ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա Սույն իրավական ակտի գործողությունը դադարեցվել է 21.03.18 ՀՕ-180-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 15-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 20-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:»: Հոդված 2. Օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց.»: Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածում` ա) առաջին մասը «ամբաստանյալին» բառից հետո լրացնել «դատապարտյալին,» բառով. բ) երկրորդ մասը «ամբաստանյալը» բառից հետո լրացնել «դատապարտյալը,» բառով: Հոդված 4. Օրենսգրքի 206-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունքներ:»: Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 434 1 -րդ հոդվածով. « Հոդված 434 1 . Դատապարտյալի հետախուզումը Դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ:»: Հոդված 6. Օրենսգրքի 437-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «փորձաշրջանը կրճատելու կամ» բառերը: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-181-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-181-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.12.2006-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1303 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 15.11.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.12.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.12.2006 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 15.11.2006, ՀՕ-181-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 01.07.1998, ՀՕ-248 01.07.1998, ՀՕ-248 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 նոյեմբերի, 2006 թ.
- Գործի #:
- ՀՕ-181-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
