Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-131-Ն25 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի մարտի 25 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Սույն օրենսգրքի 46-րդ գլխով նախատեսված վարույթը կարող է իրականացվել գրավոր ընթացակարգով, եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ եկել է եզրահանգման, որ գրավոր ընթացակարգով հնարավոր է ապահովել վարույթի լիարժեք, համակողմանի և արդարացի քննությունը։ Այդ մասին դատարանը կայացնում է որոշում և սույն օրենսգրքով սահմանված կարգով դատական ակտի կայացման օրվա մասին ծանուցում է վարույթի մասնակիցներին։»: Հոդված 2. Օրենսգրքի 349-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Նախագահողը կնքում է դատավճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում դատավճռի եզրափակիչ մասը:»: Հոդված 3. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 6-րդ մասի «ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով. «6.1) բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ միջնորդություն՝ առկայության դեպքում.»: Հոդված 5. Օրենսգրքի 366-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքն ընդունվում է վարույթ և նշանակվում դատաքննության, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 3․1-ին մասով նախատեսված դեպքում որոշման մեջ նշվում է բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:»: Հոդված 6. Օրենսգրքի 368-րդ հոդվածում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Ուսումնասիրված քրեական գործը գրավոր ընթացակարգով դատաքննության նշանակելու մասին որոշմամբ` 1) սահմանվում է դատական ակտի կայացման օրը. 2) սահմանվում է վարույթի մասնակիցների կողմից միջնորդությունների և բացատրությունների ներկայացման վերջնաժամկետը. 3) լուծվում է խափանման միջոցի հարցը:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով. «2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դատական ակտի կայացման օրը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է փոփոխվել սույն օրենսգրքով վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված ժամկետների սահմաններում:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Վերաքննությունը

բանավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է քրեական գործն ստանալու օրվանից հետո՝ քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:». 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Գրավոր ընթացակարգով իրականացվող վերաքննությունը բանավոր ընթացակարգով փոխակերպելու մասին որոշում կայացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է որոշում կայացվելուց հետո՝ քսան օրվա ընթացքում:»: Հոդված 7. Օրենսգրքի 370-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Սույն մասով նախատեսված ժամկետը վերաքննիչ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել չորս ամսից ոչ ավելի ժամկետով:»: Հոդված 8. Օրենսգրքի 379-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «հրապարակումից» բառը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից» բառերով.

2) 2-րդ մասի «հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից հետո՝ ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում» բառերով: Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Նախքան սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ մտնելը վերաքննիչ դատարան ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-131-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-131-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.04.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.03.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.04.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.04.2026 Հիմնական ակտ 25.03.2026, ՀՕ-131-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.2021, ՀՕ-306-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-131-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել