Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Նահապետյան — ԵԴ/0138/11/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Նահապետյան — ԵԴ/0138/11/23

Վճռաբեկ դատարանԵԴ/0138/11/2327 օգոստոսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 299. Մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին, ՀԸ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում, արարը աաա ւրա ւան զործը, ն այն ուղարկվել է ՀՇ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար: 2020 թվականի փետրվարի 4-ին որոշում է կայացվել Կարեն Նահապետյանին Սրրու ւ Հրաարթմանա ո: ղատ աակատակաու աաա ղադրյալներգրավելու մասին: Նույն օրը Կ.Նահապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ն նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է հարուցվե

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ն.Բաղդասարյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա.Դանիելյան

27 օգոստոսի 2025 թվական

৮৯/0138/11/23

ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Կարեն Ասքանազի Նահապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հոկտեմբերի 29-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում,

հարուցվել է թիվ

քրեական գործը, և այն ուղարկվել

է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար։

2020 թվականի փետրվարի 4-ին որոշում է կայացվել Կարեն Նահապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Նույն օրը Կ.Նահապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, 2020 թվականի փետրվարի 13-ին քննության առնելով վերը նշված միջնորդությունը, որոշում է կայացրել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով այն մերժելու մասին։

2020 թվականի մայիսի 14-ին Կ.Նահապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2020 թվականի մայիսի 15-ին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու հիմքով։

2022 թվականի հուլիսի 4-ին վարույթն իրականացնող մարմինը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածը, վերսկսել է կասեցված վարույթը։

3. 2023 թվականի հունվարի 17-ին Կ.Նահապետյանի պաշտպան Ա.Պիվազյանը միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ խնդրելով կատարել համապատասխան քննչական

u

դատավարական գործողություններ՝ պարզելու, ստուգելու

2

միջնորդության մեջ նշված փաստական տվյալների՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքները։

Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ պաշտպանի միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու հիմքով։

4. Նշված որոշման դեմ պաշտպան Ա.Պիվազյանի բողոքը դատախազ Մ.Հակոբյանի՝ 2023 թվականի մարտի 9-ի որոշմամբ մերժվել է՝ անհիմն լինելու հիմքով։

5. 2023 թվականի մարտի 22-ին Կ.Նահապետյանի պաշտպան Ա.Պիվազյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան)՝ վարույթն իրականացնող մարմնի անգործության, դրա վերաբերյալ պաշտպանի բողոքը դատախազի կողմից մերժելու որոշման դեմ, և խնդրել է սահմանել մեղադրյալ Կ.Նահապետյանի իրավունքների խախտումները վերացնելուն ուղղված կոնկրետ վարույթային ակտեր կայացնելու

պարտականություն։

u

գործողություններ

կատարելու

6. Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով վերոնշյալ բողոքը, 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ այն բավարարել է՝ վարույթի հանրային մասնակցի վրա դնելով բողոքաբերի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտ կայացնելու պարտականություն։

7. ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Մ.Հակոբյանը Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 25-ի որոշման դեմ ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք:

Վերաքննիչ դատարանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ մերժել է ներկայացված բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 25-ի որոշումը թողնելով անփոփոխ։

8. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

4

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

9. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

9.1 Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, դատական վերանայման ենթարկելով ստորադաս դատարանի դատական ակտը, յուրովի է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հանրային մասնակցի չներկայանալու իրավական հետևանքները նույնացրել է դատարանի պահանջով նյութեր չներկայացնելու իրավական հետևանքների հետ, ինչը չի կարող հիմնավոր համարվել և չի բխում մեջբերված իրավանորմի մեկնաբանությունից։ 9.2 Ըստ բողոքաբերի՝ պաշտպանի կողմից բողոքարկված մինչդատական ակտը ներառված չէ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակում, այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանված՝ դատական բողոքարկման ենթակա մինչդատական ակտերի ցանկում։ Բողոքաբերի պնդմամբ՝ վերոշարադրյալներն ակնհայտ են դարձնում, որ բողոքում նշված քննչական գործողությունների կատարման անհրաժեշտության և կատարման փուլով պայմանավորված՝ դրանց

արդյունավետության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելով՝ դատարանն անուղղակիորեն ցուցում կտա վարույթն իրականացնող մարմնին՝ կատարելու նշված գործողությունները, մինչդեռ դատարանը վարույթն իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություն կատարելու ցուցում տալու իրավասություն չունի, քանի որ ՀՀ Սահմանդրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, այլ կերպ նշվածը չի բխում դատական իշխանության սահմանադրաիրավական բովանդակությունից և դրան համապատասխան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատարանի լիազորություններից։ Բողոքաբերը, վկայակոչելով Արմեն Բաբայանի և

5

Սուրեն Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22- ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշումը, նշել է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույց հավաքելը, ստուգելը և գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար։

Հակադարձելով Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ պաշտպանի կողմից ի պաշտպանություն մեղադրյալի բերվել են հիմնավորված, ողջամիտ և պատճառաբանված փաստարկներ՝ բողոքաբերը նշել է, որ Դատարանը բողոքի քննությամբ նման եզրահանգման չէր կարող հանգել, քանզի այդպիսի եզրահանգում անելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի խորությամբ քննության արդյունքների վերլուծություն, ինչը դատարանն իրավասու չէ կատարել, քանի որ այն դուրս է մինչդատական վերահսկողության սահմաններից և կնշանակի միջամտություն մինչդատական վարույթին։

9.3. Ըստ բողոքաբերի՝ հիմնավոր չէ նաև Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ որոշում կայացնելիս վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն պահպանվել դատավարական օրենսդրության պահանջները և կայացված որոշումներով խախտվել են բողոքաբերի իրավունքները և ազատությունները, քանզի Դատարանը չի մատնանշել, թե դատավարական օրենսդրության կոնկրետ որ իրավանորմերը չեն պահպանվել, ինչումն է արտահայտվել այդ օրենսդրական պահանջները չպահպանելը, այդ որոշումներով բողոքաբերի որ իրավունքներն ու ազատություններն են խախտվել, և ինչպես են դրսևորվել այդ խախտումները։ Բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի կոմից նախկինում կայացված որոշումները, նշել է, որ այդպիսով դատարանը միջամտելով քրեական դատավարության ընթացքին, դուրս գալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից՝ անհիմն պատճառաբանություններով որոշում է կայացրել պաշտպանի բողոքը բավարարելու մասին, ինչը չի կարող օրինական և հիմնավոր համարվել։

6

Բողոքաբերը եզրահանգել է, որ ստորադաս դատարանների կողմից արված հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն և հակասում են ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին։

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 25-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով մեղադրյալ Կ.Նահապետյանի պաշտպան Ա.Պիվազյանի բողոքը։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

11. Մեղադրյալ Կ.Նահապետյանի պաշտպան Ա.Պիվազյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի համաձայն․

[անընթեռնելի]

պաշտպանության

կողմը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով վարույթն իրականացնող մարմնին այդ գրություններում առկա փաստական տվյալների իսկությունը ստուգելու ուղղությամբ կատարել համապատասխան քննչական և դատավարական գործողություններ (…)»։

12. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) ոչ մեղադրյալը, ոչ պաշտպանը պարտավորված չեն ապացուցելու իրենց պնդումները։ Ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկների հերքման

պարտականությունը կրում է դատախազը, իսկ մինչդատական վարույթում՝ նաև քննիչը: Քանի որ մեղադրյալն ու պաշտպանը ըստ էության չունեն վարույթն իրականացնող մարմնի հետ հավասար պայմաններում ապացույցներ հավաքելու իրավական հնարավորություն, հենց փաստարկներն են դառնում պաշտպանության հիմնական միջոցը: Սակայն պաշտպանության կողմի ներկայացրած պնդումները պետք է լինեն հիմնավորված, փաստարկված։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ գնահատման են ենթակա նաև պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները: Պաշտպանության կողմից՝ ապացույց հավաքելու իրավունքի վերապահումը, սակայն, չի ազատում վարույթն իրականացնող մարմնին՝ ապացույցների հավաքմանն ու ստուգմանն ուղղված ապացույցներ հավաքելու միջնորդությունները պատշաճ կերպով քննարկելու պարտականությունից։

Բողոքի քննությամբ դատարանը հաստատված է համարում, որ թիվ քրեական գործով մեղադրյալ Կ.Նահապետյանի պաշտպան Ա.Պիվազյանի կողմից ի պաշտպանություն մեղադրյալի բերվել են հիմնավորված

น

ողջամիտ

7

8

պատճառաբանված փաստարկներ, որոնց հերքման կամ հաստատման

պարտականությունը կրում են դատախազը և քննիչը, սակայն դրանց ստուգման շուրջ որևէ ողջամիտ գործողություն չի իրականացվել:

Միևնույն ժամանակ, դատարանի գնահատմամբ միջնորդությամբ

ներկայացված փաստարկները դատաքննության ընթացքում վիճարկելու պարագայում բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։

Հարկ է նաև նկատել, որ քննիչը, պատշաճ կարգով ծանուցված լինելով նշանակված դատական նիստերի տեղի, օրվա և ժամանակի մասին, չի ներկայացել դատարան, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոքը կարող է բավարարվել, եթե վարույթի հանրային մասնակիցը դատարանի պահանջով չի ներկայացել դատարան:

Այսպիսով՝ դատական ստուգման ենթարկելով միջնորդությունը մերժելու մասին որոշման, այդ որոշման դեմ բերված բողոքը քննության առնելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ դատարանը գտնում է, որ որոշում կայացնելիս վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն պահպանվել դատավարական օրենսդրության պահանջները և կայացված որոշումներով խախտվել են բողոքաբերի իրավունքները և ազատությունները (…)»:

13. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Քննարկվող դեպքում, Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում ընդգծել, որ Առաջին ատյանի դատարանի սույն գործով վիճարկվող դատական ակտում ի թիվս այլնի առկա է նաև արձանագրում այն մասին, որ. «(…) Հարկ է նկատել նաև, որ քննիչը, պատշաճ կարգով ծանուցված լինելով նշանակված դատական նիստերի տեղի, օրվա և ժամանակի մասին, չի ներկայացել դատարան, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոքը կարող է բավարարվել, եթե վարույթի հանրային մասնակիցը դատարանի պահանջով չի ներկայացել դատարան (...)»:

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 73-78։

9

Այս առնչությամբ, զուտ արձանագրման առումով հարկ է նշել նաև, որ «Մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին» Առաջին ատյանի դատարանի կողմից դեռևս 24.03.2023թ. կայացված որոշմամբ ի թիվս այլնի առկա է նաև արձանագրում՝ վարույթի հանրային մասնակիցների ներկայությունը դատական նիստին պարտադիր համարելու վերաբերյալ:

Սույն որոշմամբ մեջ բերված իրավակարգավորումները կիրառելով սույն գործով նշված փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում /վերը մեջբերված արձանագրման առնչությամբ/ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշմանը, այդ թվում նաև /առկա պայմաններում/ տրված լուծման իրավաչափության իմաստով:

Մասնավորապես, ինչպես երևում է դատական գործի նյութերից, խնդրո առարկային առնչվող համապատասխան փաստական հանգամանքները կարող են վկայել սույն որոշման հետևությունների մասին:

Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, վերը բերված հիմնավորումների համատեքստում, դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքում բերված պնդումներն ինքնին այն բավարարելու համար /կոնկրետ դեպքում/ որոշիչ նշանակություն ունենալ չեն կարող:

Այլ կերպ ասած՝ նման մեկնաբանմամբ դատախազի կողմից ներկայացրած հատուկ վերանայման բողոքում տեղ գտած եզրահանգումները, վերը նշված հիմնավորումների համատեքստում, ինքնին չեն կարող /կոնկրետ դեպքում/ որոշիչ նշանակություն ունենալ ներկայացրած հատուկ վերանայման բողոքը բավարարելու համար:

Մասնավորապես, վերոգրյալ վերաբերելի իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ եթե վարույթի հանրային մասնակիցը դատարանի պահանջով չի ներկայացել դատարան, բողոքը կարող է բավարարվել:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա պայմաններում, բացառապես վերը մեջ բերված արձանագրման հիմքով առանձին վերցված Առաջին ատյանի դատարանը կարող էր բողոքը բավարարելու մասին որոշում կայացնել։

10

Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ առկա պայմաններում, վերը մեջ բերված արձանագրման առնչությամբ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման, այդ թվում նաև /առկա պայմաններում/ տրված լուծման իրավաչափության հետ չհամաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան: Որպիսի պայմաններում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի հատուկ վերանայման բողոքում բերված պատճառաբանություններն ու արտահայտած պնդումները, տվյալ դեպքում, վերը բերված հիմնավորումների համատեքստում, ինքնին բավարար չեն սույն գործով վիճարկվող դատական ակտը բեկանելու համար:

Հետևաբար, սույն գործով վիճարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել (…)»:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ համապատասխան քննչական և դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշումը մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի առարկա է։

15. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Վարույթի հանրային մասնակիցների վարույթային ակտերը, որոնք առնչվում են անձի իրավունքներին և ազատություններին, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են դատական ստուգման»: 2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 57-77։

11

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատական բողոքարկման ենթակա են նաև մինչդատական այն ակտերը, որոնց վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետորեն պաշտպանելու իրական հնարավորությունից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, կամ երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին»:

15.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթներով օրենսդիրը նախատեսել է վարույթի իրականացման փուլային ընթացակարգ։ Մասնավորապես, մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի նախնական փուլն է հանդիսանում հարուցման փուլը, որի ընթացքում դատարանը լուծում է միայն համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցը՚:

Վճռաբեկ դատարանը Կարեն Ասոյանի գործով արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատարանը մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում, եթե պահպանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերաբերելի պահանջները.

1) բողոքարկվող ակտը պետք է նախատեսված լինի 299-րդ հոդվածի 1-ին մասում, իսկ նախատեսված չլինելու պայմաններում պետք է առկա լինեն դատաքննության ընթացքում դրանց վիճարկումն անհնար դարձնելու կամ բողոքարկողի իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից ակնհայտորեն զրկելու մասին հիմնավորումներ, 3

Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Լիա Պետրոսյանի գործով 2024 թվականի ապրիլի 5-ի թիվ ԵԴ1/0365/11/23 որոշումը։

12

(...)

Հակառակ դեպքում, դատարանը կայացնում է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հստակ նշելով, թե վարույթ հարուցելու համար պարտադիր որ պայմանը չի պահպանվել (…)»*:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ դատական կարգով բողոքարկվել է այնպիսի մինչդատական ակտ, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասով, պետք է մերժի մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթ հարուցելը։ Իսկ այն դեպքում, երբ արդեն իսկ հարուցել է մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթ, ապա ներկայացված բողոքը պետք է մերժի այն հիմնավորմամբ, որ բողոքարկվել է մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի առարկա չհանդիսացող մինչդատական ակտ:

15.2. Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումների շրջանակներում արձանագրել է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` 4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Ասոյանի գործով 2025 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԴ1/0200/11/23 որոշումը։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հմայակ Արսենյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0125/11/12 որոշման 13-րդ կետը, «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» ՍՊԸ-ների գործով 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0957/11/19 որոշման 11.1-րդ կետը:

13

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Կարեն Նահապետյանը ներգրավվել է որպես

Կարեն Նահապետյանի պաշտպան Ա.Պիվազյանը միջնորդություն է

ներկայացրել քննիչին՝ խնդրելով կատարել համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու, ստուգելու միջնորդության մեջ նշված փաստական տվյալների՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը։ Վարույթն իրականացնող մարմինը մերժել է ներկայացված միջնորդությունը, իսկ հսկող դատախազը մերժել է դրա դեմ ներկայացված պաշտպանի բողոքը։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները վարույթն իրականացնող մարմնի կողմից ենթակա են պատշաճ գնահատման, պաշտպանության կողմին՝ ապացույց հավաքելու իրավունքի վերապահումը, չի ազատում վարույթն իրականացնող մարմնին՝ ապացույցների հավաքմանն ու ստուգմանն ուղղված միջնորդությունները պատշաճ կերպով քննարկելու պարտականությունից։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը գտել է նաև, որ Կ.Նահապետյանի պաշտպան Ա.Պիվազյանի կողմից ի պաշտպանություն մեղադրյալի բերվել են հիմնավորված և ողջամիտ պատճառաբանված փաստարկներ, որոնց հերքման կամ հաստատման պարտականությունը կրում են դատախազը և քննիչը, սակայն դրանց ստուգման շուրջ որևէ ողջամիտ գործողություն չի իրականացվել:

Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները դատաքննության ընթացքում վիճարկելու պարագայում բողոքարկողն ակնհայտորեն զրկվելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը բողոքի բավարարման հիմքում դրել է նաև այն փաստը, որ քննիչը, պատշաճ կարգով ծանուցված լինելով նշանակված դատական նիստերի տեղի, օրվա և ժամանակի մասին, չի ներկայացել դատարան՚։ 6 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 37-38։

7 Տե՛ս սույն որոշման 11-12-րդ կետերը։

14

- Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վարույթի հանրային մասնակցի կողմից դատարանի պահանջով դատարան չներկայանալու դեպքում, բողոքը կարող է բավարարվել, և որ բացառապես վերը մեջբերված արձանագրման հիմքով առանձին վերցված, Առաջին ատյանի դատարանը կարող էր բողոքը բավարարելու մասին որոշում կայացնել։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առկա պայմաններում, վերը մեջբերված արձանագրման առնչությամբ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման, այդ թվում նաև տրված լուծման իրավաչափության հետ չհամաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան”:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-15.2-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորումների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության քննության առնելով պաշտպան Ա.Պիվազյանի բողոքը, դուրս են եկել մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի շրջանակներից։

Նախ հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանն ընդհանրական

ձևակերպում է տվել առ այն, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները դատաքննության ընթացքում վիճարկելու պարագայում բողոքարկողն ակնհայտորեն զրկվելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից, իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին քննարկման առարկա չի դարձրել վերոնշյալ պնդման իրավաչափությունը և չի մատնանշել, թե վիճարկվող որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, մեղադրյալ Կ.Նահապետյանի կոնկրետ ո՞ր իրավունքների կամ օրինական շահերի անհամարժեք սահմանափակման կհանգեցներ։ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 15.2-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումը, գտնում է, որ որևէ ապացուցողական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, ինքնին չի հանգեցնում անձի 8 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը։

15

իրավունքների և օրինական շահերի անհամարժեք այնպիսի սահմանափակման, որ, այդ հանգամանքով պայմանավորված, վիճարկվող որոշումը դիտարկվի որպես մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի առարկա։ Ավելին՝ տվյալ դեպքում հայցվող գործողությունների կատարումն անմիջապես կապված է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով ապացուցողական գործունեության իրավաչափության գնահատման հետ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հարցը կարող է քննության առարկա դարձվել բացառապես քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում, հակառակ պարագայում կարող է խախտվել մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի և քրեական գործի դատական քննության գործառութային տարանջատման սկզբունքը։

18. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կոնկրետ ապացուցողական գործողություն կատարելուն պարտավորեցնելու մասին պաշտպան Ա.Պիվազյանի բողոքը չէր կարող ըստ էության քննարկման առարկա դարձվել գործի նախնական քննության փուլում հանրային մասնակիցների վարութային ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի շրջանակում, քանի որ այն նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, չի հանգեցնի անձի իրավունքների

օրինական շահերի անհամարժեք

սահմանափակման:

u

19. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս

դատարանների հետևությունն առ այն, որ համապատասխան քննչական և դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշումը մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի առարկա է, իրավաչափ չէ։

20. Վերոգրյալի հաշվառմամբ, անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 9.1-րդ կետում վկայակոչված փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի վիճարկվող որոշման՝ մինչդատական ակտերի

16

իրավաչափության դատական երաշխիքների վարույթի առարկա չհանդիսանալու պայմաններում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի իրավակարգավորումները կիրառելի չեն, իսկ այդ կապակցությամբ բողոքաբերի հիմնավորումներին անդրադառնալն առարկայազուրկ է։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում, Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասով, պետք է մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի հարուցումը մերժեր, քանի որ պահպանված չէ նույն օրենսգրքի 299-րդ հոդվածի պահանջը, իսկ հարուցելու պայմաններում՝ մեղադրյալ Կ.Նահապետյանի պաշտպան Ա.Պիվազյանի բողոքը պետք է մերժեր այն հիմնավորմամբ, որ համապատասխան քննչական և դատավարական

գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշումը մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակում դատական բողոքարկման առարկա չէ։

21. Վերոգրյալի հիմա վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և Առաջին ատյանի դատարան ներկայացված` մեղադրյալ Կ.Նահապետյանի պաշտպան Ա.Պիվազյանի բողոքը մերժելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

17

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 25-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանել և մեղադրյալ Կարեն Ասքանազի Նահապետյանի պաշտպան Ա.Պիվազյանի բողոքը մերժել։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 օգոստոսի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/0138/11/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել