Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Նիկողոսյան — ԵԴ/16586/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Նիկողոսյան — ԵԴ/16586/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/16586/02/193 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Ալինա Նիկողոսյանի հայցի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ալինա Նիկողոսյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել, «տտտ.իոճքաոճի. Յո» ինտերնետային կայքում հրապարակել սույն գործով կայացված վճիռն ամբողջությամբ, Ընկ

Ամբողջ Տեքստ

22 ա ինն ն Է

/218Ր ՋԵԿ

ՄՐՆ

արքն "

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16586/02/19 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16586/02/19

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

Դատավորներ՝ Տ. Նազարյան

Ն. Բարսեղյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի հունիսի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Ալինա Նիկողոսյանի հայցի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ալինա Նիկողոսյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել, «տտտ.իոճքաոճի. Յո» ինտերնետային կայքում հրապարակել սույն գործով կայացված վճիռն ամբողջությամբ, Ընկերությունից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությանը պարտավորեցնել Ալինա Նիկողոսյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետնյալ ձնով. ««Տեղադրել հոդված տտտ.հոճքճոճի.Ճո ինտերնետային կայքում, որի վերնագիրը շարադրել այսպես. «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն ներողություն է խնդրում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես. «Օ9.05.2019թ.ին տտտ.իոճքձոճե ճտ ինտերնետային կայքում տեղադրվել էր

2

լրատվական հոդված, որի վերնագիրն է «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը ն իր հովանու տակ առնում լֆիկին», որի երրորդ պարբերությունը պարունակում է վիրավորական արտահայտություններ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հասցեին, ինչի համար ներողություն ենք խնդրում»: Հոդվածը տեղադրել տոտ.հրճքճոձե.ճող կայքում առավոտյան ժամը 09:30-10:00 ընկած հատվածում, աշխատանքային օր երկուշաբթիից ուրբաթ օրերից որնիցե մեկը: Հոդվածի բառերի տառերը տեղադրել նույն մեծությամբ, հոդվածը տեղադրել տատ.իւճքճոճի Յո կայքում նույն ժամկետով, հոդվածը տոտ.իոճքճոձի.Յոո կայքի այցելուներին ցուցադրել նույն եղանակով, հոդվածին այլ լրատվական հոդվածների համեմատ տալ կայքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ վիրավորական այրտահայտություննե՝ պարունակող լրատվական հոդվածինն է», Ընկերությունից հօգուտ Ալինա Նիկողոսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 8.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 17.03.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալինա Նիկողոսյանը (ներկայացուցիչ Դավիթ Հունանյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 42-րդ, 6-րդ, 63-րդ ն 8-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ' Կոնվեեցիա) 10-րդ հոդվածի Լին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի Լին ու 3-րդ կետերը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը ։-պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ի պաշտոնե հանրությանը ներկայացնելով առողջապահության նախարարի դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ՝ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը գործում է իր լիազորությունների սահմաններում: Չնայած նշվածը ներկայացվել է նան գործի քննության ընթացքում Դատարանի կողմից տրված հարցերին ի պատասխան, միննույն է, Դատարանն արձանագրել է, որ որպես վիրավորանք հայցվորի կողմից ներկայացված արտահայտությունների հասցեատերը հայցվորն է՝ «առողջապահության խոսնակը»:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հանրային անձ է Ա իրականացնում է հանրային գործունեություն, իսկ հրապարակած հոդվածում անդրադարձ է կատարվել հանրային գործունեություն իրականացնող Առողջապահության նախարարության մամուլի խոսնակին, այլ ոչ թե ֆիզիկական անձ Ալինա Նիկողոսյանին, ինչը հաստատվում է նան նրանով, որ հոդվածում նույնիսկ վկայակոչված չեն մամուլի խոսնակի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ վիճահարույց հրապարակման հետ կապված առկա է եղել գերակա հանրային շահ, ինչը հաստատվում է օրինակ, այն հանգամանքով, որ այլ կայքէջեր, հղում տալով սկզբնաղբյուրին՝ «հոճքճոճե.ճո»-ին, հոդվածը տեղադրել են իրենց կայքէջում այդկերպ նան իրենց լսարանին հասու դարձնելով

Յ

տեղեկատվություն, որտեղ առկա է գերակա հանրային շահ: Այսինքն՝ Ընկերությունն ապահովել է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացումը:

Ավելին եթե միջադեպը չունենար հանրային հետաքրքրություն, հայցվորը չէր անդրադառնա հրապարակմանը, հետնաբար հայցվորն էլ է գիտակցել, որ թեման հասու է դառնալու հասարակության լայն զանգվածի ն այդ կապակցությամբ լինելու են բացասական արձագանքներ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը ն դրա սխալ մեկնաբանության հետնանքով եկել է այն եզրահանգման, որ վիճահարույց հրապարակման մեջ առկա չէ գերակա հանրային շահ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ վիճահարույց հրապարակմանը նախորդած հրապարակումների բովանդակություններըը ցվկայոմ են Ընկերության դիտավորության բացակայության մասին:

Բացի այդ, ստորադաս դատարանները սխալ որակում են տվել` «զրպարտության» փոխարեն համարելով, որ տեղի է ունեցել «վիրավորանք», ն եթե պայմանականորեն ընդունենք, որ արատավորվել է հայցվորի արժանապատվությունը, ապա այն պետք է որակվեր որպես զրպարտություն, ն ոչ թե՝ վիրավորանք:

Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին ն թիվ ԵԴ/7480/02/18. քաղաքացիական գործով 21.07.2020 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի կողմից կայացված որոշումներին, քանի որ Ընկերության գնահատողական դատողությունները, որոնք ներկայացվել են հանրային շահի հաշվառմամբ, որակվել են որպես վիրավորանք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2020 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Ընկերությունն իրեն անվանել է հանցագործություն պարտակող, որը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ է, ե անձի նկատմամբ նման արտահայտություն կատարելը չի կարող չարատավորել պատիվն ու արժանապատվությունը: Ընկերության դիտավորության մասին է վկայում վերջինիս գրելաոճը: Ընկերությունը չի հիմնվել որնէ փաստակազմի վրա ն առաջնորդվել է բացառապես ենթադրություններով:

Ընկերությունը գերակա հանրային շահի առկայությունը հաստատելու նպատակով բավարարվել է բացառապես հայտարարությամբ, մինչդեռ պարտավոր էր ապացուցել, որ խնդրո առարկա տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել հանրության համար, ն հանրությունը հետնել է դրա տարածման ընթացքին:

Վճռաբեկ բողոքի պատասխան բերած անձը նշել է, որ ինքը հանրային ծառայող է, զբաղեցնում է հայեցողական պաշտոն, սակայն հանրային անձ չի համարվում, քանի որ հանրային գործունեություն չի իրականացնում, այ կատարում է առողջապահության նախարարի հանձնարարականները, ն քննադատության լայն սահմանները կիրառելի են ոչ թե իր, այլ նախարարի նկատմամբ:

Ընկերությունն իր եկամուտների վերաբերյալ ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու, որ փոխհատուցման պահանջը բավարարվելու դեպքում պատասխանողի բնականոն գործունեությունը կարող է խաթարվել: Ավելին Դատարանը, հաշվի առնելով Ընկերության՝ զանգվածային լրատվության միջոց լինելու փաստը, իր պահանջը բավարարել է 200.000 ՀՀ դրամի չափով, նկատի ունենալով նան, որ փոխհատուցման մեծ չափը կարող է անհարկի ֆինանսական պարտավորություններ առաջացնել Ընկերության համար:

4

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի 19.11.2018 թվականի թիվ 331-Ա հրամանի 1-ին կետի համաձայն՝ Ալինա Նիկողոսյանը նշանակվել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար (հատոր 1-ին, գ.թ. 28).

2) Ընկերությունը 09.05.2019 թվականին «ոոտ.հոճքոոճ ճտ» լրատվական կայքում հրապարակել է «Արտակարգ իրավիճակ. հիվանդները կորցրել են տեսողությունը» վերնագրով հոդված հետնյալ բովանդակությամբ. «Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել: Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց (..) է ներարկվել թվով 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած. միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել: Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել ն հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել: Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել ն հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի: Մեզ զանգահարած քաղաքացին հիվանդներից մեկի հայրն է, որը խիստ վրդովված էր ն կասկածում էր, որ իր որդու տեսողությունը ամբողջությամբ վերականգնվելու է: Մեր լրագրողն այժմ Մալայան կլինիկայում է, որտեղ է նան առողջապահության փոխնախարարը: Մանրամասներ պարզելու դեպքում անպայման կտեղեկացնենք դրանց մասին» (հատոր 1-ին, գ.թ. 55, 56).

3) պինա Նիկողոսյանը 09.05.2019 թվականին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հրապարկել է գրառումներ հետնյալ բովանդակությամբ. «(Թարմացում 1" Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում: Վերջիններս վիրահատվել են: (Թարմացում 2" Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով: Պարզվում է դրա պատճառահետնանքային կապերը: Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը: Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Նախարար Արսեն (Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լնոն Հակոբյանն այցելել է կենտրոն ն տեղում ծանոթացել իրավիճակին: Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի ն բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը: Պետք է նշել, որ հիվանդների թիվը ոչ թե ութ, այլ վեց է: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն ն վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում: Կենտրոն են այցելել նան դեղերի փորձագիտական կենտրոնի ն հիվանդությունների վերահսկման ն կանխարգելման կենտրոնի փորձագետները պարզելու մանրամասները: Հանձնարարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ» (հատոր 1-ին, գ.թ. 54).

4) Ընկերությունը 09.05.2019 թվականին «տոոտ.հոճքոոճ նտ» լրատվական կայքում հրապարակել է «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը ն իր հովանու տակ առնում Լֆիկիե» վերնագրով հոդված հետնյալ բովանդակությամբ. «Մեր հրապարակումը՝ «Արտակարգ իրավիճակ. հիվանդները կորցրել են տեսողությունը» (...) հոդվածում ներկայացրել էինք «Մալայան» աչքի կլինիկայում կատարվածը՝ երբ վիրուսակիր դեղի սրսկումից հետո հիվանդները, այդ թվում շաքարային դիաբետով տառապող մարդիկ, զրկվել են տեսողությունից՝ միայն լույսն ու ստվերն են տեսնում: Դեղը սրսկելու հաջորդ օրը նրանք արթնացել են այդ վիճակում, կլինիկայում խուճապ է սկսվել, Ա հիվանդներին արտահերթ վիրահատություններ են արել, ընդ որում անվճար: Իսկ դեղի փորձաքննությունից հետո հիվանդներին տեղեկացրել են, որ «Ավաստին» դեղամիջոցի մեջ հայտնաբերվել է ագրեսիվ հարուցիչ, որի հետնանքն է տեսողության կորուստը, ն հույս են տվել, որ մի քանի ամսում հիվանդների տեսողությունը կվերականգնվի: Սակայն, պարզվում է, առողջապահության նախարարությունը փոխանակ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, հայտնաբերելու նե պատժելու

5

մեղավորներին, զբաղված է մի բանով՝ մամուլի հրապարակումները հերքելով: Առողջապահության խոսնակը հավանաբար րոպեների ընթացքում «փորձաքննություն» է իրականացրել ն ինքն էլ պայծառատես է ու կարողանում է կանխատեսել, թե ինչ է կատարվելու առաջիկայում, քանի որ նման հերքման տեքստ միայն պայծառատեսն ու հանցագործությունը պարտակողը կարող էր տարածել: ԱՆ-ն անմիջապես հաղորդագրություն է տարածել. «Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը» վերնագրով, որտեղ շարունակության մեջ, թեն հաստատվում է մեր տեղեկությունը, սակայն կարդացողի մոտ առաջին տպավորությունն այն է, որ մամուլը սխալ բան է գրել: Հարց է ծագում՝ ո՞ւմ է հովանավորում առողջապահության նախարարը: Գուցե կեղծ դեղեր վաճառող «Նատալի ֆարմի՞ն», որը պատկանում է իշխանությունների սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկին: Ինչո՞ւ են փորձում կոծկել կատարվածը, ն ո՞ւմ շահերից է բխում այս կեղծ հերքումը» (հատոր 1-ին, գ.թ. 22, 23):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 27.04.2012 թվականի թիվ ԼԴ/0749/02/10 ու 21.07.2020 թվականի թիվ ԵԴ/7480/02/18 որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, որի առկայությունը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիրավորանքի միջոցով անձի պատվին, արժանապատվությանը ն գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871Լ-րդ հոդվածի կիրառմանը վերահաստատելով նան նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Սահմանադրութան 3-րդ հոդվածի 1ին մասի համաձայն 0Հայաստանի

Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների ն ազատությունների անքակտելի հիմքն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր ն ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նան առանց պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների միջամտութան ն անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որնէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու ն տարածելու ազատությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության ն տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: (...):

6

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության ն. բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի ն այլ հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի ն նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք: Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով ն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նան անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյու ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ ն գաղափարներ ստանալու ն տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտութան Աե անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին՝ սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում: Աս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների ե պատասխանատվության հետ, Օ կարող է պայմանավորվել այնպիսի 0ձնականություններով, ։լայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով ն անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգություննեը կամ հանցագործություններըը կանխելու, առողջություը կամ բարոյականությունը, ինչպե ն այ անձանց հեղինակություը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

Մարդու արժանապատվությանը վերաբերելի դրույթներն իրենց ամրագրումն են ստացել նան Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, «Քաղաքացիական ն քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որոնց համաձայն՝ մարդիկ ծնվում են ազատ ն հավասար իրենց արժանապատվությամբ ն. իրավունքներով, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ է արժանապատվությունը:

Սահմանադրությունը հռչակել է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական ն իրավական պետություն է, որտեղ մարդու արժանապատվությունը ճանաչվում է որպես բարձրագույն արժեք, որպես մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, ինչից հետնում է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատվություն ենթակա է պաշտպանության պետության կողմից: Դրա հետ մեկտեղ, ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության Ա իրավական պետության հիմքում: Այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը, իսկ Սահմանադրության 23-րդ ն Կոնվենցիայի 10-րդ հոդվածներն անվերապահորեն հետապնդում են նշված նպատակը: Սակայն, ինչպես նշված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածում, այս ազատության իրականացումը կապված է պարտականությունների ն պատասխանատվության հետ: Ուստի չպետք է անտեսել նան այլ իրավունքները, մասնավորապես` Սահմանադրությամբ ն միջազգային՝ մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժանապատվության ու մասնավոր կյանքի իրավունքը, որոնք պակաս կարնոր չեն ժողովրդավարական հասարակության ն իրավական պետության համար:

7

Պատիվն անձի բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական ն այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ սոցիալական գնահատականն է: Այն անձի նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսնորումն է, որի գիտակցումն իր հերթին ներքին շարժառիթ է հանրության կողմից ընդունված բարոյական նորմերով, սոցիալական կանոններով, գործարար շրջանառության սովորույթներով ղեկավարվելու ն դրանց պահանջները պահպանելու համար:

Արժանապատվությունն Օ անձի կողմից իրեն տրվող սոցիալական գնահատականի գիտակցումն է՝ սեփական արժանիքների ինքնագիտակցումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով մարդու արժանապատվության իրավական բովանդակության բացահայտման հիմնահարցին, նշել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի զարգացրած իրավունքն ընդհանուր առմամբ ճանաչում է անձնական կյանքի ն դրա հետ կապված արժեքների կարնորությունը: Այդ արժեքները, ի թիվս այնի, ներառում են հոգեբանական բարեկեցությունը ն արժանապատվությունը (տես Բեիզարասը ն Լեվիցկասն ըեդդեմ Լիտվայի գործով Եվրոպական դատարանի 14.05.2020 թվականի վճիռը, պարբ. 117):

Սահմանադրական դատարանն իր 14.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-913 որոշմամբ նշել է, որ մարդու ն քաղաքացու իրավական կարգավիճակի կարնորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն Օ ունի մարդու նե քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել ու երաշխավորված իրականացման համար: Այն նան ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում նե կամահայտնության դրսնորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն:

Եվրոպական դատարանի՝ ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում: Այն ժողովրդավարական հասարակության, ինչպես նան յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է ոչ միայն այն տեղեկությունները ն գաղափարները, որոնք ընդունվում են բարյացակամությամբ կամ անտարբերությամբ, այլ նան այն տեղեկությունները ն գաղափարները, որոնք ցնցում կամ անհանգստություն են պատճառում պետությանը կամ հասարակության տարբեր խմբերին, այդպիսին են բազմակարծությունը, հանդուրժողականությունը ն լայնախոհությունը, առանց որոնց չկա ժողովրդավարական հասարակություն (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, պարբ. 41): Միաժամանակ, Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ: Ազատ արտահայտվելու իրավունքը չի կարող գոյություն ունենալ մեկուսացման պայմաններում ն պետք է հավասարակշովի հասարակության ու պետության կենսական շահերի, ինչպես նան մարդու այլ հիմնարար իրավունքների հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքերում, երբ ՛մարդու արժանապատվության ն արտահայտվելու ազատության իրավունքների բախում է տեղի ունենում, անհրաժեշտ է դրանց միջե գտնել պարզ հավասարակշոություն: Դրանցից յուրաքանչյուրն էլ ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրամասեր են, ն երկուսն էլ պետք է ներդաշնակորեն առկա լինեն ժողովրդավարական հասարակությունում (տես Անիկ Դավթյանն ըեդդեմ Տիգրան Վիրաբյանի թիվ ԱՎԴ/0179/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մարդու արժանապատվությունից (ներառյալ` պատիվը, բարի համբավն ու մասնավոր կյանքը) բխող իրավունքները ն ազատությունները որպես բացարձակ իրավունք,

8

գործնականում կարող են արդարացնել արտահայտվելու ազատության սահմանափակումը միայն իրավաչափ շրջանակներում: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից ն զրպարտությունից՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: (..):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (ՏԵէՏոոծոէ օք օէ) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը ն արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նան այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որնէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն Օ են. ն դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին): (...):

Անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ վիրավորանք գնահատելու չափանիշներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ

1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը ն գործարար համբավը,

2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն՝ պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու ն նրան նվաստացնելու դիտավորություն ունենա,

3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձնով:

Վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար (տես Կրիստինա Սարգսյանն ընդդեմ Մհեր Ենգիբարյանի թիվ ԱՎԴ/2194/02//6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն՝ պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս Մարգարիտա Խաչատրյանն

9

ըեդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը նշել է, որ միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» ն «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն Օ։9`արատավորելուն, Օ:նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում: Այս տրամաբանություն է դրված նան քննության առարկա հոդվածում հասկացությունների բնորոշման հիմքում (տե'ս Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ի տարբերություն զրպարտության՝ վիրավորանքը չի հանդիսանում փաստացի տվյալների տարածում, այն մատնանշում է հատկանիշ, պիտակ: Մինչդեռ զրպարտությունը, ինչպես հետնում է բնորոշումից, որպես կանոն, մատնանշում է գործողություն (անգործություն): Միաժամանակ վիրավորանքի վերաբերյալ դիրքորոշումները՝ «հրապարակային ներկայացնել», «փաստեր» ն «գնահատողական դատողություններ» եզրույթներին տրված մեկնաբանությունների մասով, հավասարապես կիրառելի են նան զրպարտության դեպքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ինչպես վիրավորանքի, այնպես էլ զրպարտության դեպքում արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսնորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի ։պլաահանջներին հակասող վարքագծի դրսնորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման ն այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի ու թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Այսինքն` օրենսդիրը պատիվը ն արժանապատվությունը, ինչպես նան գործարար համբավն արատավորող տեղեկությունների սպառիչ ցանկ չի սահմանում՝ թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձնավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժնորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթն ու դրանք հերքելու անհրաժեշտությունը: Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող: Արատավորող կարող են ճանաչվել նան անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները, մասնավորապես մասնագիտական լի աշխատանքային պարտականությունների կատարման, հանցավոր գործունեությամբ զբաղվելու, բարոյապես դատապարտելի արարքների, սանձարձակության, բանսարկու կամ զրպարտիչ լինելու մասին ու այլ բնույթի տեղեկությունները: Իսկ նման տեղեկությունների հրապարակումը կարող է կրել ինչպես վիրավորական, այնպես էլ զրպարտիչ բնույթ: Ավելին, առանձին բաղադրիչներից ձնավորված համատեքստում որնէ կոնկրետ բառի ն (կամ) արտահայտության ընդհանրական ընկալումը չի բացառում դրա՝ վիրավորական ու զրպարտիչ լինելու հավանականությունը: Հետնաբար՝ կապված արտահայտության համատեքստից նույն արտահայտությունները կարող են գնահատվել ն' որպես վիրավորանք, ն' որպես զրպարտություն:

10

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի պատիվը ն արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող, անձին անվանարկող ու նվաստացնող կարող են լինել ինչպես բառը (արտահայտությունը, պատկերը), այնպես էլ վերագրվող գործողությունը (անգործությունը): Միաժամանակ, ինչպես բառը (արտահայտությունը, պատկերը), այնպես էլ վերագրվող գործողությունը (անգործությունը) կարող են կրել ինչպես վիրավորական, այնպես էլ զրպարտիչ բնույթ: Հետնաբար՝ կախված արտահայտության համատեքստից անձին հասցեագրված պիտակն ու (կամ) վերագրվող գործողությունը (անգործությունը) կարող են լինել ն" վիրավորանք, ն' զրպարտություն:

Հաջորդիվ, արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու ն նրան նվաստացնելու դիտավորություն Օ: ունենա: Մասնավորապես, նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին (տե՛ս (Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա «Կենտրոն, ՍՊԸի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Վիրավորանքի ն զրպարտության հետնանքով անձի պատվին, արժանապատվությանը ն գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ ն 10-րդ հոդվածների միջն արդարացի հավասարակշռություն ապահովելու նպատակով կարնոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզեւ դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը ն այն (տես Ստեփան Բաղդասարյանն ըեդդեմ Հասմիկ Աբովյանի թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Վերը նշվածի կապակցությամբ Եվրոպական դատարանը սահմանել է մի շարք չափանիշներ, որոնց դեպքում հաստատվում է հավասարակաշոություն կարծիքն ազատորեն արտահայտելու ն մասնավոր կյանքը հարգելու իրավունքների միջն: Մասնավորապես՝ հավասարակշոության թեստը կիրառելիս պետք է հաշվի առնել հետնյալը.

1) վիճարկվող արտահայտությունը նպաստե՞լ է արդյոք ընդհանուր շահի քննարկմանը,

2) որքանո՞վ է հայտնի շահագրգիռ անձը ն ո՞րն է հրապարակման առարկան,

3) շահագրգիռ անձի նախորդ վարքագիծը,

4) տեղեկատվության ստացման միջոցը ն դրա արժանահավատությունը,

5) հրապարակման բովանդակությունը, ձնը Ա հետնանքները,

6) կիրառված պատասխանատվության խստությունը (տե՛ս ԷճմօոզԼ Եօօոժ օք Շոխոզ ոծտտքօքօ՛ մ. Սեոճոօ թիվ 41214/08 ն 49440/08 գանգատներով Եվրոպական դատարանի 16.04.2019 թվականի վճիռը, պարբ. 97):

Իր հերթին ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է նան կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի՞ արդյոք այդ կարծիքը՝ որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝

11

որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած` քննադատություն) (տե՛ս Հայկ Մարությանն ըեդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):

Հետնաբար՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիրավորանք հասցրած անձի դիտավորությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նան հասարակական արձագանքը, տվյալ մշակույթում արմատավորված նորմերը, դրանց ընկալումը հասարակության անդամի կողմից ն այլ սոցիալական առանձնահատկությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով Եվրոպական դատարանի դիրքորոշումը, նշել է նան, որ գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե'ս Դյուլդին ն Կիսլովե ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, պարբ. 44 Ստեփան Բաղդասարյանն ընդդեմ Հասմիկ Աբովյանի թիվ ԵԴ/7480/02/8 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի արտահայտումը՝ այնքանով, որքանով այն հիմնված է հասրատված կամ ընդունված փաստեր վրա ն արված է արդար մտադրություններով: Ընդ որում, գնահատող դատողություն :Տ-արտահայտելու համար ապացույցներ չեն պահանջվում: -Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նան հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ ն ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, վեճի առարկա հոդվածի իմաստով չի կարող համարվել վիրավորանք:

Հիմք ընդունելով վերոգրյալը ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն »փաստացի տվյալնե ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին՝ պարզելու նպատակով՝ արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որնէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները՝ միաժամանակ դրսնորելով բարեխիղճ մոտեցում (տես Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Վերը նշվածը նշանակում է, որ պետք է տարանջատում իրականացնել փաստերի ն գնահատողական դատողությունների միջն:

Հարկ է նշել, որ օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեն բավարարում է այն որպես վիրավորանք գնահատելու պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում ն իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք:

Ըստ Սահմանադրական դատարանի դիրքորոշման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական բովանդակությունից բխում է, որ արտահայտությունը չի կարող որպես վիրավորանք որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք: Այսինքն՝ վիրավորանք պետք է համարել ոչ թե գնահատողական դատողությունը, այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը: Այստեղ կարնոր է նան «արատավորելու նպատակով»

12

արտահայտության իրավական իմաստի ճիշտ ընկալումը: Տվյալ համատեքստում այն ենթադրում է դիտավորություն, կանխամտածված գործողություն, ոտնձգություն անձի արժանապատվության նկատմամբ: Մինչդեռ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետնություն է, ինչը լրագրողի ոչ միայն իրավունքը, այլե պարտականությունն է (տես Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):

Անդրադառնալով «ստույգ փաստեր» եզրույթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվութ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/16586/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել