Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Վարդանյան — ՎԴ/12483/05/18
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Վարդանյան — ՎԴ/12483/05/18

Վճռաբեկ դատարանՎԴ/12483/05/181 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի (ներկայումս՝ ՀՀ կադաստրի կոմիտե) (այսուհետ` Կադաստր) ն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Նունե Վարդանյանի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ներկայումս ՀՀ կադաստրի կոմիտե) (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ «Արդշինբանկ» ՓԲԸ, Հասմիկ Ավդալյան՝ ՀՀ, քաղաք Երնան, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի 56-րդ ոչ բնակելի տարածքի նկատմամբ կատարված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավ

Ամբողջ Տեքստ

ԼԱՏ 275

ԲՏԱ Լի

ՄԵՋ

Յ'ՊԱԼ 722 ե

ՀԱԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/12483/05/18

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/12483/05/18

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

Դատավորներ՝ Ա. Սարգսյան

Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

2023 թվականի փետրվարի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի (ներկայումս՝ ՀՀ կադաստրի կոմիտե) (այսուհետ` Կադաստր) ն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Նունե Վարդանյանի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ներկայումս ՀՀ կադաստրի կոմիտե) (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ «Արդշինբանկ» ՓԲԸ, Հասմիկ Ավդալյան՝ ՀՀ, քաղաք Երնան, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի 56-րդ ոչ բնակելի տարածքի նկատմամբ կատարված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նունե Վարդանյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ, քաղաք Երնան, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի 56-րդ ոչ բնակելի տարածքի նկատմամբ

2

կատարված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 03.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.12.2021 թվականի որոշմամբ Նունե Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի, Դատարանի 03.07.2020 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է, հայցը՝ բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կադաստրը (ներկայացուցիչ` Մարինե Եսայան) ն Բանկը (ներկայացուցիչ՝ Հասմիկ Անդրիասյան):

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

2. Կադաստրի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի Լին մասը, 60-րդ հոդվածի Լին մասը, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի Լին ն 2րդ կետերը, 226-րդ, 228-րդ հոդվածները, 242-րդ ն 247-րդ հոդվածների 1-ին կետերը, ՀՀ վարչական դատավարության օրեեսգրքի 5-րդ, 25-րդ ն 27-րդ հոդվածները, 126-րդ հոդվածի 4-րդ մասի Լին, 2-րդ ն 4-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ հենց հայցվորն է իր համաձայնությամբ վիճելի բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը ցանկացել գրանցել գրավի իրավունքով ծանրաբեռնված վիճակում:

Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ հայցվորը «Նոր Շենք» ԲՇՈԱԿ-ում (այսուհետ՝ Կոոպերատիվ) վճարել է իր բնակարանի փայի արժեքը, ինչի հիման վրա վիճելի բնակարանը հանձեվել է իրեն, անհիմն է, քանի որ օրենսդիրը հստակ սահմանել է այն դեպքերը, թե երբ է դադարում գրավը, որոնց մեջ փայավճարը մուծելը բացակայում է: Ավելին, գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը: Այսինքն, տվյալ դեպքում հայցվորը՝ որպես գավատու, զբաղեցրել է Կոոպերատիվի տեղը:

Օրենսդրի կողմից Կոոպերատիվի մասնակցի մոտ սեփականության իրավունքի առաջացման պահը կապվում է որոշակի փայ վճարելու հանգամանքի հետ, հետնաբար սեփականության իրավունքը ձեռք է բերվում հատուցելի օտարման արդյունքում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել վերը նշված հանգամանքը ն եզրակացրել է, որ գրավի իրավունքը ենթակա կլիներ պահպանման, եթե վեճի առարկա անշարժ գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվեր, ինչը, ըստ Վերաքննիչ դատարանի, տեղի չի ունեցել:

Յ

Սույն գործով հայցվորն ի սկզբանե իմացել է գրավի իրավունքի մասին, քանի որ վիճելի բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցման ժամանակ ներկայացրել է Բանկի կողմից տրված համաձայնագիր, որով Բանկը թույլատրել է համապատասխան գրանցումը պայմանով, որ պահպանվի Բանկի գրավի իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1. Բանկի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ ն 60-րդ հոդվածների ինե մասերը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության Լին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի Լին ն 2-րդ կետերը, 172-րդ հոդվածի 6-րդ կետը, 226-րդ, 228-րդ, 242-րդ ն 247-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27րդ հոդվածները, 146-րդ հոդվածի 4րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 267-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի Լին մասը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 39-րդ հոդվածի 2-րդ մասը, 40-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Սույն գործով հատկանշական է այն հանգամանքը, որ Բանկը, բավարարելով Կոոպերատիվի խնդրանքը, որպես նշված շենքի գրավառու, իր համաձայնությամբ թույլատրել է գրավի առարկա շենքը բաժանել առանձին գույքային միավորների ն դրանք գրանցել առանձին անձանց անվամբ, այդ թվում՝ թիվ 62 ոչ բնակելի տարածքը Նունե Վարդանյանի անվամբ՝ պահպանելով դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ Բանկի գրավի իրավունքը, ինչպիսի պայմաններում Կադաստրի կողմից գրանցվել են Երնան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի առանձին հասցեներում գտնվող գույքերի նկատմամբ առանձին անձանց սեփականության իրավունքը` պահպանելով դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ գրավի իրավունքը:

Սույն գործով ներկայացված վճարման անդորրագրերի ուսումնասիրությունից պարզ չէ, թե Վերաքննիչ դատարանը ինչի հիման վրա է եզրահանգել, որ նշված կտրոնը կամ կտրոնները հավաստում են Նունե Վարդանյանի փայի վճարումը, այն դեպքում երբ վերը նշված կտրոնի վավերապայմաններն այդ փաստը չեն հիմնավորում: Փաստորեն, վերջինս չի կատարել իր պարտավորությունը, իսկ այն կատարելու դեպքում այդ գումարը կուղղվեր Բանկի նկատմամբ ունեցած պարտավորության մարմանը, որից հետո էլ Բանկը սահմանված կարգով գրություն կուղարկեր Կադաստր՝ այդ հասցեն գրավից ազատելու համար:

Հատկանշական է այն, որ նշված շենքի 90 տոկոս բնակարանների գրավն ազատվել է այդ կարգով, քանի որ մնացածն իրականում կատարել են իրենց պարտավորությունները:

4

Հայցվորը վիճելի բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու մասին դիմումին կից՝ ի թիվս այլ փաստաթղթերի, ներկայացրել է նան Բանկի համաձայնությունը, այսինքն՝ հայցվորը հենց ինքն է ի սկզբանե նան իր համաձայնությամբ վիճելի բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը ցանկացել գրանցել գրավի իրավունքով ծանրաբեռնված, որպիսի հանգամանքն անտեսվել է ինչպես Վերաքննիչ դատարանի կողմից, այնպես էլ առհասարակ գնահատման առարկա չի դարձվել:

Տվյալ դեպքում տեղի է ունեցել հատուցելի գործարք, որի արդյունքում վիճելի բնակարանի նկատմամբ դադարել է Կոոպերատիվի սեփականության իրավունքը ն ծագել հայցվորի սեփականության իրավունքը, ինչի հիմքով էլ պահպանվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գրավի իրավունքը: Այլ կերպ ասած՝ տեղի է ունեցել գրավատուի փոփոխություն. Կոոպերատիվի փոխարեն գրավատուի տեղը զբաղեցրել է հայցվորը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչի կողմից 19.01.2011 թվականին Կադաստրի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանմանն ուղղված թիվ 25-039 գրությամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում գրավադրված քաղաք Երնան, Արաբկիր համայնք, Ռիգայի 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տարածքների, այդ թվում` կոոպերատիվի անդամ Նունե Վարդանյանի անունով հաշվառված թիվ 56 շինության նկատմամբ, որպես առանձին միավորներ, խնդրվել է կատարել սեփականության իրավունքի գրանցում, պայմանով, որ յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցվի ն պահպանվի բանկի՝որպես գույքային իրավունքի իրավատեր, գրավի իրավունքը (հատոր 3-րդ, գ.թ. 96).

2) Երնան քաղաքի Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 56 ոչ բնակելի տարածքի նկատմամբ Նունե Վարդանյանի անվամբ 01.02.2011 թվականին կատարվել է իրավունքների պետական գրանցում: Նունե Վարդանյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցվել է 220.2քմ ոչ բնակելի տարածք, բաժնային սեփականության իրավունքով` 0,12464 հեկտար բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման ն սպասարկման հողամաս ն տրամադրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2767686 վկայականը (հատոր 3-րդ, գ-թ. 112-114).

3 Կոոպերատիվի նախագահ Արտակ Ավդալյանի ն Նունե Վարդանյանի միջն 26.05.2011 թվականին, համաձայն 01.09.2010 թվականին կայացած ընդհանուր ժողովի արձանագրության, կնքվել է «Հանձնման-ընդունման ակտ», ըստ որի՝ Կոոպերատիվի նախագահ Արտակ Ավդալյանը հանձնել է Երնան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 56 բնակարանը 220.2քմ

5

մակերեսով Նունե Վարդանյանին, որով հավաստվել է Նունե Վարդանյանի փայի ետգնումը Կոոպերատիվից (հատոր 1-ին, գթ. 87).

4) «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը 27.01.2012 թվականին Կադաստրի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակի պետին ուղղված թիվ 05-22 դիմումով, հաշվի առնելով, որ բազմաբնակարան շենքի բաժանման արդյունքում Նունե Վարդանյանին, որպես կոոպերատիվի անդամի, սեփականության իրավունքով անցել է ՀՀ, քաղաք Երնան, Ռիգայի փողոց, թիվ 126/4 շենք, թիվ 56 բնակարան հասցեում գտնվող բնակարանը՝ պահպանելով բանկի գրավի իրավունքը, խնդրել է կատարել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքի փոփոխման պետական գրանցում նշված հասցեի նկատմամբ (հատոր 4-րդ, գ.թ. 45-46).

5) Բանկի դիմումի հիման վրա 01.02.2012 թվականին կատարվել է Նունե Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 56 շինության նկատմամբ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցում, որի հիմքում դրվել է 19.11.2010 թվականի թիվ 4915 ն 29.06.2010 թվականի 2665 գրավի, հիփոթեքի պայմանագրերը (հատոր 4-րդ, գ.թ. 62-63.):

6) 18.08.2012 թվականի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» վկայականի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա Երնան, Արաբկիր, Ռիգայի 126/4 շենք, թիվ 56 շինություն հասցեի անշարժ գույքը՝ 220.2 քմ մակերեսով, սեփականության իրավունքով պատկանում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (հատոր 4-րդ, գ.թ. 60-61):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, պայմանավորված բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի խախտում թուլ տալու հանգամանքով, ինչը, սակայն, հերքվում է ստորնե ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքների քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի հիման վրա այդ անշարժ գույքից առանձնացված մեկ այլ` ինքնուրույն գույքային միավորի եկատմամբ գրավառուի գրավի իրավունքի առկայությունը ճանաչելն ու գրանցելե արդյո՞ք իրավաչափ է, ն այն արդյո՞ք կարող է հիմք հանդիսանալ այդ գույքային միավորի նկատմամբ գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգով նույն գրավառուի սեփականության իրավունքի գրանցում կատարելու համար:

Սույն գործով վիճարկվում է ՀՀ, քաղաք Երնան, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի 56-րդ ոչ բնակելի տարածքի նկատմամբ կատարված Բանկի սեփականության իրավունքի

6

պետական գրանցումը, որի հիմքում դրված է՝ «Գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը' ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվաՓ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը» վերնագրով 249-րդ հոդվածը սահմանում է գրավառուի իրավունքը՝ իր պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու հնարավորություն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու հնարավորություն՝ նույն հոդվածով սահմանված պայմանների առկայության դեպքում:

Սույն գործով Բանկի դիմումի հիման վրա 01.02.2012 թվականին կատարվել է Նունե Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 56 շինության նկատմամբ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցում: Այնուհետն «Նոր Շենք, :բնակարանաշինարարական ոչ առնտրային կոոպերատիվին ն Նունե Վարդանյանին ուղղված թիվ 3/9 բռնագանձման ծանուցմամբ Բանկը նշել է, որ վարկառու կոոպերատիվի կողմից թուլ են տրվել վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտումներ ն նշված խախտումները հիմք են տալիս ներկայացնելու գրավի առարկաների բռնագանձման ծանուցում` առանց դատարան դիմելու գրավի առարկայի արժեքից Բանկի պահանջի բավարարում ստանալու համար:

Այս ամենին հետնել է նուն բնակարանի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքի գրանցման կատարումը՝ հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ վիճարկվող հասցեի նկատմամբ 01.02.2012 թվականին կատարված Բանկի գրավի իրավունքի պետական գրանցման իրավաչափության հարցին: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կոոպերատիվ է համարվում քաղաքացիների ն իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական Ա այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կոոպերատիվի սեփականության ներքո գտնվող գույքը, կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան, բաժանվում է նրա անդամների փայերի: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կոոպերատիվի անդամը պարտավոր է մինչն կոոպերատիվի գրանցումն ամբողջությամբ մուծել փայավճարը, եթե այ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կոռպերատիվի անդամն իրավունք ունի դուրս գալ կոոպերատիվից: Այդ դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի դրան համապատասխան գույք, ինչպես նան կատարվեն կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ:

7

Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում կամ այլ գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց ն կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը ն փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոոպերատիվ է համարվում քաղաքացիների ն իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական ն այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը:

Կոոպերատիվ սեփականություն ի սկզբանե առաջանում է կոոպերատիվ կազմակերպություն ստեղծելու նպատակ ունեցող սուբյեկտների գույքի որոշակի մասի միավորման հիման վրա: Կոոպերատիվի անդամ դառնալու ցանկություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հրաժարվում է իր ունեցվածքի որոշակի մասի սեփականության իրավունքից, այն հանձնում է կազմակերպությանը որպես փայավճար՝ նրա անդամը դառնալու, գործունեությանը մասնակցելու կամ գործունեության արդյունքներից օգտվելու համար: Այ կերպ ասած՝ կոոպերատիվի գործունեության նյութական հիմքը նրա սեփականություն Օ կազմող գույքն է, որ։՝ կոոպերատիվի 2, կանոնադրությանը համապատասխան բաժանվում է փայերի:

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր կոոպերատիվ հանդիսանում է այն գույքի սեփականատերը, որը նրան է հանձնվում անդամների կողմից որպես փայավճար ն այն գույքի սեփականատերը, որն արտադրում կամ ձեռք է բերում իր գործունեությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր կոոպերատիվ ինքնուրույն սեփականատեր է ն ոչ ոք իրավասու չէ նրան զրկել սեփական գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքից կամ սահմանափակել այդ իրավունքը:

Բնակարանային-շինարարական ընկերության, որպես սեփականության իրավունքի ինքնուրույն սուբյեկտի սեփականութունն է հանդիսանում այն օբյեկտը, որը կառուցվում է կոոպերատիվի մեջ միավորված անդամների փայավճարների հաշվին, ինչպես նան այն դրամական գումարները, որոնք ներդրվում են ընդհանուր օգտագործման գույքի պահպանության անհրաժեշտ ծախսերը կատարելու համար: Կոոպերատիվի այն անդամները, ովքեր լրիվ մուծել են փայը բնակարանի կամ իրենց օգտագործման տրված այլ շինության կամ տեղի համար, ձեռք են բերում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք: Հարկ է նան ընդգծել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը 172-րդ հոդվածով ամրագրել է սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը, մասնավորապես` նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը ն փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց

8

տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բնակարանային կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու դեպքում կոոպերատիվի կողմից վերջինիս տրամադրված բնակարանը բաժանվում է ամբողջական գույքից ն օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր իրեն անհատականացնող տվյալներով հանդերձ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոոպերատիվը, որպես սեփականության իրավունքի ինքնուրույն սուբյեկտ, կարող է իր ։պյարտավորությունների կատարումը երաշխավորելու նպատակով գրավադրել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի հիմքով այդ անշարժ գույքից առանձնացված մեկ այլ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ նս գրավառուի գրավի իրավունքի առկայության ն այդ իրավունքի պետական գրանցման ենթակա լինելու իրավական հնարավորության հարցին:

Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուր (պարտատիրոջ հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նան օրենքի հիման վրա՝ դրանում նշված հանգամանքների երնան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի ն 226-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետնում է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ

9

գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում Ան իրավական արժնորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետնյալ առանձնահատկությունները.

«բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի ն յուրաքանչյուրի պլարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

«հետնելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրեեսգրքի 242-րդ հոդվածի Լին կետ) (տե'ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե գրավի առարկան ոչնչացել կամ վնասվել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:

Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը ն կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ պետական գրանցումն ընդգրկում է՝ (...) օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը (...):

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ եթե օրենքով կամ հիփոթեքի պայմանագրով այլ բան նախատեսված չէ, հիփոթեքի պայմանագրի հիման վրա գրավի իրավունք գրանցելու հետ միաժամանակ գրանցվում է նան սեփականատիրոջ կողմից գրավի առարկայի 0տնօրինման սահմանափակումը, որի՝ գործողության ընթացքում առանց գրավառուի համաձայնության

10

դրան հակասող որնէ իրավունք կամ հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի բաժանում կամ այլ միավորի հետ միավորում չի կարող գրանցվել:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ գրանցված հիփոթեքի առարկան օրենքով սահմանված կարգով փոխարինվում է այլ անշարժ գույքով, գրավառուի ներկայացմամբ հիփոթեքի առարկայի փոխարինման մասին համաձայնագրի հիման վրա այդ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման հետ միաժամանակ դադարեցվում է հիփոթեքի նախկին առարկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը:

Վերոշարադրյալ հոդվածների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի պայմանագիրը կնքվում է որպես պարտատիրոջ հանդեպ ունեցած հիմնական պարտավորության կատարման ապահովման միջոց, որի հիման վրա գրավադրված գույքի միջոցով երաշխավորվում է հիմնական պարտավորության կատարումը:

Գրավի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելու հանգամանքը չի դադարեցնում այդ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը: Այն պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի: Նման դեպքերում գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը ն կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: Ընդ որում, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Բացի այդ, հիփոթեքի պայմանագրի հիման վրա միաժամանակ կատարվում են գրավի իրավունքի, ինչպես նան սեփականատիրոջ կողմից գրավի առարկայի տնօրինման սահմանափակման պետական գրանցումներ: Ընդ որում, գրավի առարկայի տնօրինման սահմանափակումը, ի թիվս այլնի, ենթադրում է առանց գրավառուի համաձայնության անշարժ գույքը առանձին գույքային միավորների բաժանելու արգելք:

Միաժամանակ օրենսդրությամբ սահմանվում է հիփոթեքի առարկայի` այլ անշարժ գույքով փոխարինելու հնարավորություն, որպիսի դեպքում կնքվում է հիփոթեքի առարկայի փոխարինման մասին համաձայնագիր, որի հիման վրա էլ նոր գույքի նկատմամբ կարող է կատարվել գրավի իրավունքի պետական գրանցում համապատասխանաբար դադարեցնելով հիփոթեքի նախկին առարկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը:

Այսինքն, վերոգրյալ կարգավորումները նս մեկ անգամ հավաստում են գրավի՝ որպես «հետնելու իրավունքի» բնույթի մասին այնքանով, որքանով գրավառուն պահպանում է գրավի առարկայի նկատմամբ իր իրավունքները նույնիսկ գրավի առարկայի օտարման կամ այն փոխարինելու դեպքում, որով պայմանավորված էլ չի թույլատրվում առանց գրավառուի համաձայնության գրանցել գրավի իրավունքին հակասող որնէ իրավունք կամ անշարժ գույքի միավորի բաժանում կամ այլ միավորի միավորում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի՝ որպես «հետնելու իրավունքի» էությունը հանգում է նրան, որ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրված գույքը հատուցմամբ կամ

11

անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի, որի դեպքում գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը ն կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: Նշվածը, սակայն, վերաբերելի չէ այն դեպքերին, երբ կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող ն կոոպերատիվի պարտավորությունների համար գրավադրված գույքից կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու հետնանքով վերջինիս տրամադրված բնակարանը բաժանվում է ամբողջական գույքից Ա օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր՝ իրեն անհատականացնող տվյալներով հանդերձ: Նկարագրված դեպքում կոոպերատիվի անդամի կողմից մուծված փայավճարի գումարը կոոպերատիվի կողմից պետք է ուղղվի գրավով երաշխավորված պարտավորության համապատասխան մասի մարմանը, իսկ ամբողջական գույքից բաժանված բնակարանը փայավճարի գումարը մուծած կոոպերատիվի անդամին պետք է փոխանցվի առանց գրավի իրավունքով ծանրաբեռնված լինելու: Այլ կերպ ասած, կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու Ա ամբողջական գույքից բաժանվելու արդյունքում վերջինիս որպես սեփականություն հատկացված բնակարանը չի կարող հանդիսանալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա ն այդ պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ անշարժ գույքից առանձնացված մեկ այլ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ նս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու ն այդ իրավունքը գրանցելու համար:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը հիմնավորվում է նան ներքոշարադրյալ իրավակարգավորումների վերլուծություններով:

Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Գրավի պայմանագիրը ն դրա ձնը» վերտառությամբ 234-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:

Նույն հոդվածի 3-րդ ն 4-րդ կետերի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ գրավի իրավունքը՝ պետական գրանցման: Նույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից: (...):

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքերում՝ նան այդ գլխով սահմանված փաստաթղթերը:

12

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են իրավունքի պետական գրանցման համար դիմող անձինք, (...):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացող իրավահաստատող փաստաթուղթն առաջին հերթին գրավի պայմանագիրն է: Այսինքն՝ գույքի նկատմամբ անձի գրավի իրավունքի պետական գրանցումը կարող է իրականացվել բացառապես այդ գույքի վերաբերյալ կնքված գրավի պայմանագրի հիման վրա: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ տեղի է ունեցել գրավի առարկայի փոփոխություն, ապա գրավի նոր առարկայի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը կարող է գրանցվել գրավի առարկայի փոփոխության համաձայնագրի հիման վրա:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման համար անհրաժեշտ են համապատասխան փաստական ն իրավական հիմքեր, ընդ որում՝ կախված կոնկրետ իրավիճակից, գույքի նկատմամբ գրավի իրավունքը կարող է գրանցվել կամ գրավի պայմանագրի, կամ գրավի առարկայի փոփոխության համաձայնագրի հիման վրա:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Նունե Վարդանյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ, ք. Երնան, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 56 տարածքի նկատմամբ կատարված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանը 03.07.2020 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ 01.02.2012 թվականի Երնան, Արաբկիր, Ռիգայի 126/4 շենք, 56 բնակարան հասցեի անշարժ գույքի՝220.2 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքի գրանցումն իրավաչափ բնույթ է կրել:

Հաջորդիվ, 19.04.2012 թվականին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն նախաձեռնել է առանց դատարան դիմելու գրավի առարկայի արժեքից պահանջի բավարարում ստանալու գործընթաց՝ հաշվի առնելով, որ վարկային պայմանագրի պայմանները խախտվել են: Արդյունքում` 18.08.2012 թվականին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա Երնան, Արաբկիր, Ռիգայի 126/4 շենք, 56 շինություն հասցեի անշարժ գույքը՝ 220.2քմ մակերեսով, սեփականության իրավունքով գրանցվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի անվամբ:

Դատարանն արձանագրել է, որ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով իրավունքների պետական գրանցման իրավաչափությունը Հայցվորը վիճարկում է՝ բացառապես հիմքում դնելով գրավի իրավունքի պետական գրանցման իրավաչափության վիճարկումը, ինչպիսի գրանցման իրավաչափությունն արդեն իսկ Դատարանի կողմից հաստատվեց:

Իրավահամեմատական վերլուծության ն գործի փաստերի համադրման արդյունքում Դատարանը գտել է, որ Պատասխանողը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի՝ ինչպես 01.02.2012

13

թվականի գրավի իրավունքի փոփոխման պետական գրանցումը, այնպես էլ 18.08.2012 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի, ինչպես նան 40-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ:

Վերաքննիչ դատարանը 14.12.2021 թվականի որոշմամբ Նունե Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի` Դատարանի 03.07.2020 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ սույն գործով հայցվորը ձեռք է բերել սեփականության իրավունք ք. Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 շինության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, այն է՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը ն փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար, այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք, որը սակայն չի հանդիսանում ոչ հատուցմամբ կամ անհատույց օտարում, ոչ էլ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում:

Այսպես, կոոպերատիվ է համարվում քաղաքացիների ն իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական ն այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը: Իսկ կոոպերատիվի սեփականության ներքո գտնվող գույքը, կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան, բաժանվում է նրա անդամների փայերի: Եվ այս պարագայում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ երրորդ անձի նախկին գրավի իրավունքը խնդրո առարկա անշարժ գույքի՝ ք. Երնան, Արաբկիր, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 շինության նկատմամբ պահպանվել չէր կարող, ն հայցվորը չէր կարող զբաղեցնել գրավատու «ՆՈՐ ՇԵՆՔ» ԲՇՈԱԿ-ի տեղն ու չէր կարող կրել վերջինիս բոլոր պարտականությունները: Ընդ որում, սույն գործով բացակայում է նան հիփոթեքի առարկայի փոխարինման մասին համապատասխան համաձայնագիր, որի ուժով գրանցված հիփոթեքի առարկան օրենքով սահմանված կարգով փոխարինվում է այլ անշարժ գույքով ն որպիսի համաձայնագրի հիման վրա այդ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման հետ միաժամանակ դադարեցվում է հիփոթեքի նախկին առարկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն դեպքում նախկինում գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքով՝ Օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով, իսկ գրավատուն ողջամիտ ժամկետում չի վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով: Ստեղծված իրողության հաշվառմամբ, կարելի է արձանագրել, որ տվյալ դեպքում երրորդ անձի գրավի իրավունքը դադարել է՝ չծանրաբեռնելով ք. Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 շինությունը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Նունե Վարդանյանի անվամբ ք. Երնան, Արաբկիր, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 շինության նկատմամբ սեփականության իրավունքը չէր կարող սահմանափակվել գրավի իրավունքով, ինչը

14

նշանակում է, որ 01.022012 թվականին այդ գույքի նկատմամբ չէր կարող գրանցվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքի փոփոխման պետական գրանցում:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Ըստ գործի փաստերի՝ Բանկի, Կոոպերատիվի ն Հասմիկ Ավդալյանի միջն 25.12.2009 թվականին ն 29.06.2010 թվականին կնքված գրավի պայմանագրերի հիման վրա գրավադրվել է գրավատու Հասմիկ Ավդալյանին սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 հասցեում գտնվող 9.226,7քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենք ն 0,3Յհա մակերեսով հողամասը ն նշված պայմանագրերից ծագող գրավի իրավունքը ենթարկվել է պետական գրանցման ու Բանկին՝ որպես գրավառուի, տրվել է «Անշարժ գույքի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման» թիվ 0252090 վկայականը (հատոր 3-րդ, գ.թ. 4):

Վերոգրյալ հասցեի գույքը որպես սեփականություն անցել է Կոոպերատիվին ն շարունակել է որպես ապահովման միջոց մնալ գրավադրված, իսկ հետագայում գրավառուի համաձայնությամբ այն բաժանվել է առանձին գույքային միավորների:

Երնան քաղաքի Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 56 ոչ բնակելի տարածքի նկատմամբ Նունե Վարդանյանի անվամբ 01.02.2011 թվականին կատարվել է իրավունքների պետական գրանցում (հատոր 3-րդ,

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/12483/05/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել