Շիրվանյան — ԵԱՔԴ/0091/01/14
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2012 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ նաև` ՀՀ ԿԱ ԱԱԾ) քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 58211212 քրեական գործը: 2013 թվականի փետրվարի 11-ին Ջոն Շիրվանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 1-ին մասով: Ջ.Շիրվանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2013 թվականի մա
Ամբողջ Տեքստ
ԵԱՔԴ/0091/01/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0091/01/14
Նախագահող դատավոր Ս.Համբարձումյան
Դատավորներ` Ա.Պետրոսյան
Մ.Արղամանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատախազ
Ա.ԱՐԱՄՅԱՆԻ
պաշտպաններ Ա.ԳԱՐՈՅԱՆԻ
Ն.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
2015 թվականի դեկտեմբերի 18-ին
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Ջոն Սարքիս Սարքիսի Շիրվանյանի և Արսեն Վահանի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Ջ.Շիրվանյանի պաշտպան Ն.Բաղդասարյանի և Ա.Մուրադյանի պաշտպան Ա.Գարոյանի վճռաբեկ բողոքները,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության
(այսուհետ
նաև`
ՀՀ
ԿԱ
ԱԱԾ)
քննչական
վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 58211212 քրեական գործը: 2013 թվականի փետրվարի 11-ին Ջոն Շիրվանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 1-ին մասով: Ջ.Շիրվանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2013 թվականի մայիսի 24-ի որոշմամբ թիվ 58211212 քրեական գործի վարույթից անջատվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1ին մասի և 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ընդունվել վարույթ, և նախաքննությունը շարունակվել է թիվ 58205013 համարով:
2014 թվականի հունիսի 18-ին Ջ.Շիրվանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2014 թվականի հունիսի 18-ին Արսեն Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ա.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2014 թվականի հունիսի 18-ին Մարիա Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2.
2014
թվականի
հունիսի
24-ին
քրեական
գործը
մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով` արագացված դատական քննության կարգի կիրառմամբ, Ջ.Շիրվանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Ա.Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ
3
հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Մ.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: Մ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Ա.Մուրադյանի, վերջինիս պաշտպան Ժ.Հարությունյանի և ամբաստանյալ Ջ.Շիրվանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մարտի 19-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Մուրադյանի և վերջինիս պաշտպան Ժ.Հարությունյանի վերաքննիչ բողոքները մերժել է, ամբաստանյալ Ջ.Շիրվանյանի վերաքննիչ բողոքը` բավարարել մասնակիորեն. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը Ջ.Շիրվանյանի մասով փոփոխել է, վերջինիս գույքի վրա դրված կալանքը վերացրել և ՀՀ ԿԱ ԱԱԾ ֆինանսական վարչությանն ի պահ հանձնված 6.970 (վեց հազար ինը հարյուր յոթանասուն) եվրո գումարը վերադարձրել Ջ.Շիրվանյանին: Մնացած մասով դատավճիռը թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մարտի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք
են
ներկայացրել
Ն.Բաղդասարյանը
և
ամբաստանյալներ
Ա.Մուրադյանի
պաշտպան
Ջ.Շիրվանյանի
Ա.Գարոյանը,
որը
պաշտպան
Վճռաբեկ
դատարանի` 2015 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ջ.Շիրվանյանին և Ա.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նպատակ ունենալով վճարային փաստաթղթեր հանդիսացող, գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրամադրող բանկային կեղծ քարտեր պատրաստել ու իրացնել, ինչպես նաև պատրաստված բանկային կեղծ քարտերով գործարքներ
կատարել
և
տարբեր
անձանց
պատկանող
բանկային
հաշվեհամարներից գումարներ հափշտակել, նախնական համաձայնությամբ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպել են բանկային
4
քարտերի կեղծման ու իրացման գործընթացը (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 205-209):
6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. ՛(...) Ամբաստանյալ Ջոն
Սարքիս
Սարքսի
Շիրվանյանի
անձը
բնութագրող
տվյալներ,
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում հղի կինը: Ամբաստանյալ Արսեն Վահանի Մուրադյանի անձը բնութագրող տվյալներ, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում 2011թ. ծնված երեխան:
Դատարանը
միաժամանակ
արձանագրում
է,
որ
ամբաստանյալներ
Ջ.Շիրվանյանը և Ա.Մուրադյանը լիովին վերականգնել են հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված գույքային վնասը:
(...)
Ամբաստանյալների
պատասխանատվությունն
ու
պատիժը
ծանրացնող
հանգամանքներ դատարանը չի արձանագրել (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 38):
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` ՛(...) Վերաքննիչ դատարանը,
քննության առնելով ամբաստանյալներ Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու, ինչպես նաև նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը, հաշվի առնելով վերջիններիս պատասխանատվությունն ու պատիժը
մեղմացնող
Ջ.Շիրվանյանի
(...)
հանգամանքները,
պատասխանատվությությունն
ինչպես
ու
նաև
պատիժը
ամբաստանյալ
մեղմացնող
նոր
հանգամանքը` խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը (ծնված 07.11.2014թ.), հանցավորների անձը բնութագրող տվյալները, հանգում է այն հետևության, որ վերոգրյալները բավարար չեն գալու այն հետևության, որ ամբաստանյալների նկատմամբ հնարավոր է նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, և վերջիններիս ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու: Նրանց
նկատմամբ
իրենց
վերագրվող
հանցագործությունների
համար
ազատազրկման ձևով նշանակված համաչափ պատիժներ կիրառելու միջոցով
5
կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձանց, ինչպես նաև կանխել հանցագործությունները (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 160):
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը
8.
Վճռաբեկ
բողոքները
քննվում
են
հետևյալ
հիմքերի
սահմաններում
ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ամբաստանյալ Ջ.Շիրվանյանի պաշտպան Ն.Բաղդասարյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, հետևաբար դատական ակտը պետք է պատժի մասով բեկանել և ուղարկել նոր քննության: Մասնավորապես, ստորադաս դատարանները որպես Ջ.Շիրվանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի չեն առել այն, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, սակայն միանգամայն այլ մոտեցում են դրսևորել ամբաստանյալ Մ.Գրիգորյանի նկատմամբ: Վերջինիս դեպքում ոչ միայն նշված մեղմացնող հանգամանքը հաշվի է առնվել, այլև նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ինչը չի բխում օրենքի միատեսակ կիրառության պահանջներից: Ըստ բողոքաբերի` դատարանների կողմից հաստատված` Ջ.Շիրվանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի
203-րդ
հոդվածի
2-րդ
մասի
2-րդ
կետով
նախատեսված
հանցագործության սանկցիայի շրջանակներում պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեակ նշանակելու կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:
Արդյունքում բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը պատժի մասով բեկանել և ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
9. Ամբաստանյալ Ա.Մուրադյանի պաշտպան Ա.Գարոյանը փաստարկել է, որ նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված արարքի ծանրությանը, հանցավորի անձին և չի նպաստում անձի ուղղմանը: Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել այն, որ Ա.Մուրադյանը տուժողին
պատճառած
վնասն
ամբողջովին
հատուցել
է,
նախկինում
6
դատապարտված չի եղել, ինչը հատկապես կարևոր է անձին ազատազրկման ենթարկելու կամ չենթարկելու հարցը լուծելիս:
Բացի այդ, դատարանները հաշվի չեն առել, որ Ա.Մուրադյանն ամուսնացած է, ունի մինչև չորս տարեկան մանկահասակ երեխա և ընտանիքի միակ կերակրողն է, բնութագրվում է դրական, աշխատում է Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան ներկայացչությունում:
Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և փոփոխել, Ա.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը փոխարինել ավելի նվազ պատժաչափով և այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն
է.
արդարության
և
պատասխանատվության
անհատականացման
սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված են արդյոք Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն ՛1. Եթե դատարանը,
կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...):
Սույն
քրեաիրավական
նորմը
Վճռաբեկ
դատարանի
նախադեպային
իրավունքում բազմիցս վերլուծության է ենթարկվել, և մշտապես վերահաստատվել դիրքորոշումն առ այն, որ առանց պատիժը փաստացի կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է հիմնված
լինեն
հանցավորի
անձը
բնութագրող
տվյալների,
պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների, հանցագործության
հանրային
համակողմանի
ամբողջական
ու
վտանգավորության
գնահատման
աստիճանի
վրա:
Չնայած
և
բնույթի
պատիժը
7
պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանն այն կիրառելիս պետք է ղեկավարվի ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով` նպատակ ունենալով ապահովելու ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված պատժի նպատակների իրացվելիությունը (տե՚ս, ի թիվ
այլնի,
Վճռաբեկ
դատարանի
թիվ
ԵԱԴԴ/0034/01/12,
ԼԴ/0093/01/12,
ՏԴ/0018/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14,
ՍԴ/0204/01/13 որոշումները):
12. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքներից հանցավորի անձը բնութագրող տվյալների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հետևյալ
իրավական
դիրքորոշումն
է
արտահայտել.
՛(...)
՛հանցավորի
անձնավորություն եզրույթն ի տարբերություն ՛հանցագործության սուբյեկտ եզրույթի,
ավելի
ընդարձակ
է,
և
օժտված
է
սոցիալ-ժողովրդագրական,
բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: ՀՀ գործող քրեական օրենսդրության իմաստով ՛հանցավորի անձնավորություն եզրույթը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք, հանցավորի անձը բնութագրող առանձին հատկանիշները և վարքագիծը օրենքում նախատեսված են որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև դատապարտյալին պատժից ազատելու նախապայման:
Հիմք ընդունելով (...) ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթն այն մասին, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
բարձրագույն
արժեքներ
են
(հոդված
3),
մարդու
արժանապատվությունը որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից (հոդված 14) Վճռաբեկ դատարանն
արձանագրում
է,
որ
պատժի
անհատականացման
ժամանակ
հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ (տե՛ս Սերոբ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 36-37-րդ կետերը):
Ս.Աղախանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. ՛(…) Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ
8
յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը
լուծելիս
դատարանը,
հանցագործությամբ
ի
թիվս
պատճառված
այլ
վնասի
հանգամանքների
չափ,
հանցավոր
(կատարված
մտադրության
իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ և այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: Վճռաբեկ
դատարանն
ընդգծում
է,
որ
պատասխանատվության
և
պատժի
անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները:
Հետևաբար,
անհատականացնելիս
հանցավորի
և
պատասխանատվությունն
նշանակված
պատիժը
ու
պատիժն
փաստացի
կրելու
նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա: (…) (տե՛ս Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 19-րդ կետը):
13. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախորդ կետում մեջբերված`
Սերոբ Սարգսյանի և Սեյրան Աղախանյանի գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն այն մասին, որ յուրաքանչյուր դեպքում պատժի կրման նպատակահարմարության
հարցը
որոշելիս
հանցագործության
հանրային
վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում կարևոր նշանակություն ունի հանցավորի անձը բնութագրող տվյալների ամբողջական վերլուծությունը: Մասնավորապես,
հանցավորի
անձը
դրականորեն
բնութագրող
սոցիալ-
հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսևորած դրական վարքագիծը (կատարվածի համար զղջալը, ճշմարտացի ցուցմունքներ տալը, քննությանը չխոչընդոտելը, պատճառված վնասը հատուցելը և այլն) կարող են վկայել, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ խոսքով`
9
հանցավորի անձը բնութագրող տվյալները բացահայտելու և օբյեկտիվորեն հաշվի առնելու դատարանի պարտականությունն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի
48-րդ
հոդվածի
տրամաբանությունից,
որի
համաձայն
պատժի
նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը (տե՛ս, mutatis mutandis, Արտաշ
Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 13-րդ կետը):
14. Սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ամբաստանյալներ Ջ.Շիրվանյանը և Ա.Մուրադյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում նախնական համաձայնությամբ կազմակերպել են բանկային քարտերի կեղծման ու իրացման գործընթացը` նպատակ հետապնդելով վճարային փաստաթղթեր հանդիսացող, գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրամադրող բանկային կեղծ քարտեր պատրաստել ու իրացնել, ինչպես նաև պատրաստված բանկային կեղծ քարտերով գործարքներ կատարել և տարբեր
անձանց
պատկանող
բանկային
հաշվեհամարներից
գումարներ
հափշտակել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս որպես Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի անձը դրական բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նրանք ընդունել են մեղքը, անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, բնութագրվում են դրական, լիովին վերականգնել են հանցագործությամբ պատճառված գույքային վնասը, Ջ.Շիրվանյանի խնամքին է գտնվում հղի կինը, իսկ Ա.Մուրադյանի խնամքին` 2011 թվականին
ծնված
երեխան:
Ամբաստանյալների
պատասխանատվությունը
և
պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Արդյունքում Առաջին ատյանի դատարանը Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):
Վերաքննիչ
դատարանը,
քննարկելով
Ջ.Շիրվանյանի
և
Ա.Մուրադյանի
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ կամ 70-րդ հոդվածների կիրառման հնարավորության հարցը, հիմք ընդունելով Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված` ամբաստանյալների անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը
մեղմացնող
հանգամանքները,
ինչպես
նաև
Ջ.Շիրվանյանի
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող նոր հանգամանքը, այն է` խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը (ծնված` 2014 թվականի
10
նոյեմբերի 7-ին), գտել է, որ ամբաստանյալների ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը փաստացի կրելու, ինչպես նաև բացակայում են նրանց նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 11-13-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թեպետ արձանագրել են գործում առկա` ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների
բացակայությունը,
ինչպես
նաև
ամբաստանյալների
անձը
բնութագրող տվյալները, սակայն դրանք պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել նշանակված պատժի կրման անհրաժեշտության հարցը որոշելիս: Այսպես` Առաջին ատյանի դատարանն ընդհանրապես չի անդրադարձել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորությանը, չի քննարկել` արդյոք պատժի
փաստացի
կրումը
նպատակահարմար
է
պատժի
նպատակների
իրագործման տեսանկյունից: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը բազմիցս ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերի
համաձայն`
կոնկրետ
պատժաչափով
կոնկրետ
պատժատեսակի
նշանակումը և նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության հարցի լուծումն իրենցից ներկայացնում են ինքնուրույն և հաջորդական փուլեր. դատարանը նախ և առաջ որոշում է ամբաստանյալի պատժի ենթակա լինելու հարցը, այնուհետև դրա տեսակը և չափը, որից հետո որոշում, թե ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը` հաշվի առնելով առանց նշանակված պատիժը փաստացի կրելու դրա նպատակներին հասնելու հնարավորությունը (տե'ս, ի թիվս
այլնի, Վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ/0100/01/08, ԵՔՐԴ/0571/01/08, ԱՐԴ/0117/01/08 որոշումները):
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանին, ապա վերջինս, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցին, ուղղակիորեն վերարտադրել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտում հիմք ընդունված` ամբաստանյալների
պատասխանատվությունը
և
պատիժը
մեղմացնող
հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, միևնույն ժամանակ արձանագրել Ջ.Շիրվանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող նոր հանգամանք` խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը: Արդյունքում գտել է, որ նշվածները
բավարար
չեն
եզրահանգելու,
որ
ամբաստանյալների
ուղղվելը
11
հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի նշել որևէ հիմնավորում, թե ինչու է եկել նման եզրահանգման: 16.
Այսպիսով,
դատարանները
Վճռաբեկ
պատշաճ
դատարանն
ստուգման
արձանագրում
և
է,
գնահատման
որ
ստորադաս
չեն
ենթարկել
ամբաստանյալների անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական և ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո նրանց դրսևորած դրական վարքագիծը, պատասխանատվությունը
համակցությունը,
և
մասնավորապես
պատիժը
մեղմացնող
հանգամանքների
այն,
Ջ.Շիրվանյանը
և
որ
Ա.Մուրադյանը
բնութագրվում են դրական, խնամքին ունեն անչափահաս երեխաներ, զղջացել են և ընդունել մեղքը, ամբողջությամբ հատուցել են հանցագործությամբ պատճառված վնասը: Բացի այդ, ստորադաս դատարանները չեն անդրադարձել այն հարցին, թե նշանկված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալների ընտանիքի կյանքի պայմանների վրա: Մինչդեռ Ջոն Շիրվանյանի խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան երկու երեխա, իսկ Ա.Մուրադյանի խնամքին` մեկ երեխա, հետևաբար նրանց նկատմամբ նշանակված պատիժը` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ողջամտորեն կարող է բացասական ազդեցություն ունենալ ամբաստանյալների ընտանիքի կյանքի պայմանների վրա: Հետևաբար, արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու
անթույլատրելիության
վերաբերյալ
ստորադաս
դատարանների
հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ջ.Շիրվանյանին և Ա.Մուրադյանին մեղսագրված արարքների հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում նրանց անձը բնութագրող տվյալների և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող կոնկրետ հանգամանքների համակցությունը բավարար են հանգելու այն հետևության, որ նրանց ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման համար:
Ջ.Շիրվանյանի
և
Ա.Մուրադյանի
նկատմամբ
ազատազրկման
ձևով
նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին:
17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի նկատմամբ չկիրառելով ՀՀ
12
քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացման: Այսինքն թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք են:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի
64-րդ
հոդվածի
կիրառելիության
վերաբերյալ
բողոքաբերների
փաստարկներին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: Ելնելով
վերոգրյալից
և
ղեկավարվելով
Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարան
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալներ Ջոն Սարքիս Սարքիսի Շիրվանյանի և Արսեն Վահանի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մարտի 19-ի որոշումը բեկանել և փոփոխել:
Ջոն Շիրվանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը,
ՀՀ
քրեական
օրենսգրքի
70-րդ
հոդվածի
հիման
վրա
պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել Ջ.Շիրվանյանի բնակության վայրի
այլընտրանքային
ստորաբաժանման վրա:
պատիժների
կատարման
բաժնի
համապատասխան
13
Արսեն Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը,
ՀՀ
քրեական
օրենսգրքի
70-րդ
հոդվածի
հիման
վրա
պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել Ա.Մուրադյանի բնակության վայրի
այլընտրանքային
պատիժների
կատարման
բաժնի
համապատասխան
ստորաբաժանման վրա:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ`
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 դեկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ԵԱՔԴ/0091/01/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
