Դատական — ՏԴ/2886/02/21
Ամփոփում
քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Վազգեն Մնացականյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) (հաճախորդ Ավետիս Ավետիսյան (այսուհետ՝ Հաճախորդ), երրորդ անձ Վիգեն Ներկարարյան ն Հաշտարար|՝ Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երնան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ
Ամբողջ Տեքստ
«Հան 2273
ԱՄՖ,
12.1 ՀԵԽԵԼՏ
Ա-ն
ՆԱՐՏԲ- Ց '
ՀՅ ՀԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/2886/02/21 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/2886/02/21
Նախագահող դատավոր Հ. Ենոքյան
Դատավորներ Ն. Մարգարյան
Կ. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի մարտի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Վազգեն Մնացականյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) (հաճախորդ Ավետիս Ավետիսյան (այսուհետ՝ Հաճախորդ), երրորդ անձ Վիգեն Ներկարարյան ն Հաշտարար|՝ Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երնան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երնան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը (այսուհետ նան Որոշում):
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ջավախյան) 10.09.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.01.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝' Դատարանի 10.09.2021 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է ն կայացվել է նոր որոշում՝ դիմումը բավարարելու մասին:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Կարինե Խաչատրյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ավրոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի Լին մասը, 22-րդ հոդվածի Լին, 2-րդ, 3-րդ ն 4րդ մասերը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է՝ կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Նշելով, որ մինչ Հաշտարարին դիմելը Հաճախորդը պարտավոր էր Ընկերությանը ներկայացնել լրացուցիչ, ապա նան կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջ՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաշտարարին դիմելուց առաջ կատարման ենթակա միակ ընթացակարգային պահանջը կազմակերպությանը բողոք-պահանջ ներկայացնելն է, որը Հաճախորդը կատարել է: Առաջնային փորձաքննության իրականացումից հետո լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջ ներկայացնելը, ինչպես նան ֆինանսական համակարգի հաշտարարին կամ դատարան դիմելը անձի իրավունքն է ն վերջինս իր հայեցողությամբ է որոշում իր իրավունքների իրացման ծավալը: Ընդ որում՝ իրավական որոշակիության խնդիր նույնպես առկա չէ, քանի որ հստակ է, որ առաջնային փորձաքննությունից հետո անձը իր ցանկությամբ կարող է դիմել ինչպես Հաշտարարին կամ դատարան, այնպես էլ պահանջել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության անցկացում: Այսկերպ Վերաքննիչ դատարանը Հաճախորդի վրա դրել է օրենքով չսահմանված պարտականություն ն զրկել նրան իր իրավունքի արտադատական կարգով իրացման հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով, հետնաբար կրկնակի փորձաքննությունից հետո միայն Հաշտարարին դիմելու մասին եզրահանգում կատարելով՝ Վերաքննիչ դատարանը ապահովագրական հատուցումը մերժելու որոշումը Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի միջոցով բողոքարկելու իրավունքը գործնականում դարձրել է անհնարին ն սահմանափակել արդյունավետությունը: Վերաքննիչ դատարանի մեկնաբանություններով վտանգվում է նան դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի առաքելությունը:
Անհիմն են Ա գործի ելքի վրա որնէ ազդեցություն չունեն Վերաքննիչ դատարանի այն հետնությունները, որ բողոք-պահանջը չի համապատասխանել լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու պատվերի ձնաթղթին:
Դատարանի որոշումը վերացնելու ն նոր որոշում կայացնելու պայմաններում Վերաքննիչ դատարանը քննարկել է այնպիսի հանգամանքներ, որոնք Դատարանում քննարկման առարկա չեն հանդիսացել: Մասնավորապես, Դատարանը վերոշարադրված հարցը քննարկման առարկա չի դարձրել, ուստի Վերաքննիչ դատարանը նույնպես չէր կարող ըստ էության անդրադարձ կատարել այդ հարցին:
Յ
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.01.2022 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 10.09.2021 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է նե ենթակա է մերժման, քանի որ «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 10.02.2021 թվականի դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308- 21 եզրակացությամբ գույքին պատճառված վնասի չափը Ավետիս Ավետիսյանի կողմից վիճարկված չլինելու պարագայում այն Հաշտարարին բողոքարկելու հնարավորությունը բացակայում է:
Անհիմն է նան բողոք բերած անձի այն հիմնավորումը, թե Վերաքննիչ դատարանը վտանգել է Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի արդյունավետությունը՝ ստեղծելով նան Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու խոչընդոտներ, քանի որ տվյալ դեպքում պետք էր պարզել այն հարցերը, թե արդյոք մինչ Հաշտարարին դիմելը Հաճախորդը պահպանել է օրենսդրությամբ ամրագրված պահանջները, եթե ոչ, ապա արդյոք դա հավասար է իրավունքի իրացումից հրաժարվելուն, Աե ապահովագրական ոլորտին առնչվող վեճեր քննելիս ի՞նչ իրավական ակտերով պետք է առաջնորդվի Հաշտարարը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ դատավարական փաստերը՝
1) Դատարան ներկայացրած դիմումով Ընկերությունը պահանջել է Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երնան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2րդ ն 3րդ կետերով սահմանված հիմքերով (ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ, բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ)՝ այն փաստարկներով, որ.
1.1. Հաշտարարը Որոշման հիմքում դրել է 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը, որն իրականացվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի ն ԱՊՊԱ կանոնների խախտմամբ, քանի որ ԱՊՊԱ ոլորտում վնասների գնահատման լրացուցիչ փորձաքննություն կարող է նշանակվել ն իրականացվել մեկ անգամ,
1.2. Հաճախորդը չի բողոքարկել 10.02.2021 թվականի «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությունը, ուստի Հաշտարարն իրավասու չէր կրկին իրականացնել փորձաքենություն, այլ կարող էր ներգրավել մասնագետների,
1.3. Հաշտարարը վերաբերելիության, արժանահավատության ն վերաբերելիության տեսանկյունից չի գնահատել 10.02.2021 թվականի «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ 0պատասխանատվությամբ ընկերութան դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությունը ն 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը,
4
1.4. Որոշումն օրինական, հիմնավորված ն պատճառաբանված չէ, քանի որ Հաշտարարը չի պատճառաբանել, թե ինչու է հիմք ընդունել միայն 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը ն այն դիտարկել հիմնավոր՝ այն դեպքում, երբ Ընկերությունը պահանջել է իրականացնել լրացուցիչ փորձաքննություն՝ կասկածի տակ դնելով նշված եզրակացությունը,
1.5. Հաշտարարը Որոշումը կայացնելիս խախտել է վիճելի իրավահարաբերությունը կարգավորող օրենքներ, ն ԱՊՊԱ կանոնները, հաշվի չի առել ՀՀ օրենսդրությունը, գործարար վարքագծի ն էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները, ՀՀ դատարանների որոշումները, Հաշտարարի նախկինում կայացրած որոշումները:
Ընկերությունը դիմումում միաժամանակ նշել է Որոշումն ըստ էության վիճարկելու իր իրավունքի մասին` վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի ն ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումները (հատոր 2, գ.թ. 9-28):
2) Դատարանն արձանագրել է, որ Որոշման նյութաիրավական հիմնավորվածությանը չի անդրադառնում ն դիմումը քննել է ընթացակարգային նորմերի խախտումներ թույլ տրված լինելուն Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքների շրջանակներում (հատոր 3, գ.թ. 36-81):
3) Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել Որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքի վերաբերյալ Ընկերության հիմնավորումը, ն քննել է դիմումում նշված նյութական նորմերի խախտումների մասին Ընկերության փաստարկները նս, արդյունքում բեկանել ն փոփոխել է Դատարանի 10.09.2021 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումն ու դիմումը բավարարել (դատական կազմում ներառված դատավոր Ն. Մարգարյանը հատուկ կարծիք է հայտնել) (հատոր 4, գ.թ. 54-67):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թուլ է տվել դատավարական իրավունքի նորմի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի կխախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
Վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում ոչ լրիվ վերաքննության պայմաններում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի լիազորությունների իրականացման առանձնահատկություններին' այն հարցի տեսանկյունից, թե արդյոք Վերաքննիչ դատարանն իրավասու է անդրադառնալ այն հարցերին կամ ապացույցեերիե, որոնք առաջին ատյանի դատարանում քննարկման ն հետազոտման առարկա չեն դարձվել ն դրանց հիման վրա կիրառել դատական ակտը բեկանելու ն փոփոխելու իր լիազորությունը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
5
ՀՀ Սահմանադրության 81րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքենության իրավունք:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Թ(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ճ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նան վարչական դատարանը: (...):
ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նան մասնագիտացված դատարանները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների՝ բողոքարկման ենթակա դատական ակտերը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նան վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող դատական համակարգի աստիճանակարգության պայմաններում վերադաս դատական ատյանների, մասնավորապես վերաքննիչ դատարանի, գոյությունը դատական ակտերի վերանայման ն դատարանի որոշումների բողոքարկման իրավունքի իրացման կարնոր նախադրյալներից է: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի, որպես դատական ատյանի, սահմանադրաիրավական գործառութային խնդիրն առաջին ատյանի դատարանների դատական ակտերը վերանայելն ու այդ միջոցով ստորադաս դատարանի կողմից գործերի քննության օբյեկտիվությունը, ինչպես նան կատարված դատավարական գործողությունների
6
օրինականությունը ստուգելն է՝ մարդու ն քաղաքացու իրավունքների ն. ազատությունների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ), Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակում անդրադառնալով վերաքննիչ դատարանի դերին, արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի պարտադրում, որ պայմանավորվող պետությունները նախատեսեն վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, սակայն երբ կան այդպիսի դատարաններ, պետությունը պարտավորվում է ապահովել, որպեսզի այդ դատարաններ դիմումատուներն օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված հիմնարար երաշխիքներից (տե'ս, /ոժոօյօսօ-ն ընդդեմ Լատվիայի գործով ՄԻԵԴի 18.02.2009 թվականի վճիռը կեր 97: -Այնուտմենայնիվ, վերաքննիչ դատարաններում գործերի քննության նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման եղանակը կախված է քննության հատուկ առանձնահատկություններից, պետք է հաշվի առնվի ներպետական իրավական համակարգում քննության ամբողջականությունը, ինչպես նան դրանում Վերաքննիչ դատարանի ունեցած դերը (տե'ս, ԷԹԼո6ո5-ն ընդդեմ Շվեդիայի գործով ՄԻԵԴ-ի 02.12.1991 թվականի վճիռը, կետ 31):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի գործառութային դերի հստակեցումը նե դրանով պայմանավորված դատավարական օրենքում համահունչ լիազորություններ նախատեսելը կարնոր են անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման, դատարանի մատձճելիության, վերանայման արդյունավետության բարձրացման, դատավարության խնայողականության ու արագության ն այդպիսով՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու տեսանկյունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի Ա հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նշված նորմը կանխորոշում է դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու օբյեկտային սահմանը՝ նշելով, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտը պարտավոր է վերանայել վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների շրջանակներում (բացառություն համարվող դեպքերը սահմանված են օրենքով), ն միայն այն պահանջների մասով, որոնք առաջին ատյանի դատարանում քննվել Ա որոնց վերաբերյալ դատարանը դատական ակտ է կայացրել: Այսինքն՝ նախատեսված է առաջին ատյանի դատարանի դատական ակտը սահմանափակ՝ վերաքննիչ բողոքում նշված հիմքերի ն հիմնավորումների ն առաջին ատյանի դատարանի կողմից քննված ։պլաահանջի սահմաններում վերանայելու վերաքննիչ դատարանի պարտականությունը, ինչը ոչ լրիվ վերաքննության առանձնահատկություններից է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 363-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտի բողոքարկման հիմքերն են՝ նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, նոր երնան եկած կամ նոր հանգամանքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը
7
դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձնական նկատառումներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ն 5-րդ մասերի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, ինչպես նան վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նան գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:
Նշված նորմերից բխում է, որ վերաքննիչ բողոքում պարտադիր նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, ինչպես նան իրավունքի այդ նորմերի խախտումների ն գործի ելքի վրա դրանց ազդեցության մասին հիմնավորումները, որոնք վերաքննիչ դատարանի համար կանխորոշում են վերանայման օբյեկտային սահմանները: Վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում վերաքննիչ դատարանը ստուգում է, թե արդյոք ստորադաս դատարանը տվյալ կոնկրետ գործով դատական ակտը կայացնելիս պահպանել է օրենքի՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի պահանջները, թե ոչ: Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանի գործառութային դերը նրանում է, որ որպես ոչ լրիվ վերաքննության կարգով դատական ակտի վերանայման գործառույթ իրականացնող երկրորդ ատյան, վերաքննիչ դատարանը ոչ թե իրականացնում է գործի ամբողջ ծավալով քննություն, այլ վերաքննիչ բողոքի սահմաններում ստուգում է բողոքարկված դատական ակտի օրինականությունը ն հիմնավորվածությունը, մասնավորապես թե ներկայացված պահանջների, հետազոտված ապացույցների, գործին մասնակցող անձանց փաստարկների ն դիրքորոշումների շրջանակներում դատարանը կայացրել է օրինական ն հիմնավորված դատական ակտ, թե ոչ:
(Թեն վերանայման օբյեկտային սահմանները պայմանավորված են վերաքննիչ բողոքի հիմքերով ն հիմնավորումներով, այդուհանդերձ վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ բողոքում ներկայացված պահանջով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 3-րդ մաս), Ա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով նախատեսված իր լիազորություններն իրացնում է դատական գործունեության նպատակահարմարությունից նե արդարադատության արդյունավետությունից ելնելով: Այդուհանդերձ վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված լիազորությունների կիրառությունը բացարձակ չէ ն յուրաքանչյուր դեպքում ելակետ պետք է ընդունվեն դատական այդ ատյանի առջն դրված խնդիրները` ստորադաս դատական ատյանի կողմից քաղաքացիական գործերի ճիշտ քննության ն լուծման ապահովումը:
Ոչ լրիվ վերաքննության առանձնահատկություններով պայմանավորված են նան վերաքննիչ դատարանի լիազորությունները, քանի որ դրանք նախնառաջ պայմանավորված են դատական այդ ատյանի գործառութային դերով: Վերաքննիչ դատարանի գործառութային լիազորություններ, առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտերը վերանայելու միջոցով բացահայտված սխալներին ն իրավունքի նորմերի խախտումներին արձագանքելու վերաքննիչ դատարանի իրավունքնեի ն պարտականությունների համակցությունն են: Այսպես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը՝ (...) 3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը՝ համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վճիռը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝
8
սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, 4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում ն փոփոխում է վճիռը՝ առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ կամ չհաստատված համարելով դատարանի հաստատած փաստը, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, 5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում Աե փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, ն եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից՝ բողոքարկված ն չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ. (...):
Շարադրվածից հետնում է, որ վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու դեպքում, ի թիվս այլնի, վերաքննիչ դատարանը կա՛մ գործն ուղարկում է նոր քննության՝ սահմանելով դրա ծավալը, կա՛մ փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հաստատել նոր փաստ կամ չհաստատված համարել հաստատված փաստը, առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ ն դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտը փոփոխելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է բացառապես առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների Ա հաստատած փաստական հանգամանքների հիման վրա նման ակտ կայացնելու հնարավորությամբ, քանի որ վերաքննիչ դատարանը ստուգում է դրանց կապակցությամբ առաջին ատյանի դատարանի հետնությունները ն դատական սխալի դեպքում փոփոխում դրանք, ն ոչ թե իրականացնում գործի լրիվ ծավալով քննություն՝ քննարկման առարկա դարձնելով նոր փաստարկներ ն հետազոտելով նոր ապացույցներ: Նորմում կիրառված «փոփոխել» եզրույթն ինքնին ենթադրում է վերանայվող դատական ակտում առկա պատճառաբանությունը ն/կամ փաստը փոփոխության ենթարկելու, այլ ոչ թե ամբողջությամբ նոր հանգամանքներ քննարկելու միջոցով դատական ակտ կայացնելու մասին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննության օբյեկտային սահմանը առաջին ատյանի դատարանում իրականացված գործի քննության շրջանակով սահմանափակելով օրենսդիրը նպատակ է ունեցել կանխելու վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների գործառութային տարբերությունն ու տրամաբանական բնույթը ն երաշխավորելու գործին մասնակցող անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Հետնաբար՝ վերաքննության փուլում չպետք է իրականացվեն Օ-դատական ակտի վերանայման օբյեկտային սահմաններից դուրս դատավարական գործողություներ ն դրանցով պայմանավորված՝ կիրառվեն դատավարական ներգործության միջոցներ: Մասնավորապես, վերաքննության փուլում անդրադարձ չի կարող կատարվել այնպիսի հանգամանքների կամ ապացույցների, որոնք առաջին ատյանի դատարանում քննության ն հետազոտման առարկա չեն դարձվել, հակառակ դեպքերում վերաքննիչ դատարանը կգործի որպես դրանք քննող առաջին ատյանի դատարան ն ոչ թե դրանց կապակցությամբ ստորադաս դատարանի պատճառաբանությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգող վերադաս դատարան:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նան նշել, որ վերաքննության օբյեկտային սահմանը առաջին ատյանի դատարանում իրականացված գործի քննության շրջանակներով (դիրքորոշումներ, փաստարկներ, ապացույցներ ն այլն) սահմանափակված լինելը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասից ն 379-րդ հոդվածի 5-րդ մասից: Մասնավորապես, գործին մասնակցող անձի կամքից անկախ
9
