ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. (հոդվածը չեղյալ է ճանաչվել 16.04.26 ՀՕ-168-Ն) Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում «ասպիրանտներին» բառը փոխարինել «դոկտորանտներին» բառով: Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի «ա» և «գ» կետերից հանել «մասնագիտական» բառը: Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) «օրդինատոր» և «օրդինատորին» բառերը փոխարինել համապատասխանաբար «կլինիկական ռեզիդենտ» և «կլինիկական ռեզիդենտին» բառերով.
2) «և դոկտորանտ» և «և դոկտորանտին» բառերը հանել, իսկ նույն մասի «(ասպիրանտ)» և «(ասպիրանտին)» բառերը փոխարինել համապատասխանաբար «(դոկտորանտ)» և «(դոկտորանտին)» բառերով: Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) «ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի» բառերը փոխարինել «ադյունկտուրայում (դոկտորանտուրայում)» բառերով.
2) «կլինիկական օրդինատուրայի» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով, իսկ նույն մասից հանել «ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ» բառերը: Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 8.1-ին և 70-րդ հոդվածի 4.1-ին մասերում «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով: Հոդված 7. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «հեռակա ուսուցման ձևով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով: Հոդված 8. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով: Հոդված 9. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում «Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է» բառերը փոխարինել ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանված հանրային բարձրագույն ուսումնական հաստատություն է» բառերով: Հոդված 10. Օրենքի 70-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «առկա և հեռակա ուսուցման կարգով» բառերը փոխարինել «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» բառերով.
2) 2-րդ և 4.1-ին մասերի «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով.
3) 6-րդ մասի «, ասպիրանտների» բառը փոխարինել «(դոկտորանտների)» բառով.
4) 7-րդ մասի «առկա» բառը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով.
5) 8-րդ մասի «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-295-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-295-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Ինկորպորացիա (09.05.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.09.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.10.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.09.2026 Հիմնական ակտ 11.09.2025, ՀՕ-295-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 16.04.2026, ՀՕ-168-Ն 11.09.2025, ՀՕ-295-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-295-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
