Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Աղաջանյան — ՏԴ/0157/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Աղաջանյան — ՏԴ/0157/01/19

Վճռաբեկ դատարանՏԴ/0157/01/1927 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում, հարուցվել է թիվ 36101719 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 258.2-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Սուրեն Հայկի Աղաջանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի

Ամբողջ Տեքստ

ՏԴ/0157/01/19

2234Թ: :: ւի

2 «ՀԻԱ

11--`2

վ Տ

ՊՈՒ. 2: ի

Հք ՅԱՏ ՀՏ ան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում,

նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

դատավորներ՝ Ռ.Մխիթարյան

Տ.Սահակյան

27 դեկտեմբերի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Սուրեն Հայկի Աղաջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 25-ի որոշման դեմ Ս.Աղաջանյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում, հարուցվել է թիվ 36101719 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 258.2-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Սուրեն Հայկի Աղաջանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով:

209 թվականի դեկտեմբերի 27ին քրեական գործը մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 15-ի դատավճռով Սուրեն Աղաջանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի Լին մասով արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Ս.Աղաջանյանի պաշտպան Ռ.Ալիխանյանի բողոքը մերժել է, իսկ դատախազի բողոքը՝ բավարարել, Առաջին ատյանի դատարանի վերը նշված դատավճիռը բեկանել է, Սուրեն Աղաջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով ն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, ն գործի վարույթը կարճել:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ս.Աղաջանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483- րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

3

Վճոաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածին չհամապատասխանող դատական ակտ: Մասնավորապես, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ու կիրառել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածը, քանի որ այդ հոդվածով նախատեսված հանցակազմի պարտադիր հատկանիշ է համարվում կենդանուն դաժան կամ ցավոտ մահ պատճառելը, որը վերաբերում է հիշյալ հոդվածի դիսպոզիցիայում թվարկված՝` հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող բոլոր գործողություններին, այդ թվում՝ հրազենով կրակելու դեպքերին: Սակայն, Վերաքննիչ դատարանի մոտեցման համաձայն դաժան կամ ցավոտ մահվան հատկանիշը վերաբերում է հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններից միայն երկուսին` թունավորմանը կամ նյութ ներարկելուն: Վերոգրյալի համատեքստում, բողոքաբերը նշել է, որ առաջադրված մեղադրանքում բացակայում է որնէ նշում կենդանուն դաժան կամ ցավոտ մահ պատճառելու հանգամանքի վերաբերյալ, ուստի Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն կայացրել է արդարացման դատական ակտ:

Միննույն ժամանակ, բողոքաբերն ընդգծել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվա`՝`։ ՀՀ քրեական օրենսգրքով իրեւ մեղագրված արարքն ապաքրեականացվել է:

6. Բողոք բերած անձի կարծիքով, սույն գործով պարզված չեն նան գործի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքեր, մասնավորապես՝ չի հայտնաբերվել շան մարմինը, այն չի ենթարկվել զննության ն փորձաքննության, չեն հայտնաբերվել կրակոցի փաստը հաստատող որնէ հետքեր, արգասիքներ:

4

Դեպքի վայրի զննության արձանագրության ն դրան կից լուսանկարչական հավելվածի արժանահավատությունը կասկած է հարուցում, քանի որ ոստիկանները դեպքից 20-30 րոպե անց՝ ժամը 13:30-ի սահմաններում, ժամանել են, այնուհետն հեռացել են ն վերադարձել ժամը 18:00-ի սահմաններում, երբ շան մարմինը տարածքում չի եղել, ուստի անհասկանալի է, թե լուսանկարում ինչ շուն է պատկերված: Բացի այդ, դեպքի վայրի զննության ընթացքում օգտագործված լուսանկարչական սարքի տեսակն արձանագրության մեջ նշվել է ոչ պատշաճ կերպով, իսկ կատարված լուսանկարները անորակ են ու պիտանի չեն նույնականացման համար:

