Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պետրոսյան — ԵԴ1/1386/06/24
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Պետրոսյան — ԵԴ1/1386/06/24

Վճռաբեկ դատարանԵԴ1/1386/06/248 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի օգոստոսի 24-ին, ՀՇ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է Վահագն Պետրոսյանը: 2024 թվականի օգոստոսի 25-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՇ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 17120324 քրեական վարույթը: Լ. Երնան քաղաքի Ավան ն Նոր

Ամբողջ Տեքստ

ջ- - ԵԴԼՅՑ6/06/24

«ՀԱԱՂՆ,/2- Թ

թին (Վի.

17 ՀԱՆԱԾ ւջ

եչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան

8 մայիսի 2026 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ ՇՀ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վահագն Հենրիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 30ի որոշման դեմ պաշտպան Ա.Հովհաննիսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2024 թվականի օգոստոսի 24-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է Վահագն Պետրոսյանը:

2024 թվականի օգոստոսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 17120324 քրեական վարույթը:

Լ. Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների

դատախազության դատախազ Հ.Ժամկոչանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ն նրան մեղադրանք է ներկայացվել:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ, Վ.Պետրոսյանի նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց, 2 (երկու) ամիս ժամկետով կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

21 Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 (երկու ամիս ժամկետով կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան)|)լթ32021 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ պաշտպան ԱՀովհաննիսյանի բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը թողնելով անփոփոխ:

Յ

4 Վերաքննի, Օ։»-դատարանի վերոնշյալ որոշման ՋՕդե պաշտպան Ա.Հովհաննիսյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Շատուկ վերանայման բողոքը քննվում է հետնալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 78-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 136-րդ հոդվածները:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմինը, թեն քրեական վարույթը չի փոխակերպել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի, սակայն հստակ ձնով արձանագրել է, որ առկա է հիմնավոր ենթադրություն առ այն, որ մեղադրյալ Հ.Պետրոսյանն ունի հոգեկան առողջության խնդիր, որպիսի հանգամանքը պահանջում է առաջնահերթ պարզել վերջինիս մեղսունակության հարցը:

Բողոքաբերը նշել է նան, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածը բացառում է հոգեկան հիվանդություն ունեցող անձի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը:

5. Անդրադառնալով կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությանը՝ բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Հ-Պետրոսյանը դրսնորել է պատշաճ վարքագիծ, մասնավորապես, դատական նիստերի դահլիճից ազատ արձակվելուց հետո որնէ կերպ չի խուսափել իր պարտականությունների պատշաճ կատարումից, պաշտպանի միջոցով գրավոր դիմել է վարույթն իրականացնող մարմին, տրամադրել է կոնտակտային տվյալներ ն ներկայացել է առաջին իսկ կանչով: Բողոքաբերն ընդգծել է, որ մեղադրյալի փախուստի դիմելու ռիսկի վերաբերյալ որնէ փաստական տվյալ չի ներկայացվել:

4

Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությանը, ապա բողոքաբերի պնդմամբ՝ այդ մասով Առաջին ատյանի դատարանի հետնություննեըը հիմնված են մեղադրյալ Հ-Պետրոսյանի հիվանդության վրա, ինչը խախտում է խտրականության արգելքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 29-րդ ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածներով ամրագրված պահանջները:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը ն Վ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնել:

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Մեղադրյալ Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ն մեղադրանք է ներկայացվել այն արարքի կատարման համար, որ. «/...) (Նայ 2024 թվականի օգոստոսի 24ին՝ ժամի 20:15ի սահամաններում, 9 ՀՀԻրԿԻԻԻՈՄՈՈՒՈՈՒՅ: բնակարանում, քննությամբ դեռես չպարզված հանգամանքներում վեճի է րբոնվել ՄՊ-իի հետ, ինչի ընթացքում ՄՊ-ին ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ իր մուր գտնվող ասր կվրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս կենսական կարնոր նշանակության օրգանի՝ պարանոցի ուղղությամը՝ պատճառելով «պարանոցի կտրած-ծակած» վերք վնասվածք, սակայն Վահագն Պետրոսյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը տեղի ունեցած ոժշկական միջամտության պատճառով իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել (...»::

8. ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից նախաքննության մարմնին հասցեագրված՝ 2024 թվականի օգոստոսի 28-ի թիվ 048-2889 գրության համաձայն՝ «Վահազն Հենրիկի Պետրոսյանը (...) 27.09-21.10.2013թթ-ին գտնվել է հիվանդանոցային բուժօգնության մեջ՝ «րԻԻԻԻՔՔՒԹԻՒԹՈթՒԲՑ» խդորոշմամի: ւՏես վարույթի նյութերը, թերթեր 145-146:

5

Միննույն ժամանակ հայտնում ենք, որ Վ.Պետրոտսյանն իր գրավոր դիմումի համաձայն` 05.04.2024թ. դիմել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲ ընկերությանը` խորհրդատվական բուժօգնություն սրանալու նպատակով, զննվել տեղամասային հոգեբույժի կողմից, նախնական ախվտրոշվել է Հ ՞ԻՅՅՅ» ի պահպանողական բուժման նպատաւկով նշանակվել Է. """»»»»ոոու: «որթթու ժոռոոոոոո դրիլրակի դեղահաբեր»:

9. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, 2024 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ մերժելով Վ.Պետրոսյանի նկատմամբ բժշկական հսկողությունը՝ որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, արձանագրել է. «(..) Վարույթն իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել մեղադրյալի նկատմամի բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրաուկու վերաբերյալ միջնորդություն այն պարագայում, երբ մեղադրյալի նկատմամբ հարուցված չէ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ: Օրենսգրքի հրամայական պահանջն է, որ եթե նախաքննության ընթացքում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա թենիչը կայացնում է քրեական վարույթը բժշկական բնույթի հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում, մինչդեռ ասյն միջնորդությունը ներկայացվել է քրեական վարույթի շրջանակներում, իսկ միջնորդության պահանջը` մեղադրյալի նկափմամի որպես անվտանգության միջոց ըոժշկական հսկողության կիրառումը կարող է իրականացվել րացառապես բժշկական բնույթի հարկադրանքի վարույթի շրջանակներում»:

10. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ արձանագրել է. «/...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2- րդ մասում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հեվնությունները, որոնք առաջ են րերում անձի ազատության իրավունքի սահմանափակում, հիմնված են գվարութի նյութերից րխող ողջամիտ ենթադրությունների վրա, ուստի կալանքը, որպես խափանման միջոց, կիրառելու 2 Տե՛ս վարույթի նյութերը, թերթ 117:

3Տես վարույթի նյութերը, թերթեր 175-184:

6

անհրաժեշվաաթյան վերաբերյալ առկա նեն բավարար փաստարկներ, այսինքն՝ միջնորդությունը հիմնավոր է ն ենթակա Լ բավարարման՝ այն հիմնավորումներով, որ վարույթն իրականացնող մարմինը, ներկայացված միջնորդությամբ, հիմնավորել է մեղադրյալի նկատմամը առկա օրենքով ամրագրված հիմնավոր կասկածի շեմբ, վարույթի նյութերին կից ներկայացված փասրաթղթերի ուսումնասիրությունը, ինչպես նան դատական նիատի ընթացքում կողմերի դիրքորոշումը դատարանին հնարավորություն են տալիս քննության այս փուլում հիմնավորված ենթադրություններ անելու այն մասին, որ մեղադրյալ Վահագն Հենրիկի Պետրոսյանը կարող է խոչընդուրել վարույթի պավշաճ քննությանը, քանի որ վարույթը նոր է նախաձեռնվել, դեռես գտնվում է ապացույցների հավաքման սկզինական ն ակտիվ փուլում, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, նկատի ունենալով նան այն հանգամանքը, որ դեռես չի հայտնաբերվել հանցագործության գործիքը ն բարձր է հավանականությունը, որ վերջինս մնալով ազատություն մեջ կարող է անօրինական ազդեցություն գործադրել վտւժողի ն վարույթով դեռես չհարցաքննված վկաների վրա, որի պարագայում: դատարանն իրատեսական չի համարում մեղադրյալի ազատություն մեջ գփնվելու հանգամանքը:

(։..) Մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու ոխսկը նույնպես այս փուլում: Դատարանը համարում է իրատեսական՝ իր համաձայնությունը հայտնելով վարույթն իրականացնող մարմնի մտավախությաւնը, ինչպես նան այն փաստական տվյալի առկայությանը, որ մինչ տուժողին հանդիպելը, մեղադրյալն արդեն իսլ իր հեվփ. վերցրել է մարմնական վնասված պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա, որով էլ ժանրը մարմնական վնասվածք է հասցրել տուժողին, ինչը վկայում է նրա կողմից առերնույթ ծաւնր հանցանքի կատարման մտադրության մասին: Դատարանի գնահատմամի՝ էական նշանակություն ունն այն այն հանգամանքը, որ խնչպես ներկայացվել է միջնորդությանը կից, նախաքննության ընթացքում «Ավան» հոգեկան առողջության կենփրոն ՓԲ ընկերությունից ստացվել է պատասխան գրություն, համաձայն որի՝ 2709-2110.2058թթ. գտնվել է հիվանդանոցային բուժօգնության .մեջ՝ (Բորթթրթաաթաաոոոորթթյւ, ալի որոշմեւմբ: Բացի այդ, Վահագն Պետրոսյանն իր

7

գրավոր դիմումի համաձայն` 05.04.2024թ. դիմել է «Ավան» հոգեկան առողջության կենվվտն ՓԲ ընկերությանը՝ խորհրդատվական բուժօգնություն արանալու նպատակով, զննվել փեղամասային հոգեբույժի կողմից, նախնական ախտորոշվել է ՀՄՂՅՅ կ պահպանողական բուժման նպատակով նշանակվել է

ԱԳաԱԱա ԱԱ ա Կաոաաաաոոու որոր րիսակի դեղահաբեր: Աս փարական տվյալների համակցություն, այն միջնորդության համար ունի էական նշանակություն այնքանով որ թեն նշանակված է համապատասխան

փորձաքննություն, սակայն դեռնս առկա չէ համապատասխան փորձագետի կողմից փրված եզրակացություն, այնումաննայնիվ մեղադրյալը որոշաւկի ժամանակ գտնվել է հիվանդանոցային բուժօգնության մեջ, վերջինիս մոտ ախտորոշվել է (ՀԻՒԹԵԵՒԹԹՅԹՅՆ», որի արդյունքում Դատարանը գփնում է, որ առավել մեծ է հավանականությունը վերջինիս կողմից ազավության մեջ գտնվելու պայմաններում նոր հանցանք կատարկլու:

(-) Դատարանը գտնում է, որ քննության սկզբնական փուլում առկա է նան մեղադրյալի փախուստի դիմելու ռիսկը` այն հիմնավորմամբ, որ մեղադրյալը մինչ այս դեպքը բնակվել է սույն վարույթով որպես տուժող ներգրավված Մ-Պ-ի հետ, իսկ դատարանին բացի ներկայացված հասցնից մեղադրյալի այլ բնակության վայրի հասցնե հայտնի չէ, չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ փնային կալանքի կիրառման հիմքեր դավարանը վարույթի քննության այս փուլում չի տեսնում, համարում է այն ոչ իրատեսական ն ոիսկային՝ հիմքում դնելով այն, որ տնային կալանքի կիրառման հսկողություն թեն իրականացվում է համապատասխան մարմնի կողմից, այնուամենայնիվ, մեղադրյալի անձր, վերջինիս մեղսագրվող ենթադրյալ հանցանքի ծանրությունը, կատարման եղանակը, պայմանները, վայրը, այն անձր, ում նկատմամբ կատարվել է հանցանքը, հիմք են տալիս եզրակացնելու, որ ազատության սահմանափակման հետ չկապված ն նույնիսկ կապված այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի կողմից փախուարի դիմելու, նոր հանցանք

8

կատարելու ն ՀՀ քրեական դատավարության օրենսգիքով իր վրա դրված պարտականությունները չկատարկլու ոխսկերը (..)»':

1. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ նշել է հետնյալը «(.) անդրադառնալով գմելադրյալ Վահագն Պետրոսյանի կալանավորման հիմքերի՝ քրնական դավավարության օրենսգրքով իր վրա դիված պարտականությունները չկափարելու, այն է՝ քրեական վարույթին խոչընդուտնու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու, փախուստը ն նոր հանցանք կատարելը կանխելու առկայության կամ բացակայության հարցին՝ Վերաքննիչ դավփարանը վերոգրյալ իրավանորմերի ն Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությամբ փաստում է, որ Առաջին ատյանի դափարանը հանգել է մեղադրյալի հնարավոր վարքագծին վերաբերող տվյալներից բխող իրավաչափ հետնության, որոնք րսվս էությաւն ընդունելի են նան Վերաքննիչ դատարանի համար:

(-) Ինչ վերաբերում է մեղադրյալի հոգեկան հիվանդությամը վփառապելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքում բերված փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղասւնակության կանխավարկածը, համաձայն որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեո օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը, նման դիրքորոշում է հայտնել Վճռաբեկ դատարանը իր 30.08.2024 թվականի թիվ ԵԴ/0253/1120 որոշմամի (...)»»:

12. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025 թվականի մարտի 26-ի որոշմամբ ստանձնել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու թիվ ԵԴԼՕ901/01/25՝ Վահազն Հենրիկի Պետրոսյանի վերաբերյալ վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի Լին մասով: Վերջինիս նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառվել բժշկական հսկողությունըձ:

«Տես վարույթի նյութերը, թերթեր 210-221:

5 Տե՛ս վարույթի նյութերը, թերթեր 256-266:

6 Տես ճեւթյռու դատական տեղեկատվական համակարգը:

9

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ են արդյոք մեղադրյալ Վահագն Պետրոսյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն՝ «ԼՀոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցներն են՝

Ս) փորձաքննություն կատարելու համար բժշկական հասվտատությունում տեղավորելը.

Զի) անվտանգության միջոցները»:

Նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հոգեկան առողջության խնդիր ունենալու հիմնավոր ենթադրության առկայության դեպքում մեղադրյալը դատարանի որոշմամբ մինչե մեկ ամիս ժամկետով կարող է փտալավորվել ոժշկական հաստավությունում` դափահոգերանական, դափահոգերուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար, եթե նա խուսափում է փորձաքննությաւն ենթարկվելուց կամ վտանգ է ներկայացնում հանրության կամ իր համար:

2. Փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում: տեղավորելը կարող է կիրառվել միայն այն դեպքու, երբ փարական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվլ ե դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է

հարկադրանքի այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունը:: Դատական վարույթում բավարար է դատարանի կողմից հարկադրանքի այս միջոցի կիրառման անհրաժեշտության պատճառարաւնված հասվատումը:

Ծ Փորձաքննություն կատարելու համար րժշկական հաստատությունում: տեղավորելու հարկադրանքի միջոցի նկատմամբ վերաբերելի մասով (ումճնչ ոանճոզ) կիրառվում են կալանքի՝ որպես խավաւնման միջոցի կիրառման համար սույն օրենսգրքով սահմանված կանոնները»:

10

Նույն օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Անվտանգության միջոցներն են՝

1 րնտանեկան հսկողությունը.

2) բժշկական հսկողությունը:

2. Անվտանգության միջոցը կարող է կիրառվել մեղադրյալի, ինչպես նան այն անձի նկատմամբ, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրաոկլու վարույթ»:

15. Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կարող են կիրառվել բացառապես հարկադրանքի հատուկ միջոցներ, այն է՝ փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելը ն անվտանգության միջոցները: Վերոնշյալ օրենսդրական կարգավորումն առաջանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարգավիճակի խոցելիությունից՝ բացառելով վերջիններիս նկատմամբ խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունը: Քանի որ խափանման միջոցները կիրառվում են հոգեպես առողջ, իսկ անվտանգության միջոցները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ, ի տարբերություն խափանման միջոցների, անվտանգության միջոցների կիրառումը պարունակում է պարտադիր բժշկական բաղադրիչ։ Անվտանգության միջոցնեի կիրառում, անձ. հոգեկան հիվանդությամբ պայմանավորված, նրա նկատմամբ բժշկական հսկողություն սահմանելու նպատա է հետապնդում անմիջականորեն բժշկական

հաստատությունում կամ հեռակա կարգով՝ առողջապահության համապատասխան մարմինների միջոցով:

15.1. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ոչ թե խափանման, այ անվտանգության միջոցնե կիրառելու օրենսդրական կարգավորումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքում ձնավորված այն մոտեցումից, որ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 1-ին հոդվածով նախատեսված՝ իր իրավազորության ներքո գտնվող

1

անձանց իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու պարտականությունը Եվրոպական կոնվենցիայի 2-րդ ն 3-րդ հոդվածների հետ համակցված՝ պահանջում է պետությունից իր պոզիտիվ պարտականությունների շրջանակում միջոցներ ձեռնարկելիս հաշվի առնել հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց առանձնահատուկ խոցելիությունը: Այսպես, Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող` պետության պոզիտիվ պարտականությունների համատեքստում Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով, որ պետությունը պոզիտիվ պարտականություն ունի՝ կանխարգելիչ հրատապ միջոցներ ձեռնարկել այն անձին պաշտպանելու համար, ում կյանքը վտանգված է, կարելի է ակնկալել, որ իշխանությունները միջոցներ ձեռնարկած կլինեն ապահովելու համար ազատությունից զրկված այն անձի վիճակի համատեղելիությունը շարունակական կալանքին, ով, հայտնի է, որ տառապում է հոգեկան ծանր խանգարմամբ կամ ում առնչությամբ առկա է ինքնասպանության վտանզծ, ն որ առնվազն կազմակերպած կլինեն անձի՝ իր վիճակի ծանրությանը համարժեք բուժումը»:

15.2. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` բանտում առողջության նկատմամբ հսկողության էթիկական ն կազմակերպական հարցերին նվիրված՝ 1998 թվականի ապրիլի 8-ի թիվ Ք(98)7 հանձնարարականի 55-րդ կետի, ինչպես նան Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ 2006 թվականի հունվարի 11-ի թիվ Է6օ(2006)2 հանձնարարականի 12.1-րդ կետի համաճայն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին, պետ, ՕՁ:է պահվեն ն խնամվե Օ։Օ6պատշաճ հագեցվածությամբ ն համապատասխան պատրաստված անձնակազմով հատուկ այդ նպատակին ծառայող բժշկական հաստատությունում:

15.3. Եվրոպական դատարանը նս ընդգծել է, որ կալանքի պայմանների՝ Եվրոպական կոնվենցիայի 3րդ հոդվածով սահմանված պահանջների հետ համատեղելիությունը գնահատելիս հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ շում: /2Ւ 16901 Թ650Աոա65 օո էօհու/ օ/ Մորոնո Շմութօռու ս. Թօուռուն |ՕՇ) գործով 2014 թվականի հուլիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 47848/08, 13Լրդ կետը, ՄԼ». 1 Թօքսծեշ օ/ լոս գործով 2024 թվականի մարտի 26-ի վճիռը, գանգատ թիվ 38963/18, 101-րդ կետը:

Ց Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` /Թոօ1Ա2 ս. Ի7ռոշօ գործով 2008 թվականի հոկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 5608/05, 98-րդ կետը:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Օշ ռոմ»: ռոմ ք» Ընքք:1 . շանս գործով 2011 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 8595/06, 7Լրդ կետը:

12

անձանց պարագայում պետք է հաշվի առնել այդ անձանց խոցելիությունը ն անկարողությունը որոշ դեպքերում բողոքելու իրենց նկատմամբ դրսնորվող վերաբերմունքից:: Այդ պատճառով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված` անձնական Օ»-ազատութան իրավունքի համատեքստում Եվրոպական դատարանը գտել է, որ հոգեկան հիվանդ անձի կալանավորումը նույն հոդվածի Լին կետի «ե» ենթակետի իմաստով կլինի օրինական, եթե կազմակերպվի հիվանդանոցում, կլինիկայում կամ աս նպատակին ծառայող այլ

համապատասխան հաստատությունում":

16. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացառապես իրենց խոցելի կարգավիճակին համապատասխան հարկադրանքի միջոցներ կիրառելու հնարավորություն: Ընդ որում, օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս անվտանգության միջոցներ կիրառել ոչ միայն այն անձի նկատմամբ, ում նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ, այլ նան մեղադրյալի: Բնականաբար, վերջին դեպքում խոսքն այն մեղադրյալի մասին է, ում վերաբերյալ առկա են իր արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ իր արարքը ղեկավարելու ունակությունը բացառող հոգեկան առողջության խնդիրներ ունենալու ողջամիտ կասկածներ: Օրենսդիրն ելնում է իրավաչափ այն գաղափարից, որ նախքան դատահոգեբուժական փորձագետի եզրակացություն ստանալը ն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելը, մեղադրյալի` հոգեկան հիվանդությամբ տառապելու ողջամիտ կասկած ունենալու պահից ծագում է համապատասխան պայմաններում բժշկական պատշաճ հսկողություն սահմանելու պետության պոզիտիվ պարտականությունը:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

. Տեւս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Տ1ոաօու ՃուչնոԼ ս. Թօլռոգզործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2009 թվականի հունվարի 20-ի վճիռը, գանգատ թիվ 28300/06, 87-րդ կետը:

ո Տես Մարդու իրավունքների եվրռպական դատարանի՝ 1.8. ս. 8ոտմառ գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռր, գանգատ թիվ 22831/08, 93-րդ կետը, 45ռուօմնոօ ւ. 7իշ Սողոմ հոջմնու գործով 1985 թվականի մայիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 8225/78, 44-րդ կետը, Օ./Լ ս. Օշռոռոջ զործով 2011 թվականի նոյեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4646/08, 79-րդ կետը:

Թ

- Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի Լին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ն մեղադրանք է ներկայացվել այն ենթադրյալ արարքի համար, որ նա 2024 թվականի օգոստոսի 24- ին ժամը 120:5ի սահամաններում, քննությամբ դեռնս չպարզված հանգամանքներում վեճի է բռնվել Մ.Պ-ի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող սուր կտրող- ծակող գործիքով պարանոցին պատճառել է պարանոցի կտրած-ծակած վերք, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել՝ տեղի ունեցած բժշկական միջամտության պատճառով»,

- Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2024 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ մերժել է Վ.Պետրոսյանի նկատմամբ բժշկական հսկողությունը՝ որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունն այն

պատճառաբանությամբ, որ այն պետք է ներկայացվեր քրեական վարույթը բժշկական բնոյթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթի փոխակերպելուց հետո,

- դեռնս 203 թվականին Վ.Պետրոսյանը գտնվել է հիվանդանոցային բուժօգնության մեջ՝ «ՀորԲԲԲՒՑԻԻԻԲՑԹՒԹՔԲ:ՑՑ»»» ալխտորոշմամբ, իսկ 2024 թվականին վերջինիս մոտ նախնական ախտորոշվել է «ՀԻՈՅՀԻՏԻՅՅՒՅ»Ը,

- Առաջին ատյանի դատարանը, 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ արձանագրելով հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի շեմի ու վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու, նոր հանցանք կատարելու ու փախուստի դիմելու ռիսկերի առկայությունը, Վ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը: Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով 2013 թվականի սեպտեմբերի 27ից հոկտեմբերի ԶԼր 9 «ոթ»թթոոթթ թաթ ախտորոշմամբ հիվանդանոցային բուժօգնության մեջ գտնվելու, ինչպես նան 2024 թվականին վերջինի «ՅՅ» կախնական ախտորոշում տրված լինելու վերաբերյալ փաստական տվյալները, այդպիսիք խափանման միջոց կիրառելու ռ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

Կ Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը

14

միջնորդության քննության շրջանակում էական է համարել այնքանով, որ թեն դեռնն առա չէ նշանակված համապատասխան փորձաքննության

եզրակացությունը, այնուամենայնիվ, մեծ է ազատության մեջ գտնվելու պայմաններում մեղադրայլի կողմից նոր հանցանք կատարելու

հավանականությունը»,

- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ, իսկ մեղադրյալի՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքում բերված փաստարկների առնչությամբ արձանագրել է, որ քրեական վարույթի շրջանակում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, համաձայն որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը՝ հղում կատարելով թիվ ԵԴ/0253/11/20 գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

18. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ Վ.Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելիս, ն Վերաքննի. դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելիս, հաշվի չեն առել այն հանգամանքը, որ վարույթի նյութերում առկա տվյալների համաձայն՝ Վ.Պետրոսյանն ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ, որոնց առկայությունը հաստատելու համար նշանակված է եղել համապատասխան փորձաքննություն: Չնայած այն հանգամանքին, որ քրեական վարույթը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի փոխակերպելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր ստանալ համապատասխան փորձաքննության եզրակացությունը, սակայն Վ.Պետրոսյանի՝ իր արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ իր արարքը ղեկավարելու ունակությունը բացառող հոգեկան առողջության խնդիրներ 5 Տե'ս սույն որոշման 10-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

5

ունենալու ողջամիտ կասկածների առկայության պայմաններում ոչ իրավաչափ է վերջինիս նկատմամբ կալանք որպես խափանման միջոց կիրառելը: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը թեն նախաքննության մարմնի միջնորդությանը կից ներկայացված նյութերով արձանագրել է Վ.Պետրոսյանի մոտ հոգեկան առողջության խնդրի առկայության հանգամանքը, սակայն ոչ միայն չի քննարկել վերջինիս նկատմամբ առհասարակ խափանման միջոց կիրառելու իրավաչափությունը, այլ ընդհակառակը, հոգեկան առողջության խնդիրը հիմք է ընդունել մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը հաստատելու համար: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ թեն հոգեբուժությունը թե' բժշկական, թե սոցիալական տեսանկյունից զարգացող ոլորտ է ն «հոգեկան հիվանդ» եզրույթը չունի հստակ սահմանում, սակայն չի կարելի համարել, որ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը թույլ է տալիս անձին կալանքի տակ պահել պարզապես այն պատճառով, որ տվյալ անձի գաղափարները կամ վարքագիծը շեղվում են գերակշռող նորմերից:

18.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0253/11/20 գործով որոշման վկայակոչմամբ արված այն դատողությանը, որ անձի մեղսունակությունը կանխավարկած է ն վերջինս համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքվ սահմանված կարգով չի տատպացուցվլ նրա

անմեղսունակությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները սույն վարույթով կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են անձի մեղավորությունը որոշելիս հոգեկան առողջության խնդիրնե ունենալու հետնանքվ գդեպք՝ Օ։`պահին իր գործողությունների (անգործության)|)3` բնույթը,։ նշանակություն, դրանց վնասակարությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու՝ անձի ունակ չլինելու (անմեղսունակության)ք)` հանգամանքը գնահատելուն, Օիսկ սոյն վարույթը վերաբերում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեղադրյալի նկատմամբ 5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` /Թռնշյքժ ս. Թաջվո գործով 2003 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 58973/00, 26-րդ կետը:

16

մինչդատական վարույթում խափանման միջոց կիրառելու իրավաչափության հարցին:

19. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վահագն Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները՝ իրավաչափ չեն:

20. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի պահանջների, ինչպես նան 8րդ հոդվածով սահմանված` անձ ազատութան ն անձնական

անձեռնմխելիության սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը բեկանելու համար, սակայն հաշվի առնելով, որ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025 թվականի մարտի 26-ի որոշմամբ ստանձնել է թիվ ԵԴ1/0901/01/25 բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու Վահագն Հենրիկի Պետրոսյանի վերաբերյալ վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի Լին մասով, ն վերջինիս նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառված է բժշկական հսկողությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչն խախտումն առկա իրավիճակը:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է ճանաչել Վ.Պետրոսյանի՝ անձնական ազատության իրավունքի խախտման փաստը, իսկ ստորադաս դատարանի դատական ակտը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ 36Էրդ, 362-րդ, 363-րդ, ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

17

ՈՐՈՇԵՑ

Լ. Ճանաչել Վահագն Հենրիկի Պետրոսյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը:

2. Վահագն Հենրիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ1/1386/06/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել