Բուղդարյան — ԱՐԴ/0180/01/23
Ամփոփում
քննելով, թույլ է տվել ՀՀ քրնական դատավարության օրենսգրքի 20-րդ, 2Լրդ հոդվածներով սահմանված քրեական վարույթի ակզբունքների խախտում, որոնք իրենց բնույթով էական են ն ինքնին հիմք են դատական ակտր բեկանելու ն գործը նոր քննության ուղարկելու հաւմար: Հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման բողոքի մյուս փաստարկներին անդրաղդաոռնալն առարկայազուրկ է: Առաջին ավյանի դատարանի կողմից առանց մեղադրյալի պաշտպանի մասնակցության վերջինիս խափանման միջոցի հարցր քննարկելը Վերաքննիչ դատարաւնին զրկում է կիրառված խափանման միջոցի իրավաչափո
Ամբողջ Տեքստ
ԲՆ Վ
(Ա
«1 Հոնի"
ո «պո 28 յ ԱՐԴ/0180/01/23
ՆՈՆՑ 5
ՊԼ//ի| ԱՅԱՐ-շ ջ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արմավիրի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Մանուկյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան
28 փետրվարի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ մեղադրյալ Արման Ռոբերտի Բուղդարյանի պաշտպան Գ.Պապոյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐՔԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի հունիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1Լին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 57113622 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հուլիսի 18ի որոշմամբ Արման Ռոբերտի Բուղդարյանը ձերբակալվել է:
2022 թվականի հուլիսի 20ին Ա.Բուդղարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ն 7-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ԱԲուղդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշմամբ Ա.Բուդղարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաճգվել է՝ 1 (մեկ) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմինը 2023 թվականի հունիսի 19ին նոր որոշում է կայացրել Ա.Բուդղարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ն 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Շսկող դատախազ Ա.Բարսեղյանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Ա.Բուդղարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է:
Յ
2023 թվականի հուլիսի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, դատական նիստում, սախնական
դատալսումների ընթացքում, 2023 թվականի հուլիսի 14ի որոշմամբ մեղադրյալ ԱԲուդղարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով՝ նույն ժամանակահատվածով սահմանափակելով վերջինիս` այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունք, բացառությամբ մերձավոր ազգականների:
3. Արման Բուդղարյանի պաշտպան Գ.Պապոյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14ի որոշումը բեկանել ն վարույթն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության: Մեղադրյալ ԱԲուղդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է, ն նա անհապաղ ազատվել է արգելանքից:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ մեղադրյալ ԱԲուղդարյանի պաշտպան Գ.Պապոյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Մեղադրյալ Ա.Բուղդարյանի պաշտպան Գ.Պապոյանը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկում է այն մասով, որ վերջինս հատուկ վերանայման Վերաքննիչ բողոքում բերված բոլոր փաստարկներին չանդրադառնալով, կայացրել է չպատճառաբանված դատական ակտ՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ն
4
քրեադատավարական օրենքվ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, ՀՀ Սահմանադրության 6-րդ, 27-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի, ինչպես նան «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջները:
5.Լ Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, գործը նուն դատարան նոր քննության ուղարկելու լիազորություն չունի: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլուխը նախատեսում է, թե ինչպիսի իրավական ընթացակարգով է կարգավորվում հատուկ վերանայումը, նե նշված գլխի որնէ հոդվածով չի նախատեսվում, որ Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում կարող է բեկանել ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
5.2. Բողոքաբերը գտել է, որ ն Առաջին ատյանի դատարանը, ն Վերաքննիչ դատարանը իրենց կողմից կայացված դատական ակտերում առհասարակ քննարկման առարկա չեն դարձրել հիմնավոր կասկածի առկայության հարցը:
5.3. Բողոքաբերը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, առանց նոր էական հանգամանք վկայակոչելու, կալանքից ազատված անձին կրկին կալանավորել է: Մասնավորապես, մեղադրանքը պաշտպանող դատախազը, գործը դատարան ուղարկելուց մեկ օր առաջ՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, Արման Բուղդարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացրել է, իսկ դատարանը, նախնական դատալսումների ժամանակ, նոր էական հանգամանքի առկայությունը քննության առարկա չդարձնելով, առանց որնէ հիմնավորման ն պատճառաբանության, կալանքի է վերցրել ազատության մեջ գտնվող մեղադրյալին, ինչով խախտել է անձի հիմնարար՝ անձնական ազատության իրավունքը:
5.4. Բողոքաբերը նշել է, որ դատարանը խափանման միջոցի կիրառման նպատակը հիմնավորել է ստանդարտ ձնակերպումներով, ինչպես նան առանց
5
հիմնավորելու ն պատճառաբանելու այլընտրանքային խափանման միջոցի՝ որպես անձի վարքագիծը զսպող բավարար երաշխիք չհանդիսանալու հանգամանքը, պարզապես մեկ նախադասությամբ արձանագրել է, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը: Բողոքաբերը փաստել է, որ Ա.ԲԲուղդարյանը շուրջ մեկ ամիս ազատության մեջ մնալով չի խոչընդոտել քրեական վարույթին, փորձաքննության կատարման համար հանձնել է արյան նմուշ, դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցություն ունենալու որնէ փորձ չի կատարել:
5.5. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, առանց ծանրակշիռ հիմքերի, սահմանափակել է անձի հիմնարար իրավունքներից մեկը՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքն այն պայմաններում, երբ ԱԲուղդարյանի հաղորդակցության իրավունքը նախաքննութան ընթացքում առհասարակ սահմանափակված չի եղել, վերջինս ազատորեն իրացրել է իր այդ իրավունքը, ն չկան փաստական տվյալներ առ այն, որ այդ ընթացքում վերջինս միջամտել է գործի քննությանը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2023 թվականի օգոստոսի 16-ի դատական ակտը մասնակի փոփոխել ն/կամ բեկանել՝ գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու մասով ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արման Բուղդարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ն 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «(...) (Ն/ու միջոցներ փրաւմադրելով օժանդակել է մի խումբ անձանց կողմից շատերի (այլ անձանց) կյանքի համար վտանգավոր
6
եղանակով ապօրինաբար Վարազդատ Բարոյանին դիտավորությամբ կյանքից զիկելուն (...)»/:
8. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/...) Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը խախպել է դատական նիարի մասին վարույթի մասնաւկցին պափշաճ ծանուցելու վերաբերյալ օրենադրական մի շարք պահանջներ, չի պահպանել վերջինիս ծանուցելու կարգր ն պայմանները, ուստի այն դեպքում պաշմապյան Գ.Պապոյանը չէր կարող համարվել պատշաճ ծանուցված:
(-.)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ասյն դեպքում արձանագրելով մեղադրյալ Ա.Բուղդարյանի պաշտպաւնի բացակայությունը, լսելով մեղադրյալի հայտարարությունը դատական նիարն իի պաշտպանի
մասնակցությամի շարունակելու մասին ն ստացած լինելով դատական նիարը հետաձգելու մասին պաշտպան Գ.Պապոյանի դիմումը, ինչպես նան ղեկավարվելով դատական նիստին պաշտպանի պարտադիր մասնակցության մասին
քրեադատավարական նորմերով, Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր հետաձգել դատական նիստը` մանավանդ, երը տվյալ դեպքում առկա չէր ոչ որնէ ժամկետային սահմանափակում, ոչ էլ անձ, ազատության իրավունքի սահմանափակման հետ կապված խնդիր: Հետնաբար, առանց պատշաճ
ծանուցված պաշտպանի լուծելով մեղադյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը` դատարանը չի ապահովվել մեղադրյալի պաշտպանության սահմանադրական իրավունքի, ն ըսավ. այդմ՝ արդար դատաքննության իրավունքի իրացումը` օրենքով սահմանված կարգով, ըստ էության պաշփպանության կողմին զիկելով` դարական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացումից:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ափյանի դատարանը, (...) ԱԲուղդարյանի նկատմամը խափանմաւն միջոց Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր Լին, թերթեր 8-10:
7
կիրառելու հարցը քննելով, թույլ է տվել ՀՀ քրնական դատավարության օրենսգրքի 20-րդ, 2Լրդ հոդվածներով սահմանված քրեական վարույթի ակզբունքների խախտում, որոնք իրենց բնույթով էական են ն ինքնին հիմք են դատական ակտր բեկանելու ն գործը նոր քննության ուղարկելու հաւմար:
Հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման բողոքի մյուս փաստարկներին անդրաղդաոռնալն առարկայազուրկ է: Առաջին ավյանի դատարանի կողմից առանց մեղադրյալի պաշտպանի մասնակցության վերջինիս խափանման միջոցի հարցր քննարկելը Վերաքննիչ դատարաւնին զրկում է կիրառված խափանման միջոցի իրավաչափությունն ու անհրաժեշտություն Օ րար էության քննելու հնարավորությունից: Հակառակ դեպքում, Վերաքննիչ դատարանը կատաւնձնի առաջին ափյանի դատարանի դերակատարությունը, ինչն անթույլատրելի է ն կհանգեցնի մի շարք հիմնարար սկզբունքների խախտման: Վերաքննիչ դավւարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պետք Լ վերացնի սույն որոշմամի արձանագիված՝ մեղադրյալ Ա.Բուղդարյանի իրավունքների խախտումները, որից հետտ միայն քննարկի վերջինիս խափանման միջոցի հարցր (.-.)»՛:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ է արդյոք Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16ի որոշումը Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելուց հետո գործը նոր քննության ուղարկելու մասով:
10. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պեւրական ն փեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամի կամ օրենքներով»:
շ Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 61-65:
8
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի Լին մասի համաձայն` «Լ Վերաքննիչ դատարանում հավսսկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը՝
1 դատական ակտր թողնում է անփոփոխ.
2) փոփոխում է սմտրադաս դատարանի դատական ակտը, եթե փատրական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակվ.
Յ) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակվ»:
10.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում գործը նոր քննության ուղարկելու լիազորության իրականացման իրավաչափությանն անդրադարձել է Հրայր Հովսեփյանի գործով», որում արտահայտված իրավական դիրքորոշումները վերահաստատել է Ավաթ Ամինի գործով՝ նշելով, որ դրանք շարունակում են վերաբերելի մասով (ոամոնտ ուաճոմչ) կիրառելի լինլւ նա. նոր օրենսգրքով նախատեսված
իրավակարգավորումների նկատմամբ":
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ գործը նոր քննության ուղարկելը իրավաչափ է այն դեպքում, երբ որնէ հարցի առնչությամբ օբյեկտիվորեն անհնարին է լինում կայացնել վերջնական որոշում, ն Մահմանադրական դատարանի կողմից մատնանշված՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման միակ ճանապարհը դառնում է գործը նոր քննության ուղարկելը, որի միջոցով միայն կարող են վերականգնվել անձի խախտված իրավունքներն ու ազատությունները:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումնեի համատեքստում, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հատուկ վերանայման որոշ դեպքերում, վարույթը նոր քննության փոխանցելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման ՝ Տես Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
« Տես Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
9
իրավունքի իրացման նախապայման ն արդար դատաքննության իրավունքի միակ (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք:
1. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ ԱբԲուղդարյան՝ պաշտպան Գ.Պապոյանի հատուկ վերանայման բողոքը բավարարել| է մասնակիորեն, նշելով, որ հատուկ վերանայման բողոքի մյուս փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է, քանզի Առաջին ատյանի դատարանի կողմից առանց մեղադրյալի պաշտպանի մասնակցության վերջինիս խափանման միջոցի հարցը քննարկելը Վերաքննիչ դատարանին զրկում է կիրառված խափանման միջոցի իրավաչափությունն ու անհրաժեշտությունն ըստ էության քննելու հնարավորությունից:
Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննի. դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է ն գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ Ա.Բուղդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնելով ն նրան անհապաղ արգելանքից ազատ արձակելով»:
12. ՝Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 10-110.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը նախնառաջ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, իրավացիորեն արձանագրելով Առաջին ատյանի դատարանի կողմից առանց մեղադրյալի պաշտպանի մասնակցության խափանման միջոցի հարցը քննարկելու անիրավաչափությունը, մեղադրյալ ԱԲուղդարյանին իրավաչափորեն անհապաղ ազատել է արգելանքից: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործն Առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում ն վերջինս՝ որպես վարույթն իրականացնող մարմին, իրավասու է ցանկացած ժամանակ քննարկման առարկա դարձնել խափանման միջոց ընտրելու կամ փոխելու հարցը, Վերաքննիչ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտությունը բացակայել է:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
10
Վերոշարադրյալը հիմք է տալիս փաստելու, որ տվյալ պարագայում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման միակ ճանապարհը գործը նոր քննության ուղարկելը չէր:
13. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշումը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելուց հետո գործը նոր քննության ուղարկելու մասով, իրավաչափ չէ:
14 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-5.5-րդ կետերում վկայակոչված փաստարկներին, նկատի ունենալով, որ նրա վերաքննիչ բողոքն այդ մասով Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա չի դարձվել:
15. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելուց հետո գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտում, որը քրեադատավարական օրենքի էական խախտում է ն նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշումը՝ գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասով, բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ 36Լրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
1
ՈՐՈՇԵՑ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշումը՝ գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասով, բեկանել: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ԱՐԴ/0180/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
