Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բադալյան — ՎԴ/6890/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Բադալյան — ՎԴ/6890/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ/6890/05/2120 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.12.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վահան Բադալյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Ծառայություն՝ կատարողական վարույթ հարուցելու մասով 24.05.2021 թվականի թիվ 07643048 որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու նե արգելանք դնելու մասով 24.05.2021 թվականի թիվ 07643048 որոշումն անվավեր ճանաչելու պա

Ամբողջ Տեքստ

այց» ՀՏՐ»:

րաի 22278,

222 ԿԱՆՆ ի

14.1

ԱՏՆ)

Մ. Յվ ՏՎ

նե ՄաՄԴԵՆ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6890/05/21

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6890/05/21

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Դատավորներ՝ Հ. Խաչատրյան

Կ. Մաթնոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի դեկտեմբերի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.12.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վահան Բադալյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Ծառայություն՝ կատարողական վարույթ հարուցելու մասով 24.05.2021 թվականի թիվ 07643048 որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու նե արգելանք դնելու մասով 24.05.2021 թվականի թիվ 07643048 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վահան Բադալյանը պահանջել է անվավեր ճանաչել 24.05.2021 թվականի թիվ 07643048 որոշումը՝ արգելանք դնելու մասով, ն կատարողական վարույթ

2

հարուցելու մասով՝ ճանաչել նույն որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 01.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.12.2023 թվականի որոշմամբ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն Ծառայության վերաքննիչ բողոքները մերժվել են, Ա Դատարանի 01.03.2022 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Հրայր Կյուրեղյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վահան Բադալյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սուն դեպքում Ծառայության 16.02.2021 թվականի թիվ 2112285977 որոշումը սահմանված կարգով ուղարկվել է հայցվորին, սակայն վերջինիս ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է «չպահանջված» նշումով, որից հետո ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով տեղադրվել է Հայաստանի 9Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (ոո.220888Ր.Յո): Այսինքն՝ սույն դեպքում հայցվորը համարվել է պատշաճ ծանուցված: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Ծառայության 24.05.2021 թվականի թիվ 1825250 գրության մեջ բացակայում է այն ներկայացնողի անունը, ազգանունը ն ստորագրությունը, ապա «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նման պահանջ նախատեսված չէ:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.122023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բողոք ներկայացրած անձի կողմից վկայակոչված նյութական իրավունքի նորմերի որնէ խախտում կամ սխալ կիրառում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել: ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չէ անձի պարտավորությունն այցելելու Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք

Յ

(տո.870888ո.Յտ) ն որոնելու իրեն վերաբերելի տեղեկատվություն: Տվյալ դեպքում վարչական մարմնի վրա է դրված անձին պատշաճ ծանուցելու պարտականությունը:

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավոր էր վերադարձնել թերի փաստաթղթերն ու պահանջել Ծառայությանն իրեն տրամադրել տվյալ ակտն անբողոքարկելի դառնալու մասին ապացույցներ, որոնց շարքում է նան պատշաճ ծանուցման փաստը հավաստող ապացույցը:

Հետնաբար, Դատարանն իրավաչափորեն եզրահանգել է, որ հայցը ենթակա է բավարարման, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 Դրամական պահանջի հարկադիր կատարման վերաբերյալ 24.05.2021 թվականի թիվ 1825250 գրության համաձայն՝ Ծառայության 16.02.2021 թվականի թիվ 2112285977 որոշումը ներկայացվել է հարկադիր կատարման (գ.թ. 46):

2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 24.05.2021 թվականի որոշման համաձայն՝ հարուցվել է թիվ 07643048 կատարողական վարույթը, որով որոշվել է Վահան Բադալյանից պետական բյուջեի օգտին բռնագանձել 5.000 ՀՀ դրամ, ինչպես նան որպես կատարողական գործողությունների կատարման ծախս՝ 2.500 ՀՀ դրամ, ն 7.500 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Վահան Բադալյանին պատկանող գույքի ն դրամական միջոցների վրա (գ.թ. 47):

3) Ծառայության 16.02.2021 թվականի թիվ 2112285977 որոշումն ուղարկվել է Վահան Բադալյանին՝ ք. Երնան, Աջափնյակ, Նազարբեկյան թղմ., 2. 8, բն. 16 հասցեով, սակայն 03.03.2021 թվականին հետ է վերադարձվել «չպահանջված» նշումով:

4) Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքից (ոտտ.Ձ2Ա818Ր.Յտ) արված քաղվածքի համաձայն՝ թիվ 2112285977 որոշումը կայքում տեղադրվել է 03.03.2021 թվականին (գ.թ. 52):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորնե ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու ն դրա արդյունքում հիմեավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման

4

հարցին վերահաստատեով նան նախկինում արտահայտած իրավական

դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում եան անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամակցա պահանջի հարկադիր ` կատարման .առանձեահատկություններին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:

Օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական նե իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատութան ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

5

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող ն այլ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (րես, Միսակ Այանյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/1 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միննույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից: Միննուն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նան գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված ն հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված ն հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջն եղած հակասությունները ն արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ

6

են առաջանում կապված ձեռք բերված ն հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով (տե՛ս, Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երեան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը: Նշված հոդվածի 7-րդ կետի համաձայն հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նուն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է ն կատարողական մակագրության թերթը, ինչպես նան «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող (...) փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման նուն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նան ուժի մեջ մտնելը Ա անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները ն կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են՝

1) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.

2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը ն ամսաթիվը.

7

3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, ն գանձման ենթակա գումարի չափը.

4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը Ա ամսաթիվը.

5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը ն ամսաթիվը.

6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը ն պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական ակտերի հարկադիր կատարման վարույթի մեկնարկի, այսինքն՝ վարչական ակտի հարկադիր կատարման իրավահարաբերության ծագման ն ըստ այդմ՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման համար անհրաժեշտ է Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ն նուն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված գրության ու դրան կից ապացույցների առկայությունը: Այսինքն՝ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրավասու է հարուցել կատարողական վարույթ, իսկ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման

իրավահարաբերությունը ծագում է հետնյալ փաստական հիմքերի համակցությամբ.

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող կատարման վերաբերյալ գրություն,

- վերը նշված գրությունը ներկայացվել է վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում` հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի գրությանը կցվել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված գրությանը կցվել են այդ ակտի մասին Օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նան ուժի մեջ մտնելը ն անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Վերը նշված պահանջներից որնէ մեկի պահպանված չլինելու դեպքում հարկադիր կատարողը պետք է իրացնի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 311-րդ հոդվածով սահմանված Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունը: Հետնում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման

8

իրավահարաբերությունը կարող է ծագել միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 311րդ հոդվածով նշված վերադարձի հիմքերի բացակայության դեպքում:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հարկադիր կատարման ենթակա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու ն ըստ այդմ՝ ուժի մեջ մտնելու ն անբողոքարկելի դարձած լինելու փաստերը հավաստող անհրաժեշտ ապացույցների շրջանակին:

Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված -հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Վերջինիս 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելու, հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ:

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու հատուկ կանոններ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով:

Իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 283-րդ հոդվածը սահմանում է. «(...) Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նան տուժողին՝ նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝ 1) այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, Ա առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին. 2) այն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով «Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ն այդ օրենքով համարվում է պատշաճ ծանուցված. 3) պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում՝ բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, ե դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը. 4) հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ բողոքարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ բողոքարկելու օրը:

9

Եթե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ անձը չունի նույնականացման քարտ, կամ պետական ռեգիստրի գրանցամատյանում չկա տեղեկատվություն իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի վերաբերյալ) ն գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով որոշումը հանձնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստի մասին, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, ն առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու հետ մեկտեղ որոշումը նս մեկ անգամ ուղարկվում է դիմումում մատնանշված հեռահաղորդակցության միջոցով: Որոշումը հասցեատիրոջ էլեկտրոնային, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում անձն ստանում է ծանուցում որոշման առկայության մասին, ինչպես նան համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով կայացված որոշումը հնարավոր կլինի ներբեռնել կամ տեսանելի լինել ինտերնետային կայքի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն ծանուցման մեջ արտացոլվում է որոշման եզրափակիչ մասը: Բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին՝ որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը (...)»:

Այսպես, օրենսդրի կողմից, որպես վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու առաջնային եղանակ նախատեսվել է որոշումն անձամբ հանձնելը. վարչական ակտի մասին իրազեկելու մյուս եղանակները կիրառելի են այն դեպքում, երբ բացակայում է այն հասցեատիրոջն անձամբ հանձնելու եղանակը կիրառելու հնարավորությունը: Այս եղանակով վարչական ակտը հանձնելու դեպքում իրազեկման փաստը հաստատող պատշաճ ապացույցներ են.

- հասցեատիրոջ ստորագրությամբ փաստաթուղթը, որով հավաստվում է տվյալ որոշումը հասցեատիրոջն անձամբ հանձնելու փաստը,

- եթե հասցեատերը հրաժարվել է ստանալ որոշումը, ապա փաստաթուղթ, որի վրա առկա է հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց,

10

- եթե որոշումն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին (պաշտոնական էլեկտրոնային փոստի հասկացությունը բացահայտված է «Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում), ապա ապացույցներ առ այն, որ վարչական ակտն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, ն հասցեատերը կարդացել է տվյալ տեղեկատվությունը («Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ եթե առկա է կողմերի համաձայնությունը ապա միայն ապացույց հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ («Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս),

- եթե հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ ն ներկայացրել է գրավոր դիմում ծանուցումն իր էլեկտրոնային փոստին կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով ուղարկելու վերաբերյալ, ապա ապացույցներ առ այն, որ որոշումն ուղարկվել է հասցեատիրոջն այդ միջոցով ն ստացվել է վերջինիս կողմից:

Վերը նշված միջոցներից որնէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասեցատիրոջն իրազեկելու հնարավորության բացակայության դեպքում, վարչական մարմնի կողմից պետք է իրականացվեն Օրենսգրքի 283-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բոլոր գործողությունները՝ հետնյալ հերթականությամբ.

1) Նախ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով. ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նկատել, որ անձի հաշվառման հասցեն հանդիսանում է պատշաճ ծանուցման հասցե այն բոլոր դեպքերում, երբ վարչական վարույթի նյութերում առկա չէ այնպիսի ապացույց, որով հիմնավորվում է, որ ակտի հասցեատերը հայտնել է ծանուցման այլ հասցե, իսկ վարչական վարույթի նյութերում այդպիսի ապացույցի առկայության դեպքում անձի հաշվառման հասցեով որոշումն ուղարկելը չի կարող դիտարկվել որպես պատշաճ իրազեկում:

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատվիրված նամակով ակտի հասցեատիրոջը հանձնելու դեպքում իրազեկման փաստի վերաբերյալ պատշաճ ապացույց է հետադարձ ծանուցումը՝ հասցեատիրոջ ստորագրությամբ:

2) Այնուհետն, եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, ն առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

11

Այս դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստվում է հետնյալ ապացույցների միաժամանակյա առկայությամբ.

- ՀՇ տրանսպորտի ն կապի նախարարի 30. 08. 2006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նան պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված ՇԽ 15 բլանկը, որում նշվում են առաքանու վերադարձման պատճառները (անհայտ, տեղափոխված, թերի հասցե, մերժված կամ չի պահանջվել) ն վերադարձման ամսաթիվը, ն

- որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ համացանցի հէք://ոտոմ.2248ո8Ր.ճո/ հասցեում գտնվող կայքում («Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ) տեղադրված լինելու փաստը հավաստող ապացույցը:

Ընդ որում, նշված ապացույցները պետք է ժամանակագրական առումով միմյանց հաջորդեն, այսինքն, որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կարող է տեղադրվել միայն առաքանին՝ ՇԽ 15 բլանկի հետ միասին վարչական ակտը կայացրած վարչական մարմին վերադարձվելուց հետո. այլ կերպ՝ ՇԽ 15 բլանկի վրա նշված՝ առաքանու վերադարձման ամսաթիվ պետք է նախորդի որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու ամսաթվին: Այլապես, օրենքով սահմանված իրազեկման կարգը համարվում է խախտված, որպիսի պայմաններում տվյալ ծանուցումը չի կարող համարվել պատշաճ ծանուցում, հետնաբար նան տվյալ որոշումը չի կարող համարվել ուժի մեջ մտած:

Ելնելով վերոգրյալից ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը մտնում է ուժի մեջ՝

9 որոշումը հասցեատիրոջը հանձնելու (ստանալու) օրվան հաջորդող օրը,

2) որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում՝ որոշումը տեղադրելուն հաջորդող վեցերորդ օրը:

Վարչական ակտերի անբողոքարկելի դառնալու պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթներ է բովանդակում «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը: Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական բողոքը կարող է բերվել՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում (..):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտն

անբողոքարկելիության հատկանիշ ձեռք է բերում այն պահից, երբ վարչական ակտի հասցեատիրոջ համար սպառվում են վարչական ն դատական ընթացակարգերով տվյալ

12

վարչական ակտը վիճարկելու համար օրենքով սահմանված ժամկետները: Հաշվի առնելով, որ այդ ժամկետների հոսքի համար ելակետ է հանդիսանում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումն անբողոքարկելի է դառնում վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի ավարտին հաջորդող օրը:

Վերոհիշյալի հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված եղանակներից որնէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստող վերոհիշյալ ապացույցներից որնէ մեկի (կամ համակցության) առկայությունն անհրաժեշտ պայման է հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատված համարելու համար: Իսկ այդ որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը հավաստվում է վարչական ակտի անբողոքարկելի դառնալու համար անհրաժեշտ` որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի սպառված լինելու փաստի ուժով: Սահմանված կարգով վարչական ակտի մասին կողմին չիրազեկելու, հետնապես այդ ակտի ուժի մեջ չմտնելու ն անբողոքարկելի չդառնալու պարագայում հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերություն չի կարող ծագել:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ կատարողական վարույթ հարուցելու փուլում հարկադիր կատարողի գործողությունների շրջանակը սահմանափակվում է այն փաստաթղթերի, ապացույցների ստուգմամբ, որոնք վարչական ակտը կայացրած վարչական մարմինը պարտավոր է ներկայացնել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան: Լրացուցիչ փաստաթղթեր, ապացույցներ ձեռք բերելու լիազորությամբ հարկադիր կատարողն օժտված չէ:

ՀՀ վճռաբեկ դատարանն անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման` դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգին անդրադարձել է թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով 25.05.2016 թվականին կայացված որոշմամբ: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին Ա անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների՝ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն Օ:տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է: Նշված հայցատեսակի միջոցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական

13

պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ դրանով իսկ, ըստ էության, դատական քննության առարկա դարձնելով վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը (րես, Հայկ Ալումյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/3540/05//4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս հայցատեսակով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի քննության շրջանակներում դատարանի խնդիրն է պարզել. արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 311-րդ հոդվածով սահմանված` Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունն իրացնելու հիմքերի բացակայության պայմաններում, այլ կերպ՝ արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու որոշումը կայացնելիս հարկադիր կատարողն իր տրամադրության տակ ունեցել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը, բավարար ապացույցներ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու ն անբողոքարկելի դարձած լինելու վերաբերյալ, ինչպես նան սահմանված ժամկետում ներկայացված ն պահանջներին համապատասխանող՝ վարչական ակտը կայացրած վարչական մարմնի կատարման վերաբերյալ գրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, եթե առկա է հետնյալ իրավիճակներից որնէ մեկը.

- Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը չի ներկայացվել հարկադիր կատարման ենթակա որոշումը,

- Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը չեն ներկայացվել որոշման մասին իրազեկելու ն ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու փաստի վերաբերյալ ապացույց (ապացույցներ),

- որոշման մասին իրազեկման փաստի վերաբերյալ ներկայացված ապացույցներն ամբողջական կամ բավարար չեն վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը հաստատված համարելու համար (օրինակ` ներկայացված է ՀՀ տրանսպորտի ն կապի նախարարի 30. 08.2006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նան պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված ՇԻ 15 բլանկը, սակայն ներկայացված չէ որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու վերաբերյալ ապացույց կամ հակառակը, կամ ՇԽ 15 բլանկի վրա նշված վերադարձի ամսաթիվը հաջորդում է վարչական ակտը կայքում տեղադրելու ամսաթվին),

- ուժի մեջ մտած որոշումը դեռնս անբողոքարկելի չի դարձել, այն է՝ չի ավարտվել տվյալ որոշումը վարչական ն դատական կարգով բողոքարկելու ժամկետը,

14

- դրամական պահանջները ներկայացվել են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ,

- Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ եթե ըստ վարչական մարմնի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված համապատասխան ապացույցների՝ հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը ն (կամ) անբողոքարկելի դառնալու ամսաթիվը չեն համընկնում վարչական մարմնի կողմից ներկայացված` Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կատարման վերաբերյալ գրության մեջ նշված՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու ո անբողոքարկելի դարձած լինելու ամսաթվերին, ապա նման անհամապատասխանությունը չի բացառում հարկադիր կատարման

իրավահարաբերության առկայությունը, եթե վարչական ակտի իրազեկման վերաբերյալ ապացույցներից միանշանակորեն հետնում է, որ գրությունը հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու պահի դրությամբ կատարման ներկայացված վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատշաճ ծանուցված է, ըստ այդմ ուժի մեջ մտած ու անբողոքարկելի դարձած է:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցապահանջի վարչադատավարական կարգով քննություւը պետք է նպատակաուղղված լինի կատարողական վարույթի հարուցման փուլում հարկադիր կատարողին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրացման իրավաչափությունը ստուգելուն. այն է՝ առկա են եղել հարկադիր կատարողի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու, թե՞ կատարողական վարույթ հարուցելու լիազորության իրացման անհրաժեշտ հիմքեր (տես, Սուրեն Հայրապետյանն ըեդդեմ ՀՀ հարկադիր կատարումե ապահովող ծառայության թիվ ՎԴ/5468/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի

18. 04. 2024 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Վահան Բադալյանը պահանջել է անվավեր ճանաչել 24.05.2021 թվականի թիվ 07643048 որոշումը՝ արգելանք դնելու մասով, ն ն կատարողական վարույթ հարուցելու մասով՝ ճանաչել նույն որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը:

Դատարանը 01.03.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/6890/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել