Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ճշմարիտյան — ՀԿԴ/0052/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Ճշմարիտյան — ՀԿԴ/0052/02/22

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0052/02/221 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Հայկ Յուրիի Ճշմարիտյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 03.05.2024 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. 1.1. ՀՀ գլխավոր դատախազությունը (այսուհետ նան՝ Դատախազություն), դիմելով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջել է Հայկ Յուրիի Ճշմարիտյանից ն Վաղարշակ Ռաֆիկի Ալեքս

Ամբողջ Տեքստ

ւ ԶԱՅՆ շխ

շոգ) ԹԵԽԱ (ԱԴԱ «.

ժանի» ե

Մ-Ի Գ

Տին

ՀՅՂԵՑԾ-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ դատարանի որոշում թիվ ՀԿԴ/0052/02/22

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ 2025թ.

թիվ ՀԿԴ/0052/02/22

Նախագահող դատավոր` Ա. Ոսկանյան

Դատավորներ՝ Գ. (Թորոսյան

Դ. Հովհաննիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ

զեկուցող Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ

Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

«01» հուլիսի 2025 թվական քաղաք Երնան

գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Հայկ Յուրիի Ճշմարիտյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 03.05.2024 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1.1. ՀՀ գլխավոր դատախազությունը (այսուհետ նան՝ Դատախազություն), դիմելով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջել է Հայկ Յուրիի Ճշմարիտյանից ն Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.223.147,94 ԱՄՆ դոլարին համարժեք 479.669.696 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում: Քաղաքացիական գործին տրվել է թիվ ԵԴ/4630/02/22 համարը:

1.2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2022 թվականի որոշմամբ գործն ըստ ենթակայության հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանին (այսուհետ Դատարան): Դատարանում թիվ ԵԴ/4630/02/22 քաղաքացիական գործին տրվել է նոր՝ թիվ ՀԿԴ/0052/02/22 համարը:

1.3. 07.09.2023 թվականի «Գործից մաս առանձնացնելու ն առանձին վարույթում քննելու մասին» որոշմամբ թիվ ՀԿԴ/0052/02/22 քաղաքացիական գործից առանձնացվել է ՀՀ գլխավոր դատախազության պահանջն ընդդեմ Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման մասին: Առանձնացված գործին շնորհվել է նոր՝ թիվ ՀԿԴ/0161/02/23 համարը:

1.4. Դատարանի 07.09.2023 թվականի վճռով Դատախազության հայցն ընդդեմ Հայկ Յուրիի Ճշմարիտյանի մերժվել է՝ հայցային վաղեմությունն անցած լինելու հիմքով:

1.5. 09.10.2023 թվականին սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատախազությունը (ներկայացուցիչ Ա.Մադոյան), որը Վերաքննիչ դատարանի 20.10.2023 թվականի որոշմամբ վերադարձվել է, այն կրկին ներկայացվել է 02.11.2023 թվականին ն Վերաքննիչ դատարանի 17.11.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

1.6. Վերաքննիչ դատարանի 03.05.2024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է Ա Դատարանի 07.09.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

1.7. 04.06.2024 թվականին սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը (ներկայացուցիչ՝ Գ. Ղուկասյան) (այսուհետ՝ Բողոք բերած անձ):

1.8. Վճռաբեկ դատարանի 21.06.2024 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է ն սահմանվել է որոշումը ստանալու պահից հաշված հնգօրյա ժամկետ՝ վճռաբեկ բողոքում առկա թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

1.9. 02.07.2024 թվականին Դատախազությունը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանը 17.07.2024 թվականի որոշմամբ ընդունել է վարույթ:

1.10. 07.08.2024 թվականին վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Յուրիի Ճշմարիտյանը (ներկայացուցիչ՝ Մ.Խաչիկյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

2.. Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

2

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի պահանջները:

Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել վնասի առաջացման պահը ն կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր ն չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ ն 337-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները ն 168-րդ հոդվածի 2-րդ մասի Էին ն 2-րդ կետերը:

Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում ներկայացրել է հետնյալ փաստարկները.

Դատարանն օրենքով սահմանված համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասը, որի արդյունքում հայցը մերժել է՝ հայցային վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, այն պայմաններում, երբ վերոգրյալ փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ ն 337-րդ հոդվածները: Բացի այդ, Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերով սահմանված պահանջները, մասնավորապես՝ ապացուցման ենթակա փաստերի մեջ առանձին գնահատման առարկա չի դարձվել կոռուպցիոն գործողության կատարման փաստը: Արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունն այնքանով, որքանով խախտվել է բողոքաբերի արդար դատաքննության իրավունքը, քանի որ գործի քննության ընթացքում բողոքաբերի նկատմամբ կիրառվել է կիրառման ոչ ենթակա նորմ, միննույն ժամանակ չեն կիրառվել կիրառման ենթակա հոդվածները, ինչի հետնանքով Բողոք բերած անձը զրկվել է իր իրավունքները դատական կարգով պաշտպանելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կողմից դրանք կիրառելու կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր՝ հետնյալ՝ իրավական հարցադրումներին պատասխանելու համատեքստում. Արդյո՛ք ոչ օրինաչափ վարքագծի պայմանագրի կեքմամբ ն դրա կատարման խախտմամբ արտահայտվելու պայմաններում, վնաս պատճառելուց բխող իրավահարաբերության ծագման պահը որոշելու համար պետք է հիմք ընդունվի միայն պայմանագրով սահմանված պարտավորության խախտման պահը, թե միասնական դիտավորության մեջ ընդգրկված, միմյանց հեր փոխկապակցված շղթայական գործողություններից առաջին գործողության կատարման' պայմանագրի կեքման պահը:

Արդյոք հայցային վաղեմության միջեորդության քենության ընթացքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնը կիրառելիս »պետք է կոռուպցիոն բեութի գործողությունը հանդիսանա քաղաքացիադատավարական ապացուցման առանձին առարկա:

2.2. Վերաքննիչ դատարանը վնասի առաջացման պահի վերաբերյալ եզրահանգումները կատարել է գործի փաստական տվյալները ն առկա ապացույցներն

3

անտեսելով, որն ուղղակիորեն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի կիրառելիության վերաբերյալ վերջինիս պատճառաբանությունների վրա:

23. Վերաքննիչ դատարանը դրսնորված ոչ իրավաչափ վարքագծում առանձնացրել է պայմանագր հիման վրա կատարվող մատակարարման պարտավորության կատարման ժամանակահատվածը ն հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբն արձանագրել է այդ պահից, մինչդեռ հաշվի չի առել այն հանգամանքը, որ պատասխանողի ոչ օրինաչափ վարքագծի դրսնորումն սկսվել է մատակարարման պայմանագրի կնքմամբ՝ 10.01.2005 թվականից: Պատասխանողը հանձնարարել է կնքել պայմանագիրը պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գուքին խաբեությամբ տիրանալու ն այդ գույքի վերավաճառքից գերշահույթ ստանալու նպատակով:

Ընդ որում, որնէ կերպ հնարավոր չէ տարանջատել ոչ իրավաչափ վարքագծում պայմանագրի կնքման գործողությունը պայմանագրի կատարման գործողությունից, քանի որ դրանք փոխկապակցված են՝ մեկը մյուսով պայմանավորված, ն պայմանագրի բացակայության պայմաններում որնէ կերպ խոսք չի կարող գնալ ապրանքների մատակարարման վերաբերյալ: Պայմանագիրն է հանդիսանում այն հիմքը, որի հիման վրա իրականացվել է ապրանքների մատակարարում:

2.4. Գտել է, որ ինքնին պայմանագրի կնքումը հանդիսանում է ոչ օրինաչափ վարքագիծ, հակառակ դեպքում գործ կունենանք պայմանագրային

պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետ, հետնաբար դրանք պետք է դիտարկել որպես մեկ միասնական դիտավորության մեջ ընդգրկված գործողությունների շղթա, որի ծագման պահը կամ սկիզբը համարվում է հենց պայմանագրի կնքման ամսաթիվը:

2.5. Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել վնասի առաջացման պահը, նան արձանագրել է, որ վնասի առկայությունը, ըստ էության, համարվում է միակ պայմանը, որն անհրաժեշտ է առանց բացառության վնաս պատճառելուց բխող բոլոր պարտավորությունների առաջացման համար: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սուն հայցը ներկայացվել է դելիկտային իրավահարաբերությունների շրջանակներում, որտեղ վնաս պատճառելու հետնանքով վնասի հատուցման հարց բարձրացնելու համար անհրաժեշտ է առնվազն երեք պայմանների միաժամանակյա առկայություն՝ ոչ օրինաչափ վարքագիծ, վնաս, վնասի ու ոչ օրինաչափ գործողության միջն պատճառահետնանքային կապ: Նշված պայմաններից որնէ մեկի բացակայության դեպքում բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածով նախատեսված վնաս պատճառելուց բխող իրավահարաբերությունը:

2.6. Վերաքննիչ դատարանն, արձանագրելով, որ սույն գործով վնասի ծագման պահը 10.01.2005 թվականին կնքված պայմանագրի հիման վրա կատարված ապրանքների մատակարարման վերջին ամսաթիվն է՝ 28.09.2007 թվականը, հայցային վաղեմության տեսանկյունից կիրառելի է համարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333- րդ հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի

4

Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ- 123-Ն օրենքն ընդունվել է 20.05.2005 թվականին, ուժի մեջ է մտել 28.06.2005 թվականին, հետնաբար այն կիրառելի է 2007 թվականից ծագած

իրավահարաբերությունների նկատմամբ:

Մինչդեռ, եթե Վերաքննիչ դատարանը ճիշտ գնահատեր ոչ օրինաչափ վարքագծի ն վնասի ծագման պահը, որն այս դեպքում համընկնում է, այն է՝ 10.01.2005 թվականը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասն իրավական նորմի հետադարձ ուժի կանոնների կիրառմամբ չէր կարող կիրառվել սուն հայցով վաղեմության ժամկետների հաշվարկի նկատմամբ:

Հաշվի առնելով այն, որ առկա չէ իրավական ակտի հետադարձ ուժ ունենալու դեպքը, 20.05.2005 թվականին ընդունված ն 28.06.2005 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-123-Ն օրենքի կարգավորումը չի կարող տարածվել 10.01.2005 թվականին ծագած իրավահարաբերության վրա:

Վերոգրյալից ելնելով՝ Բողոք բերած անձը գտել է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության ընդհանուր՝ երեք տարվա ժամկետը, ընդ որում` նշված ժամկետի հոսքը, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի, սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

2.7. Բողոք բերած անձի համոզմամբ՝ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը թիվ 58173819 քրեական գործով «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման կայացման ամսաթիվը՝ 30.12.2020 թվականն է:

2.8. Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով կոռուպցիոն գործողությունը բացառապես դատավճռով հաստատման ենթակա լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, դրանք անհիմն է համարել, քանի որ «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) «կոռուպցիա» («կոռուպցիոն գործողություն») եզրույթն օգտագործվել է ավելի լայն իմաստով, քան կոռուպցիոն հանցագործությունը, ինչպես նան սահմանվել է, որ կոռուպցիոն գործողության կատարման փաստը հանդիսանում է քաղաքացիադատավարական ապացուցման առանձին առարկա: Նման մոտեցումը պայմանավորված է նան այն հանգամանքով, որ քաղաքացիական գործ քննող դատարանի խնդիրը չէ տալ կոռուպցիոն գործողությունների քրեաիրավական գնահատականը, այլ ներկայացված ապացույցների հիման վրա պարզելն է կոռուպցիոն գործողության առկայությունը ն համապատասխան քաղաքացիաիրավական հետնանքները:

Մինչդեւ Վերաքննի: դատարանը հաշվի չի առել լ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերը:

2.9. Դատարանը ն Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի չեն առել, որ կոռուպցիոն բնույթի գործողությունը պետք է լինի քաղաքացիադատավարական ապացուցման առանձին առարկա, որը կարող է քննարկման առարկա հանդիսանալ միայն հիմնական վեճի

5

քննության ընթացքում: Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Դատարանը հայցային վաղեմության կիրառման միջնորդության քննության ընթացքում ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ որոշմամբ հայցվորի վրա առանց նշված փաստը որպես ապացուցման ենթակա փաստ դնելու ապացուցված է համարել, որ պետությանը պատճառված վնասը ծագել է գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության իրականացման հետնանքով, կիրառելի է համարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասը, ինչը սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ: Հետնաբար խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, ինչպես նան 168-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2րդ կետերով սահմանված պահանջները: Դատարանը հայցային վաղեմության միջնորդության կիրառման հարցը լուծելիս քննարկման առարկա է դարձրել ն հաստատված համարել փաստ, որը հաստատված համարելու համար պետք է որպես ապացուցման ենթակա փաստ հայցային վաղեմության միջնորդության քննության ընթացքում բաշխվեր ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ, ն, երկրորդ, նշված փաստը ենթակա է գնահատման բացառապես հիմնական պահանջի լուծման ընթացքում:

2.10. Գտել է, որ Վերաքննիչ դատարանն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի նորմի ընտրության հարցում թույլ է տվել դատավարական սխալ` Դատարանի կողմից նշված կիրառելի նորմի ընտրության հարցում թույ տրված դատավարական սխալի մասով սխալ եզրահանգումներ կատարելու հետնանքով:

2.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով կամ 390-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված սահմանափակումը չի տարածվում իրավադրույթների կիրառման ն ապացույցների վերաբերյալ դիրքորոշում չհայտնելու վրա այնքանով, որքանով իրավակարգավորում կիրառելը, ապացույցը գնահատելը դատարանի բացառիկ լիազորություն է, որը միաժամանակ նան պարտականություն է, որպիսի գործողությամբ դատարանը լուծում է գործի քննության համար նշանակություն ունեցող փաստի հաստատված կամ չհաստատված լինելու, ըստ այդմ` հայցը մերժելու կամ բավարարելու հարցը: Հետնաբար, եթե այդ գործողությունները կատարելիս դատարանը թույլ է տվել ենթադրյալ դատական սխալ՝ կիրառելով կամ չկիրառելով որնէ իրավական կարգավորում ն հաստատելով կամ հերքելով մի փաստ, որը հանգեցրել է գործի սխալ ելքի, ապա այդ սխալը չի կարող մնալ չուղղված միայն այն պատճառով, որ դրա վերաբերյալ դիրքորոշում գործին մասնակցող անձը չի հայտնել:

Բացի այդ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն այս մասով առանձնահատուկ կարգավորումներ չի նախատեսում, թե կոնկրետ ինչպիսի ապացույցներով կարող է հավաստվել անձի դիտավորությունը գործարքը կամ գործարքի կատարումը կոռուպցիոն բնույթի գործողություննե, կատարելու հարցում: Նման պայմաններում գտել է, որ կոռուպցիոն գործողությունների կատարման մասով պետք է առկա լինի օրինական ուժի մեջ մտած դատավճիո:

6

212. Վերոգրյալի հիման վրա Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները.

3.1. Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը գտել է, որ Դատարանի կողմից կայացվել է օրինական, պատճառաբանված ն. հիմնավոր որոշում, իսկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ հիմնավորմամբ.

3.2. Վնասի առաջացման պահի վերաբերյալ եզրահանգումների ն հետադարձ ուժի կիրառելիության հարցի մասով նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված .իրավակարգավորումները, նյութական իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտով սահմանված լինելը, դեռնս չի վկայում դրա դատավարական բնույթի իրավանորմ չլինելու մասին: Հոդվածի կիրառելիությունը նյութական օրենսդրության իմաստով կրում է իրավունքների իրականացման ժամկետը սահմանափակող բնույթ, որի կիրառելիությունը հնարավոր է միայն դատավարական ընթացակարգով գործի քննության ընթացքում, ինչն ուղղակիորեն վկայում է համապատասխան նորմով կարգավորվող հարաբերությունների բնույթի մասին, որպիսիք չեն կարող չհանդիսանալ դատավարական:

Կողմերի միջն կնքված պայմանագրի կետերից բխում է, որ կողմերն ունեցել են ժամանակ մինչե 30.04.2009 թվականն իրենց կողմից ստանձնած

պարտավորությունների կատարման համար: Նշված ժամկետի ավարտից հետո, եթե առկա լիներ կողմերից որնէ մեկի չկատարած ՛պարտավորություններ, ապա համապատասխան կողմը կարող էր դա կատարել պայմանագրի ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում: Ուստի Դատախազությունը կնքված պայմանագրի շրջանակներում կողմերից որնէ մեկի չկատարած պարտավորությունների համար հայց կարող էր հարուցել միայն 30.04.2009 թվականից հետո:

Գտել է, որ Դատարանը չի խախտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածով սահմանված պահանջները ն եկել է ճիշտ եզրահանգման, որ սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333- րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետը:

3.3. Սուն գործով հայցվորը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության դեմ ներկայացրել է առարկություն, որում քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Հայկ Յուրիի Ճշմարիտյանի ենթադրյալ վարքագիծը չի եղել կոռուպցիոն բնույթի, ընդ որում դրա վերաբերյալ նույնիսկ բանավոր կերպով դիրքորոշում չի հայտնվել դատարանում գործի քննության ընթացքում, ինչով պայմանավորված այդ փաստը չի հանդիսացել վիճելի:

3.4. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «կոռուպցիոն գործողություն» եզրույթի մեկնաբանման ն միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու մասով նշել է, որ Կոնվենցիայով նս քննարկման

7

առարկա չի դարձվել օրինական ուժի մեջ մտած դատավճռի անհրաժեշտությունը կամ որնէ այլ նախապայմանի պարտադիր առկայությունը, միաժամանակ այն չեն կապել ներպետական քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն

հանցագործությունների հետ՝ տալով Կոնվենցիայում «կոռուպցիոն գործողություն» եզրութի ավտոնոմ կիրառելիության .անհրաժեշտությունը ռն իրավական հնարավորությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմի կիրառման համար որպես պարտադիր նախապայման օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճոի առկայության մասին եզրահանգում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի առանձին դրույթների համակարգային մեկնաբանության արդյունքում (վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասը, 1064-րդ հոդվածի 3-րդ մասը, 1074-րդ հոդվածի 3-րդ մասը, 1087.3 հոդվածի 5-րդ մասը, 1191-րդ հոդվածի 3-րդ մասը):

Նշված հոդվածների վերլուծության արդյունքում եզրահաեգել է, որ օրենսդիրն այն բոլոր դեպքերում, երբ նորմի կիրառելիությունը կապել է դատավճռի, կարճման կամ որնէ այլ քրեադատավարական ակտի հետ, ապա այն ուղղակիորեն արձանագրել է, տառացի շարադրելով դատավճռի կամ այլ քրեադատավարական ակտի առկայությունը՝ որպես իրավանորմի կիրառման նախապայման:

3.5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի կիրառելիության մասով նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորված չէ դատական պաշտպանության իրավունք ունեցող սուբյեկտի իմանալու կամ իմանալու պարտականություն ունենալու փաստի հետ, քանի որ վկայակոչված նորմի դիսպոզիցիայի վերլուծությունից բխում է, որ ժամկետի հոսքի սկիզբն ուղղակիորեն կապված է ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագծի դրսնորման, այլ ոչ թե իրավունքի խախտման մասին իմանալու փաստի հետ:

Գտել է, որ Բողոքաբերի վկայակոչած իրավանորմերը ն որոշումները կիրառելի չեն սույն գործով հաստատված փաստական հանգամանքների նկատմամբ:

4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

41. ՀՀ վարչապետի 24.12.2002 թվականի թիվ 778Ա որոշմամբ Հայկ Ճշմարիտյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի ն կապի նախարարի տեղակալ (հիմք՝ հէէքՏ://ՊԿՎՐԷՇՆ.ՃՈ/Ո6ՊՏ/ՁՇէ.ՃՏթ:22814-19299), իսկ 20.07.2005 թվականի թիվ 555-Ա որոշմամբ Հայկ Ճշմարիտյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի ն կապի նախարարի տեղակալի պաշտոնից (հիմք՝ հէէքջ://ՊՐոմ.օ-90Կ.ՅՈ/Մ6ՇՐ66Տ/1Է6/790/):

4.2. 10.01.2005 թվականին ՀՀ տրանսպորտի ն կապի նախարարության «Նամականիշ» ՓԲԸ-ի՝ ի դեմս տնօրեն Վաղարշակ Ալեքսանյանի, ն «Էլինետ Էնթերպրայսիս» ՍՊԸ-ի՝ ի դեմս տնօրեն «Ռոմոս Սերվիսիս Քոնսալթինգ» ՍՊԸ-ի, որի անունից հանդես է եկել Նիկոս Նիոֆիտուն, միջն կնքվելէ ապրանքների մատակարարման պայմանագիր: Պայմանագրի կնքման պահից մինչն 28.09.2007

8

թվականը «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից կատարվել է ապրանքների մատակարարում 894.748.082,79 ՀՀ դրամին համարժեք 2.098.349,09 ԱՄՆ դոլարի չափով: 22.03.2005 թվականից մինչն 01.01.2009 թվականը «Էլինետ Էնթերպրայսիս» ՍՊԸ-ն վճարել է 875.201,15 ԱՄՆ դոլար: «Էլինետ Էնթերպրայսիս» ՍՊԸ-ի պարտքը կազմել է 1.223.147,94 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 24-33):

43. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Մաթնոսյանի թիվ 58173819 քրեական գործով 30.12.2020 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման համաձայն՝ որոշվել է թիվ 58173819 քրեական գործով Հայկ Յուրիի Ճշմարիտյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 20-23):

44. ՀՀ գլխավոր դատախազությունը 31012022 թվականին հայցադիմում է ներկայացրել Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայկ Յուրիի Ճշմարիտյանի, Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանի՝ համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի 1.223.147,94 ԱՄՆ դոլարին համարժեք 479.669.696 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում բռնագանձելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 3-14):

4.5. 28.03.2023 թվականին սուն գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել պատասխանող Հայկ Յուրիի Ճշմարիտյանը (ներկայացուցիչ՝ Մ. Խաչիկյան) (հատոր 2-րդ, գ.թ. 74-81:

4.6. Դատարանը 07.09.2023 թվականի վճռով Դատախազության հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ Հայկ Յուրիի Ճշմարիտյանին վերագրվող ենթադրյալ հակաիրավական արարքը կապված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման Աե դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, ուստի կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետը ն ժամկետի հաշվարկման կարգը (հատոր 3-րդ, գ.թ. 62-78):

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

51. Սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս կիրառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասը, որը կիրառելի չէր ն չի կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ ն 337րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտվել է Բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը:

9

Սույն բողոքի քենության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմանը.

Հայցային վաղեմության հատուկ ժամկեր նախատեսող' ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի Ո-ին մասն արդյո՛ք կիրառելի է պետություն ն կոռուպցիոն գործողություն (անգործություն) իրականացրած անձ հարաբերությունների եկատմամբ պետության կողմից վնասի հատուցման պահանջով ներկայացված հայցերով:

5.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լինե, իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով ն այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (ընդունվել է 20.05.2005 թվականին, ուժի մեջ է մտել՝ 04.07.2005 թվականին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-123-Ն օրենք) եթե անձի իրավունքի խախտումը նրա համար առաջացրել է վնաս, ն խախտումը կապված է նույն օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, ապա վնասի հատուցման պահանջներով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով՝ այն գործողության կատարման օրվանից հաշված, որն առաջացրել է վնաս:

5.3. Հայցային վաղեմության ինստիտուտի վերաբերյալ բազմիցս իրավական դիրքորոշումներ են արտահայտել ինչպես Սահմանադրական դատարանը, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանը: Մասնավորապես Սահմանադրական դատարանը, 06.12.2019 թվականի թիվ ՍԴՈ-1495 որոշմամբ վաղեմության ժամկետի ինստիտուտը դիտարկելով իրավունքի իրականացման ժամկետային սահմանափակման համատեքստում, արձանագրել է. «(...) քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ժամկետներն (...) նպատակ ունեն ոչ միայն ժամանակի առումով կանոնակարգելու քաղաքացիական շրջանառությունը, այ նան ապահովելու քաղաքացիական հարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման

10

հեարավորությունը, դրդելու անձանց կատարելու իրենց պարպտականությունները, ինչպես նան խթանելու խախտված իրավունքների ժամանակին պաշտպանությունը»:

Սահմանադրական դատարանն իր մեկ այլ` 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է. «(...) հայցային վաղեմության ինստիտուտը կողմերից մեկի դիտաեկյունից հանդե է գալի որպե դատարան դիմելու իրավունքի սահմանափակում դատավարական կոնկրետ կանոնի հիմքով, որը, մինեույն ժամանակ, համապատասխանում է իրավունքի սահմանափակման իրավաչափության (-) չափանիշներին: Ուստի, եշյալ ինստիտուրի ն իրավակարգավորումեերի' այդ հանգամանքին հակասող որնէ եղանակով մեկնաբանություն ն կիրառում կհակասի վերջիններիս սահմանադրաիրավական բովանդակությանը (..): Հայցային վաղեմության ինեստիտուրի եպատակն է կանոնակարգել »քաղաքացիական շրջանառությունը, ստեղծել իրավական կապերի որոշակիություն ու կայունություն, ապահովել իրավահարաբերության մասնակիցների կարգապահությունը, նպաստել պայմանագրերի կատարմանը, ապահովել քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտների իրավունքների ն շահերի ժամանակին պաշտպանությունը: (...): Հայցային վաղեմության ինստիտուտը նս նպատակ ունի ապահովել հիմեական իրավունքների ն ազատությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտ երաշխիքներ, ն պետք է հանգեցնի ոչ թե եշված իրավունքների էության ձնախեղմանը, այլ վերջիններիս արդյունավետ իրացմաեն ու պաշտպանությանը»:

5.4. ՀՀ վճռաբեկ դատարանն իր հերթին, նախկինում կայացրած մի շարք որոշումներում վերլուծելով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի ինստիտուտը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նան այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (պտե'ս, օրինակ, Ռազմիկ Դարբինյանն ըեդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

5.5. Այլ է պարագան, երբ խոսքը գնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ: Այս դեպքում որպես ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում ոչ թե անձի իմանալու պահը, այլ օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում այն կոռուպցիոն գործողության կատարման օրը, որն առաջացրել է վնաս: Այսպիսով, օրենսդիրն ընդհանուր կանոնից կատարել է բացառություն բոլոր այն դեպքերի համար, երբ խոսքը գնում է այն կոռուպցիոն գործողության մասին, որն առաջացրել է վնաս: Այս դեպքում հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով՝ այն գործողության կատարման օրվանից հաշված, որն առաջացրել է վնաս:

Այսինքն՝ վերը նշված հոդվածի հիմքով վնասի հատուցման պահանջը կարող է իրացվել հետնյալ նախապայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) անձի իրավունքի խախտումը վերջինիս համար առաջացրել է վնաս,

11

բ) խախտումը կապված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքի կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ,

գ) վնաս առաջացրած գործողության կատարման օրվանից չի անցել 10 տարի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե անձի իրավունքի խախտումն առաջացրել է վնաս, ապա անձը ձեռք է բերում վնասի փոխհատուցում պահանջելու իրավունք, ընդ որում՝ խախտումը պետք է կապված լինի կոռուպցիոն գործողության հետ, իսկ կոռուպցիոն գործողությունը պետք է դրսնորվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքի կնքմամբ կամ դրա կատարմամբ, որի ընթացքում էլ պատճառվել է վնաս, այսինքն՝ վնասն ուղղակիորեն պետք է առաջանա որպես կոռուպցիոն գործողության հետնանք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նան, որ վնասը բոլոր դեպքերում հաջորդում է կոնկրետ ոչ իրավաչափ գործողությանը/անգործությանը, սակայն կարող է ի հայտ գալ ինչպես դրանց դրսնորումից անմիջապես հետո, այնպես էլ որոշ ժամանակ անց, հետնաբար տվյալ դեպքում էականը ոչ թե գործողության ն վնասի առաջացման միջն առկա ժամանակագրական խզումն է, այլ այն, թե հատկապես որ գործողությունն է ուղղակիորեն հանգեցրել տվյալ անբարենպաստ հետնանքին: Հարկ է նշել նան, որ վնասի առաջացմանը կարող են նախորդել մի շարք հաջորդական գործողություններ, որոնք ինչոր չափով նպաստել են վնասի առաջացմանը, սակայն ինքնին դրա առաջացման ուղղակի պատճառ չեն, ուստի առանձնակի կարնորություն ունի վնասի ն գործողության միջն պատճառահետնանքային ուղղակի կապի բացահայտումը, այսինքն՝ այն գործողության վերհանումը, որն ուղղակիորեն առաջացրել է վնաս: Էական է, որ վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելիս առկա լինի կոռուպցիոն գործողության ն պատճառված վնասի միջն ուղղակի պատճառահետնանքային կապը, հետնապես անհրաժեշտ է ապացուցել, որ վնասը չէր առաջանա, եթե իրավունքի խախտումը կապված չլիներ գործարքի կնքման կամ կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ:

Օրենսդիրը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետն սկսվում է այն գործողության կատարման պահից, որն առաջացրել է վնաս: Այս դեպքում ժամկետը պետք է հաշվել ոչ թե վնասի առաջացման պահից, այլ՝ այն առաջացրած գործողության կատարման պահից, ընդ որում, այդ գործողությունը պետք է լինի հենց իրավունքի խախտմանը հանգեցրած գործողությունը:

5.6. Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում պարզել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի ընդունման նպատակը:

5.7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ

12

նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

58. Օրենսդիրը, որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-123-Ն օրենքի հիմնավորում, նշել է, որ. «2004 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը վավերացրել է «Կոռուպցիայի մասինե» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան, որի 7-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վեասի հատուցման գործերով վաղեմության ժամկետը սահմանափակել 10 տարով այն պահից հաշված, երբ պարտատերը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին ն քանի որ կոնվենցիայի 17-րդ հոդվածը վերապահումներ անելու հնարավորություն չի տվել, այն վավերացնելիս 7-րդ հոդվածի վերոհիշյալ պահանջը պարտադիր է դարձել Հայաստանի Հանրապետության համար»: Այլ կերպ ասած, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի ընդունման հիմք է հանդիսացել Կոնվենցիան:

5.9. Մինչ այդ, Սահմանադրական դատարանը քննության առարկա է դարձրել 04.11.1999 թվականին Ստրասբուրգում ստորագրված` Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը ն 09.11.2004 թվականի թիվ ՍԴՈ-530 որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/(..) Կոնվենցիայի նպատակնե է կոռուպցիայի հետնանքով վնաս կրած անձանց համար արդարացի փոխհատուցման երաշխավորումը: (...) Քննության առարկա կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է իր ներպետական օրենսդրությամբ նախատեսել կոռուպցիայի հետնանքով վեաս կրած յուրաքանչյուր անձի' վեասի դիմաց լրիվ փոխհատուցում ստանալու եպատակով հայց հարուցելու իրավունքը: (...) Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսել համապատասխան ընթացակարգեր, որոնեք պետական պաշպտոեյաների' իրեեց գործառույթների իրականացման ժամանակ կատարած կոռուպցիոն գործողությունից վնաս կրած անձանց թուլ կտան փոխհատուցում պահանջել պետությունից, կամ եթե կողմը ոչ պետական կազմակերպություն է' վերջինիս համապատասխան մարմիններից: (...) Քննության առարկա կոնվենցիան կնպաստի ՀՀ Սահմանադրության Լին հոդվածում հռչակված ժողովրդավարական ն իրավական պետության ` ամրապեդմանը, մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանությանը: Կոնվենցիան նան լրացուցիչ իրավական երաշխիք է ստեղծում ՀՀ Սահմանադրության 38 հոդվածում ամրագրված անձի խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքի իրացման համար»:

5.10. Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանվել է Կոնվենցիայի ընդունման նպատակը, ըստ որի յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ այն անձանց համար, ովքեր վնաս են կրել կոռուպցիոն գործողությունների հետնանքով՝

13

հնարավորություն տալով նրանց պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը՝ ներառյալ վնասի փոխհատուցում ստանալու հնարավորությունը:

Կոնվենցիայի 2-րդ հոդվածով տրվել է կոռուպցիայի սահմանումը, ըստ որի՝ նույն Կոնվենցիայի նպատակների համար «կոռուպցիա» նշանակում է՝' ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որնէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծը:

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ կոռուպցիայի հետնանքով վնաս կրած անձինք հայց հարուցելու իրավունք ունենան՝ այդպիսի վնասի լրիվ փոխհատուցում ստանալու նպատակով:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուժ Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի համապատասխան ընթացակարգեր, որոնք թույլ կտան պետական պաշտոնյաների՝ իրենց գործառույթների իրականացման ժամանակ կատարած կոռուպցիոն գործողությունից վնաս կրած անձանց փոխհատուցում պահանջել պետությունից, իսկ եթե Կողմը պետություն չէ՝ այդ Կողմի համապատասխան մարմիններից:

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է վնասի փոխհատուցման պահանջի համար նախատեսի ոչ պակաս, քան երեք տարի հայցային վաղեմության ժամկետ՝ այն օրվանից հաշված, երբ վնաս կրած անձը իմացել է կամ ողջամիտ կերպով պարտավոր էր իմանալ վնաս պատճառելու կամ կատարված կոռուպցիոն գործողության ե պատասխանատու անձի ինքնության մասին: Այնուամենայնիվ, նման հայց չի կարող այլնս հարուցվել, կոռուպցիոն գործողության կատարման օրվանից հաշված, ոչ պակաս, քան 10 տարվա ժամկետի ավարտից հետո:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետների կասեցումը կամ ընդհատումը կարգավորող Կողմերի օրենքները համապատասխան դեպքերում պետք է կիրառվեն 1-ին կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների նկատմամբ:

Կոնվենցիայի 17-րդ հոդվածի համաձայն` նուն Կոնվենցիայի որնէ դրույթի առնչությամբ ոչ մի վերապահում չի կարող արվել:

5.11. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ն համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների քաղաքացիների ն իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի 1ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ ն այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում

14

կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:

5.12. ՀՀ վճռաբեկ դատարանն իր թիվ ԵԴ/15836/02/20 քաղաքացիական գործով 25.08.2023 թվականի որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում պետության՝ քաղաքացիաիրավական հարաբերություններում մասնակցության վերաբերյալ, մասնավորապես նշելով հետնյալը. « (...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետությունը քաղաքացիական իրավունքի նորմերով կարգավորվող հասարակական հարաբերությունների մասնակից (սուբյեկրի է ե 6 քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցում է այդ հարաբերություններին իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերին համապատասխան: Միաժամանակ, պետություեը' որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակից, ունի իր կարգավիճակից բխող առանձնահատկություններ, որոնց համակցությունը բացառում է պետության մասնակցությամբ 0քաղաքացիաիրավական հարաբերություններում իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերի' նույն ծավալով կիրառումը պետության եկատմամբ»:

5.13. Համալիր վերլուծության ենթարկելով Կոնվենցիայի համապատասխան նորմերը, Սահմանադրական դատարանի վերը՝ 5.9.-րդ կետում վկայակոչված որոշումը, որոնք, ըստ էության, ընկած են ՀՀ քաղաքացիական օ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՀԿԴ/0052/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել