ԱՐԱԴ/0003/11/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 50. Տուժողի իրավունքները և պարտականություններըԱմփոփում
9 հոկտեմբերի 2025 թվական ք.Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհեա' Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշման դեմ ՀՇ գլխավոր դատախազի տեղակալ ԱՊողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐՔԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2021 թվականի մարտի 29-ին, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված
Ամբողջ Տեքստ
ԱՐԱԴ/0003/11/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Մնացականյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Մելքոնյան
9 հոկտեմբերի 2025 թվական
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի մարտի 29-ին, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ քրեական
գործը:
2022 թվականի նոյեմբերի 2-ին, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է թիվ
|քրեական վարույթը։
2022 թվականի նոյեմբերի 24-ին, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է թիվ
| քրեական վարույթը։
2022 թվականի դեկտեմբերի 5-ին, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է թիվ
|քրեական վարույթը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նախաձեռնվել է թիվ |քրեական վարույթը։
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի դեկտեմբերի 7-ի, դեկտեմբերի 22-ի, դեկտեմբերի 26-ի, դեկտեմբերի 27-ի որոշումներով թիվ
քրեական վարույթները միացվել են թիվ
|քրեական վարույթին։
1.1. 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Ա.Թովմասյանը որոշում է կայացրել Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ
քրեական
վարույթով
ՍՊ ընկերությանը տուժող ճանաչելու
մասին:
2. 2023 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բ.Սարգսյանը թիվ 43-43/26547-2023 գրությամբ տուժող
ՍՊ ընկերության լիազոր ներկայացուցիչ Վարազդատ Կարապետյանին
3
(այսուհետ՝ նաև տուժողի լիազոր ներկայացուցիչ) հայտնել է, որ տվյալ պահին նա չի կարող ծանոթանալ նախաքննության փուլում գտնվող թիվ [անընթեռնելի] քրեական վարույթի բոլոր նյութերին, այլ կարող է ծանոթանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված նյութերին։
3. Վերոգրյալ վարութային ակտի դեմ տուժողի լիազոր ներկայացուցչի բողոքը Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Վ.Մելքոնյանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ մերժվել է:
4. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշմամբ տուժող [անընթեռնելի] ՍՊ ընկերության լիազոր ներկայացուցչի բողոքը բավարարվել է և վարույթի հանրային մասնակիցը պարտավորեցվել է տուժող [անընթեռնելի] ՍՊ ընկերությանը
ծանոթացնել թիվ [անընթեռնելի] քրեական վարույթի՝ հիշյալ որոշման պատճառաբանական մասում նշված չափանիշներին համապատասխանող բոլոր նյութերին։
5. Դատախազ Վ.Մելքոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի մարտի 29-ի որոշումը։
6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոնշյալ փաստարկներով.
4
7. Բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 50-րդ, 199-րդ, 207-րդ, 299-րդ հոդվածների պահանջներից, հետևաբար դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, քանզի չի ապահովվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված վարույթի հանրայնության սկզբունքի բովանդակությունը կազմող հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, որն էլ ազդել է վարույթի ելքի վրա և խաթարել է արդարադատության բուն էությունը։ 7.1. Բողոքաբերը նշել է, որ ելնելով վարույթի մասնավոր մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, վարույթի նյութերին ծանոթանալու իրավունքը որոշ դեպքերում օրենսդիրը երաշխավորել է նաև մինչև նախաքննության ավարտը՝ սահմանելով նյութերի այնպիսի ծավալ, որն ըստ էության բավարար կլինի դատավարության մասնավոր մասնակիցների կողմից իրենց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու համար։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն՝ տուժողն իրավունք ունի իր խնդրանքով անվճար ստանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության, այդ թվում՝ դրա հավելվածի, ինչպես նաև փորձաքննություն նշանակելու մասին որոշման և փորձագետի եզրակացության պատճենները:
7.2. Նման պայմաններում բողոքաբերը, անդրադառնալով ստորադաս դատարանների այն պնդմանը, որ տուժող
ՍՊ
ընկերությանը, բացի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածով սահմանված նյութերից, պետք է տրամադրվեն նաև այնպիսի ծավալով նյութեր, որոնք հնարավորություն կտան տուժողին բավարար պատկերացում կազմել նրա կողմից ներկայացված հաղորդումներում մատնանշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու պատճառների կամ դրան խոչընդոտող հանգամանքների մասին և հնարավորություն կտան տուժողին լիարժեքորեն իրացնելու միջնորդություններ հարուցելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու
5
իր իրավունքը՝ կապված ենթադրյալ հանցագործությամբ խախտված իրավունքների վերականգման հետ, նշել է, որ նման կերպ ստորադաս դատարանները ոչ իրավաչափ պարտականություն են դրել վարույթի հանրային մասնակցի վրա, որը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից։
Բողոքաբերի պնդմամբ՝ Առաջին ատյանի դատարանը վարույթի հանրային մասնակիցների համար սահմանել է անորոշ տվյալների տրամադրման և ծանոթացման պարտականություն։ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ծանոթանալ քրեական վարույթում առկա բոլոր նյութերին, որի արդյունքում նոր միայն հնարավոր կլինի ողջամիտ եզրահանգում կատարել հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ, իսկ դեռևս չավարտված նախաքննության փուլում վարույթի մասնավոր մասնակցին վարույթի բոլոր նյութերի տրամադրումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին և չի բխում արդարադատության շահից։
8. Բողոքաբերը նշել է նաև, որ վարույթի նյութերին ծանոթանալու վերաբերյալ տուժողի ներկայացված միջնորդության մերժումը դատավորության հետագա փուլերում վիճարկելը չի կարող հանգեցնել տուժողի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Հետևաբար նշված որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, մինչդեռ ստորադաս դատարաններն անհիմն կերպով հանգել են հետևության, որ նշված չափանիշներին համապատասխանող նյութերին չծանոթացնելու վիճարկումը դատաքննության ընթացքում լինելու է առարկայազուրկ, իսկ նախաքննության տևականության հաշվառմամբ՝ տուժողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։
9. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի մայիսի 25-ի որոշումը և մերժել տուժող
ՍՊ ընկերության լիազոր ներկայացուցչի
բողոքը:
6
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
10. Տուժող
ՍՊ ընկերության լիազոր
ներկայացուցիչը դատական վերանայման բողոքի պատասխանում նշել է, որ դատախազի բողոքն անհիմն է և բողոքում ներկայացված պահանջները կհանգեցնեն տուժողի հիմնարար իրավունքների խախտման, քանի որ տուժող կողմի պահանջը ոչ թե վարույթի ամբողջ նյութերին ձևականորեն ծանոթանալն է, այլ այնպիսի ծավալի նյութերի, որոնք հնարավորություն կտան իրացնելու օրենքով սահմանված իրավունքները:
Տուժողի լիազոր ներկայացուցիչը փաստել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախաքննության ընթացքում նախաքննական գաղտնիք չհանդիսացող նյութերին ծանոթանալու որևէ օրենսդրական արգելք չկա։ Բացի այդ, բողոքի պատասխանի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված պահանջները հստակ են և դրանք չեն խախտում նախաքննության գաղտնիությունը, հետևաբար նման ծավալի նյութերի տրամադրումը հնարավորություն կտա տուժող կողմին ողջամիտ ենթադրություններ անել վարույթն իրականացնող մարմնի կողմից օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի, ողջամիտ ժամկետներում քննության օրենսդրական պահանջների պահպանված լինելու մասին:
Միաժամանակ բողոքի պատասխանի հեղինակը գտել է, որ քննիչը
համապատասխան նյութերը չտրամադրելու դեպքում պետք է հստակ պատճառաբանի չտրամադրելու նպատակը և հիմքերը:
10.1. Ամփոփելով, վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է ամբողջությամբ մերժել վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
11. Քննիչի 2023 թվականի հունվարի 31-ի թիվ 43-43/26547-2023 գրության համաձայն «(...) [Ո]րպես տուժողի լիազոր ներկայացուցիչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Դուք ունեք տուժողի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ տուժողի
7
անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների, իսկ տուժողը վարույթի բոլոր նյութերին կարող է ծանոթանալ, իր խնդրանքով դրանցից անվճար ստանալ պատճեններ կամ դուրս գրել ցանկացած տեղեկություն միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հիմքով՝ նախաքննության ավարտման մասին ծանուցում ստանալու պահից, ուստի նախաքննության փուլում գտնվող սույն քրեական վարույթի բոլոր նյութերին ներկա պահին չեք կարող ծանոթանալ, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն իրավունք ունեք ծանոթանալու Ձեր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, դիտողություններ ներկայացնելու այդ արձանագրություններում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ (...), իսկ 12-րդ կետի համաձայն՝ խնդրանքով անվճար ստանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության, այդ թվում՝ դրա հավելվածի, ինչպես նաև փորձաքննություն նշանակելու մասին որոշման և փորձագետի եզրակացության պատճենները, ուստի 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված
փաստաթղթերին,
այդ
թվում՝
նշանակված
դատաշինարարատեխնիկական և հիդրոէներգոտեխնիկական փորձաքննությանը ծանոթանալու, պատճեններ ստանալու համար կարող եք ներկայանալ Արագածոտնի մարզային քննչական վարչություն (…)»։
12. Առաջին ատյանի դատարանը, տուժողի լիազոր ներկայացուցչի բողոքի կապակցությամբ, իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը գտնում է, որ տուժողը, ունենալով ենթադրյալ հանցագործությամբ իր խախտված իրավունքների վերականգնման շահ, միջնորդություններ հարուցելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու իր իրավունքն արդյունավետ իրականացնելու համար պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու որոշակի ծավալով վարույթի նյութերի, ինչը կլինի նաև նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կարևոր երաշխիք: Ընդ որում՝ որպես կանոն, որքան երկար է տևում նախաքննությունը, և քրեական հետապնդում չի հարուցվում որևէ անձի նկատմամբ, այնքան ավելի մեծ ծավալով նյութեր պետք է ծանոթացվեն տուժողին՝
¹ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 19:
8
հնարավորություն ընձեռելով բավարար պատկերացում կազմել քրեական հետապնդում չհարուցելու պատճառների կամ դրան խոչընդոտող հանգամանքների մասին, որպեսզի տուժողը, ըստ անհրաժեշտության, կարողանա լիարժեքորեն իրացնել միջնորդություններ հարուցելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու իր իրավունքը։
Դատարանը հարկ է համարում նշել նաև, որ վերոգրյալը չի կարող ենթադրել նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթի ամբողջ նյութերին տուժողին ծանոթացնելու անհրաժեշտություն, հատկապես երբ առկա է կոնֆիդենցիալ կամ գաղտնի բնույթի տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտություն: Միևնույն ժամանակ, կոնֆիդենցիալ կամ գաղտնի բնույթի տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտությունը չպետք է մեկնաբանվի չափազանց ձևականացված (excessive formalism) և դիտարկվի որպես անվերապահ հիմք՝ վարույթի նյութերին ծանոթանալուց տուժողին զրկելու և ենթադրյալ հանցագործությամբ նրա խախտված շահերի վերականգնմանն ուղղված իրավունքներն անհարկի սահմանափակելու համար: Հետևաբար, կոնֆիդենցիալ կամ գաղտնի բնույթի տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված, ծանոթացման ներկայացվող գործի նյութերի ծավալը որոշելիս, վարույթն իրականացնող մարմինը պետք է գործի բարեխղճորեն՝ ինքնաբերաբար թույլ չտալով տուժողի՝ ենթադրյալ հանցագործությամբ իր խախտված շահերի վերականգնմանն ուղղված իրավունքների անհամաչափ սահմանափակում: Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թիվ [անընթեռնելի] քրեական վարույթի շրջանակներում քննվում են տուժող [անընթեռնելի] ՍՊ ընկերության շահերին
առնչվող, տարբեր ժամանակահատվածներում` ենթադրաբար կատարված դեպքեր, որոնց վերաբերյալ ընկերության կողմից տարբեր ժամանակահատվածներում ներկայացվել են հաղորդումներ՝ մատնանշելով նաև ենթադրյալ հանցանք կատարած կոնկրետ անձանց: Մասնավորապես՝ 2021 թվականի մարտի 13-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել [անընթեռնելի] իրավաբան Վարազդատ Կարապետյանից այն
մասին, որ [անընթեռնելի] քաղաքի վարչական տարածքի [անընթեռնելի]
վրա
տեղադրված աղբահավաք մետաղական կոնստրուկցիան
իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով,
ցանկանում է տեղահանել՝ հայտարարելով, որ այն պատկանում է իրեն։ Դեպքի առթիվ 2021 թվականի մարտի 29-ին Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ
քրեական գործը, որը հետագայում
միացվել է թիվ
քրեական վարույթին։
Վերը նշվածի պայմաններում Դատարանը գտնում է, որ տուժող
ՍՊ ընկերությանը, բացի տուժողի մասնակցությամբ
կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրություններից, պետք է ծանոթացվեն նաև այնպիսի ծավալով նյութեր, որոնք՝
ա) հնարավորություն կտան տուժողին բավարար պատկերացում կազմել նրա կողմից ներկայացված հաղորդումներում մատնանշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու պատճառների կամ դրան խոչընդոտող հանգամանքների մասին,
բ) հնարավորություն կտան տուժողին լիարժեքորեն իրացնելու
միջնորդություններ հարուցելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու իր իրավունքը՝ կապված ենթադրյալ հանցագործությամբ խախտված իրավունքների վերականգնման հետ:
Դատարանը գտնում է նաև, որ վերը նշված չափանիշներին
համապատասխանող նյութերին տուժողին չծանոթացնելու վիճարկումը դատաքննության ընթացքում լինելու է առարկայազուրկ, իսկ որոշ դրվագների նախաքննության տևականության հաշվառմամբ՝ տուժողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։ Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բ.Սարգսյանը, տուժող
ՍՊ ընկերությանը
չծանոթացնելով վերը նշված չափանիշներին համապատասխանող նյութերին, թույլ է
10
տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով երաշխավորված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, ինչի արդյունքում անհամաչափորեն սահմանափակվել է ենթադրյալ հանցագործությամբ իր խախտված շահերի վերականգնմանն ուղղված տուժողի իրավունքների իրացումը: Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ տուժող
ՍՊ ընկերության
լիազոր ներկայացուցիչ Վարազդատ Կարապետյանի բողոքը պետք է բավարարել և վարույթի հանրային մասնակցին պարտավորեցնել տուժող
ՍՊ ընկերությանը ծանոթացնել թիվ
քրեական վարույթի՝ սույն
որոշման պատճառաբանական մասում նշված չափանիշներին համապատասխանող բոլոր նյութերին: (…)»2:
13. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի որոշումը, արձանագրել է հետևյալը․ «(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ
ՍՊ ընկերության լիազոր ներկայացուցիչ
Վարազդատ Կարապետյանի բողոքը բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և ըստ էության կայացրել է հարցը ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան, նման պայմաններում հատուկ վերանայման բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները, հետևաբար ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Վ.Մելքոնյանի հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի 29.03.2023թվականի թիվ ԱՐԱԴ/0003/11/23 որոշումը՝ թողնել անփոփոխ: (...)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր են արդյոք վարույթն իրականացնող մարմնի կողմից տուժող 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 123-135։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 100-106։
ՍՊ ընկերության իրավունքների անհամաչափ
սահմանափակման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
15. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «1.Վարույթի իրականացումը հանրային գործունեություն է, որի ընթացքում և արդյունքում` ապահովվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:
2. Արդարադատությունը, դատախազական հսկողությունը, նախաքննությունը, հետաքննությունը
և հանրային այլ գործունեությունն իրականացվում են
բացառապես իրավունքի շահից ելնելով` օրենքի հիման վրա ստեղծված իրավասու մարմինների կողմից։
(...)
4. Վարույթի հանրայնությունն ապահովելիս անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Յուրաքանչյուր ոք, որին ենթադրյալ հանցագործությամբ վնաս է պատճառվել, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ունի հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու
հանցագործությամբ իրեն պատճառված վնասը հատուցելու պահանջով դատարան դիմելու իրավունք»։
և
Նույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Տուժողը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝
1) ծանոթանալու մեղադրյալին ներկայացված մեղադրանքին.
(...)
12
4) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ներկայացնելու ապացույցներ.
5) հարուցելու միջնորդություններ.
6) հայտնելու բացարկներ.
(...)
8) անվճար ստանալու իր կարգավիճակին վերաբերող դատավարական ակտերի պատճենները.
9) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ.
10) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, դիտողություններ ներկայացնելու այդ արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը և ներկայացնելու դրա վերաբերյալ իր դիտողությունները, ապացուցողական և վարութային այլ գործողությանը մասնակցելու, դատական նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ.
11) անվճար ստանալու քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու, այն դադարեցնելու կամ կասեցնելու, ինչպես նաև քրեական վարույթը կարճելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության, եզրափակիչ ակտի կամ եզրափակիչ դատական ակտի պատճենը.
(...)
12) իր խնդրանքով անվճար ստանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության, այդ թվում՝ դրա հավելվածի, ինչպես նաև փորձաքննություն նշանակելու մասին որոշման և փորձագետի եզրակացության պատճենները.
13) նախաքննության ավարտման մասին ծանուցում ստանալու պահից ծանոթանալու վարույթի բոլոր նյութերին, իր խնդրանքով դրանցից անվճար ստանալու պատճեններ կամ դուրս գրելու ցանկացած տեղեկություն. (...)
13
16) բողոքարկելու վարույթի հանրային մասնակիցների և դատարանի վարութային ակտերը, այդ թվում՝ եզրափակիչ դատավարական ակտերը. (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե մինչդատական վարույթում հավաքված բոլոր ապացույցները գնահատելով` քննիչը հանգում է հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, ապա նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում է վարույթի մասնավոր մասնակիցներին և հայտնում վարույթի նյութերին նրանց ծանոթանալու տեղը, ժամանակը և հաջորդականությունը՝ միաժամանակ սկսելով մեղադրական եզրակացության կազմումը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քննիչը վարույթի նյութերը մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի և պաշտպանի ծանոթացմանը ներկայացնում է բոլոր դեպքերում, իսկ վարույթի մասնավոր մյուս մասնակիցներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 3- րդ մասում նշված անձանց՝ նրանց գրավոր խնդրանքով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատական բողոքարկման ենթակա են նաև մինչդատական այն ակտերը, որոնց վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն՝ «1.Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով դատարանը որոշմամբ ամբողջությամբ կամ մասնակի բավարարում է բողոքը կամ մերժում է այն: (...)
3. Բողոքը բավարարելու դեպքում դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա դնում է անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն: (…)»։
15.1. ՀՀ Սահմանադրական դատարանը, թիվ ՍԴՈ-1008 որոշմամբ
անդրադառնալով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի՝
14
«նախաքննության ավարտման պահից» դրույթի և 201-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․ «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանելով նախնական քննության գաղտնիության ընդհանուր կանոնը, միաժամանակ գործի վարույթն իրականացնող մարմնին հայեցողություն է վերապահում թույլատրել նախնական քննության տվյալների հրապարակում: Համաձայն այդ դրույթի՝ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։ Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` տուժողի իրավունքները սահմանող դրույթների համադրված վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել քրեական գործի այն նյութերի շրջանակը, որոնց մատչելիությունը տուժողի համար երաշխավորված է նախնական քննության ընթացքում մինչև նախաքննության ավարտը՝ անկախ վարույթն իրականացնող մարմնի հայեցողությունից։ (...)
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմերի վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն առանձնացնում է. մինչև նախնական քննության ավարտը (գործով մեղադրական եզրակացություն կազմելը) տուժողի և/կամ նրա ներկայացուցչի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի համար մատչելի՝ գործի նյութերի որոշակի ողջամիտ շրջանակ, որոնց վերաբերյալ տուժողի տեղեկացվածությունը նախնական քննության փուլում ապահովում է տուժողի՝ բացարկներ հայտնելու, միջնորդություններ հարուցելու, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի գործողություններն ու որոշումները բողոքարկելու իրավունքներն իրացնելու հնարավորությունը և այդպիսով երաշխավորում է նաև տուժողի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը մինչդատական վարույթի ընթացքում: Ինչ վերաբերում է նախնական քննության այն տվյալներին, որոնք մինչև դրա ավարտը կարող են հրապարակվել միայն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ և կարող են մատչելի դառնալ տուժողին միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից իր հայեցողության իրացման արդյունքում, ապա այդ կապակցությամբ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև
15
ընդգծել, որ վարույթն իրականացնող մարմնի՝ շահագրգիռ անձին քրեական գործի նյութերից այս կամ այն փաստաթղթի տրամադրումը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, ինչպես դա նախատեսված է ՀՀ քր. դատ. օր-ի 102- րդ հոդվածով։ Սկզբունքային մոտեցումը պետք է լինի այն, որ նախնական քննության տվյալների հրապարակման թույլտվություն տալու` վարույթն իրականացնող իրավասու մարմնի հայեցողությունը չպետք է լինի բացարձակ։ Այդ կապակցությամբ կայացված որոշումը պետք է հետապնդի նախաքննության շահերի իրական պաշտպանության նպատակ:
(...)
Նախնական քննության փուլում տուժողի վերոհիշյալ իրավունքների, նախաքննություն
իրականացնող մարմինների
համապատասխան
պարտականությունների համադրված վերլուծության հիման վրա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տուժողի՝ գործի նյութերին ծանոթանալու իրավունքն իրացվում է մինչև մեղադրական եզրակացություն կազմելը, այն է՝ նախաքննության ինքնուրույն մաս կազմող և դրա ավարտին նախորդող ժամանակահատվածում սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն խոչընդոտում տուժողի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Ըստ այդմ, սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրական մակարդակում ապահովված է արդարացի հավասարակշռություն, մի կողմից, նախնական քննության գաղտնիության ընդհանուր կանոնով հետապնդվող իրավաչափ նպատակի, մյուս կողմից՝ մինչդատական վարույթում տուժողի իրավունքների իրացումը և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակի միջև: Բացի դրանից, անհրաժեշտ է քրեական դատավարությունը դիտարկել համակարգային ամբողջականության մեջ և իրավունքների իրացման որևէ փուլում օրենքի հիման վրա նախատեսված ընթացակարգային իրավաչափ սահմանափակումը չի կարող դիտարկվել որպես Սահմանադրության 18-րդ հոդվածով նախատեսված իրավունքների ոտնահարում (...)»4:
4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի հունվարի 24-ի թիվ ՍԴՈ-1008 որոշումը։
16
16. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1985 թվականի նոյեմբերի 29-ի Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագրի համաձայն՝ «(…) դատավարական ընթացակարգերը պետք է համապատասխանեն
հանցագործություններից տուժած անձանց պահանջներին, այդ թվում՝ դատավարության արդյունքների մասին տուժողին տեղեկատվություն տրամադրելու միջոցով, հատկապես այն դեպքերում, երբ նրանց կողմից պահանջվել են այդպիսիք, գործերի քննության անհարկի ձգձգումները կանխելու միջոցով, ինչպես նաև վարույթի ցանկացած փուլում գործի էության վերաբերյալ տուժողներին կարծիք արտահայտելու հնարավորություն ապահովելու եղանակով, այն դեպքում, երբ շոշափվում են նրանց անձնական շահերը»5:
16.1. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1985 թվականի հունիսի 28-ի` «Քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում տուժածի կարգավիճակի մասին» R(85)11, 2006 թվականի հունիսի 14-ի՝ «Հանցագործության զոհերի աջակցության վերաբերյալ» R(2006)8 հանձնարարականներում առաջարկվում է ազգային մակարդակներով միջոցներ ձեռնարկել տուժողների իրավունքների պաշտպանության համար։ Մասնավորապես, Կոմիտեի՝ 1985 թվականի հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակներն ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը։ Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2006 թվականի հունիսի 14–ի` «Հանցագործության զոհերի աջակցության վերաբերյալ» R(2006)8 հանձնարարականի 6.1 կետի համաձայն՝ անդամ պետությունները պետք է
5 Տե՛ս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի` 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/34 բանաձևով ընդունված՝ Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիրը։
6 Տե՛ս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ 1985 թվականի հունիսի 28-ի՝ «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» թիվ R(85) 11 հանձնարարականը։
17
հանցագործության զոհի համար երաշխավորեն իրենց գործին առնչվող և իրենց շահերի պաշտպանության ու իրավունքների իրացման համար անհրաժեշտ տեղեկատվություն։ Նույն հանձնարարականի 6.5-րդ կետում, որը վերաբերում է հանցագործության զոհի համար երաշխավորվող՝ քրեական գործի վարույթին առնչվող տեղեկատվության ծավալին, ամրագրված է. «Պետությունը պետք է համապատասխան միջոցներով երաշխավորի, որ հանցագործության զոհերը տեղեկացվեն իրենց բողոքների արդյունքների, քրեական գործի ընթացքի համապատասխան փուլերի և իրավասու դատարանի դատավճռի վերաբերյալ»:
17. Վճռաբեկ դատարանը, դատական պաշտպանության իրավունքի
համատեքստում անդրադառնալով քրեական արդարադատության համակարգում դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից գործի նյութերին ծանոթանալու իրավունքին 7 , արձանագրել է, որ «(...) [Գ]ործի նյութերին ծանոթանալու իրավունքն ունի հիմնարար նշանակություն դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից իրենց իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու համար: Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս մի կողմից պատկերացում կազմելու գործի ընթացքի մասին, միջնորդելու կատարել լրացուցիչ քննչական կամ այլ դատավարական գործողություններ, մյուս կողմից` անհրաժեշտության դեպքում ներկայացնելու փաստական տվյալներով հիմնավորված բողոք վարույթն իրականացնող մարմնի ոչ իրավաչափ որոշումների կամ գործողությունների (անգործության) դեմ:
Օրենսդիրը քրեական դատավարությունում նախատեսել է գործի նյութերին ծանոթանալու տարբեր իրավական ընթացակարգեր՝ մինչև նախաքննության ավարտը և նախաքննության ավարտից հետո։ Ընդ որում, եթե առաջին դեպքում, ելնելով նախաքննական գաղտնիքի պաշտպանության անհրաժեշտությունից կամ քրեադատավարական համապատասխան փուլի առանձնահատկություններից, գործի նյութերին ծանոթանալու իրավունքը, որպես կանոն, ենթարկվում է 7
Վճռաբեկ դատարանի՝ քրեական արդարադատության համակարգում դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից գործի նյութերին ծանոթանալու իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեադատավարական կարգավորումների նկատմամբ:
18
ժամանակային կամ ծավալային սահմանափակման, ապա երկրորդ դեպքում դատավարության մասնակիցների համար երաշխավորված է առանց որևէ սահմանափակման գործի նյութերին ծանոթանալու իրավունքը: Այսպես՝ նախաքննության ավարտման պահից գործի բոլոր նյութերին ծանոթանալու, դրանցից պատճեններ հանելու և գործից ցանկացած ծավալի տեղեկություն դուրս գրելու իրավունքը քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված է տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի, մեղադրյալի, վերջիններիս օրինական ներկայացուցչների, ինչպես նաև պաշտպանի համար:
Միևնույն ժամանակ, ելնելով դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապացույցներ հավաքելու կողմերի հնարավորություններից՝ գործի նյութերին ծանոթանալու իրավունքը որոշ դեպքերում օրենսդիրը երաշխավորել է նաև մինչև նախաքննության ավարտը:
Այսպես, օրինակ՝ հաշվի առնելով ձեռքբերվող ապացույցի
առանձնահատկությունները, դատավարության մասնակիցների իրավունքները՝ փորձաքննության եզրակացությունը ծանոթացման է ներկայացվում վարույթի մասնավոր մասնակիցներին: Կամ գործի նյութերին ծանոթանալու և ըստ անհրաժեշտության՝ լրացուցիչ քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու միջնորդություններ ներկայացնելու համար քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված է մինչև մեղադրական եզրակացություն կազմելը դատավարության մասնակիցներին գործի նյութերը ծանոթացման ներկայացնելու կարգը: Վերջինս ըստ էության լրացուցիչ երաշխիք է կողմերի միջև դատավարական իրավահավասարության սկզբունքը կենսագործելու և, ըստ այդմ, ապացուցողական «զամբյուղում» ինչպես մեղադրական, այնպես էլ պաշտպանական կողմի համոզմամբ ձեռքբերման ենթակա փաստական տվյալները ներառելու համար (...)»8:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ «Հեսսար» ՍՊԸ-ի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ԱՐԴ1/0006/11/17 որոշումը։
19
18. Սույն որոշմամբ վկայակոչված՝ սահմանադրական, կոնվենցիոն, միջազգային իրավական փաստաթղթերի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների ու դրանց վերաբերյալ մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը քրեական դատավարությունում նախատեսել է վարույթի նյութերին ծանոթանալու տարբեր իրավական ընթացակարգեր` մինչև նախաքննության ավարտը և նախաքննության ավարտից հետո։ Ընդ որում, նախաքննության ավարտին վարույթի մասնավոր մասնակիցների՝ այդ թվում տուժողի, համար երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով վարույթի ամբողջ նյութերին ծանոթանալու իրավունք։ Ինչ վերաբերում է մինչև նախաքննության ավարտը վարույթի նյութերին ծանոթանալու իրավունքին, ապա, ելնելով նախնական քննության գաղտնիության պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև քրեադատավարական համապատասխան փուլի առանձնահատկություններից, վարույթի նյութերին ծանոթանալու իրավունքը, որպես կանոն, կարող է ենթարկվել ժամանակային կամ ծավալային սահմանափակման:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է մինչև նախաքննության ավարտը (վարույթով մեղադրական եզրակացություն կազմելը) վարույթի նյութերի որոշակի ողջամիտ շրջանակ, որոնց վերաբերյալ տուժողի տեղեկացվածությունը նախաքննության փուլում ապահովում է վերջինիս՝ միջնորդություններ հարուցելու, բացարկներ հայտնելու, վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ առարկելու, վարույթի հանրային մասնակիցների և դատարանի վարութային ակտերը, այդ թվում՝ եզրափակիչ դատավարական ակտերը բողոքարկելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ իրավունքներն իրացնելու հնարավորությունը՝ այդպիսով իսկ երաշխավորելով տուժողի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը նաև մինչդատական վարույթի ընթացքում։
18.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը, ելնելով նախնական քննության գաղտնիության պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև քրեադատավարական համապատասխան փուլի առանձնահատկություններից, ունի որոշակի
հայեցողություն՝ որոշելու մինչև նախաքննության ավարտն օրենքով սահմանված նյութերից բացի ինչպիսի այլ տվյալներ կարող են մատչելի դառնալ տուժողին։ Այս համատեքստում վարույթն իրականացնող մարմինը պարտականություն ունի ոչ թե տրամադրելու կոնկրետ ապացուցողական գործողությունների արդյունքներն ամրագրող դատավարական փաստաթղթերը, այլ վարույթի ընթացքի և արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, որն էլ հնարավորություն կտա տուժողին իրականացնել իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Այլ կերպ, վարույթն իրականացնող մարմինը, գտնելով, որ քրեական վարույթի կոնկրետ նյութի տրամադրումը կարող է չբխել նախաքննության շահերից, այնուամենայնիվ պետք է «հանցագործության զոհի» համար երաշխավորի իր գործին առնչվող և իր շահերի պաշտպանության ու իրավունքների իրացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում:
Վերոգրյալի առնչությամբ, Վճռաբեկ դատարանը, Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի հունվարի 24-ի թիվ ՍԴՈ-1008 որոշման հաշվառմամբ, անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ վարույթն իրականացնող մարմնի՝ շահագրգիռ անձին քրեական վարույթի նյութերից այս կամ այն տեղեկատվության տրամադրումը մերժելը պետք է լինի պատճառաբանված, որպեսզի վարույթն իրականացնող իրավասու մարմնի հայեցողությունը չկրի բացարձակ բնույթ և այդ կապակցությամբ կայացված որոշումը հետապնդի նախաքննության շահերի իրական պաշտպանության նպատակ:
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ քննիչը տուժողի լիազոր ներկայացուցչին գրավոր հայտնել է, որ վերջինս չի կարող ծանոթանալ նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթի բոլոր նյութերին, այլ կարող է ծանոթանալ միայն տուժողի մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրություններին, իսկ վարույթի բոլոր նյութերին կարող է ծանոթանալ միայն նախաքննության ավարտին։
Առաջին ատյանի դատարանը, բավարարելով տուժողի լիազոր ներկայացուցչի բողոքը, գտել է, որ տուժող [անընթեռնելի] ՍՊ ընկերությունը, 9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
21
բացի տուժողի մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրություններից, պետք է ծանոթացվի նաև այնպիսի ծավալով նյութերի, որոնք հնարավորություն կտան տուժողին բավարար պատկերացում կազմել նրա կողմից ներկայացված հաղորդումներում մատնանշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու պատճառների կամ դրան խոչընդոտող հանգամանքների մասին, ինչպես նաև հնարավորություն կտան վերջինիս լիարժեքորեն իրացնել միջնորդություններ հարուցելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու իր իրավունքը՝ կապված ենթադրյալ հանցագործությամբ խախտված իրավունքների վերականգնման հետ։ Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ վերոգրյալը չի կարող ենթադրել նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթի ամբողջ նյութերին տուժողին ծանոթացնելու անհրաժեշտություն, հատկապես երբ առկա է կոնֆիդենցիալ կամ գաղտնի բնույթի տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտություն"։
Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ":
20. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշմամբ վկայակոչված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի իրավունքների անհամաչափ սահմանափակման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը, թեև ուներ որոշակի հայեցողության շրջանակ՝ որոշելու վարույթի այդ փուլում ինչպիսի տվյալներ կարող են մատչելի դառնալ տուժողին, սակայն պարտավոր էր հիմնավորել քրեական վարույթի նյութերի տրամադրումը մերժելու պատճառները։ Մինչդեռ, սույն դեպքում, վարույթն իրականացնող մարմինը, մերժելով տուժողի լիազոր ներկայացուցչի՝ վարույթի նյութերին ծանոթանալու միջնորդությունը, բավարարվել է նշելով, որ 10 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:
վերջինս վարույթի բոլոր նյութերին կարող է ծանոթանալ նախաքննության ավարտման մասին ծանուցում ստանալու պահից։ Ավելին՝ վարույթն իրականացնող մարմինը տուժողի լիազոր ներկայացուցչին չի տրամադրել նաև վարույթի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, որը հնարավորություն կտար տուժողին այդ կերպ իրականացնել իր իրավունքների արդյունավետ պաշտպանություն՝ հատկապես հաշվի առնելով սույն վարույթի քննության տևողությունը։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի հայեցողությունը տվյալ դեպքում կրել է բացարձակ բնույթ և չի համապատասխանել սույն որոշմամբ շարադրված չափանիշներին։
21. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում բողոքաբերի այն դատողությունը, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտից պարզ չէ, թե ի վերջո վարույթն իրականացնող մարմինը կոնկրետ ինչ նյութեր պետք է տրամադրի տուժողին, հաշվի առնելով, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու պատճառների կամ դրան խոչընդոտող հանգամանքների մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ծանոթանալ վարույթի բոլոր նյութերին, որպիսի պահանջը, սակայն, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, և կարող է վտանգել նախաքննության հետագա ընթացքը:
22. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 8-րդ կետում շարադրված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հանգել են ճիշտ հետևության վարույթի նյութերին ծանոթանալու վերաբերյալ տուժողի կողմից ներկայացված միջնորդության մերժումը դատական վերահսկողության առարկա համարելով, հաշվի առնելով, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դրա վիճարկումը դատաքննության ընթացքում բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։
23. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուժող [անընթեռնելի] ՍՊ ընկերության լիազոր ներկայացուցչի բողոքը բավարարելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ են:
23
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա չէ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշումը փոփոխելու կամ բեկանելու հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361- 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԱՐԱԴ/0003/11/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