հանգամանքներում որնէ ապացույց կամ դիրքորոշում հայտնած չլինելու մասին վերաքննիչ բողոքի փաստարկը հիմնավորված համարելու դեպքում դատական ակտը ցանկացած դեպքում բեկանվում, իսկ գործն ուղարկվում է դրանց հաշվառմամբ նոր քննության: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը չի կրում նոր ապացույցներ հետազոտելու ն դիրքորոշումներ քննելու պարտականություն, այլ գործի քննության նոր ծավալ սահմանելու միջոցով ցուցում է տալիս ստորադաս դատարանին դրանք քննելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով, որ բացառվում է այնպիսի հանգամանքների կամ փաստերի մասով ստուգում իրականացնելու հնարավորությունը, որոնք ստորադաս դատարանում առկա չեն եղել ու չեն քննարկվել: Նույնպիսի տրամաբանություն ունեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 4-րդ մասն ու 379-րդ հոդվածի 6-րդ ն 7-րդ մասերը նս, որոնք վերաքննիչ դատարանին վերապահում են որնէ փաստ հաստատված համարել կամ չհամարել միայն ստորադաս դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա, իսկ նոր ապացույցի հետազոտում թույլատրում են այնքանով, որքանով դա անհրաժեշտ է բացահայտելու գործի քննության համար էական նշանակություն ունենալու հանգամանքը:
Վերոշարադրյալից ելնելով Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ եթե վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որնէ հանգամանքի կամ ապացույցի մասով քննություն չի իրականացվել, բայց պետք է իրականացվեր, ապա բացակայում է վերաքննության օբյեկտը՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այդ հանգամանքի կամ ապացույցի մասին պատճառաբանություններ պարունակող դատական ակտը, ուստի վերաքննիչ դատարանը ոչ թե պետք է կիրառի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու լիազորությունը, այլ դատական ակտը բեկանելու ն գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը: Ընդ որում, գործը նոր քննության ուղարկելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է որոշմամբ սահմանել գործի նոր քննության ծավալը, որը հանդիսանում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանին տրված ցուցում այն մասին, թե գործի նոր քննության ժամանակ ինչպիսի հարցեր պետք է քննարկվեն ն/կամ ինչպիսի դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Այսինքն՝ գործի նոր քննության ծավալ սահմանելն իրավական այն գործիքն է, որը կիրառում է վերաքննիչ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող, բայց չքննարկված կամ չհետազոտված, հանգամանքների կամ ապացույցների վրա առաջին ատյանի դատարանի ուշադրությունը սնեռելու Ա գործի նոր քննության ժամանակ դրանք քննելու ու հետազոտելու պարտականություն դնելու համար:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երնան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ն 3-րդ կետերով սահմանված հիմքերով՝ Հաշտարարը Որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ ն բացահայտվել են Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ: Ընդ որում, դիմումի հիմքում դրվել են ինչպես ընթացակարգային նորմերի, այնպես էլ նյութաիրավական բնույթի խախտումների մասին փաստարկներ (տե՛ս փաստ 1), Ա Ընկերությունը դիմումում նշել է Որոշումն ըստ էության վիճարկելու իր իրավունքի մասին՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի ն ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումները:
Դատարանը 10.09.2021 թվականի որոշմամբ նախ արձանագրել է, որ «(..) դիմող «ՌԵՍՈ» ԱՓԲ ընկերության կողմից, որպես «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կերով սահմանված' «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ որոշում
10
կայացրած լինելու փաստական հիմքում վկայակոչված հանգամանքներն, ինքեին վերաբերում են ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման նյութաիրավական հիմեավորվածությանը, որի վերաբերյալ, ինչպես արդեն իսկ վերոշարադրյալում արձանագրվեց, սույն դեպքում դատարանը չի կարող քննություն իրականացնել, ուստի դատարանը գտնում է, որ «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի Ւին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը սույն դեպքում առկա չէ: (...)»:
Այնուհետեւ Դատարանն ընթացակարգային նորմերի շրջանակներում քննարկել է Հաշտարարի կողմից մասնագետ ներգրավելու ն Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքների վերաբերյալ դիմում նշված փաստարկները, դրանք են՝
1. Հաշտարարը վերաբերելիության, արժանահավատության ն վերաբերելիության տեսանկյունից չի գնահատել 10.02.2021 թվականի «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությաամբ ընկերութան դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությունը ն 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքենությունը,
2. Որոշումն օրինական, հիմնավորված ն պատճառաբանված չէ, քանի որ Հաշտարարը չի պատճառաբանել, թե ինչու է հիմք ընդունել միայն 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը ն այն դիտարկել հիմնավոր՝ այն դեպքում, երբ Ընկերությունը պահանջել է իրականացնել լրացուցիչ փորձաքննություն՝ կասկածի տակ դնելով նշված եզրակացությունը:
Դատարանը հանգել է համապատասխանաբար հետնյալ եզրակացություններին.
» «(..) թե' «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի 8-րդ մասով ն թե' պահանջեերի քենության գործընթացը կարգավորող կանոնների 25-րդ ն 84-րդ հոդվածներով սահմանված է, որ պահանջի քենությանը կարող է ներգրավվել համապատասխան որակավորում կամ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետ: Այսիեքե' Հաշտարարը հաճախորդի դիմումբողոքը ստանալուց հետո իրավասու է եղել բողոքի քննության ընթացքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար ներգրավել մասնագետի, եշանակել ճանապարհատրանեսպորպտային պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ առաջնային փորձաքննություն ն ստանալ եզրակացություն: Տվյալ դեպքում, Հաշտարարը պահանջի քենության ընթացքում, եկատի ունենալով որ անհրաժեշտ է մասնագիտական գիտելիքներ, ներգրավել է «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին առաջադրելով հարցեր, ն ստացել է թիվ Ֆ21 0451 ԱՏ եզրակացությունը: Այսինքն՝ վերոգրյալից պարզ է դառնում, որ Հաշտարարը գործել է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ն ընթացակարգային որնէ խախտում թույլ չի տվել հետնաբար' վերջինիս որոշումը չի կայացվել ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ: (...)»:
» «(.) անաչառությունը իրականության մեջ դրսնորվում է գործը լրիվ ն բազմակողմանի չքննելու, քննության արդյունքում այնպիսի որոշման կայացում, որը չի բխում օրենսդրական նորմերից ն գործում հետազոտված փաստերից: (...) վերոնշյալ ն գործում առկա այլ փաստերը չեն վկայում Հաշտարարի անաչառության բացակայության մասին, քանի որ ինչպես սուբյեկտիվ մոտեցմամբ, այնպես էլ օբյեկտիվ մոտեցմամբ չի հիմնավորվում Հաշտարարի մոր անձնական կանխակալ ն կողմեակալ վերաբերմունքի, ինչպես նան վարույթի մյուս մասնակիցների հետ ունեցած աստիճանակարգային կամ մյուս կապերի առկայությունը, որոնք կարող են հիմնավորել Հաշտարարի անաչառության հետ կապված մտավախությունները: Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ հաշտարարի կողմից օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում պահանջի պատշաճ քննություն իրականացնելը, գործի հանգամանքները պարզելը ն արդյունքում"
11
գնահատողական դատողություններ ներկայացնելը չի կարող դիտվել հաշտարարի աչառությունը վկայող հանգամանք: (...»:
Դատարանն արձանագրել է, որ բացակայում են «ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարար" Վազգեն Մանուկյանի 03.06.2021 թին Երնան քաղաքում կայացված թիվ 15- 2894/21 որոշումը չեղյալ ճանաչելու «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերով սահմաեված հիմքերը» ն մերժել Ըեկերության դիմումը:
Վերաքննիչ դատարանը, 21.01.2022 թվականի որոշմամբ «հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 08.12.2020թ. թիվ ՍԴՈՎՏ/1 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը», արձանագրել է, որ «սույն դեպքում բողոքաբերի փաստարկները ենթակա են դիտարկման նան ըստ էության»:
Այնուհետն «անդրադառնալով նյութական նորմերի խախտման, (...) վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին»' Վերաքննիչ դատարանը քննել է Հաշտարարի կողմից փորձաքննություն նշանակելու ոչ իրավաչափության ե Հաշտարարի կողմից մասնագետ ներգրավելու իրավասության հարցերը՝ անդրադառնալով նան նյութական իրավունքի նորմերին ն վերլուծելով կարգավորումները:
Մասնավորապես, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի մի շարք նորմեր վերլուծելու արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ «ապահովագրական պատահարի հետնանքով տուժողի փաստացի կրած վնասների հատուցման պահանջի շրջանակներում դատարանում նշված պայմանների պարզման նպատակով այլ ապացույցների ներգրավումն անթույլատրելի է, քանի որ այդպիսիք պետք է պարզվեն ն հաստատվեն «Ավտոտրանսպորպտային միջոցների օգտագործումից բխող պատասխաենատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով»: Այնուհետե հաստատելով, որ «Հաճախորդը թիվ 0308-21 եզրակացությունը չի բողոքարկել «Ավտոտրաեսպորվտային միջոցների օգտագործումից բխող պատասխանապվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, որի հիմքով էլ վերջինս վերը եշված իրավակարգավորումեերի համաձայն այն հաշտարարի միջոցով վիճարկելու իրավունքը չի ունեցել:», Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «հաճախորդը վնասի հատուցման չափը վիճարկելու իրավունք «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող ,պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերը սպառելուց հետո միայն այն կարող էր բողոքարկել հաշտարարին դիմում ներկայացնելու միջոցով կամ դատական կարգով, ինչը, սակայն չի իրականացրել, հետնաբար Հաշտարարն այդ մասով քննություն իրականացնելու իրավական հնարավորություն նս չի ունեցել ն այդ հիմքով ներկայացված դիմումը բավարարվել չէր կարող:»:
Հաշտարարի կողմից մասնագետ ներգրավելու կամ փորձաքննություն նշանակելու իրավասության հարցի քննարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը համադրել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 31.08.2020թ. թիվ 11/20 որոշմամբ հաստատված «Պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոններ» հավելված 1-ով սահմանված կանոնները (այսուհետ` Կանոններ) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող սպատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների հետ, ն նշել, որ «յուրաքանչյուր դեպքում Հաշտարարը պետք է պարզի' արդյոք հաճախորդը պահպանել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանապվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված որոշումների բողոքարկման ընթացակարգը, թե ոչ, որից հետո միայն որոշի որոշ ընթացակարգային եորմերի կիրառման անհրաժեշտությունը:»:
12
Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Հաշտարարը փորձաքննություն եշանակելու իրավասություն չուներ այն համատեքստում, որ ոչ թե վերջինս առհասարակ եման լիազորություն չունի, այլ յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի արդյո՛ք հաճախորդը վիճարկվող եզրակացությունը, ըստ այդմ եան' վնասի չափը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով բողոքարկել է թե ոչ, որից հետո միայն օգտվելով իր լիազորություններից գործին ներգրավվի մասնագետների: Ինչը, սակայն, տվյալ դեպքում չի կատարվել:»:
Ի վերջո արձանագրելով, որ «բողոքարկված որոշմամբ Դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետնության՝ ներկայացված փաստարկները գնահատելով միայն որպես Հաշտարարի անաչառության հիմքում ընկած հանգամանքները, քանի որ դրանցում ներկայացված փաստարկներով, ըստ էության, հիմնավորվել է, որ Հաշտարարը կայացված որոշմամբ թույլ է տվել նյութական նորմերի ն ընթացակարգային կանոնների խախտումներ», Վերաքննիչ դատարանը վերացրել է բողոքարկված որոշումն ու կայացրել դիմումը բավարարելու մասին նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Որոշումը նան դրա նյութաիրավական հիմնավորվածության տեսանկյունից քննարկման ենթակա լինելու վերաբերյալ իրավաչափ հետնության հանգելով հանդերձ, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է այնպիսի հանգամանքների, որպիսիք ստորադաս դատարանում քննարկման առարկա չեն դարձվել: Մասնավորապես, մասնագետ ներգրավելու ն փորձաքննություն նշանակելու Հաշտարարի իրավասության հարցը Վերաքննիչ դատարանը գնահատել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի ն Կանո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՏԴ/2886/02/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