Բողոքաբերը գտել է նան, որ «Գետափ» ոեստորանային համալիրում կատարված տեսաձայնագրության սկավառակի զննության արձանագրությամբ որնէ վերաբերելի փաստական տվյալ չի պարզվել, քանի որ սկավառակի զննության արձանագրության մեջ նշված է, որ դեպքի վերաբերյալ որնէ տեղեկություն առկա չէ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, որպես ապացույց, հղում է կատարել նան հիշյալ արձանագրությանը:

Բողոքի հեղինակի կարծիքով, իր ն բնապահպանական կայքի խմբագիր Մ.Տաշչյանի հեռախոսազրույցի ճայնագրության սկավառակն անթույլատրելի ապացույց է, քանի որ վերջինս թաքցրել է իր՝ կայքի խմբագիր լինելուն հեռախոսային խոսակցությունը ձայնագրելու հանգամանքը՝ այդպիսով խախտելով բողոքաբերի հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքը: Բացի այդ, Մ.Տաշչյանի կողմից ներկայացված հաղորդումն ինքնին նույնպես չի կարող համարվել ապացույց, քանի որ հաղորդում ներկայացրած անձը նշել է, որ դեպքի վերաբերյալ հրապարակումը տեղադրվել է կայքում 2019 թվականի նոյեմբերի 28-ին, մինչդեռ դեպքը տեղի է ունեցել նույն թվականի դեկտեմբերի 1-ին:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 25-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 15-ի արդարացման դատավճռին կամ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ն գործի վարույթը կարճել՝ իրեն մեղսագրված արարքի ապաքրեականացման հիմքով:

5

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Սուրեն Աղաջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել հետնյալ արարքի համար. «/Նայ, 2019 թվականի դեկտեմիերի ՕԼին ժամի 153:5ի սահմաններում, «Գետափ» ռեստորանային համալիրի րակում, կենդանու նկատմամը դաժան վերաբերմունք դրսնորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶՎ6» մոդելի Տ-2090 գործարանային համարի որսորդական ակոսափող հրազենով շան գլխի հատվածին կրակելու միջոցով ընդհատել է կենդանու շան, կյանքը»:

9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «/...) Գործի դատաքննությամը դատարանը հաարաւվվաեւծ համարեց այն փաստը, որ ամբաստանյալ Սուրեն Հայկի Աղաջանյանը հանդիսանում է «Գետափ» ռեստորանային համալիրի հիմնադիրը ն սեփականատերը: Համալիրի տարածքում: նա պահել է բազմաթիվ կենդանիներ: 2019 թվականի դեկտեմբերի Էին համալիրի աշխատակիցներից մեկը Անժելա Մուկուչյանը, Ս. Աղաջանյանին հայտնկ է, որ շներից մեկր կատաղած է ն հարձակվել է իր վրա: Նույն օրր ժամր 13:15-ի սահմաններում, Սուրեն Աղաջանյանը համալիրի րակում, իրեն ամրակցված «ՏՕԶ- 16» մոդելի Տ-2090 գործարանային համարի որսորդական ակոսամվտղ հրազենով կրակել է շան գլխին:

Կատարած արարքի համար Սուրեն Հայկի Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 228.2 հոդվածի Լին մասով, որում նա իրեն մեղավոր չճանաչեց ն ցուցմունք փվեց այն մասին, որ շատ կենդանասեր է, իր ռեստորանային համալիրի տարածքում ունի կավտւներ, շներ, ձիեր: Շներից մեկը նոյեմբերի վերջին իրեն տարօրինակ է պահել: Հարձակվել է ն' աշխատողների, ն' հաճախորդների վրա: Շան արտաքինը փոխված է եղել: Լայն րացված աչքերով է նայել, ատամները րացած: Քաղաքապետարան է դիմել ն իրեն ասել են, որ անասնաբույժի դիմի: Դիմել է անասնաբույժ Թաթուլ Թովմասյանին: Նկարագրել է շան արտաքինը: Այդ շունն իր սիրած շներից Լ եղել ն մոր 2 տարի իր փարածքում է բնակվել: Անասնաբույժն ասել է, որ կգա կնայի շանը, քանի որ հնարավոր է, որ շունը, 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 145-149:

6

կատաղած լինի: Նոյեմբերի 50-ին Թաթուր եկել է, որ շանը նայի, սակայն չեն գտել: Անասնարբույժը գնացել է ն զգուշացրել, որ շունը վփանգավոր է աշխավտղների ն հանգատացողների համար. երբ շանը գտնեն՝ անպայման մեկուսացնեն: Հաջորդ օրի՝ դեկտեմբերի Էին, մատուցողը եկել է, ասել, որ շունը հարձակվել է իր վրա ն հազիվ է սկուտեղով պաշտպանվել: Ասել է, որ երեկ էլ հարձակվել է հաճախորդների վրա: Մատուցողին ասել է, որ զնա հանգստանա, քանի որ դողում էր: Մոտեցել է, որ բոնի շանը, իր վրա էլ է հարձակվել: Իր աշխատողներին ասել է, որ բոնեն շանը, որ հաճախորդներին հանկարծ չվնասի. (...)

Շունը Մուկուչյան Գեղամի վրա է հարձակվել, իր աշխատողի վրա է հարձակվել, երեխայի վրա է հարձակվել: Վտանգ է եղել, այդ պատճառով էլ ինքը քաղաքապետին է դիմել: Շան բերանից վալիք էր թափվում: (...) Չի կարող ասել, թե իր կրակոցից կարող էր շունն սպանվել, թն ոչ: (...) Շանն սյյանելու, փտանջամոեւն անելու մտադրություն չի ունեցել: Եթն այդպիսի միտք ունենար՝ գիշերը կսպաներ: (.-.):

Գործով վկա Անժելա Անուշավանի Մուկուչյանի ցուցմունքով, այն մասին, որ աշխատում է «Գետավ» ռեստորանային համալիրում որպես սպասք հավաքող: Ռեստորանային համալիրի տարածքում կան շներ, որոնք պահվում են տնօրինության կողմից: Դեպքից օրեր առաջ սն ու սպիտակ գլխով շունը, որր նույնպես ոեսվտրաեւնային համալիրի շներից է եղել, ագրեսիվ էր պահում իրեն ն մի քանի անգամ հարձակվել է իր վրա: Այս ամենի մասին մի քանի անգամ հայտնել է Սուրիկ Աղաջանյանին: Այդ շունն իրեն միշտ նորմալ է պահել, սակայն վերջին օրերին սկսել է իրեն վատ պահել: (...) Շունը նատել էր սենյակներից մեկի դոան մոմ, սենյակի մովտվ աւնցնելու ժամանակ կրկին մոնչացել է ն փորձել հարձաւկվել, ոտքով խփել 1, որից նա ավելի է ագրեսիվացել ու հարձակվել իր վրա: Ինքը վախից մտել է սենյակ ու բարձր գոռացել: Սուրիկ Աղաջանյանը մոտեցել է իրեն ն հարցրել, թե ինչ է պատահել, իսկ ինքը կրկին գանգավվել է, որ շունը հարձակվել է իր վրա: Վախեցած վազելով դուրս է եկել սենյակից ու գնացել խոհանոց: Վախից սկսել Լ դողալ, ճնշումը բարձրացկլ է (...):

Գործով վկա Կարեն Վարդանյանը ցուցմունք է վվել այն մասին, որ աշխատում Է «Գետափ» ոնստորանային համալիրում որպես տետեսվար: 2019 թվականի

7

դեկտեմբերի Էին գտնվել է «Գետափ» ոնստորանային համալիրում, որ լամպ փոխի: Իրենց ոնարորանի տարածքում բնակվող շունը հարձակվել է իր վրա, շան բերանից փրփուր թափվելիս Լ եղել: Ինքն, անմիջապես տեղյակ է պահել Սուրեն Աղաջանյանին, որ շունն ագրեսիվ վարքագիծ է դրսնորում: Այդ շունը, բացի իրենից, այլ աշխատողների վրա էլ է հարձակվեն, իսկ աշխատողներից իմացել է, որ հարձակվել է հարսանիք եկած երեխաների վրա: Սուրեն Աղաջանյանն ասել է, որ տեղյակ կպահի անասնաբույժին (...):

Գործով վկա Թաթուլ Թովմաւսյունը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում Է Դիլիջան ազգային պարկում որպես ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի ղեկավար: ձանաչում է գործով ամբաարանյալիի ՕՁՑն նրա հետ բարեկամություն, թշնամություն չունի: 2019 թվականի նոյեմբերի վերջին Սուրեն Աղաջանյանը զանգահարել է իրեն ն ասել, որ մի շուն կա, որն իրեն տարօրինակ է պահում: Ամբաարանյալը հայփնել է, որ շան աչքերը չոված են, բերանից փպիք է հոսում ն իրեն ագրեսիվ է դրսնորում: Ինքը հայտնել է, որ հնարավոր Լ` շունը կատաղած լինի, քանի որ նշված հատկանիշները բնորոշ են կատաղած շներին: Գնացել Լ, որ տեսնի շանը, սակայն շանը չեն գտել: Ինքը զգուշացրել է Սուրեն Աղաջանյանին, որ երը շունը հայտեվի՝ նրան մեկուսացնեն ն 10օրյա հսկողության տակ վերցնեն: Ինքը բացատրել է, որ կավւաղած շան կծածը մարդու համար վտանգավոր է, նույնիսլ՝ մահացու (...):

(:-.) ՀՀ քրեական օրենսգրքի 228.2 հոդվածի Էին մասը պատիժ է նախատեսում: կենդանու նկատմամի դաժան վերաբերմունքի, այն Լ՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մվրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելու անդամահավտելու կրակը նետելու րարձրությունից կամ մոտխադրամիջոցներից նետելու կենդանիների մարտեր կազմակերպելու ն իրականացնելու, ինչպես նան կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարկու ն այլ դաժան վերաբերմունքի համար:

8

Նշված հոդվածում օրենսդիրը կենդանու նկատմամը դաժան վերաբերմունք ասելով այլ արարքների շարքու, նկատի է ունեցել նան կենդանու կյանքի ընդհատումը մի շարք եղանակներով, այդ թվում հրազենով կրակելու միջոցով, որը հանգեցնում է դաւժաւն կում ցավող մահվան:

Սույն գործով ամիատրանյալ Սուրեն Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել «Գետափ» ռեստորանային համալիրի րակում կենդանու նկապտմաւմը դաժան վերաբերմունք դրսնորելու դիտավորությամի՝ իրեն ամրակցված «ՏՕԶ-16» մոդելի Տ-2090 գործարանային համարի որսորդական ակոսավատղ հրազենով, շան գլխի հատվածին կրակելու միջոցով, կենդանու կյանքն ընդհապտկու համար:

Համաձայն քրեական օրենսգրքի տվյալ հոդվածի բովանդակության քրեական պատասխանատվությունը կարող է վրա հասնել այն դեպքում, եթե կատարված գործողությունները հանգեցնում են կենդանու դաժան կամ ցավոտ մահվան: Մեղադրանքում դաժան կամ ցավով մահվան հանգեցնելու մասին խոսք անգամչկա:

Տվյալ դեպքում, ենթադրարար, կենդանու մահը վրա է հասել անմիջապեմ հրացանից շան գլխին արձակված մեկ կրակոցով: Այդ մասին են վկայում թեն գործի տվյալները, թե «Գերա» 6 ոնարորանային համալիրից առգրավված տեսանկարահանում կատարող վփեսախցիկների հիշողության կրիչի 9 վայրկյան տնողությամը տեսագրությունը: Վարույթ իրականացնող մարմինը որնէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ փվյալ կրակոցը կենդանու համար եղել է դաժան կամ ցավոտ մահվան պատճա:

Դեպքին ականատես անձանցից որնէ մեկր կենդանուն տանջվելիս չի տեսել: Դեպքի վայրից չի առգրավվել շան մարմինը, որնէ հարցի կապակցությամբ մտրձաքննեություն չի նշանակվել: Պարզված չեն կենդանու մահվան պատճառը ն հանգամանքները: Դեպքի վայրի զննություն արձանագրությամբ ընդամենը նշված է, որ շան գլխի հատվածում առկա է հրազենային կրակոցից առաջացած անցք: Չի նշվել գլխի վրա հրազենից առաջացած անցքի տեղակայումը, վնասվածքի չափերը, չկան արյան հետքերի վերաբերյալ տվյալներ:

Գործով վկա Կարեն Վարդանյանը ն ամբաստանյալ Սուրեն Աղաջանյանը դատաքննությամը հայտնեցին, որ դեպքից հեզտ փարածքում տեսել են շանը ն համոզված չեն, որ այն սատկել է: Սուրեն Աղաջանյանը նշեց նան, որ համոզված չէ,

9

որ դեսյքի վայրի զննությամի առկա լուսանկարում պատկերվածը նույն շունն է, որի ուղղությամբ կրակել է, քանի որ դեպքից անմիջապես հեվտ իր կարգադրությամբ ռեսվտրանի աշխատակիցները շանը հեռացրել են տարածքից: Դեպքի վայրի արձանագրություն, կազմելու ընթացքում ոարիկանության աշխավտաւկիցների ձեռքին ֆոտոապարավ չի տեսել ն իրեն չեն ասել, որ լուսանկարում են:

Վերը նշված պատճառաբանություններով դափտարեւնը գտավ, որ ապացուցված չէ այն փատրլ, որ ամբասկանյալը կավարել է իրեն մեղսագրվող արարքը կենդանուն դաժան կան ցավոտ մահ պատճաովլը (...)»::

10. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետնյալը. «(..) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկաւտել, որ.

ՀՀ քրեական օրենսգրքի 2582 հոդվածի Լին մասի համաձայն՝

«Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մվրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետել, կնադանիների մարտեր կազմակերպելը ն իրականացնելը, ինչպես նան կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիվաւուսումնական փորձարկումներ կատարելը ն այլ դաժան վերաբերմունքը՝ պավճժվում է (...)»:

Վերը նշված հոդվածի դիսպոզիցիայի ձնակերպումից ակննհայվ Լ, որ հրազենով կենդանուն կրակելու դեպքում նրա կյանքի ընդհատումն արդեն բավարար է արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հողվածով որակելու համար, իսկ «որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան» ձնակերպումը վերաբերվում է միայն թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով ձնակերպմանը: Օրենադիրը նախատեսել է կոնկրետացված դեպքեր, որոնց պայմաններում առկա է կենդանու նկատմամը դաժան վերաբերմունքը, իսկ թունավոր նյութ ներարկելու դեպքը՝ որպես առանձին 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 59-65:

10

դեպք նախատեսվում է ն նշվում, որ այս դեպքում պերք է հիմնավորվի կենդանու մահր վրա հասնելու դաժանությունն ու ցսւվու լինելը:

Կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու կախելու մասնատելու ուժեղ հարվածելու մվտակելու, հրազենով կրակելու դեպքերում անհնար է դրանք չհամարել ցավոր կամ դաժան: Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ կենդանին հրազենով կրակվի, կյանքը ընդհատվի ու կենդանին չզգա ցավ (..»":

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք Սուրեն Աղաջանյանի արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:

12. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի Լին մասի համաճայն՝ «. Կենդանու նկատմամի դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնապտելու, ուժեղ հարվածելու, մտրակկու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կնադանիների մարտեր կազմակերպելը ն իրականացնելը, ինչպես նան կենդանիների նկատմամի սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներն կատարելը ն այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է փուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկեվտվ, կամ ազափազրկմամի՝ առավելագույնը մեկ վարի ժամկեվով»:

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 307-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Վ. Կենդանու նկատմամը դաժան վերաբերմունքը` կենդանու կյանքի ընդհավաւմը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու «Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 121-154:

1

միջոցով, որը տառապանք պավզտճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու .մաշկազերծումը, անդամահաղտումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բոնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նան կենդանուն սահմանված կարգի խախպմամը գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերարբերմունքը՝

պատժվում է վասգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութնսունից հարյուր հիսուն ժամ փնողությամի, կամ կարճաժամկետ ազատազրկմամի` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամը՝ առավելագույնր երկու տարի ժամկետով»:

121. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմը թե՛ ՀՀ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությամբ զետեղված է հասարակական կարգի ն բարոյականության դեմ ուղղված հանցագործություններիի շարքում: Հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը հասարակության անդամների բարոյական զարգացման պաշտպանությունն ապահովող հասարակական հարաբերություններն են:

Օբյեկտիվ կողմից հանցակազմը նկարագրված է երկընտրելի արարքներով, որոնցից յուրաքանչյուրի կատարումն արդեն իսկ հիմք է անձի արարքում տվյալ հանցակազմի հատկանիշների առկայությունը հավաստելու համար: Ընդ որում, թե՛' նախկին, թե՛ գործող խմբագրությամբ վերոնշյալ հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքները սպառիչ կերպով չեն թվարկվել, ն կենդանու նկատմամբ ցանկացած այլ վերաբերմունք, որն իր մեջ դաժանության տարրեր է պարունակում, համապատասխան հատկանիշների առկայության դեպքում հիմք է անձի արարքում քննարկվող հանցակազմի առկայությունը հավաստելու համար:

Սուբյեկտիվ կողմից հանցակազմը դրսնորվում է դիտավորությամբ. որպեսզի արարքը որակվի որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք, անհրաժեշտ է, որ անձը նպատակ հետապնդի դաժան վերաբերմունք ցուցաբերել կենդանու նկատմամբ ն գիտակցի դաժան վերաբերմունք ցուցաբերելու փաստը:

12

13. Միաժամանակ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի ն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հանցակազմի օբյեկտիվ կողմը որոշակի փոփոխության է ենթարկվել: Այսպես՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասում որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսնորում, ի թիվս այլնի, նախատեսված է կենդանու կյանքի ընդհատումը ուժեղ հարվածելու մտրակելու հրազենով կրակելու միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան: Այլ կերպ՝ օրենսդրական կարգավորման տրամաբանությունից բխում է, որ հանցակազմում նկարագրված եղանակներով կենդանու կյանքի ընդհատումը կդիտարկվի որպես դաժան վերաբերմունք, եթե հանգեցնի դաժան, ցավոտ, տառապանք պատճառող մահվան:

Միննույն ժամանակ, թեն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի Լին մասում տեղ չեն գտել օբյեկտիվ կողմի այնպիսի դրսնորումներ, ինչպիսիք են ուժեղ հարվածելը, մտրակելը, հրազենով կրակելը, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հոդվածի շրջանակներում օբյեկտիվ կողմը կազմող արարքները սպառիչ կերպով թվարկված չլինելու պայմաններում, վերոնշյալ գործողությունները կարող են դիտարկվել որպես կենդանու նկատմամբ այլ դաժան վերաբերմունք, նթե իրենց մեջ պարունակում են տառապանք պատճառող կամ դաժանության տարրեր՝ վկայելով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու անձի դիտավորության մասին:

Շետնաբար, պարզելու համար` արդյոք կենդանու նկատմամբ դրսնորված վերաբերմունքը եղել է դաժան, թե ոչ, անհրաժեշտ է գործի փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում բացահայտել փաստացի կատարված արարքի բնույթը, դրա շարժառիթն ու նպատակը, այն է՝ արդյո՞ք անձը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսնորելու նպատակ է հետապնդել, կամ եթե այդպիսի նպատակ չի հետապնդել, արդյո՞ք գիտակցել է իր արարքով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու փաստը, ինչպես նան կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու անձի դիտավորության մասին վկայող այլ հանգամանքներ:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

3

- Ս.Աղաջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսնորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕՋ-16» մոդելի Տ-2090 գործարանային համարի որսորդական ակոսափող հրազենով շան գլխի հատվածին կրակելու միջոցով ընդհատել է կենդանու կյանքը»,

- Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է, որ գործում առկա փաստական տվյալներով չի ապացուցվում, որ Ս.Աղաջանյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, այն է՝ կենդանուն դաժան կամ ցավոտ մահ է պատճառել: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ մեղադրանքում դաժան կամ ցավոտ մահվան հանգեցնելու մասին խոսք անգամ չկա, կենդանու մահը վրա է հասել անմիջապես՝ հրացանից շան գլխին արձակված մեկ կրակոցով, իսկ վարույթ իրականացնող մարմինը որնէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ տվյալ կրակոցը կենդանու համար եղել է դաժան կամ ցավոտ մահվան պատճառ",

- Վերաքննի, դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի

դատավճիռը, Ս.Աղաջանյանին մեղավոր է ճանաչել իրեն մեղսագրվող արարքում ն վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, դադարեցրել է ն գործի վարույթը կարճել: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ հոդվածի դիսպոզիցիայի ձնակերպումից ակնհայտ է, որ հրազենով կենդանուն կրակելու դեպքում նրա կյանքի ընդհատումն արդեն իսկ բավարար է՝ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածով որակելու համար, իսկ «որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան» ձնակերպումը վերաբերում է միայն «թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով» ձենակերպմանը: Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հնարավոր չէ կենդանու կյանքը՝ կրակելու միջոցով ընդհատելու դեպքում չարձանագրել վերջինիս դաժան կամ ցավոտ մահը՛:

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

14

15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավական նորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ս.Աղաջանյանին մեղսագրվող արարքում արդարացնելով, եկել է ճիշտ եզրահանգման: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ Ս.Աղաջանյանին առաջադրված մեղադրանքում կենդանուն դաժան կամ ցավոտ մահվան հանգեցնելու հատկանիշը ներառված չէ, իսկ գործում առկա չէ որնէ փաստական տվյալ այն մասին, որ կրակոցը կենդանու դաժան կամ ցավոտ մահվան պատճառ է հանդիսացել:

Այսպես՝ սույն գործի փաստական տվյալներից հետնում է, որ Ս.Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել հրազենով շան գլխի հատվածում կրակոց արձակելու միջոցով կենդանու կյանքն ընդհատելու համար, ընդ որում, գործի փաստերից երնում է, որ կենդանու մահը վրա է հասել արձակված կրակոցից անմիջապես հետո, ն որնէ տվյալ առ այն, որ շանը դաժան, ցավոտ կամ տառապանք պատճառող մահվան է հանգեցրել, գործում առկա չէ ն Ս.Աղաջանյանին առաջադրված մեղադրանքում չի ներառվել: Միննույն ժամանակ, անդրադառնալով արարքի կատարման շարժառիթին ն նպատակին, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործում առկա չէ որնէ փաստական տվյալ այն մասին, որ Ս.Աղաջանյանը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու նպատակ է հետապնդել ն գիտակցել է դաժան վերաբերմունք ցուցաբերելու փաստըձ:

15.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ հոդվածի դիսպոզիցիայի ձնակերպումից ակնհայտ է, որ հրազենով կենդանուն կրակելու դեպքում նրա կյանքի ընդհատումն արդեն իսկ բավարար է արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածով որակելու համար, քանի որ «հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան» ձնակերպումը վերաբերում է միայն թունավորելուն կամ նյութ ներարկելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման եզրահանգումն օրենքի սխալ մեկնաբանման արդյունք է ն չի բխում վերոնշյալ հոդվածի 8Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

15

ձնակերպումից ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենսդրական տեխնիկայի կանոններից (տե'ս, օրինակ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 277-րդ, 360-րդ, 364-րդ, 373-րդ, 375-րդ, 38Լրդ, 441 րդ, 45-րդ հոդվածների 1-ին մասերը ն այլն)»:

Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Ս.Աղաջանյանին մեղսագրվող արարքը ՀՀ գործող քրեական օրենդրությամբ ապաքրեականացվել է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքները սպառիչ կերպով թվարկված չլինելու պայմաններում, կոնկրետ գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով պայմանավորված, հրազենով կրակելը կարող է դիտարկվել որպես կենդանու նկատմամբ այ դաժան վերաբերմունք, եթե գործում առկա լինեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ տառապանք պատճառելով մահվան հանգեցնելու հանցավորի դիտավորության մասին, հետնաբար մասնակի ապաքրեականացման վերաբերյալ խոսք չի կարող լինել:

15.1. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուրեն Աղաջանյանի արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:

16. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում նշված փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, հետնաբար անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

"Տես տուամչ տատան, Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Գնորգյանի գործով 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ ԵԴ/1090/01/19 որոշումը:

16

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՃՀայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սուրեն Հայկի Աղաջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 25-ի որոշումը բեկանել՝ օրինական ուժ տալով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 15-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՇՀԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՏԴ/0157/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել