Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ՎԴ/14635/05/25
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ՎԴ/14635/05/25

Վճռաբեկ դատարանՎԴ/14635/05/2526 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արմեն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արմեն Հարությունյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի «Վարչական տույժ նշանակելու մասին» 11.06.2025 թվականի թիվ Վ-23/138 որոշումը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Արմեն Հարությունյանը պահանջել է վերացնել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վար

Ամբողջ Տեքստ

82 ՀԱԱ ԱՎ ե

(Ո: եխ

ԱՏՆ

ՊԱ 2)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/14635/05/25

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/14635/05/25

Նախագահող դատավոր՝ Կ. Գնորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2026 թվականի փետրվարի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արմեն Հարությունյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի

քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի «Վարչական տույժ նշանակելու մասին» 11.06.2025 թվականի թիվ Վ-23/138 որոշումը վերացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արմեն Հարությունյանը պահանջել է վերացնել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության ։պետի

2

տեղակալի «Վարչական տույժ նշանակելու մասին» 11.06.2025 թվականի թիվ Վ-23/138 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Դիլբարյան) (այսուհետ՝ Դատարան) 03.09.2025 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.092025 թվականի որոշմամբ Արմեն Հարությունյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Հարությունյանը (ներկայացուցիչ՝ Վարդան Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության

օրենսգրքի 135-րդ հոդվածի Լին մասը ն 136-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ

փաստարկներով.

Վերաքննիչ բողոքին կից ներկայացված է եղել լիազորագիր, սակայն Վերաքննիչ դատարանը վերադարձրել է վերաքննիչ բողոքը՝ փաստելով, որ առկա չէ ներկայացուցչին տրված լիազորագիր: Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանը վարութ ընդունման ենթակա բողոքը վերադարձրել է' - իրականությանը չհամապատասխանող հիմքով:

Հայցվորն օբյեկտիվորեն զրկված է Վերաքննիչ դատարանի 12.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված վերադարձի հիմքը շտկելու հնարավորությունից, քանի որ անհնար է շտկել գոյություն չունեցող սխալը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

3

ՀՀ. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ նե անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ ն կարղ է ենթարկվել 8 սահմանափակումների Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում Ա եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Խհզննօս չ. քոռոօօ գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Քճքօո մ. ՒԷոռոօջ գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի

մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ն դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել|է։ իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (ե'ս, Զսոոյե՛ս Շիօօրջիծ մ. Թօտճու: (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով արդար

դատաքննության Ա դատարանի մատչելիության իրավունքներին, արձանագրել է, որ՝

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկե ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկե՝ լթՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

4

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,

- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմաններ, բողոքարկման ժամկետ սահմանելիս պետք է գերակայեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները (տե'ս, մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումը):

Դատարանի մատչելիության, այդ թվում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի մատչելիութան իրավունքի իրավաչափ 0սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ նան՝ Օրենսգիրք) վերաքննիչ բողոք ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձնին ն բովանդակությանը: Օրենսգիրքը սահմանում է նան կոնկրետ կառուցակարգ, որի շրջանակներում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իրավասու է գնահատել վերաքննիչ բողոքի ընդունելիությանն առնչվող պարտադիր պահանջների ու պայմանների պլահպանվածությունը Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետնանքները, այն է՝ Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, իսկ նույն Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը:

Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի համաձայն՝

- կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով,

- կողմը կարող է ինքնուրոյն կատարել բոլոր դատավարական

գործողությունները նան այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի:

Նուն հոդվածի 11-րդ մասի համաձայն ներկայացուցչի կատարած

դատավարական գործողությունները դատավարության մասնակցի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն ինքը դրանք կատարեր:

Օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են (..) լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե բողոք բերողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով):

5

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վարչական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտին, արձանագրել է, որ վարչական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: (..) յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու համար անձին տրված լիազորագրի պատշաճ ձնակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը ն այւ): (. 6,դատավարության մասնակիցները դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով՝ օրենքով սահմանված կարգով տրված ն ձնակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ թուլ տրված խախտումը պայմանավորված է ներկայացուցչի լիազորությունների հավաստման կամ ձնակերպման հետ, վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու ն այն կրկին ներկայացնելու համար (ե'ս, Սարգիս Մախմուրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/10980/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2021 թվականի որոշումը):

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը, բողոք բերող անձին իրավունք, վերապահելով դատավարական գործողությունները կատարելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով, բողոքն ստորագրելու պահանջը ներկայացրել է բողոք բերող անձին կամ ներկայացուցչին՝ պայմանավորված այն հանգամանքով, թե տվյալ կոնկրետ դեպքում բողոք բերող անձը դատավարական գործողություններն իրականացնում է անձամբ, թե ներկայացուցչի միջոցով: Միաժամանակ, ներկայացուցչի միջոցով բողոքը ներկայացնելու դեպքում (այն դեպքում, երբ բողոքն ստորագրված է ներկայացուցչի կողմից) սահմանվել է ներկայացուցչի լիազորությունները հավաստող պատշաճ ապացույց բողոքին կից ներկայացնելու դատավարական պարտականություն, որպիսի պարտականությունը չկատարելը հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքին կից՝ ներկայացուցչի լիազորությունները հավաստող պատշաճ ապացույց ներկայացված լինելու պայմաններում վերաքննիչ բողոքի վերադարձը՝ Օրենսգրքի 134-րդ հոդվածի

6

4-րդ մասի խախտման հիմքով, անհամաչափորեն սահմանափակում է բողոք բերող անձի դատարանի մատճելիության իրավունքը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Արմեն Հարությունանը հայցադիմում է ներկայացրել էլեկտրոնային համակարգի միջոցով պահանջելով վերացնել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի «Վարչական տույժ նշանակելու մասին» 11.06.2025 թվականի թիվ Վ-23/138 որոշումը:

Դատարանի 03.09.2025 թվականի որոշմամբ Արմեն Հարությունյանի կողմից ներկայացված հայցադիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(-.) հայցադիմումը համարվում է ներկայացեողի կողմից ստորագրված, եթե բավարարում են հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

- այն վավերացվել է ներկայացեողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ,

- ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողի կողմից:

Տվյալ դեպքում Հայցադիումը եերկայացվել է Համակարգի միջոցով Վարդան Մեացականի Հակոբյանի կողմից ն հայցադիմումը ստորագրված չէ Վարդան Մնացականի Հակոբյանի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Վերոգրյալից հետնում է, որ չի պահպանվել վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, ինչը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար: (-)

Տվյալ դեպքում Հայցադիմումը ներկայացվել է Համակարգի միջոցով Վարդան Մեացականի Հակոբյանի կողմից, մինչդեռ հայցադիմումին կից ներկայացված լիազորագիրը տրված է 25.06.2025 թվականին, հասարակ գրավոր ձնով ն նոտարի կողմից վավերացված չէ, սակայն Համակարգի միջոցով չի ներկայացվել որնէ ապացույց' լիազորագրով լիազորված անձ Վարդան Մեացականի Հակոբյանի փաստաբան հանդիսանալու վերաբերյալ»:

Վերաքննիչ դատարանի 12092025 թվականի որոշմամբ Արմեն

Հարությունյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(--.) վերաքենիչ բողոքի ուսումեասիրության արդյունքում Վերաքենիչ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքը էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացվել է Վարդան Հակոբյանի կողմից, սակայն վերաքենիչ բողոքին կից ներկայացված չէ վերջինիս լիազորությունը հավաստող փաստաթուղթը: Վարչական գործի էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված փաստաթղթերում նույնպես Վարդան Հակոբյանի լիազորությունը հավաստող որնէ փաստաթուղթ առկա չէ, այսինքե' չեն պահպանվել Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

Ըստ այդմ, Վերաքենիչ դատարանը գտնում է, որ առկա է վերաքենիչ բողոքը վերարդարձնելու Օրենսգրքի 136րդ հոդվածի Լին մասի Լին կետով նախատեսված հիմքը: (...)»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն Վերաքննիչ դատարանի եզրահանգումների

7

հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 111-րդ գլուխը սահմանում է էլեկտրոնային եղանակով իրականացվող դատավարական ն այլ գործողությունների առանձնահատկությունները:

Օրենսգրքի 642-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ նույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի (այսուհետ` Համակարգ) միջոցով դատարանի ն դատավարության մասնակիցների, ինչպես նան նույն օրենսգրքով նախատեսված այլ անձանց կողմից իրականացվող գործողությունների վրա:

Եթե նուն գլխով առանձնահատկություններ սահմանված չեն, ապա Համակարգի միջոցով իրականացվող գործողությունների վրա տարածվում են նույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:

Համակարգի միջոցով պատշաճ կերպով ն Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան կատարված գործողությունն առաջացնում է նույն հետնանքները, որոնք կառաջացներ սուն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով իրականացված համանման գործողությունը:

Օրենսգրքի 64.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային եղանակով վարվող գործը դատական գործի՝ Համակարգում գտնվող ն Համակարգի միջոցով հասանելի նյութերի ամբողջությունն է:

Օրենսգրքի 64.5-րդ հոդվածը սահմանում է.

«2. Դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթղթերը

ներկայացվում են դրանց սկանավորված տարբերակները Համակարգի միջոցով ուղարկելու եղանակով: Այն դեպքում, երբ դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթուղթը էլեկտրոնային է, այն ներկայացվում է առանց սկանավորման:

3. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը ն դրան կից փաստաթղթերը համարվում են դատարան մուտքագրված, դատարան ներկայացված կամ դատարան ուղարկված Համակարգի միջոցով դրանք ուղարկելու պահից:

4. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը ն դրան կից փաստաթղթերը համարվում են դատարանի կողմից ստացված ներկայացնողի կողմից Համակարգի միջոցով դրանք ուղարկելու պահից մեկ աշխատանքային օր հետո:(..)»:

Էլեկտրոնային եղանակով վարվող գործն ունի առանձնահատուկ կարգավորում նան ներկայացուցչի լիազորությունների հաստատման առնչությամբ: Այսպես՝ Օրենսգրքի 64.10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով պահանջվում է դատավարական փաստաթղթին կից ներկայացնել ներկայացուցչի (այդ թվում` օրինական ն ի պաշտոնե) լիազորությունները հավաստող փաստաթուղթ, ապա այդ պահանջը համարվում է պահպանված, եթե նման փաստաթուղթը ներկայացվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին ն առաջադրվող

8

պահանջներին համապատասխան, ն պարունակում է նույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված բոլոր անհրաժեշտ վավերապայմանները:

էլեկտրոնային եղանակով վարվող սուն վարչական գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 03.09.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրված է Արմեն Հարությունյանի ներկայացուցի. Վարդան Հակոբյանի կողմից. այն վավերացված է Վարդան Հակոբյանի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Միաժամանակ, Համակարգի միջոցով 04.09.2025 թվականին ներկայացվել են.

- Արմեն Հարությունյանի կողմից Վարդան Հակոբյանին տրված վավեր լիազորագիրը. լիազորագիրը տրված է 25.06.2025 թվականին երեք տարի ժամկետով,

- Վարդան Հակոբյանի փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերող անձի կողմից վերաքննիչ բողոքը Համակարգի միջոցով ներկայացնելիս պահպանվել է Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այսինքն՝ ներկայացվել է բողոք բերող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստող պատշաճ ապացույցը, ինչը սակայն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ուստի, սուն դեպքում առկա չի եղել վերաքննիչ բողոքը վերադարձնելու՝ Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, սակայն խախտելով նշված նորմի պահանջը՝ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է վերաքննիչ բողոքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 12.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

9

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

| Ը, Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՕ: Ք ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/14635/05/25
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել