ՎԴ/2022/05/20
Ամփոփում
քննելով «Ար-Պե» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.10.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Ար-Պե» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 21.10.2019 թվականի թիվ 1011401/2 ակտը՝ ավելացված արժեքի հարկի գծով առաջադրված պարտավորության մասով, ն որպես հետնանք՝ Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.01.2020 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջ
Ամբողջ Տեքստ
ՀՏՆ 2:
ՈԱ ԱՎ ի
ԱՏԵՆ
ՍԱՑ ԱՏ)
Ն/ՈՒՎ 22 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2022/05/20
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2022/05/20
Նախագահող դատավոր՝ Հ. Այվազյան
Դատավորներ՝ Կ. Ավետիսյան
Ռ. Մախմուդյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2025 թվականի մարտի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ար-Պե» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.10.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Ար-Պե» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 21.10.2019 թվականի թիվ 1011401/2 ակտը՝ ավելացված արժեքի հարկի գծով առաջադրված պարտավորության մասով, ն որպես հետնանք՝ Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.01.2020 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 2110.2019 թվականի թիվ 10114012 ակտը ավելացված արժեքի հարկի գծով առաջադրված պարտավորության մասով, ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.01.2020 թվականի որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 29.09.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 19.10.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.09.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Դավիթ Մանթաշյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման
Մնացականյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Ըստ Վերաքննիչ դատարանի՝ այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող մեծությունը որոշելու համար ելակետային նշանակություն ունի շուկայական գնի որոշումը: Այլ կերպ՝ սույն դեպքում պետք է ոչ թե ելակետ ընդունվեն նմանատիպ գործարքների գները, այլ գույքերի շուկայական արժեքը՝ որոշված համապատասխան գնահատողի կողմից:
Վերաքննիչ դատարանի նման մեկնաբանությունը չի բխում օրենքի տառացի մեկնաբանությունից, քանի որ օրենսդիրը հստակ նշել է, թե որ գործարքները կարող են հիմք ընդունվել հարկման բազան որոշելու համար, այն է՝ դրանք պետք է լինեն այդպիսի կամ նույնանման ն լինեն համեմատելի: Օրենսդրի նման ձնակերպումը տրամաբանական է, քանի որ շուկայական գինը փաստացի կարող է տարբերվել համեմատելի հանգամանքներում կնքված նույնանման գործարքների գներից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նան դատավարական իրավունքի նորմի խախտում: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորը հայցը ներկայացնելիս նշել է վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու մի քանի հիմքեր, որոնց Դատարանը չի անդրադարձել: Հետնաբար, եթե անգամ Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը հիմնավոր է, ապա սույն դեպքում պետք է կիրառեր ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի
Յ
3րդ կետով սահմանված լիազորությունը, այլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունը՝ հաշվի առնելով, որ հայցադիմումով ներկայացված հիմքերը ստորադաս դատարանում քննության առարկա չեն դարձվել:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.10.2023 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 29.09.2022 թվականի վճռին կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:
21 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ ներկայացված պատասխանի
հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է ն ենթակա է մերժման:
Վիճարկվող վարչական ակտը կայացնելիս հարկային մարմնի կողմից հիմք է ընդունվել 24.07.2017 թվականի թիվ 20791707 փորձագիտական եզրակացությունը, որը հնարավորություն է տալիս որոշել յուրաքանչյուր բնակարանի շուկայական արժեքը՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները: Տվյալ դեպքում փորձագետների կողմից անշարժ գույքի շուկայական արժեքը որոշվել է գնահատվող անշարժ գույքին համադրելի անշարժ գույքի շուկայական գների վերլուծության Ա համապատասխան ճշգրտումների իրականացման միջոցով:
Բոլոր համեմատվող օբյեկտները վաճառահանվել են շուկայական միննույն պայմաններում, գտնվել են նույն վարչական շրջանում, նույն տարածագնահատման գոտում, ունեցել են միննույն տեղադրությունը, դիրքը, տեղակայման գրավչությունը ն տրանսպորտային մատչելիությունը, ինչպես նան ունեցել են օգտագործման միննույն նպատակային նշանակությունը, պատերի նյութը, միջհարկային ծածկի նյութը, միջհարկային բարձրությունը, էականորեն չտարբերվող մակերեսներ ն հարկայնություն: Տարբերվել են միայն ներքին հարդարման վիճակով առկա տարբերությունների նույնականացման համար կատարվել են համապատասխան ուղղումներ այն է հնարավոր սակարկությունների համար կատարվել է ուղղում նվազեցնելով 1074-ի չափով:
Ուստի, փորձագիտական եղանակով գների որոշման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազաներն առավել իրատեսական են, ինչի հաշվառմամբ փորձագիտական եզրակացության արդյունքները դրվել են ստուգման ակտի հիմքում:
Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է մեկ հիմքով, որի վերաբերյալ Վերաքննիչ դատարանն իրականացրել է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քենություն: Արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է արդարացի դատական ակտ՝ կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի լիազորությունը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
4
1. Կոմիտեի նախագահի 19.06.2019 թվականի թիվ 1011401/2 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել համալիր հարկային վերստուգում, ստուգման ժամանակաշրջան` շահութահարկ՝ 01.01.2015-31.12.2015 թվականները, ավելացված արժեքի հարկ՝ 01.01.2015-30.09.2016 թվականները (հատոր 2-րդ, գ.թ. 82):
2. Կոմիտեի նախագահի 19.06.2019 թվականի «ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19.06.2019 թվականի թիվ 10114012 հանձնարարագրով անցկացվող վերստուգման շրջանակներում լրացում կատարելու մասին» հրամանի համաձայն՝ Ընկերությունում Կոմիտեի նախագահի 19.06.2019 թվականի թիվ 10114012 հանձնարարագրով իրականացվող վերստուգման շրջանակներում ստուգման ժամանակաշրջան է սահմանվել (...) շահութահարկ՝ 01.01.2016-31.12.2018 թվականները, ավելացված արժեքի հարկ՝ 01.10.2016-30.04.2019 թվականները (հատոր 2-րդ, գ.թ. 80):
Յ. Վերստուգման արդյունքներով 21.10.2019 թվականին կայացվել է Կոմիտեի ստուգումների կազմակերպման Ա դիտարկման վարչության թիվ 1011401/2 ստուգման ակտը, որով Ընկերությանն առաջադրվել են հարկային պարտավորություններ 55,342,819 ՀՀ դրամի չափով, որից շահութահարկի գծով՝ 32,970,020 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկի գծով՝ 22,372,799 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 29-42): 21.10.2019 թվականի թիվ 1011401/2 ստուգման ակտի 5-րդ կետով արձանագրվել է. «(..) Հաշվի առնելով կազմակերպության կողմից վերը նշված. բնակարանների ն ավտոկայանատեղերի վաճառքի գները, ինչպես նան ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կատարած մասնագիտական եզրակացության հիման վրա հաշվարկված շուկայական արժեքների համադրումից պարզվեց որ կազմակերպության բնակարանների ն ավտոկայանատեղերի վաճառքներից հաշվարկված ԱԱՀ-ի շրջանառությունը պակաս է շուկայական արժեքներով հաշվարկված ԱԱՀ շրջանառությունից (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 35):
4. 21.10.2019 թվականի թիվ 1011401/2 ստուգման ակտն Ընկերության կողմից բողոքարկվել է Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով, որի արդյունքում 14.02.2020 թվականի թիվ 2/8 որոշմամբ բողոքը մերժվել է (հատոր 2-րդ, գ. թ. 7-25):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհատուց են մասնակի հատուցմամբ գործարքների ԱԱՀ-ով հարկման առանձեահատկություններին:
5
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածն ամրագրում է յուրաքանչյուրի` օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր մուծելու, պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ կատարելու պարտականությունը: «Օրենքին համապատասխան սահմանված» հասկացությունը բովանդակում է հարկերի, տուրքերի՝ բացառապես օրենքով սահմանված լինելու սահմանադրական պահանջ, որպիսի պահանջից բխում է, որ հարկերը, տուրքերը համարվում են սահմանված, եթե օրենքով սահմանվել են դրանց բաղկացությունը կազմող էական տարրերը: Ընդ որում, այդ տարրերի՝ օրենքով պարտադիր ամրագրված լինելը դիտվում է որպես այս կամ այն հարկատեսակի էական պայման ն այդ հարկատեսակի մասով պարտավորության առաջադրման հիմք:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018 թվականին) 12-րդ հոդվածը, ի թիվս Հայաստանի Հանրապետությունում գործող այլ հարկատեսակների, սահմանում էր ավելացված արժեքի հարկը:
Մինչ 01.01.2018 թվականին ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելն ավելացված արժեքի հարկի (այսուհետ նան՝ ԱԱՀ) հետ առնչվող հարկային հարաբերությունները կարգավորվում էին 14.05.1997 թվականին ընդունված ն 01.07.1997 թվականին ուժի մեջ մտած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ ավելացված արժեքի հարկն անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե ապրանքների ներմուծման, «Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նան ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:
Օրենքը սահմանում է ԱԱՀ վճարողների շրջանակը, հարկման օբյեկտը, հարկման բազան, հարկի դրույքաչափը, հարկի հաշվարկման կարգը, հարկի վճարման կարգը ն ժամկետները՝ պայմանավորված տվյալ հարկատեսակի բնույթով ու առանձնահատկությամբ:
Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարում են ԱԱՀ վճարող համարվող ն (կամ) ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք: ԱԱՀ վճարող է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գրանցված կամ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք, ունեցող իրավաբանական անձը, օտարերկրա կազմակերպության Հայաստանի 0Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղը (անկախ ոչ առնտրային կազմակերպություն հանդիսանալու հանգամանքից), նոտարը կամ անհատ ձեռնարկատերը (Օրենքի 3-րդ հոդված):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով փաստել է, որ ԱԱՀ-ի առանձնահատկություններից է այն, որ վերջինս կիրառվում է տնտեսական գործունեության բավականին լայն շրջանակում ընդգրկված գործարքների նկատմամբ, որոնք «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում են ապրանքի մատակարարում (րես, Սասուն Վարդազարյանն ընդդեմ ՀՀ
6
կառավարությանե առրեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5662/05/16 վարչական գործով 25.12.2020 թվականի որոշումը):
Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
Օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է ԱԱՀ-ով հարկվող գործարքները (գործառնությունները), այն է՝
1) ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի ն անշարժ գույքի) սեփականության իրավունքը որնէ ձնով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով (...).
2) ծառայությունների մատուցումը ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որնէ ձնով կատարվող հատուցման դիմաց ներառյալ ոչ նյութական ակտիվներ իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նան ապրանքների ն անշարժ գույքի վարձակալությունը.
3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը՝ սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում ն ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի. (...):
Օրենսդիրը, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք սահմանելով ապրանքների մատակարարումը, միաժամանակ բացահայտում է «ապրանքների մատակարարում հասկացության բովանդակություն, այն է՝' ապրանքների մատակարարումը գործարք է, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի ն անշարժ գույքի) սեփականության իրավունքը որնէ ձնով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:
Միաժամանակ նշված գործարքների շրջանակից օրենսդիրը կատարել է հետնյալ բացառությունը. ապրանքի մատակարարում չի համարվում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա)՝ անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (այդ թվու՝ անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության ն բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) ն ֆիզիկական անձանց կողմից գույքային իրավունքների օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը, եթե նույն հոդվածով այլ բան սահմանված չէ (...) (6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերություն):
Ընդհանուր կանոնի համաձայն ապրանքների մատակարարման ն
ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ` այդ արժեքին
7
օրենքով միացվող այլ վճարումները) առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում:
Նշված ընդհանուր կանոնից բացառություն է սահմանված Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով: Վերջինս սահմանում է հարկման օբյեկտն ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման Ա մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարման ն ծառայությունների մատուցման դեպքերում: Ըստ նշված նորմի ապրանքների մատակարարումը ն ծառայությունների մատուցումը համարվում է մասնակի հատուցմամբ կատարված գործարք, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 ն ավելի տոկոսով ցածր գներ: Ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նան մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարման ն ծառայությունների մատուցման դեպքում հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող՝ նույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգնի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը:
ՀՀ պետական եկամուտների նախարարի 02.05.2002 թվականի թիվ 02/577 հրամանով (ուժը կորցրել է 11.06.2018 թվականին) հաստատված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 5.6-րդ կետը սահմանում էր. «Ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նան այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են իրական արժեքից էականորեն ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող օրենքին համապատասխան որոշվող մեծությունը (գործարքի արժեքը, վարձատրության, պարգնի կամ այլ դրամական հատուցման մեծությունը), իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի իրական արժեքը): Ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունը սույն կետին համապատասխան չհաշվարկելու դեպքում, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածին համապատասխան, հարկային պարտավորության մեծությունը կարող է հաշվարկվել հարկային մարմնի կողմից՝ նույն հոդվածով սահմանված կարգով:»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի բովանդակությանը, արձանագրել է. (-) գործարքը սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գնով կնքված որակելու համար պետք է իրացման փաստացի գների Ա իրական արժեքի միջն առկա լինի 20 ն ավելի տոկոսի տարբերություն: Նման
8
տարբերության առկայության դեպքում հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող, այսինքն՝
- գործարքների կամ վաճառքի գնի ամբողջ արժեքի մեծության 80 տոկոսը կազմող մեծությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝
- համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության 80 տոկոսը կազմող մեծությունը:
Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի սկզբնապես հաստատվի սովորականի համեմատ գործարքի իրական արժեքից 20 ն ավելի տոկոսով ցածր գներ կիրառված լինելու հանգամանքը, այնուհետն, դրանով պայմանավորված, որոշվի հարկման օբյեկտը (տե՛ս, «Ֆաբերլիկ Զակավկազյե» ՍՊ ըեկերություննըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4104/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2022 թվականի որոշումը):
Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման ն մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարման Ա ծառայությունների մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտը՝ շրջանառությունը, որոշելիս առանցքային դերակատարություն ունի «գործարքի իրական արժեք» հասկացությունը. հարկման օբյեկտը՝ շրջանառությունը, որոշելու համար ելակետ է ընդունվում տվյալ գործարքի իրական արժեքը: Մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարման ն ծառայությունների մատուցման դեպքում գործարքի իրական արժեքը կարնորվում է նան այն առումով, որ գործարքի իրական արժեքի համեմատությամբ է որոշվում տվյալ գործարքի մասնակի հատուցմամբ լինելու (չլինելու) հանգամանքը:
Այսպիսով, գործարքի իրական արժեքն այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում նուն տնտեսվարողի կողմից կիրառվող գործարքի արժեքն է, կամ համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար կիրառվող գործարքի արժեքն է: Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետում նշված դեպքերում գործարքի իրական արժեքի 80 տոկոս կազմող մեծությունը դիտարկվում է որպես հարկման օբյեկտ՝ շրջանառություն:
Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված՝ հարկման օբյեկտը որոշելու ընթացակարգը կիրառելի է, երբ առկա է.
- անհատույց գործարքների կատարման հաստատված փաստ,
-մասնակի հատուցմամբ գործարքների կատարման հաստատված փաստ:
Ալ կերպ՝ անհատույց գործարքի կամ մասնակի հատուցմամբ գործարքի առկայությունն Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված` ԱԱՀ-ով հարկվող օբյեկտը որոշելու ընթացակարգի կիրառման պայմաններն են:
ԱԱՀ-ով հարկման օբյեկտը որոշելու Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված ընթացակարգի կիրառմամբ գործարքի իրական արժեքը որոշելու համար
9
նախնառաջ պահանջվում է պարզել միննուն տնտեսվարողի կողմից նուն կամ նույնանման գործարքների կատարման փաստը ն դրանց արժեքը: Ընդ որում, նույն կամ նույնանման գործարքները պետք է կատարված լինեն համեմատելի հանգամանքներում: Այսինքն՝ գործարքների միայն նույնական կամ նույնանման լինելու հանգամանքը դեռնս բավարար չէ. ԱԱՀ-ով հարկվող օբյեկտը որոշելու խնդրո առարկա ընթացակարգի կարնոր տարը է նան նուն կամ նույնանման գործարքները համեմատելի հանգամանքներում կատարված լինելու հանգամանքը:
Հաջորդիվ, եթե առկա չեն միննույն տնտեսվարողի կողմից համեմատելի հանգամանքներում կատարված նույն կամ նույնանման գործարքներ, ԱԱՀ-ով հարկվող օբյեկտը որոշելու Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված ընթացակարգի կիրառմամբ գործարքի իրական արժեքը որոշելու համար պահանջվում է պարզել այլ հարկ վճարողի կողմից նույնանման գործարքների կատարման փաստը ն դրանց արժեքը: Այս դեպքում նս գործարքների նույնանման լինելու հանգամանքը դեռնս բավարար չէ. անհրաժեշտ պայմաններ են նան այլ հարկ վճարողի՝ տվյալ տնտեսվարողի հետ համանման պայմաններում գործելու հանգամանքը ն գործարքները` համեմատելի հանգամանքներում կատարած լինելու հանգամանքը:
Հատկանշական է, որ ըստ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝ եթե ստուգման ընթացքում արձանագրված խախտումները նե դրանց հիման վրա տնտեսավարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում են համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջն կիրառված գների վերաբերյալ ստուգումն իրականացնող մարմնի կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունների ն վերլուծությունների վրա, ապա ստուգման ակտին կցվում է նան նշված ուսումնասիրության ն վերլուծության վերաբերյալ տեղեկանքը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային օրենսդրությամբ, բացի վերը նկարագրվածից սահմանված չէ անհատույց ն մասնակի հատուցմամբ գործարքների դեպքում գործարքի իրական արժեքը որոշելու որնէ այլ ընթացակարգ, այդ թվում՝ գործարքի շուկայական արժեքը որոշելու միջոցով: Այլ կերպ՝ օրենսդիրը չի լիազորել հարկային մարմնին անհատույց Ա մասնակի հատուցմամբ գործարքների դեպքում գործարքի իրական արժեքը որոշել որնէ այլ եղանակով, քան նկարագրված է Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետում: Ըստ այդմ՝ օրինականության սկզբունքին համապատասխան, հարկային մարմինն իրավասու չէ որնէ այլ եղանակով, այդ թվում՝ տվյալ գործարքի շուկայական արժեքը որոշելու միջոցով, որոշել անհատույց Ա մասնակի հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտը՝ շրջանառությունը: Օրենսդիրը չի նույնացրել «գործարքի իրական արժեք» ն «շուկայական արժեք» հասկացությունները. դրանք իրենց բովանդակային տիրույթով չեն համընկնում: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի շուկայական արժեքը բաց ն մրցակցային շուկայում, սեփականություն
10
հանդիսացող անշարժ գույքի վաճառողի ն գնորդի գիտակցաբար, արդարացի առնտրի բոլոր պայմանների պահպանմամբ ն օրինական գործողությունների արդյունքում ձնավորվող, անշարժ գույքի վաճառքի առավել հավանական գինն է, որը անշարժ գույքի գնահատման օբյեկտների համար կարող է որոշվել գնահատողի կողմից՝ անշարժ գույքի գնահատմամբ: Օրենսդիրը նան անհատույց ն մասնակի հատուցմամբ գործարքներն ԱԱՀ-ով հարկելու Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված ընթացակարգում օտարված գույքի շուկայական արժեքին չի վերապահել որնէ դերակատարություն:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված գործարքի իրական արժեքը որոշելու եղանակն իրավակիրառ պրակտիկայում չի կարող փոխարինվել տվյալ գործարքի շուկայական արժեքը փորձաքննության արդյունքներով որոշելով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 2110.20199 թվականի թիվ 10114012 ակտը՝ ավելացված արժեքի հարկի գծով առաջադրված պարտավորության մասով, ն որպես հետնանք՝ Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.01.2020 թվականի որոշումը:
Դատարանը 29.09.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ անվավեր է ճանաչել Կոմիտեի 21.10.2019 թվականի թիվ 1011401/2 ստուգման ակտը՝ ավելացված արժեքի հարկի գծով առաջադրված պարտավորության մասով, ն որպես հետնանք՝ անվավեր է ճանաչել Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.01.2020 թվականի թիվ 2/8 որոշումը՝ պատճառաբանելով, որ «/...) Անդրադառնալով վիճարկվող վարչական ակտի կայացման հիմքում դրված փորձագիտական եզրակացությանը" Դատարանն արձանագրում է, որ պատասխանող վարչական մարմիեը «Ավելացված արժեքի հարկի մասինե» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6րդ կետով նախատեսված մեծությունը որոշելու նպատակով բնակարանների լի ավտոկայանատեղիների շուկայական արժեքը որոշելու հարցադրմամբ փորձաքնեություն նշանակելով ն հայցվոր ընկերության կողմից կիրառված գործարքների գները համեմատության մեջ դնելով փորձաքննության արդյունքում որոշված' բնակարանների ն ավտոկայանատեղիների շուկայական արժեքի հեր ն որպես հարկման բազա հիմք ընդունելով այդ փորձագիտական եզրակացության մեջ արտացոլված' բնակարանների ն ավտոկայանատեղիների շուկայական արժեքի 80 տոկոս մեծությունը, թույլ է տվել օրենսդրական պահանջների ն ընթացակարգային եորմերի խախտում: Մասնավորապես փորձագիտական եզրակացությամբ ստացված օտարված անշարժ գույքի շուկայական արժեքը չի արտացոլում, (..) գործարքի իրական արժեքը" «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի իմաստով: Հետնաբար նշանակված փորձաքննությամբ շուկայական արժեքի որոշումը չի հանդիսանում պատշաճ միջոց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով ԱԱՀ-ով հարկման շրջանառությունը որոշելու համար: (...) Հակառակ դեպքում
11
Օրենսդիրը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետում որպես ԱԱՀ-ով հարկման բազան որոշելու ելակեր կսահմաներ օտարված գույքի շուկայական արժեքը:
(-.) ընկերության կողմից տվյալ գործարքների համար սովորականի համեմատ գործարքի իրական արժեքից 20 ն ավելի տոկոսով ցածր գների կիրառման, այսինքե' գործարքները մասնակի հատուցմամբ կատարած լինելու հանգամանքը հաստատելու համա պատասխանող վարչական մարմիեը չի կատարել օրենսդրությամբ նախատեսված, (...) թվարկված հաջորդական քայլերը, որից հասկանալի է դառնում, որ ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը՝ հարկման բազան նս չի որոշվել օրենսդրության պահանջներին համապատասխան: Հետնաբար «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով հայցվորին հարկային պարտավորություններ առաջադրելն իրավաչափ չէ:
Դատարանն արձանագրում է, որ բնակարանները ն ավտրոկայաետեղիները ձեռք բերած քաղաքացիների կողմից տրված ցուցմունքների ն դրանցով հայտնած տվյալների վերաբերյալ վարչական ակտում գրառումներ կատարելով վարչական մարմինը չի հավաստել դրանց ճշմարիտ, օբյեկտիվ ն արժանահավատ լինելը Պատասխանող վարչական մարմինը եման պտեղեկություններ չի ներկայացրել նան սույն գործով իրականացված դատական քննության ժամանակ: Հեփնաբար նշվածից հետնում է, որ առանց այդ ցուցմունքները ն դրանցով հայտնած տեղեկությունները, որպես հայցվորի կողմից գույքերի վաճառքի գները ոչ ճշգրիտ ցույց տալու փաստը հավաստող տվյալներ հաստատելու ն արձանագրելու. վարչական ակտի ն հայցվորին հարկային պարտավորություններ առաջադրելու հաշվարկեեր կատարելու հիմքում դնելով' վարչական մարմինը գործել է ոչ իրավաչափորեն: (...)»:
Վերաքննիչ դատարանը 19.10.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի բողոքը բավարարել է ամբողջությամբ՝ Դատարանի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ Ընկերության հայցը մերժել է:
Վերաքննիչ դատարանը նշել է հետնյալը. «/...) 24.07.2017թ. փորձագիտական թիվ 20791707 եզրակացությունը հնարավորություն է տվել որոշել յուրաքանչյուր բնակարանի շուկայական արժեքը' հաշվի առնելով դրա առանձեահատկությունները:
(-.) Տվյալ դեպքում փորձագետների կողմից անշարժ գույքի շուկայական արժեքը որոշվել է գնահատվող անշարժ գույքին համադրելի անշարժ գույքի շուկայական գների վերլուծութան են համապատասխան ճշգրտումնեեի իրականացման միջոցով: Փորձագետը իր հետնությունները կատարել է, դիտարկելով նույն ուսումնասիրության օբյեկտը թե վերանորոգված վիճակով, թե առանց ներքին հարդարման: Փորձագետն իր եզրակացությունը կատարել է հիմքում որպես նորմատիվ ակտեր օգտագործելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Կառավարության որոշումները, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տեղեկագրերը, ԱԳ առուվաճառքի ն վարձակալությունների հեր կապված ամսագրեր ն թերթեր, ինչպես նան ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվական բազան:
(-.) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պարագայում վարչական մարմիեն իրավացիորեն է եկել այն եզրահանգման, որ շենքերի, շինությունների իրացման
12
ժամանակ ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելիս որպես նվազագույն արժեք առեվազն պետք է ընդունվեր տվյալ շինության նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող արժեքը: Ավելին, տվյալ պարագայում հայցվոր ընկերությունը 2015-2016թթ. կնքված առուվաճառքի պայմանագրերով օտարելով Երնան քաղաքի Կոմիտասի պողոտա 59/7 շենքի թիվ 54, 60, 24, 16, 36, 95, 62, 77, 49, 61, 53, 58, 69, 47, 39, 110, 52, 55, 104 բնակարանները, թիվ 29, 70, 7, 4, 88, 28, 8, 9 ավտոկայանատեղիները ն թիվ 124 շինության ընդհանուր օգտագործման տարածքը' ըստ էության ընդունել է, որ իր կողմից հարկման բազան որոշելիս հաշվի չի առեվել նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող արժեքը, իսկ տվյալ դեպքում փորձագետի կողմից անշարժ գույքի շուկայական արժեքը որոշվել է գնահատվող անշարժ գույքին համադրելի անշարժ գույքի շուկայական գների վերլուծութան են համապատասխան ճշգրտումնեեի իրականացման միջոցով: Վերաքննիչ դատարանի գեահատմամբ, հայցվորի (...) մուրեցումը կլիներ փաստարկված, եթե սույն գործի համար էական նշանակություն ունեցող փորձաքննության արդյունքներով հնարավոր եղած չլիներ որնէ կերպ որոշել վերոհիշյալ գույքերի' նույնանման գործարքների համար հարկվող շրջանառության ընդհանուր արժեքից:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գփնում է, որ Դատարանը եկել է սխալ եզրահանգման, որ վարչական մարմինը չէր կարող փորձաքննության միջոցով պարզել օտարված գույքի շուկայական արժեքը ն վերջինիս 80 տոկոսը դիտարկել որպես ԱԱՀ-ով հարկման բազա: (...)»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի համաձայն Կոմիտեի նախագահի 19.06.2019 թվականի թիվ 1011401/2 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել համալիր հարկային վերստուգում: Վերստուգումը կատարվել է 12.07.2019 թվականից մինչն 02-10.2019 թվականը:
Վերստուգման արդյունքում 21.10.2019 թվականին ընդունված թիվ 1011401/2 ստուգման ակտով Ընկերությանը վերագրվել են շահութահարկի ն ավելացված արժեքի հարկի գծով խախտումներ:
Վիճարկվող ստուգման ակտի «Ավելացված արժեքի հարկ» վերտառությամբ 4-րդ կետում, մասնավորապես, արձանագրվել է. «. ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող (.) քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նյութերից պարզվել է, որ «ԱՐ-ՊԵ» ՍՊԸ կողմից ք. Երնան, Կոմիտասի պողոտայի 59/7 հասցեում գտնվղ բազմաբնակարան շենքում օտարված որոշ բնակարանների ն ավտոկայանատեղիների վաճառքի գները էականորեն ցածր են տվյալ բնակարանները ն ավտոկայանատեղիները ձեռք բերած քաղաքացիների կողմից տրված ցուցմունքներով հայտնած գներից (.): ԷԽնախտվել է «ԱԱՀ մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները:»:
13
Ստուգման ակտի «Ավելացված արժեքի հարկ» վերտառությամբ 5-րդ կետով արձանագրվել է. «2. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության 28.03.2018թ-ի որոշման համաձայն մասնագիտական վերստուգման նշանակման արդյունքում պարզվեց, որ ընկերության կողմից ներկայացված հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ն ընկերության կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համադրումից, ինչպե նան. ՀՀ »Փորձագիտական կենտրոն պետական ոչ առնտրային կազմակերպություն կատարած հարցումից ստացված մասնագիտական եզրակացությունից պարզվել է, որ՝ ՀՀ Փորձագիտական կենտրոն պետական ոչ առնտրային կազմակերպության 2407.2017թ. հ 20791707 փորձագիտական եզրակացության համաձայն (.) շուկայական արժեքները ըստ փորձագիտական եզրակացությունների կարող է կազմել (..):
Ելնելով ապրանքագետ-փորձագետի կողմից համալիր փորձաքննությամբ տրված շուկայական արժեքներից ն «ԱԱՀ մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից` (...) վաճառքի պահի դրությամբ որոշված շուկայական արժեքների 80 տոկոսը կազմող մեծությունը հետնյալն է (..):
Այսպիսով, հաշվի առնելով կազմակերպության կողմից վերը նշված բնակարանների ն ավտոկայանատեղերի վաճառքի գները, ինչպե նան ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կատարած մասնագիտական եզրակացության հիման վրա հաշվարկված շուկայական արժեքների համադրումից պարզվեց, որ կազմակերպութան բնակարանների ն ավտոկայանատեղերի վաճառքներից հաշվարկված ԱԱՀ-ի շրջանառությունը պակաս է շուկայական արժեքներով հաշվարկված ԱԱՀ շրջանառությունից (...)»:
Ստուգման ակտում վկայակոչված «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 24.07.2017 թվականի փորձագիտական թիվ 20791707 եզրակացությունը տրվել է Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կ. Բրուտյանի փորձաքննություն նշանակելու մասին 27.03.2017 թվականի թիվ 4-3/11279-17 գրության հիման վրա: Փորձաքննության կատարումն սկսվել է 04.05.2017 թվականին ն ավարտվել 24.07.2017 թվականին: Փորձագետներին պարզաբանման համար առաջադրվել է հետնյալ հարցը. որքան է կազմել ք. Երնան, Կոմիտասի պողոտա 59/7 շենքի թիվ 54, 60, 24, 16, 36, 95, 62, 77, 49, 61, 53, 58, 69, 47, 39, 110, 52, 55, 104 բնակարանների, թիվ 29, 70, 71, 4, 88, 28, 8, 9 ավտոկայանատեղիների ն թիվ 124 շինության ընդհանուր օգտագործման տարածքի շուկայական արժեքը «ԱՐ-ՊԵ» ՍՊԸ-ի կողմից օտարվելու պահին:
Փորձագիտական եզրակացության «Հետնություններ» բաժնում, մասնավորապես, նշված է. «(..) Երնան քաղաքի Կոմիտասի պողոտայի 59/7 շենքի թիվ 54 հասցեում գտնվող բնակարանների շուկայական արժեքը՝ «Ար-Պե» ՍՊԸ ընկերության կողմից օտարվելու պահին կարող է կազմել 45.600.000 ՀՀ դրամ»: Փորձագիտական եզրակացության «(Ժույլատրող ն սահմանափակող պայմանները» բաժնում, ի թիվս այլնի, նշված է. «Սույն փորձաքննության շրջանակներում հաշվարկված արժեքը հանդիսանում է փորձագետ գնահատողի կարծիքը ն չի կարող հանդիսանալ երաշխիք, որ գույքը ազատ շուկայում կվաճառվի սույն փորձաքննությամբ հաշվարկված արժեքով»:
14
Սուն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող ստուգման ակտով Ընկերության կողմից 2015 թվականին կատարված անշարժ գուքի բնակարանների ն ավտոկայանատեղիների իրացման գործարքները հարկային մարմնի կողմից դիտարկվել են որպես մասնակի հատուցմամբ գործարքներ ն ըստ այդմ՝ այդ գործարքների առնչությամբ ԱԱՀ-ով հարկման շրջանառությունը որոշվել է Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա: Օրենքի նշված նորմով նախատեսված գործարքի իրական արժեքը որոշվել է հիմք ընդունելով Ընկերության կողմից իրացված բնակարանների ն ավտոկայանատեղիների շուկայական արժեքի վերաբերյալ «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 24.07.2017 թվականի փորձագիտական թիվ 20791707 եզրակացությունը:
Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է նույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս` գույքահարկով հարկման նպատակով՝ դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի:
Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նան այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 ն ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող՝ սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգնի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անշարժ գույքի սեփականատեր հարկատուն կաշկանդված չէ գույքն իր հայեցողությամբ որոշված գնով օտարելու հարցում, այդ թվում նան՝ իրական արժեքից էականորեն ցածր գնով: Սակայն հարկային պարտավորությունը հաշվարկելիս հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող գործարքի արժեքը, վճարի, վարձատրության, պարգնի կամ այլ դրամական հատուցման մեծությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը: (.) շենքերի, շինությունների իրացման ժամանակ ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելիս որպես նվազագույն արժեք առնվազն պետք է ընդունվի տվյալ շինության կադաստրային արժեքը: (տես, ՀՀ կառավար
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/2022/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
