ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-250, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի չորրորդ պարբերությունում «լրացած» բառը փոխարինել «լրացող» բառով: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:»: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «տարեկան» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի)» բառերով, իսկ «առաջին» բառից առաջ լրացնել «մինչև 35 տարեկան» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Նախկինում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:»: Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում՝ 1) առաջին նախադասության «օրենքով» բառը փոխարինել «հոդվածով» բառով. 2) երկրորդ նախադասության «, բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքի» բառերը հանել: Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը, բացառությամբ պետական պատվերով պետական գիտակրթական համակարգի, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների կամ սույն օրենքի 16 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում ասպիրանտուրայում սովորողների, ինչպես նաև դատական դպրոցի ունկնդիրների, որոնց տարկետում տրվում է մինչև ուսման ավարտը: Եթե նշված անձինք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, ապա պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան ավարտելուն հաջորդող զորակոչի ընթացքում: Սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա պահեստազորի առաջին խմբի սպաները, որոնք ավարտել են ասպիրանտուրան կամ ունեն գիտական աստիճան, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ըստ իրենց մասնագիտացումների:»: Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Սույն օրենքի 14 հոդվածի չորրորդ մասով նախատեսված ասպիրանտուրայում կամ դատական դպրոցում սովորելու կապակցությամբ տարկետում ստացած և 27 տարեկանից բարձր տարիքում ուսումն ավարտած զորակոչիկներին առողջական վիճակի պատճառով բուժման նպատակով տարկետում կարող է տրվել 1 անգամ՝ մինչև 6 ամիս ժամկետով, իսկ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելու դեպքում՝ մինչև 1 տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:»: Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «զինվորական» բառից հետո լրացնել «կամ այլընտրանքային» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «-սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները»: Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Առաջին և երկրորդ կարգի պահեստազորը բաժանվում է տարիքային երկու խմբի՝ - առաջին խումբ՝ մինչև 45 տարեկան, - երկրորդ խումբ՝ 45-ից մինչև 50 տարեկան:»: Հոդված 9 . Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: Հոդված 10 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. դեկտեմբերի 19 Երևան ՀՕ-272-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-272-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.01.2008-16.12.2017) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1325 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.11.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 19.12.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.01.2008 Ուժը կորցրել է 16.12.2017 Հիմնական ակտ 28.11.2007, ՀՕ-272-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.09.1998, ՀՕ-250 16.09.1998, ՀՕ-250 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 նոյեմբերի, 2007 թ.
- Գործի #:
- ՀՕ-272-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
