ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎճԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տեքստը «ձեռներեց» բառից հետո լրացնել «(ձեռնարկատեր)» բառով (համապատասխան հոլովներով և թվերով): Հոդված 2. Օրենքի 5 հոդվածի առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարումները կատարում են նրան վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի (այսուհետ` աշխատավարձի) նկատմամբ 28 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 5000 դրամից, և ոչ ավելի` ա) մինչև 200 հազար դրամ աշխատավարձի տիրույթում` 20 հազար դրամից. բ) 200 հազար դրամից ավելի աշխատավարձի տիրույթում` 20 հազար դրամին գումարած աշխատավարձի 200 հազար դրամը գերազանցող մասի 28 տոկոսը, բայց ոչ ավելի 30 հազար դրամից:»: Հոդված 3. Օրենքի 6 հոդվածի 6-րդ կետում` ա) «պակաս ցույց տալու» կրկնվող բառերից հետո լրացնել «, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու» բառերով. բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով` «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը չձևակերպված յուրաքանչյուր աշխատողի համար տվյալ գործատուի մոտ տվյալ պահին հաշվարկվող ամսական միջին աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 12-ապատիկն է:»: Հոդված 4. Օրենքի 9 հոդվածում` ա) «ա» ենթակետը «վճարման փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի» բառերով. բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով. «զ) համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դատարան ներկայացնել ապահովադրի լուծարման պահանջ»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 27 հուլիսի 2000 թ. ՀՕ-74 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-74 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.08.2000-01.01.2013) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2000.08.01/17(115) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.07.2000 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.07.2000 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.08.2000 Ուժը կորցրել է 01.01.2013 Հիմնական ակտ 06.07.2000, ՀՕ-74 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.12.1997, ՀՕ-179 26.12.1997, ՀՕ-179 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հուլիսի, 2000 թ.
- Գործի #:
- ՀՕ-74
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
