ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝ 1) տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «լիազոր մարմին` ֆինանսների նախարարություն.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «վերահսկող մարմին՝ Պետական եկամուտների կոմիտե:»: Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 13-րդ հոդվածի 1-ին մասում, 2-րդ մասի «թ» կետում և 4-րդ մասում «լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերահսկող մարմին» բառերով: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 11. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները 1. Սույն օրենքի խախտման դեպքում վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները. ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական. բ) տուգանք:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» և 2.1-ին մասի «զ1» կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ2» և 2.1-ին մասի «ա1» և «բ4» կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
4. Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքում գրավոր դիմում է լիազոր մարմին՝ այդ գործընթացն իրականացնելու համար` ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
5. Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները. ա) լիցենզիայի գործողության կասեցում. բ) լիցենզիայի գործողության դադարեցում:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-310-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-310-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.503 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.03.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.04.2018 Հիմնական ակտ 23.03.2018, ՀՕ-310-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 13.12.2003, ՀՕ-1-Ն 13.12.2003, ՀՕ-1-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մարտի, 2018 թ.
- Գործի #:
- ՀՕ-310-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
