ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-505-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը «տեղակալի» բառից հետո լրացնել «, փոխվարչապետի» բառով, իսկ նույն հոդվածում «310.000 դրամ» բառերը փոխարինել «325.000 դրամ» բառերով: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի,» բառերը: Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածները: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում «առաջին ատյանի» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության» բառերով: Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերով: Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի, Երևան քաղաքի դատախազի,» բառերը: Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի» բառերով, իսկ նույն հոդվածից «, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետի ու Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի» բառերը հանել: Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի առաջին տեղակալի» բառերով: Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի տեղակալի» բառերով: Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25 1 -րդ հոդվածով. « Հոդված 25 1 . Պետական մարմնի վերակազմակերպման արդյունքում դրա ղեկավար աշխատողների կողմից սույն օրենքով նախատեսված պաշտոն զբաղեցնելու դեպքում պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկինից:»: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2008 թ. մայիսի 26 Երևան ՀՕ-53-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-53-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.06.2008-01.07.2014) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.06.04/33(623) Հոդ.531 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.04.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.05.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.06.2008 Ուժը կորցրել է 01.07.2014 Հիմնական ակտ 30.04.2008, ՀՕ-53-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.12.2002, ՀՕ-505-Ն 26.12.2002, ՀՕ-505-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 ապրիլի, 2008 թ.
- Գործի #:
- ՀՕ-53-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
