատություններ ունենալուն ն այն «ռեալ/իրական» շահի առկայությանը, որը ենթակա է պաշտպանության կամ վերականգնման:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Ընկերությունը, դիմելով Դատարան, պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի արտադրական տարածքի թվով 4 պահեստների, 3 ծածկոցների, 2 սանհանգույցների, պահակատան, ջրավազանի, պարսպի ու կիսակառույց շինության նկատմամբ Աշոտ Գրիգորյանի անվամբ 22.07.2002 թվականին կատարված սեփականության իրավուքի ն 144հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումները ն անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Ագարակի խճուղի թիվ 9 հասցեի անշարժ գույքի՝ 2 պահեստների, 2 ծածկերի, սանհանգույցի, պահակատան, պարսպի ն 1,44հա հողամասի նկատմամբ Աշոտ Գրիգորյանի անվամբ 12042019 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ն որպես հետնանք՝ մասնակիորեն ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ագարակի խճուղու թիվ 9 հասցեի անշարժ գույքերից 1,44հա մակերեսով հողամասի, 32,7քմ մակերեսով պահակատան, 3,5քմ մակերեսով սանհանգույցի, 105քմ մակերեսով պահեստի, 198,3քմ մակերեսով պահեստի, 75,9քմ մակերեսով ծածկի, 23,5քմ մակերեսով ծածկի, 30,1քմ մակերեսով (48,16 խորանարդ մետր) պարսպի մասով, անվավեր ճանաձել գրավառու «Ակբա բանկ» ԲԲԸ-ի ն գրավատու Աշոտ Գրիգորյանի ն վարկառու Հարություն Գրիգորյանի միջն 23.02.2022 թվականին կնքված թիվ 22 04 Օ 988274/02 հաջորդող գրավի պայմանագիրը (նոտարական գրանցում՝ թիվ 449) ն նույն գույքերի նկատմամբ դադարեցնել «Ակբա բանկ» ԲԲԸ-ի գրավի իրավունքը:
Դատարանը 27.02.2024 թվականի վճռով հայցը բավարարել է՝ արձանագրելով նան, որ. «(..) Հայաստանի Հանրապետության սպառողների ընկերությունների միության հայկոոպ վարչության 04.04.1996 թվականի թիվ հ/14-85 որոշման, 08.04.1996 թվականի թիվ 1 արձանագրության, ՀՍՍՀ Մինիստրների սովետի 29.01.1963 թվականի թիվ 27 որոշումից հանված քաղվածքի, Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունների միության Հայկոոպ վարչության 07.03.2000 թվականի թիվ 6/9 որոշման ն «Քարակերտի Պահածո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ
10
մասնակցի կողմից 09.11.2018 թվականին կայացված «Ֆիրմայի անվանման փոփոխության ն կանոնադրության հաստատման մասին» թիվ 05 որոշման հետազոտության արդյունքում Դատարանը փաստում է, որ նշված գույքերը պատկանել են «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ» սահմանափակ պատասխանատվության ընկերության իրավանախորդ «Քարակերրի Պահածո» սահմանափակ պատասխանապտվությամբ ընկերությանը (փոխանցվել են Հայցվորի հաշվեկշռին), որպիսի պայմաններում այդ գույքերի եկատմամբ Աշոտ Հարությունի Գրիգորյանի անվամբ իրավունքների պետական գրանցումներ կատարվելով' Հայցվորը զրկվել է դրանց եկատմամբ ունեցած սեփականության իրավունքից ինչով խախտվել է Հայցվորի Հայաստանի «Հանրապետության Սահմադրությամբ ն միջազգային նորմերով սահմանված ն երաշխավորված սեփականության իրավունքը: Մասեավորապեն՝ եշված փաստաթղթերով հիմնավորվում է, որ բացառությամբ Աշոտ Հարությունի Գրիգորյանին վաճառված Հայկոոպ սննդի արդյունաբերության դուստր ձեռնարկության Աշտարակի գինու արտադրամասի 972.2քմ մակերեսով օղու արտադրության կետից ն Վայոց Ձորի գյուղմթերքների գնեման- վերամշակման դուստր ձեռնարկությանը հանձեված մեկ հատ ֆիլտրից, Աշտարակի գինու նախնական վերամշակման արտադրասմասի մեացած հիմնական ն շրջանառու միջոցները, ապրանքա-եյութական արժեքները, այլ ակտիվներն ու պասիվեերը, այդ թվում' վիճարկվող անշարժ գույքերը, հաշվեկշոից-հաշվեկշիռ հանձեվել են Հայցվորի իրավանախորդին" «Քարակերտի Պահածո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ամբողջ վերոգրյալի հիման վրա Դատարանը գփնում է, որ 2002 թվականի հուլիսի 22-ին Աշոտ Հարությունի Գրիգորյանի անվամբ մ.Արագածոպտե, համայեք Փարպի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման թիվ 474057 վկայականի հողամասի հատակագծի 5-6, 6-7, 7-8, 8-9, 910, 10-11, 1112, 12-13, 13-14, 14-15, 15, 12 կերերով պարփակված հողամասի նեկատմամբ վարձակալության իրավունքի ն այդ հողամասի վրա գտեվող անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները ենթակա են ոչ իրավաչափ ճանաչման, իսկ նույն կետերով պարփակված հողամասի ն դրա վրա գտեվող գույքերի մասով 2019 թվականի ապրիլի 12-ին Աշոր Հարությունի Գրիգորյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները ենթակա են անվավեր ճանաչման' վերոնշյալ երկու վավերապայմաններն առկա լինելու, այն է' այդ իրավունքների պետական գրանցումներն օրեեքի խախտմամբ կատարված լինելու ն դրանցով Հայցվորի սեփականության իրավունքը խախտված լինելու հիմքով (...)»:
Վերաքննիչ դատարանը 06.11.2024 թվականի որոշմամբ Աշոտ Գրիգորյանի ն ՀՀ կադաստրի կոմիտեի վերաքննիչ բողոքները բավարարել է՝ Դատարանի 27.02.2024 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել՝ Ընկերության հայցն ամբողջությամբ մերժել է՝ հետնյալ հիմնավորմամբ. «(...) անշարժ գույքի նկատմամբ ձնավորվող իրավունքները ենթակա են պետական գրանցման, իսկ այն պայմանագրերը, որոնք վերաբերում են, մասեավորապես, անշարժ գույքի օտարմանը, կեքված են համարվում իրավունքի պետական գրանցման պահից: Մինչդեռ, քննարկվող դեպքում Ընկերության վկայակոչած Հայկոոպ վարչության 2000 թվականի մարտի 07-ի թիվ 6/9 որոշման հիման վրա դրանում մատնանշված անշարժ գուքերի օտարման կամ Ընկերության իրավանախորդ
1
ընկերությունում (Հայսպառկոոպմիության (Հայկոոպի) «Քարակերտի պահածո» ՍՊԸ-ում) նույն որոշմամբ մատնանշված անշարժ գույքերի ներդրման վերաբերյալ որնէ պայմանագիր (գործարք) չի կնքվել, ինչը վկայում է այն մասին, որ Հայկոոպ վարչության 2000 թվականի մարտի 07-ի թիվ 6/9 որոշումը, վիճահարույց գույքերի մասով, թողեվել է անհետնանք: Ավելին, Ըեկերության իրավանախորդ ընկերության
(Հայսպառկոոպմիության (Հայկոոպի) «Քարակերրի պահածո» ՍՊԸ-ի) անվամբ իրականացված սեփականության իրավունքի 2004 թվականի գրանցման հիմքում, որպես իրավահաստատող փասաթուղթ, եշված որոշումը չի վկայակոչվել, այլ հիմք է ընդունվել Հայկոոպ վարչության 2000 թվականի մարտի 21-ի թիվ 7/2 որոշումը, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ Ընկերության իրավանախորդ ընկերությանը (Հայսպառկոոպմիության (Հայկոոպի) «Քարակերտի պահածո» ՍՊԸ-ին) հաշվեկշռից հաշվեկշիռ անշարժ գույքեր փոխանցելու մասին Հայկոոպ վարչության 2000 թվականի մարտի 07-ի թիվ 6/9 որոշումնե իրավաբանական իմասով թողեվել է անհետնանք, իսկ ինչպես վկայում են իրավահարաբերությունների ձնավորման պահին գործած կանոնակարգումները՝ Հայկոոպ վարչության 2000 թվականի մարտի 07ի թիվ 6/9 որոշումը, որպես մասնավոր հարաբերություններին առեչվող անհատական իրավական ակտ, ինքնին առանց դրա հիման վրա անշարժ գուքի օտարման վերաբերյալ համապատասխան պայմանագրի (օրինակ՝ ներդրման, որնէ ձնով հատուցման դիմաց կամ անհատույց օտարման մասին) կեքման, չի կարող ն չի առաջացնում իրավական հետնանքներ, ն ըստ դրա չի ձնավորում նան եշված որոշմամբ մատնանշված գույքի եկատմամբ որնէ իրավունք ձեռք բերելու ակեկալիքի շարժառիթ որնէ անձի, այդ թվում' Ըեկերության իրավանախորդ ընկերության, ն ըստ դրա' նան Ըեկերության համար: Ընդ որում, այս պայմաններում որնէ առանցքային նշանակություն չունի եշված որոշման շրջանակներում որնէ գուք անցել է Ընկերության իրավանախորդ ընկերության տիրապետմանը, թե ոչ:
Բացի այդ, (...) Հայկոոպ վարչությունը 2000 թվականի մարտի 07-ի թիվ 6/9 որոշումն ընդունելուց հետո 2004 թվականին միջոցեեր է ձեռնարկել իր գույքի եկատմամբ իրավունքները պատշաճ ձնակերպելու ուղղությամբ, ինչի արդյունքում համապատասխան իրավահաստատող փաստաթղթերի" ՀՍՍՀ մինիստրեերի սովետի 1963 թվականի հունվարի 29-ի թիվ 27 ն Հայկոոպ վարչության 2000 թվականի մարտի 21-ի թիվ 7/2 որոշման հիման վրա 2004 թվականի մայիսի 3Ւին Հայկոոպի (Հայսպառկոոպմիության) «Քարակերտի պահածո» ՍՊԸ-ի անվամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում Աշոր Գրիգորյանի անվամբ դեռնս 2002 թվականի հուլիսի 22-ին իրականացված պետական գրանցմամբ ամրագրված գույքից տարբերվող գույքի նկատմամբ:
(-.) վիճելի գույքի հետ տեղի ունեցած իրավաբանական եշանակություն ունեցող փաստերը, այդ թվում' վիճելի պերական գրանցումները, օբյեկտիվորեն չեն առեչվում ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով ն ՀՀ օրենքներով պահպանվող Ընկերության իրավունքներին: Այսիեքե, վիճելի գրանցումների իրավաչափ լինելը կամ չլինելե Ընկերության համար իր գույքային դրությունը բարելավելու տեսանկյունից որնէ ակեկալիքի շարժառիթ չի կարող ընկալվել: Այլ խոսքով, կատարված գրանցումները որնէ կերպ չեն առեչվում Ընկերության իրավունքներին: Հետնաբար, Վերաքննիչ դատարանի
12
համոզմամբ, վիճահարույց վարչական ակտերը չեն կարող Ընկերության համար միջամտող որակվել, քանի որ այս պայմաններում Ընկերությունն օբյեկտիվորեն չի կարող համարել, որ պետական մարմեի վիճարկվող ակտերով խախտվել կամ անմիջականորեն կարղ է խախտվել հեեց Ըեկերության' Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները:
Այսպիսով, սույն դատական ակտում նախորդիվ մատնանշված փաստական տվյալներից արված հետնության ն իրավական վերլուծությունների հիմքով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Ընկերությունը վարչական ակտերի իրավաչափության ստուգման տեսանկյունից շահագրգիռ աեձ չէ: Սա նշանակում է, որ Ընկերությունը դատարանի միջեորդությամբ հայցում է անձամբ իրեն չվերաբերող վարչարարության ստուգում իրականացնել: Միեչդեռ, անձինք չեն կարող վարչական դատարանում հայցել անձամբ իրենց չվերաբերող որնէ վարչարարության ստուգում միայն այն պատճառով, որ նրանք ընդհանրապես շահագրգռված են վարչական մարմինների իրավաչափ գործունեության մեջ»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները ն դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության իրավանախորդ «Քարակերտի Պահածո» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության Հայկոոպ վարչության 07.03.2000 թվականի ««Աղավնատան սննդի արտադրական կոմբինատ»» դուստր ձեռնարկության Աշտարակի գինու նախնական վերաշակման արտադրամասի մասին» թիվ 6/9 որոշման ուժով փոխանցվել են Աշտարակի գինու նախնական վերամշակման արտադրամասի մնացած հիմնական միջոցները, այլ ակտիվներն ու պասիվները, ինչպես նան նույն որոշմամբ «Աղավնատան սննդի արտադրական կոմբինատ» դ/ձ Աշտարակի գինու նախնական վերամշակման արտադրամասի մեկ հատ ֆիլտր-պրեսը հաշվեկշռից- հաշվեկշիռ հանձնվել է «Վայոց Ձորի գյուղմթերքների գնման-վերամշակման» դ/ձ-ին: Միաժամանակ Հայսպառմիության սննդի արտադրության կազմակերպման դուստր ձեռնարկության կոլեկտիվի ընդհանուր ժողովի 08.04.1996 թվականի թիվ 4 արձանագրության հիման վրա Աշտարակի գինու արտադրամասի օղու արտադրության կետը վաճառվել է Աշտարակ քաղաքի բնակիչ Աշոտ Գրիգորյանին՝ 1.300.000 ՀՀ դրամով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն Աշոտ Գրիգորյանի ն ՀՀ կադաստրի կոմիտեի վերաքննիչ բողոքների բավարարման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ վարչական ակտերի իրավաչափության ստուգման տեսանկյունից Ընկերությունը չունի իրավական շահագրգովածություն:
Վերոշարադրյալը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն դեպքում Հայաստանի Հանրապետության Հայկոոպ վարչության 07.03.2000 թվականի ««Աղավնատան սննդի արտադրական կոմբինատ»» դուստր ձեռնարկության Աշտարակի գինու նախնական վերամշակման արտադրամասի մասին» թիվ 6/9 որոշման գոյությամբ Ընկերությունը (Ընկերության իրավանախորդը) առնվազն ունեցել է օրինական ակնկալիք՝ որպես սեփականություն ձեռք բերելու նշված անշարժ գույքերը: Այսպես՝
13
քննարկվող որոշմամբ Ընկերության իրավանախորդ «Քարակերտի Պահածո» ՍՊԸ-ն ողջամտորեն կարող էր ակնկալել, որ բացի «Աղավնատան սննդի արտադրական կոմբինատ» դ/ձ Աշտարակի գինու նախնական վերամշակման արտադրամասի մեկ հատ ֆիլտր-պրեսից ն Աշտարակի գինու արտադրամասի օղու արտադրության կետից՝ Աշտարակի գինու նախնական վերամշակման արտադրամասի մնացած հիմնական միջոցները, այլ ակտիվներն ու պասիվները (այն է՝ Արագածոտնի մարզ, համայնք Փարպի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման թիվ 474057 վկայականի հողամասի հատակագծի 5-6, 6-7, 7-8, 8-9, 910, 10-11, 11-12, 12-83, 13-14, 1415, 151, 1-2 կետերով պարփակված հողամասը (2-3, 3-4, 45, 52 կետերով պարփակված հատվածի մասով Ընկերությունը պահանջ չունի)) հանձնվելու են իր տնօրինությանը: Այլ կերպ ասած՝ վարչադատական կարգով հայցի ներկայացմամբ Ընկերությունը (Ընկերության իրավանախորդը) կարող էր իրավաչափորեն համարել, որ կատարված պետական գրանցումներով առնվազն խոչընդոտներ են ստեղծվել իր իրավունքների իրացման համար, քանի որ վերը նշված որոշումների բովանդակությունը Ընկերությանը իրավանախորդին) հնարավորություն է տվել օբյեկտիվորեն ենթադրելու, որ իրեն պետք է տրամադրվեն կամ իր «վերահսկողությանը» պետք է հանձնվեն որոշակի գույքեր: Հետնաբար Ընկերությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսացել է վիճարկվող որոշման անվավեր ճանաչման պահանջով վարչական հայց հարուցելու իրավական շահագրգովածություն ունեցող սուբյեկտ:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը պետք է հնարավորություն ունենա անմիջականորեն իրականացնելու դատական կարգով իր իրավունքների պաշտպանությունը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում է շահագրգիռ անձ, որի վերաբերյալ, սակայն, Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը վիճահարույց պետական գրանցումների իրավաչափության դատական կարգով ստուգման կապակցությամբ Ընկերության շահագրգիռ անձ չլինելու վերաբերյալ եզրահանգմամբ գտել էր, որ այլնս բացակայում է ՀՀ կադաստրի կոմիտեի վերաքննիչ բողոքով բարձրացված հարցերի պարզաբանման անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված հանգամանքը հաստատված համարելու պայմաններում, Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, պետք է անդրադառնար նան վիճահարույց պետական գրանցումների իրավաչափության հարցին ն գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործին ըստ էության լուծում տալու համար՝ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:
14
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել լդատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.11.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/2769/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
