ՀԿԴ/0030/06/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 35. Վարույթի հանրային մասնակիցների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը · Հոդված 36. Վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները · Հոդված 41. Քննիչի լիազորություններըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2019 թվականի ապրիլի 18-ին ՀՇ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ նը քրեական գործը: 2023 թվականի հունվարի 1-ին ՀՇ գլխավոր դատախազության եր ՏԱՏ աԱ Անան ա արթնա անապար կանարրարուն՝ կրաաաաաաաաաաաաաաաաաաաաաթաթա ւ մ. «ող դատախազ) կողմից որոշում է կայացվել աաա: հանրային քրեական հետապնդում հար
Ամբողջ Տեքստ
ՀԿ/0030/06/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարանի որոշում
նախագահող դատավոր՝ Ս.Դադոյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան
2024 թվականի ապրիլի 15-ին
քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ
վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը․
1. 2019 թվականի ապրիլի 18-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ քրեական գործը։
2023 թվականի հունվարի 11-ին ՀՀ գլխավոր դատախազության
դատախազ)
(այսուհետ նաև՝ Հսկող
կողմից որոշում է կայացվել
նկատմամբ
հանրային քրեական հետապնդում հարուցել չորս դեպքով ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), երեք դեպքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին) և վեց դեպքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին)։
2023 թվականի հունվարի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի
(այսուհետ
2
նաև՝ Քննիչ) կողմից որոշում է կայացվել
նկատմամբ որպես խափանման
միջոց՝ բացակայելու արգելք կիրառելու վերաբերյալ։
2023 թվականի հունվարի 13-ին Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերացնել թիվ 58208919 քրեական վարույթով խափանման միջոց ընտրելու մասին Քննիչի` 2023 թվականի հունվարի 11-ին կայացված մեղադրյալ
նկատմամբ
բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու մասին որոշումը, ապա Քննիչին հանձնարարություն է տրվել մեղադրյալ
նկատմամբ խափանման միջոց
կալանավորումը կիրառելու միջնորդություն ներկայացնել դատարան։
Քրեական վարույթով Հսկող դատախազի վերոհիշյալ վարութային ակտի և հանձնարարության դեմ Քննիչի կողմից վերադաս դատախազին ներկայացվել են գրավոր առարկություններ, որոնք վերադաս դատախազի 2023 թվականի հունվարի 20- ի որոշմամբ մերժվել են։
2023 թվականի հունվարի 25-ին Քննիչի կողմից մեղադրյալ
նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հունվարի 26-ի որոշմամբ նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է։
3. Հսկող դատախազի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 15-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հունվարի 26-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մայիսի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
1 Տե՛ս վճռաբեկ բողոք, թերթ 2։
3
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն օրինական և հիմնավոր չէ, առերևույթ թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի դատական սխալի հետևանքով չի ապահովվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված վարույթի հանրայնության սկզբունքի բովանդակությունը կազմող հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, ինչպես նաև դրանում ճիշտ չեն կիրառվել ՀՀ քրեական դատվարության օրենսգրքի 18-րդ, 38-ր, 118-րդ, 288-րդ, 359-րդ հոդվածներով նախատեսված նորմերի պահանջները, ինչն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։
Բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի այն
պատճառաբանությունը, որ չի ներկայացվել որևէ տվյալ կամ փաստական հանգամանք, որը կհիմնավորի, որ մեղադրյալ
տեղյակ է իրականացվող քրեական
հետապնդման մասին ու դիմել է փախուստի, ապա դրանք Առաջին ատյանի դատարանի կողմից գնահատվել են խիստ սուբյեկտիվ, մասնավորապես՝ դեռևս դրությամբ,
ցուցմունք տալու ժամանակ
արդեն իսկ
տեղեկացված է եղել հարուցված քրեական վարույթի մասին,
ինչը հաստատված փաստ է, ավելին, հետագայում իր նկատմամբ առերևույթ իրականացվող քրեական հետապնդման վտանգը կանխատեսելով՝ ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալուն, բացի այդ մինչև վերջինիս կողմից 2021 թվականի օգոստոսի 16-ից ՀՀ-ից բացակայելը, դեռևս 2020 թվականի մարտի 16-ին որոշում է կայացված եղել
որպես
մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում, ինչը ողջամիտ է դարձնում հավանականությունն առ այն, որ
կանխազգալով ապագայում իր
4
նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վտանգը, դիմել է փախուստի, իսկ այդպիսի փաստերի առկայությունը Առաջին ատյանի դատարանը չի գնահատել իրենց ամբողջության մեջ և հանգել վարույթի նյութերից չբխող և դրանց հակասող եզրահանգումների։
6. Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտին, նշել է, որ դատարանը հանգել է սխալ եզրահանգման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը չի նախատեսում քննիչի կողմից միջնորդությունը դատարանում չպնդելու դեպքում միջնորդության մերժում, արդյունքում Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել ներկայացված փաստերը և կայացրել է չհիմնավորված որոշում։ Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, իր որոշմամբ վերլուծելով վարույթն իրականացնող մարմնի ինքնուրույնության հարցը, մեջբերումներ է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված կանոնից, մասնավորապես՝ այն, որ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում հսկող դատախազն իրավասու է դատարանում մասնակցելու միջնորդության քննարկմանը, ինչպես նաև հետ վերցնելու քննիչի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը։ Սակայն, բողոքաբերը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ նման կարգավորում, որ խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի ներկայացրած միջնորդությունը հսկող դատախազն իրավասու է հետ վերցնել և հսկող դատախազին քննիչի միջնորդությունը հետ վերցնելու լիազորություն վերապահված է միայն այն դեպքում, երբ դա նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, մինչդեռ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ քննիչի կողմից միջնորդությունը չպնդելու դեպքում Առաջին ատյանի դատարանը պետք է որոշում կայացներ այն մերժելու մասին։ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել ներկայացված բողոքի հիմքերին ու հիմնավորումներին՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։
5
Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն փաստարկը, որ քրեական վարույթի հանրային մասնակիցներից քննիչի՝ հսկող դատախազի խափանման միջոցը վերացնելու վարութային ակտի դեմ, բերված առարկությունն արդեն իսկ քննարկվել և լուծվել է վերադաս դատախազի կողմից, որպիսի հանգամանքով էլ պայմանավորված վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու համար միջնորդություն ներկայացնել դատարան՝ դրանում նշելով խափանման միջոցի պայմանները, հիմքերն ու հիմնավորումները, ինչի վերաբերյալ հիմնավորող փաստերը տրամադրվել են նաև Առաջին ատյանի դատարանին, հետևաբար այն փաստացի իրավական տեսանկյունից կորցրել է իր նշանակությունը և որևէ հետևանքներ այդ փուլում չէր կարող առաջացնել, առավել ևս հիմք հանդիսանար վերաքննիչ բողոքն այդ հիմքով մերժելու համար։
Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը նաև անտեսել է, որ դատական ակտը մեջբերված հիմքերի ու հիմնավորումների մասով բողոքարկել է այդ որոշումը բողոքարկելու բացառիկ լիազորություն ունեցող հսկող դատախազի, այլ ոչ թե քննիչի կողմից, հետևաբար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննարկել և անդրադառնալ բողոքում առկա հիմնավորումներին։
6.1. Վերոգրյալից ելնելով բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ` նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․
7.
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ
հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (չորս դրվագ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (վեց դրվագ) քրեական հետապնդում է հարուցվել այն արարքների համար որ.
6
(...)»:
8. Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հունվարի 26-ի որոշման համաձայն՝
«(...) [Ու] սումնասիրելով վարույթի առարկային վերաբերելի նյութերը, խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դատալսումներին լսելով մեղադրանքի կողմի բացատրությունները` Հակակոռուպցիոն դատարանը մտահանգում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել բավարար միջոցներ, որոնց համակցությամբ հնարավոր կլիներ գնահատել
կողմից իր նկատմամբ
հարուցված քրեական հետապնդման մասին իրազեկված լինելը, այսինքն՝ մեղադրյալն անտեղյակ է իրականացվող քրեական հետապնդման մասին, հետևաբար առկա չէ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու հիմքը, ինչն ինքնին բացառում է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունը:
7
Որպիսի պայմաններում, Դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում, առկա չէ այնպիսի հասարակական շահի գերակայություն, որն արդարացնում է մեղադրյալ
նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց
ընտրելը: (…)
Ինչ վերաբերում է Քննիչի միջնորդությամբ նշված մեղադրյալի փախուստի և նոր հանցանքի կատարման հավանականությունը հիմնավորող փաստերին՝ ապա Հակակոռուպցիոն դատարանն այն ողջամիտ չի համարում, քանի որ միջնորդությամբ, որպես մեղադրյալի փախուստը կանխելու նպատակի հիմնավորում, նշվել է մեղսագրվող հանցանքի ծանրությունն ու սպասվող պատժի խստությունը: (...)
Անդրադառնալով վարույթին խոչընդոտելու
հավանականությանը՝
Հակակոռուպցիոն դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն որոշման 3.2.1 կետում նշված փաստական տվյալների վերլուծության արդյունքում` արձանագրելով կողմից իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման
մասին պատշաճ ձևով տեղեկացված չլինելու փաստը, Դատարանն ի զորու չէ ողջամիտ եզրահանգումներ կատարելու մեղադրյալի կողմից սույն փուլում վարույթին խոչընդոտելու հավանականության մասին: (…)»։
9. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Հսկող դատախազի կողմից բերված հատուկ վերանայման բողոքում նշվել է հետևյալը․ «(...) Քրեական վարույթի նյութերում առկա են հաստատված տեղեկություններ, որ
հանդիսանալով
սկզբնական ցուցմունքով հայտնել է
իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, մասնավորապես՝ այն մասին, որ իրեն պարտադրել է
1
որպեսզի վարույթն իրականացնող մարմնին ցուցմունք տալու ժամանակ տրամադրի իրականությանը չհամապատասխանող տվյալներ, մասնավորապես՝
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 163։
8
9
այլ
մանրամասնություններ չի հիշել:
Այնուհետև,
լրացուցիչ ցուցմունքով հայտնել է, որ
որևէ գույք չի գնել, այն ձեռք բերելու գումար անգամ չի ունեցել, այդ ժամանակ եղել է 23 տարեկան, աշխատել է առաքիչ, նույնիսկ հեծանիվով է առաքել առաքանին: է կանչել և այդ գույքերը նրա ցուցումներով ձևական
հաշվառել են իր անվամբ, իսկ նոտարում այլ անձ է դիմավորել և մատնանշել, թե որտեղ ստորագրի: Որևէ դիմում չի ներկայացրել, թե թաղապետարան և թե քաղաքապետարան, այդ տարածքների տեղը անգամ չգիտի և չի տեսել: Սկզբնական ցուցմունք տալուց առաջ իրեն զանգահարել է
և ցուցումներ տվել, որ
վարույթն իրականացնող մարմնին ներկայանա իրենց նախընտրած փաստաբանի հետ և այնպիսի ցուցմունք տա, ինչպես իրենք կուղղորդեն, այնուհետև, հանդիպել , վերջինս պարտադրել է փաստաբանի հետ ներկայանա և իրենց
ցանկությամբ ցուցմունք հայտնի նախաքննական մարմնին, քանի որ նրանք օգնել են իր մորը: Պատրաստակամություն է հայտնել նաև իր ցուցմունքը պնդել բոլորին առերես:
Վերոհիշյալ հեռախոսակապի առկայության մասին փաստը հաստատվել է նաև քրեական վարույթով ձեռք բերված այլ ապացույցով՝ հեռախոսազանգերի վերծանման զննությամբ:
Վերը նշվածը հաշվի առնելով, պետք է փաստել, որ բացի
առկա են ևս այլ անձինք, ովքեր վկայել են
դեմ, վերջիններս,
չունենալով որևէ գույք ձեռք բերելու իրական հնարավորություն, նույնպես առաջնային գույքերը ձեռք են բերել ձևական և
ուղղորդմամբ, իսկ հիշյալ անձանց
հետ դեռևս պետք է կատարել առերես հարցաքննություններ, լրացուցիչ հարցաքննել նախաքննության ընթացքում ցուցմունք տված մի շարք անձանց, իսկ տվյալ փուլում առկա է ողջամիտ մտավախությունն առ այն, որ
մնալով ազատության
10
մեջ կարող է խախտել մեղադրյալի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների կատարումը, մասնավորապես՝ կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին և ազդել վարույթի մասնակիցների վրա, որպիսի տեղեկություններն արդեն իսկ առկա են վարույթի նյութերում:
Մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հիմքի վերաբերյալ.
Թիվ
քրեական վարույթով մեղադրյալ
մեղսագվող 4
դեպքով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 3 դեպքով՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 6 դեպքով՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 01-ին ուժի մեջ մտած համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին ու ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, հիշյալ հանցանքների համար նախատեսված է առավելագույնը 12 տարի ժամկետով ազատազրկում:
Միաժամանակ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալ
2021 թվականի օգոստոսի 16-ից բացակայում է
Հայաստանի Հանրապետությունից։
Հետևաբար քրեական օրենսգրքով արգելված արարքի և մեղսագրված առանձնապես ծանր հանցագործության համար նախատեսված պատժի խստությունը ծանրակշիռ գործոն է մեղադրյալի կողմից փախուստի դիմելու ռիսկը բարձր գնահատելու համար:
Վերոշարադրյալ հիմքերն ու հիմնավորումները Դատարանը հաշվի չառնելով, մեղադրյալ
նկատմամբ խափանման միջոց
կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժել է, ինչը նման պայմաններում անթույլատրելի է, քանի որ այլ խափանման միջոցի տեսակն անբավարար է
մեղադրյալի կողմից փախուստը կանխելու և իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների կատարման համար, իսկ տվյալ փուլում խափանման միջոցի տեսակներից միայն կալանավորումը կարող է ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը:
Դատարանի այն պատճառաբանությունը, որ չի ներկայացվել որևէ տվյալ կամ փաստական հանգամանք, որը կհիմնավորի, որ մեղադրյալ
տեղյակ է
իրականացվող քրեական հետապնդման մասին ու դիմել է փախուստի, ինչի կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի պնդումներն անհիմն են ու հակասում են գործի նյութերից բխող տվյալներից, ապա այն Դատարանի կողմից գնահատվել են խիստ սուբյեկտիվ, մասնավորապես՝ դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ,
ցուցմունք տալու ժամանակ արդեն
իսկ
տեղեկացված է եղել հարուցված քրեական վարույթի մասին, ինչը հաստատված փաստ է, ավելին, հետագայում իր նկատմամբ առերևույթ իրականացվող քրեական հետապնդման վտանգը կանխատեսելով` ուղղորդել է
իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալուն, բացի այդ մինչև վերջինիս կողմից 2021 թվականի օգոստոսի 16-ից ՀՀ-ից բացակայելը, դեռևս 2020 թվականի մարտի 16-ին որոշում է կայացված եղել
մեղադրյալ
ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորում է կիրառված եղել և հետախուզում հայտարարվել, ինչը ողջամիտ է դարձնում հավանականությունն առ այն, որ
կանխազգալով ապագայում իր
նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վտանգը, դիմել է փախուստի, իսկ այդպիսի փաստերի առկայությունը Դատարանը չի գնահատել իրենց ամբողջության մեջ և հանգել վարույթի նյութերից չբխող և դրանց հակասող եզրահանգումների։ Ըստ էության Դատարանը ներկայացված միջնորդության մեջ մատնանշված հիմքերի վերաբերյալ հանգել է սուբյեկտիվ եզրահանգումների, պատշաճ պատճառաբանությամբ չի գնահատել այն` նշելով միայն, որ
կողմից
իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման առկայության մասին տեղեկացված չլինելու փաստը նվազեցնում է վտանգը նրա կողմից վարույթին 11
խոչընդոտելու և փախուստի դիմելու հավանականությունը, մինչդեռ հաշվի չի առել, որ տվյալ փուլում վերը նշված գործողությունների անխոչընդոտ իրականացման համար առնվազն
նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կարող է
զսպել նրա օրինական վարքագիծը։ Դատարանը նույնիսկ պատշաճ գնահատման չի արժանացրել այն փաստը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ կալանքը խափանման միջոց կիրառված և մեղադրյալին հայտնաբերելուց հետո, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա կալանավորման հարցը վերստին պետք է քննարկվի և 48 ժամվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինն այդ անձին ներկայացնի դատարան, իսկ այդ փուլում նոր պատշաճ գնահատականի կարող է արժանացվել մեղադրյալին կալանավորելու հիմքերն ու հիմնավորումները, ինչի մասին ներկայացվել է նաև խափանման միջոցի հարցի քննարկման դատալսումների ընթացքում: Ի վերջո վարույթն իրականացնող մարմնի համար ներկա փուլում
նկատմամբ
խափանման միջոցի առավել խիստ տեսակն ընտրելիս վարույթի նյութերի համար անհրաժեշտություն է, մինչդեռ Դատարանը, սուբյեկտիվ գնահատելով, մերժել է միջնորդությունը: (…)»։
10. Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 15-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը նախ անհրաժեշտ է համարում նշել, որ վարույթը նախաձեռնելու պահից մինչև մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հսկող դատախազին հանձնելը քրեական վարույթ իրականացնող մարմինը մինչդատական վարույթում քննիչն է, ով պատասխանատու է, ի թիվս այլնի, նախաքննության համակողմանիության և դրա բնականոն ընթացքի ապահովման համար: Ընդ որում, հենց վերջինն է լիազորված նաև դիմելու դատարան՝ անձի նկատմամբ կալանք որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ. հսկող դատախազն իրավասու է դատարանում մասնակցելու միջնորդության քննարկմանը, ինչպես նաև հետ վերցնելու քննիչի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը։
3 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 2-12։
12
13
Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն վարույթի դեպքում քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան է ներկայացվել մեղադրյալ
նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու
մասին միջնորդություն, սակայն վերջինը Առաջին ատյանի դատարանում ընթացող դատալսումների ընթացքում չի պնդել ներկայացված միջնորդությունը, ավելին՝ միջնորդության բովանդակությունը ներկայացնելու փոխարեն, ըստ էության, ներկայացրել է հսկող դատախազի գործողությունների կապակցությամբ իր կողմից վերադաս դատախազին ներկայացված առարկությունները՝ պնդելով նկատմամբ կալանքի կիրառման անհրաժեշտության բացակայությունը և բացակայելու արգելք խափանման միջոցի կիրառման հնարավորությունը։ Նույն դիրքորոշումը քննիչը հայտնել է նաև Վերաքննիչ դատարանում դատալսումների ընթացքում՝ նշելով նաև, որ համաձայն չէ դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքի հետ, իսկ Առաջին ատյանի դատարանում միջնորդությունը պնդելու առնչությամբ արձանագրված հանգամանքի վերաբերյալ քննիչն ու դատախազը, ըստ էության, հայտնեցին, որ հավանաբար թույլ է տրվել տեխնիկական վիրպակ: (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն պայմաններում, երբ քննիչը, ով քրեական վարույթն իրականացնող մարմինն է և պատասխանատուն նախաքննության համակողմանիության և դրա բնականոն ընթացքի ապահովման համար, չի պնդում իր իսկ ներկայացրած միջնորդությունը և դիտարկումներ է անում կալանքի կիրառման անհրաժեշտության բացակայության և այլընտրանքային խափանման միջոցի՝ տվյալ դեպքում բացակայելու արգելքի կիրառման հնարավորության վերաբերյալ, դատարանը միջնորդությունը մերժելուց բացի, այլ որոշում, ըստ էության, չի կարող կայացնել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում քննիչի կողմից ներկայացված միջնորդության բովանդակային քննարկումը առարկայազուրկ էր, և այն Առաջին ատյանի դատարանի կողմից ենթակա էր մերժման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով՝ միջնորդությունը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանում չպնդելու պատճառաբանությամբ։
14
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Վերաքննիչ դատարանը առարկայազուրկ է համարում նաև հատուկ վերանայման բողոքի հիմքերին և դրանք հիմնավորող փաստարկներին անդրադառնալը ու գնահատման ենթարկելը:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ թեև վերոգրյալին՝ այնուամենայնիվ, արդյունքում նախաքննական մարմնի միջնորդությունը մերժելով` Առաջին ատյանի դատարանը կայացրել է այնպիսի դատական ակտ, որով թույլ չի տրվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի Գլխավոր դատախազության ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ
հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը՝ թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ շարադրված հիմնավորումները (…)»*։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ քննիչի՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չպնդելու դեպքում Առաջին ատյանի դատարանը պետք է կայացնի միջնորդությունը մերժելու մասին որոշում։
Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը հարուցելու պահին վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի լիազորությունների վերաբերյալ.
12. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն
պաշտոնատար անձինք իրավասու են
NL
կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:(...)»:
4 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 45-46։
15
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 12-րդ կետերի համաձայն՝ « [Մ]ինչդատական վարույթ՝ վարույթի հանրային մասնակիցների կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգ. [Վ]արույթի հանրային մասնակից՝ դատախազը, քննիչը, քննչական մարմնի ղեկավարը, հետաքննության մարմնի պետը, հետաքննիչը.»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթն իրականացնող մարմիններն են`
1) քննիչը` վարույթը նախաձեռնելու պահից մինչև մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հսկող դատախազին հանձնելը.
2) հսկող դատախազը՝ մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը քննիչից ստանալու պահից մինչև մեղադրական եզրակացությունը դատարան հանձնելը, քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը հաստատելը կամ վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելը.
3) դատարանը՝ մեղադրական եզրակացությունը դատախազից ստանալու պահից մինչև քրեական վարույթի ավարտը, ինչպես նաև դատական երաշխիքների վարույթներով։»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի համաձայն` «Քրեական վարույթի ընթացքում իր լիազորություններն իրականացնելիս վարույթի հանրային մասնակիցը գործում է ինքնուրույն` հիմնվելով օրենքի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև իրավասու անձի հանձնարարությունների վրա։ Վարույթի հանրային մասնակիցը պատասխանատու է ներքին համոզմունքի վրա հիմնված իր վարութային ակտերի համար: Դատախազը պատասխանատու է քրեական հետապնդման հարուցման,
չհարուցման և դադարեցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության, վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար
անհրաժեշտ հանգամանքների վերհանման, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման կամ չբողոքարկման իրավաչափության համար:»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 4-րդ մասի համաձայն՝ «Հսկող դատախազն իրավասու է հանձնարարություն տալու` քննիչին` քրեական հետապնդման հարուցման կամ դադարեցման հարցը լուծելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու կապակցությամբ։ Իր իրավասության սահմաններում հսկող դատախազի տված
հանձնարարությունը պարտադիր է քննչական մարմնի ղեկավարի, քննիչի և հետաքննության մարմնի պետի համար, սակայն վերջիններս իրավասու են իրենց հասցեագրված հանձնարարության վերաբերյալ առարկություն ներկայացնելու վերադաս դատախազին: Քննչական մարմնի ղեկավարն իրավասու է վերադաս դատախազին առարկություն ներկայացնելու նաև իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչին հասցեագրված հանձնարարության կապակցությամբ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «[Մ]ինչդատական վարույթի ընթացքում վերադաս դատախազը՝ եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հսկող դատախազի հանձնարարությունների կամ վարութային ակտերի վերաբերյալ հետաքննության մարմնի պետի, քննիչի կամ քննչական մարմնի ղեկավարի առարկությունների կապակցությամբ, ինչպես նաև վերադաս դատախազի հանձնարարությունների կամ վարութային ակտերի վերաբերյալ հսկող դատախազի առարկությունների կապակցությամբ։»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 17- րդ կետերի համաձայն՝ հսկող դատախազը մինչդատական վարույթում «[Վ]երացնում է հետաքննության մարմնի պետի, քննիչի կամ քննչական մարմնի ղեկավարի անօրինական կամ անհիմն որոշումները, ինչպես նաև քննչական մարմնի ղեկավարի կամ քննիչի անօրինական կամ անհիմն հանձնարարությունները,
16
[Ս]ույն օրենսգրքով սահմանված դեպքերում իրավասու է հետ վերցնելու քննիչի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը կամ մասնակցելու դատական երաշխիքների վարույթին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 8-րդ և 22-րդ կետերի համաձայն՝ քննիչը «[Դ]իմում է դատարան սույն օրենսգրքով սահմանված հարկադրանքի միջոցներ կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, քննչական և գաղտնի քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով` միջնորդության պատճենն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին. [Ի]ր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոց կիրառելու, փոխելու, վերացնելու մասին` որոշման պատճենն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին.
[Հ]սկող դատախազի հանձնարարության կամ վարութային ակտի վերաբերյալ եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին՝ չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ « Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ անցկացվում են դատալսումներ՝ կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա, քննիչի և մեղադրյալի պարտադիր մասնակցությամբ: Մեղադրյալի ներկայության ապահովման պարտականությունը կրում է միջնորդությունը հարուցած պաշտոնատար անձը:
Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ դատալսումներին մասնակցության իրավունք ունեն հսկող դատախազը, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանը և օրինական ներկայացուցիչը»:
17
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ «Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն (այսուհետ` հսկողություն), որպես կանոն, իրականացնում է վերադաս դատախազի կողմից նման հանձնարարություն ստացած դատախազը, կամ հսկողությունը ստանձնում է անձամբ վերադաս դատախազը: Ի սկզբանե հսկողություն իրականացնող վերադաս դատախազը կարող է տվյալ քրեական գործով հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի:
Հսկողություն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է և գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության և համաձայնության:»:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ «Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է:
2. Դատարանների` քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած մեղադրող դատախազը կամ վերադաս դատախազը»:
13. Քննիչի կարգավիճակի առանձնահատկությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, արձանագրել է, որ քննիչի կարգավիճակը` նրա զբաղեցրած դիրքն է քրեական դատավարության համակարգում և դրանից բխող նրա լիազորությունների ու պարտականությունների ամբողջությունը։ Մասնավորապես, քննիչը մինչդատական վարույթի հանրային մասնակիցների համակարգում առանցքային տեղ է զբաղեցնում, ում վերապահված է քրեական վարույթի ընթացքում քննություն իրականացնելու գործառույթը։ Համապատասխան գործառույթը քննիչն իրացնում է վարութային հարաբերական ինքնուրույնության պայմաններում՝ քրեական դատավարության օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների միջոցով, որոնք նրա կարգավիճակի հիմքն են կազմում։ Միևնույն ժամանակ, այդ լիազորությունների կենսագործումը պետք է համապատասխանի դատավարական պահանջներին, որպիսի 18
եզրահանգումը բխում է ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմի բովանդակությունից։
14. Մեջբերված օրենսդրական կարգավորումների վերլուծության արդյունքում, զարգացնելով Վճռաբեկ դատարանի՝ Արտեմ Զավենի Խաչիկյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի վարութային հարաբերական ինքնուրույնությունը պայմանավորած է մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությամբ, որն արտահայտվում է հսկող դատախազի՝ քննիչին հանձնարարություն տալու իրավասությամբ, դատախազի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ պատասխանատվությամբ, քննիչի անօրինական և անհիմն որոշումները վերացնելու լիազորությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ դատախազին վերապահված այլ լիազորություններով։ Այն պայմաններում, երբ քննիչի կողմից կայացված՝ անձի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու մասին որոշումը վերացվում է հսկող դատախազի կողմից՝ միաժամանակ քննչին հանձնարարելով դատարան ներկայացնել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն, և քննիչը, օժտված լինելով հսկող դատախազի վարութային գործողությունների դեմ վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելու լիազորությամբ, սպառում է որպես վարույթի հանրային մասնակցի իր ինքնուրույն գործելու քրեադատավարական մեխանիզմները, ապա այդ պահից դատարանին ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննիչի կողմից պնդելու կամ չպնդելու հանգամանքը այնքանով էական նշանակություն չի ունենում, որքանով, որ հսկող դատախազը դատալսումների ընթացքում ներկայացնում է իր դիրքորոշումները և հանդես է գալիս որպես վարույթ իրականացնող մարմին՝ ում հանձնարարության ուժով քննիչը դատարանին է ներկայացնում խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը։ Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արտեմ` Զավենի Խաչիկյանի գործով 2023 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0577/11/20 որոշումը։
19
20
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- 2023 թվականի հունվարի 11-ին Հսկող դատախազի որոշմամբ թիվ քրեական վարույթի շրջանակներում
նկատմամբ հարուցվել է հանրային
քրեական հետապնդում, և նույն օրը Քննիչի որոշմամբ
նկատմամբ որպես
խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը,
- 2023 թվականի հունվարի 13-ին Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ
նկատմամբ բացակայելու արգելքի ձևով խափանման
միջոց կիրառելու մասին Քննիչի որոշումը վերացնելու մասին և միաժամանակ հանձնարարություն է տրվել մեղադրյալ
նկատմամբ խափանման միջոց
կալանավորումը կիրառելու միջնորդություն ներկայացնել դատարան,
- Հսկող դատախազի վերոնշյալ որոշման, ինչպես նաև մեղադրյալ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան միջնորդություն ներկայացնելու մասին հանձնարարության վերաբերյալ Քննիչի կողմից ՀՀ գլխավոր դատախազության
վարչության
պետին ներկայացվել է առարկություն` խնդրելով վերացնել դրանք, որոնք վերադաս դատախազի որոշմամբ մերժվել են6,
- Առաջին ատյանի դատարանում ընթացող դատալսումներին ներկայացել են Քննիչը և Հսկող դատախազը։ Քննիչը հայտնել է, որ գտնում է բացակայելու արգելք խափանման միջոցն ի զորու է ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, իսկ Հսկող դատախազը հայտնել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մինորդությունը հիմնավոր է և
նկատմամբ անհրաժեշտ է կիրառել կալանքը՝
երկու ամիս ժամկետով, քանի որ բացակայելու արգելք խափանման միջոցը բացառապես ի զորու չէ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը7։ 16.Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և արտահայտված իրավական 6 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։
7 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 75-78, դատական նիստի ձայնային արձանագրության էլեկտրոնային կրիչ։
21
դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն առ այն, որ այն պայմաններում, երբ քննիչը, չի պնդում իր իսկ ներկայացրած միջնորդությունը, դատարանը միջնորդությունը մերժելուց բացի, այլ որոշում, ըստ էության, չի կարող կայացնել”, հիմնավոր չեն, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քննիչի կողմից Հսկող դատախազի վարութային ակտի (խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու) և հանձնարարության (կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարան ներկայացնելու մասին) դեմ ներկայացված առարկությունները մերժվել են վերադաս դատախազի կողմից և Քննիչի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը Առաջին ատյանի դատարանին ներկայացվել է Հսկող դատախազի հանձնարարության հիման վրա, ով ներկայանալով դատալսումներին հայտնել է իր դիրքորոշումը և գտել, որ կալանքը միակ խափանման միջոցն է, որն ի զորու է ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ քննարկվող իրավիճակում, երբ Քննիչը հանդես է գալիս դատարանում Հսկող դատախազի հանձնարարության հիման վրա, ապա Առաջին ատյանի դատարանը պետք է իրականացնի միջնորդության ըստ էության քննություն՝ անդրադառանալով դրա հիմքերին և հիմնավորումներին։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը ենթակա էր մերժման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով՝ միջնորդությունը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանում չպնդելու պատճառաբանությամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծելու, որ նման դատողությունը կարող էր հիմնավոր համարվել այն դեպքում, երբ քննիչը կալանքի կիրառման միջնորդությունը ներկայացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ մասով սահմանված իր լիազորությունների շրջանակում և դատարանում դատալսումների ընթացքում չի պնդում իր իսկ 8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
ներկայացրած միջնորդությունը՝ հիմնավոր կերպով պատճառաբանելով միջնորդությունը չպնդելու հանգամանքերը, ինչպիսիք կարող են հանդիսանալ այնպիսի փաստական տվյալներ, որոնք նախքան միջնորդությունը դատարանի կողմից վարույթ ընդունելը հայտնի չեն եղել վարույթն իրականացնող մարմնին։ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի վերանայման սահմանների վերաբերյալ.
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում»։
18. Վերաքննության գործառութային առանձնահատկությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ վերաքննիչ դատարանը որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է ստորադաս ատյանի դատական ակտի հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։ Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում, այլև նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները։ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում։ Վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք։ Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, հետևաբար իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս արձանագրել դատական սխալ և ուղղել այն։ Վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս գալու հիմքերի սահմանափակ և խիստ որոշակի շրջանակը 22
կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված, անկանխատեսելի հանգամանքներով սահմաններից դուրս գալը։ Հակառակ պարագայում, վերադաս դատարանը կիրականացնի գործի լրիվ ծավալով ըստ էության քննություն, ինչն անհամատեղելի կլինի մրցակցության սկզբունքից բխող՝ սահմանափակ վերանայման՝ օրենսդրորեն ամրագրված գաղափարի հետ։ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 2021 հունիսի 30-ին ընդունված, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359- րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարանում սահմանափակ հատուկ վերանայման ինստիտուտին, նշել է, որ վերաքննության գործառութային առանձնահատկությունների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերելի մասով (mutatis mutandis) շարունակում են կիրառելի լինել նաև 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորման նկատմամբ9:
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 26-ի որոշմամբ մեղադրյալ
[անընթեռնելի] նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել բավարար միջոցներ, որոնց համակցությամբ հնարավոր կլիներ գնահատել
[անընթեռնելի] կողմից իր նկատմամբ հարուցված
քրեական հետապնդման մասին իրազեկված լինելը։ Առաջին ատյանի դատարանը ողջամիտ չի համարել մեղադրյալի փախուստը կանխելու նպատակի հիմնավորումը և գտել է, որ
[անընթեռնելի] կողմից իր նկատմամբ իրականացվող քրեական
հետապնդման մասին պատշաճ ձևով տեղեկացված չլինելու դեպքում, ի զորու չէ 9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Սաքունցի բողոքի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10, Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11, Արթուր Խուրշուդյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11, Լուկաշ Վերանյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0074/01/17, Հենրիկ Բարսեղյանի ու Արման Մարջանյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0259/01/16 և Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումները։ 10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահե Մամիկոնյանի գործով 2023 թվականի հունիսի 26-ի որոշման 15-րդ կետը։
ողջամիտ եզրահանգումներ կատարելու մեղադրյալի կողմից սույն փուլում վարույթին խոչընդոտելու հավանականության մասին"։
Հսկող դատախազի` Առաջին ատյանի դատական ակտի դեմ բերված հատուկ վերանայման բողոքում նշվել է, որ
մնալով ազատության մեջ կարող է
խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին և ազդել վարույթի մասնակիցների վրա, որպիսի տեղեկություններն արդեն իսկ առկա են վարույթի նյութերում։ Նշվել է, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ,
ցուցմունք տալու ժամանակ արդեն
իսկ
տեղեկացված է եղել հարուցված քրեական վարույթի մասին, ինչը հաստատված փաստ է, ուստի դատարանը փաստական հանգամանքները գնահատել է խիստ սուբյեկտիվ։ Մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հիմքի վերաբերյալ հատուկ վերանայման բողոքում նշվել է, որ մինչև
կողմից 2021
թվականի օգոստոսի 16-ից ՀՀ-ից բացակայելը, դեռևս 2020 թվականի մարտի 16-ին որոշում է կայացված եղել
որպես մեղադրյալ ներգրավելու մասին,
վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորում է կիրառված եղել և հետախուզում հայտարարվել, ինչը ողջամիտ է դարձնում հավանականությունն առ այն, որ
կանխազգալով ապագայում իր նկատմամբ իրականացվող
քրեական հետապնդման վտանգը, դիմել է փախուստի, իսկ այդպիսի փաստերի առկայությունը Դատարանը չի գնահատել իրենց ամբողջության մեջ և հանգել վարույթի նյութերից չբխող և դրանց հակասող եզրահանգումների2։
Հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի մարտի 15-ին որոշում է կայացրել այն մերժելու մասին՝ փաստելով, որ Քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան է ներկայացվել մեղադրյալ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն, սակայն Քննիչը Առաջին ատյանի դատարանում ընթացող դատալսումների ընթացքում չի պնդել ներկայացված միջնորդությունը։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ 11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
24
դեպքում՝ Քննիչի կողմից ներկայացված միջնորդության բովանդակային քննարկումը առարկայազուրկ էր, և այն Առաջին ատյանի դատարանի կողմից ենթակա էր մերժման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով՝ միջնորդությունը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանում չպնդելու պատճառաբանությամբ։ Ուստի վերոգրյալի արդյունքում Վերաքննիչ դատարանը առարկայազուրկ է համարել նաև հատուկ վերանայման բողոքի հիմքերին և դրանք հիմնավորող փաստարկներին անդրադառնալը ու գնահատման ենթարկելը”:
20. Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնտահատելով սույն որոշման 17-18-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս դուրս է եկել հատուկ վերանայման բողոքի հիմքերի և այն հաստատող փաստերի սահմաններից։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի որոշումը գնահատելիս, պատճառաբանել է, որ Առաջին ատյանի դատարանում ընթացող դատալսումների ընթացքում Քննիչը չի պնդել ներկայացված միջնորդությունը, սակայն Հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքում նման հիմնավորում առկա չի եղել։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը և հիմնավորումները վերաբերվել են կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափությանն ու անհրաժեշտությանը՝ մասնավորապես նշելով, որ առկա է մեղադրյալի կողմից իր վրա քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների կատարումն ապահովելու և փախուստի դիմելը կանխելու նպատակ։ Բացի այդ Վերաքննիչ դատարանը անտեսել է Հսկող դատախազի լիազորությունը՝ դատավարության տվյալ փուլում հատուկ վերանայման բողոք ներկայացնելու սուբյեկտի վերաբերյալ, որպիսի պայմաններում իրավաչափ չէ 25
13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
բողոքի հիմքերին և հիմնավորումների չանրադառնալը, այն դեպքում, երբ բողոքը ներկայացվել է դատավարության պատշաճ մասնակցի կողմից։
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքը մերժելու մասին որոշման հիմքում դիտարկել է այնպիսի հանգամանք, որը քննության առարկա չի դարձվել Առաջին ատյանի դատարանում և չի վիճարկվել հատուկ վերանայման բողոքում, ավելին, Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Առաջին ատյանի դատարանում Քննիչի դիրքորոշումները, հաշվի չի առել Հսկող դատախազի հայտարարությունները, մինչդեռ ի տարբերություն վարույթի հանրային մասնակից քննիչի՝ Օրենսդիրը դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ դիտարկել է միայն դատախազին, ուստի դատական վերանայման փուլում վերադաս ատյանի կողմից պետք է նախապատվություն տրվի դատախազի բողոքում նշված հիմքին, այն հաստատող փաստերին և դրանք հիմնավորող փաստարկներին։ Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը, դուրս գալով հատուկ վերանայման բողոքի սահմաններից, խախտել է վարույթի ընթացքում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության սկզբունքը։
21. Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ [անընթեռնելի] նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն մերժելու մասին որոշումը անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
22. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, որը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և վարույթը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու համար 14:
14 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը։
26
23. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումը, պետք է քննարկման առարկա դարձնի մեղադրյալ
նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված ՀՀ գլխավոր դատախազության
հատուկ վերանայման բողոքի
հիմքն ու այն հաստատող փաստերը, իսկ արդյունքում հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ,
163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ, 386-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 27
Ո Ր Ո Շ Ե Ց
1.
վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի
2023 թվականի մարտի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0030/06/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
