Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-7-Ն20 հունվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հունվարի 20 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը Դրույքաչափը (դրամ) 8703 21-8703 33 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար 3750 8702 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 20, 8702 30, 8702 40 000 և 8702 90 ծածկագրերով դասակարգվող տրանսպորտային միջոցների 10 000 8704 21 8704 31 բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 5 000 8704 22 8704 32 բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 10 000 8704 23 բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 15 000»: Հոդված 3. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար Օրենսգրքի 176-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը: Կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) բնապահպանական հարկ վճարողները պահպանում են հետագայում բնապահպանական հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում մաքսային մարմիններն ստուգում են սույն բաժնին համապատասխան բնապահպանական հարկի հաշվարկված և վճարված լինելը կամ բնապահպանական հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը: Սույն բաժնին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ: Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կատարում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների գծով բնապահպանական հարկի պարտավորությունների (այդ թվում՝ վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար: Բնապահպանական հարկ վճարողները Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում մաքսային մարմիններ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով պահանջի դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգության մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ բնապահպանական հարկի արտոնությունից օգտվելու իրավունքը հավաստող` Օրենսգրքի 172-րդ հոդվածի 4-րդ մասում նշված համապատասխան փաստաթղթերը:»: Հոդված 4. Օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասը «մուտք գործողները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության սահմանով մուտք գործելուց հետո վերադառնում են՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում չլքելով սահմանային անցման կետում տեղակայված մաքսային հսկողության գոտու տարածքը» բառերով։ Հոդված 5․ Օրենսգրքի 191-րդ հոդվածում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով. «1.2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով. «7) սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների համար՝ լիազոր մարմնի տված տեղեկանքը բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքը ճանապարհների անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու վերաբերյալ:»: Հոդված 6. Օրենսգրքի 193-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկը հաշվարկվում և վճարվում է հետևյալ կարգով.

1) Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.

2) Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում նույն ավտոտրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում ճանապարհային հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր մուտքի համար Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում 15 օրից ավելի գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ 15 օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու (սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ վերջին մուտքից հաշված) տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող հինգերորդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը: Սույն մասին համապատասխան կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) ճանապարհային հարկ վճարողները պահպանում են հետագայում ճանապարհային հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով հաշվարկված ճանապարհային հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ։»․ 4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կատարում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գծով ճանապարհային հարկի պարտավորությունների (այդ թվում՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար:».

5) 4-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և» բառերը: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների մասով բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հարաբերությունների նկատմամբ: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. փետրվարի 6 Երևան ՀՕ-7-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-7-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (19.02.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.01.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.02.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 19.02.2026 Հիմնական ակտ 20.01.2026, ՀՕ-7-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հունվարի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-7-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել