Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-64-Ն21 հունվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայության և» և «դատական ծառայողների և» բառերը: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետից հանել «դատական ծառայության և» բառերը, իսկ 13-րդ կետից՝ «դատական ծառայողների և» բառերը: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայությունը,» բառերը, իսկ 2-րդ մասից՝ «ծառայողների և դատական» բառերը: Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից հանել «ծառայության և դատական» բառերը: Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) վերնագրից հանել «ծառայության և դատական» բառերը.

2) 1-ին և 2-րդ մասերի «դատավորին կցվող դատական ծառայողների» բառերը փոխարինել «դատավորի օգնականի» բառերով: Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում՝ 1) 2-րդ կետի «դատական ծառայության և» բառերը հանել.

2) 3-րդ կետի «Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների դատական ծառայողներին և» բառերը հանել.

3) 4-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7. Օրենքի 2-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հատուկ» բառը : Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «դատական ծառայողների և այլ» բառերը: Հոդված 10. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայողի,» բառերը: Հոդված 11. Օրենքի 77-րդ հոդվածում՝ 1) 8-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Դատական դեպարտամենտում կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում դատական կարգադրիչների ծառայության նոր պաշտոն առաջանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դատական դեպարտամենտի կառուցվածքը հաստատելուց հետո՝ երկամսյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու այն դատական կարգադրիչին, որը՝ 1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով կամ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված պահանջները. 2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:».

2) 8-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «դատական ծառայողի կամ» բառերը: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-64-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-64-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.114 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.01.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.02.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.02.2020 Հիմնական ակտ 21.01.2020, ՀՕ-64-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 13.06.2018, ՀՕ-336-Ն 13.06.2018, ՀՕ-336-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունվարի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-64-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել