Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-274-Ն21 դեկտեմբերի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-225-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում` 1) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև հանձնաժողովի գործողությունները.

2) «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «գ) պահանջելու սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրելու միասնական հաշվին:»: Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 11.1. Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների հաշվառումը 1. Վճարների պարտավորությունները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»: Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 12. Կարգավորման պարտադիր վճարները վերադարձնելու կարգը Սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»: Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում` 1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում վճարողները վճարում են տույժ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափով:».

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Վճարողները պակաս վճարված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հաշվարկված տույժերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:».

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Կարգավորման պարտադիր վճարի պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ապահովում է հարկային մարմինը:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-274-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-274-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2018-01.12.2021) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1300 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.12.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2018 Ուժը կորցրել է 01.12.2021 Հիմնական ակտ 21.12.2017, ՀՕ-274-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.11.2005, ՀՕ-225-Ն 11.11.2005, ՀՕ-225-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 դեկտեմբերի, 2017 թ.
Գործի #:
ՀՕ-274-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել