Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-139-Ն13 հունիսի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի հունիսի 13-ին «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297) 15-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից (որը լրանում է մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը):»: Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի վեցերորդ մասում «11-րդ» թիվը փոխարինել «12-րդ» թվով: Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով. 1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ). 2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ). 3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):»: Հոդված 4. Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 55. Սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունը տարածվում է միայն օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` 2006 թվականին և դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա: Մինչև 2001 թվականը հանրակրթական դպրոցներ ընդունված սովորողները ուսումը շարունակում են տասնամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով: 2001 թվականից մինչև 2005 թվականը ներառյալ, ինչպես նաև 2006 թվականին հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողները ուսումը շարունակում են տասնմեկամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով: 2006-2007 ուսումնական տարում դպրոցներում ըստ տարիքային խմբերի ձևավորված առաջին դասարանների սովորողների ուսուցման և փոխադրման կարգը սահմանում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը: 2007-2008 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից երկրորդ (2006-2007 ուսումնական տարում առաջին դասարան ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողներ), երրորդ և երրորդից բարձր դասարանները վերահամարակալվում են` յուրաքանչյուրը մեկով ավելի: 2009-2010 ուսումնական տարվանից կատարվում է անցում եռամյա ավագ դպրոցի:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հուլիսի 1 Երևան ՀՕ-139-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-139-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (13.07.2006-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.813 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.06.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 01.07.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 13.07.2006 Հիմնական ակտ 13.06.2006, ՀՕ-139-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1999, ՀՕ-297 14.04.1999, ՀՕ-297 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հունիսի, 2006 թ.
Գործի #:
ՀՕ-139-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել