Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0255/11/15 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0255/11/15 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերԵԿԴ/0255/11/1520 մարտի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0255/11/15 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ Հ ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0255/11/15 ԵԿԴ/0255/11/15 Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Ս. Ա ՎԵՏԻՍ յանի մասնակցությամբ դատավորներ` Հ. Ա սատրյանի ե. դ ԱՆԻԵԼ յանի Լ. Թ ադևոսյանի ա. պ ողոս ՅԱՆԻ Ս. Օ հա նյանի քարտուղարությամբ` Մ. Պետրոսյանի մասնակցությամբ` Լ. Զաքոյանի 2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի և դիմող Ն.Համբարձումյանի վճռաբեկ բողոքները,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի սեպտեմբերի 25- ին ՀՀ քրեական օրենսգրքի 178- րդ հոդվածի 3- րդ մասի 1- ին կետով և 325- րդ հոդվածի 1- ին մասով հարուցվել է թիվ 12148415 քրեական գործը : Նախաքննության մարմնի ՝ 2015 թվականի հոկտեմբերի 3- ի որոշմամբ Արմեն Արարատի Սարգսյանը և Վազգեն Սուրենի Գաբրիելյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ , և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178- րդ հոդվածի 3- րդ մասի 1- ին կետով և 325- րդ հոդվածի 1- ին մասով : Նախաքննության մարմնի որոշմամբ դիմող Լևոն Զաքոյանը ճանաչվել է տուժող : 2.

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ. Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Քննիչ) ՝ 2015 թվականի հոկտեմբերի 20- ի որոշմամբ Երևանի Թումանյան փողոցի 11- րդ շենքի 44- րդ տարածքը , Երևանի Հին Երևանցու փողոցի 2- րդ շենքի 82- րդ և Երևանի Հյուսիսային պողոտայի 11- րդ շենքի 18- րդ բնակարանները ճանաչվել են իրեղեն ապացույցներ : 2015 թվականի հոկտեմբերի 24- ին Քննիչի կողմից իրականացվել է զննություն` քննչական գործողություն , որից հետո իրեղեն ապացույց ճանաչված` Երևանի Թումանյան փողոցի 11- րդ շենքի 44- րդ հասցեում գտնվող տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով այն կապարակնքվել է : Լ. Զաքոյանը Քննիչի գործողությունների դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազին , որն ըստ ենթակայության ուղարկվել է

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների դատախազություն , որտեղից այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին : ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հարությունյանը 2015 թվականի նոյեմբերի 30- ին կայացրել է որոշում դատավարության մասնակցի միջնորդությունը հետաձգելու մասին :

3. 2015 թվականի դեկտեմբերի 17- ին դիմող Լ.Զաքոյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) ` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել քննիչ Լ . Գրիգորյանի ` Երևանի Թումանյան փողոցի 11- րդ շենքի 44- րդ հասցեում գտնվող տարածքի կապարակնքումը և հնարավորություն տալ մինչև քրեական գործի ավարտը տիրապետելու իր սեփականությունը հանդիսացող գույքը : Առաջին ատյանի դատարանի ՝ 2016 թվականի հունվարի 22- ի որոշմամբ դիմող Լ . Զաքոյանի բողոքը մերժվել է :

4. Դիմող Լ. Զաքոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վ երաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մարտի 1- ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է ` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի ՝ 2016 թվականի հունվարի 22- ի որոշումը :

5. Վերաքննիչ դատարանի ՝ 2016 թվականի մարտի 1- ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Լ . Զաքոյանի ներկայացուցիչ Թ . Ալեքսանյանը , որը Վճռաբեկ դատարանի ` 2016 թվականի օգոստոսի 15- ի որոշմամբ ընդունվել է վարույթ : Վճռաբեկ դատարանի ՝ 2016 թվականի դեկտեմբերի 23- ի որոշմամբ Վճռաբեկ բողոքը բավարարվել է : Դիմող Լ.Զաքոյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ` 2016 թվականի հունվարի 22- ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ` 2016 թվականի մարտի 1- ի որոշումները բեկանվել են, և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ` նոր քննության :

6. Նոր քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունիսի 22- ի որոշմամբ Լևոն Զաքոյանի բողոքը , կապված Քննիչի՝ 2015 թվականի հոկտեմբերի 24- ի որոշմամբ Երևանի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքի կապարակնքման արդյունքում առաջացած իր իրավունքների խախտումները վերացնելու վարույթ իրականացնող մարմնին պարտավորեցնելու հետ , մերժել է այն պատճառաբանությամբ , որ գործով նախաքննությունն ավարտվել է, և տվյալ իրեղեն ապացույցի տնօրինման հարցն իրավասու է լուծելու միայն քրեական գործով վարույթ իրականացնող մարմինը :

7. Դիմող Լ. Զաքոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի օգոստոսի 28- ի որոշմամբ բողոքը բավարարել է , բեկանել է Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22- ի որոշումը , Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելը ճանաչել է ոչ իրավաչափ ՝ վճռելով հիշյալ գույքը մինչև վարույթ իրականացնող մարմնի կողմից տվյալ իրեղեն ապացույցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը հանձնել Լ . Զաքոյանի պատասխանատու պահպանությանը :

8. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա . Հարությունյանը և դիմող Նշան Համբարձումյանը : Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 29- ի որոշմամբ ներկայացված բողոքներն ընդունվել են վարույթ : Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել : Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

9. Քննիչի` իրեղեն ապացույց ճանաչելու մասին 2015 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ

Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը, ի թիվս այլոց, ճանաչվել է իրեղեն ապացույց հետևյալ հիմնավորմամբ. «(…) նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Արմեն Արարատի Սարգսյանը, ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքին տիրանալու վերաբերյալ հանցավոր համաձայնության գալով Վազգեն Սուրենի Գաբրիելյանի հետ, վերջինիս օժանդակությամբ` Արա Սմբատի Թադևոսյան անձի տվյալներով պատրաստված կեղծված անձնագիրն օգտագործելով, 2015 թվականի օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Կենտրոն նոտարական գրասենյակում Նշան Հակոբի Համբարձումյանի հետ կնքելով վերջինիս` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքն ամսական 717.000 ՀՀ դրամ գումարով վարձակալելու վերաբերյալ պայմանագիր և ձեռք բերելով օգտագործման իրավունք, վարձակալության պայմանագիրը փոխանցելով Վազգեն Գաբրիելյանին, կրկին ստացել է նրա օժանդակությամբ պատրաստված կեղծ նվիրատվության պայմանագիր, որից հետո 2015 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում նշված կեղծ փաստաթղթերն օգտագործելու եղանակով հիշյալ տարածքն առքուվաճառքի պայմանագրով ձևակերպել է Լևոն Արժանիկի Զաքոյանի անվամբ և դրա դիմաց վերջինից Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 21/1 հասցեում խաբեությամբ ստացել 97.110.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլար գումար և հանցակիցների հետ հափշտակել այն: (…) Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը (…) հանդիսանում [է] հանցավոր ոտնձգության առարկա և սույն գործով ուն[ի] կարևոր ապացուցողական նշանակություն » (տե΄ս նյութեր, հատոր 1-ի, թերթ 21-22):

10. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի որոշման համաձայն` «(...) վարույթն իրականացնող մարմինն օրենքով սահմանված կարգով առարկան` գույքը, ճանաչելով իրեղեն ապացույց, դատավարական կարգի պահպանմամբ կապարակնքել է այն` ելնելով նախաքննության իրականացման լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Սույն գործով դատարանը հաստատված է համարում նաև այն հանգամանքը, որ քրեական գործը գտնվում է մինչդատական փուլում, կատարվում է նախաքննություն: Բացի այդ, դատարանը փաստում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի քննչական գործողությունների կատարման արդյունքում հայտնի է դարձել, որ Երևան քաղաքի Թումանյանի փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը (…) հանդիսացել [է] հանցավոր ոտնձգության [օբյեկտ]: Դատարանն արձանագրում է, որ գործով մինչդատական վարույթը դեռևս ավարտված չէ, կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, որոնք ուղղված են ենթադրյալ հանցագործության բացահայտմանը: Այլ կերպ քրեական գործով ներկա պահին բացահայտված չեն մի շարք հանգամանքներ, որոնք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն գործի արդարացի ելքի համար: Հաշվի առնելով վերը շարադրված հանգամանքները` դատարանը փաստարկված չի գտնում բողոքաբերի դիրքորոշումը` դատավարության տվյալ փուլում (մինչդատական վարույթ) լուծել իրեղեն ապացույցների տնօրինման հարցը և դրանք ի պահ հանձնել վերջինիս: [Դ]ատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը, ի պահ հանձնելով Լևոն Զաքոյանին, այդ կերպ խախտվում են նրա առաջնային սեփականատիրոջ` Նշան Հակոբի Համբարձումյանի իրավունքները, քանի որ գույքը նախապես պատկանել է նրան, և ենթադրաբար կատարված հանրորեն վտանգավոր արարքի հետևանքով է, որ այն դուրս է եկել վերջինիս իրավազորությունից և Կադաստրում գրանցվել Լևոն Զաքոյանի անվամբ: Այլ խոսքով վիճարկվող գործողություններն ուղղված են մինչև հանցագործությունը դրա սեփականատիրոջ իրավունքների խախտում թույլ չտալուն: Դատարանը փաստում է նաև, որ թեև տարածքը ներկա պահին կապարակնքված է, և փաստացի Լևոն Զաքոյանը չի կարողանում մուտք գործել այնտեղ, այնուամենայնիվ, վարույթն իրականացնող մարմինը կատարել է օրենքի պահանջից բխող գործողությունները` ձեռնարկել միջոցներ` տարածքը վնասվելուց, փչանալուց, այլ առարկաների հետ շփվելուց կամ խառնվելուց զերծ պահելու ուղղությումբ: Բացի այդ, վերջինս իրացրել է նաև գույքի` մինչ հանցանքը կատարվելը սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը, ինչը կարող է վիճարկվել միայն քննվող քրեական գործից զատ` քաղաքացիադատավարական կարգով » (տե΄ս նյութեր, հատոր 1-ի, թերթ 53-54):

11. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մարտի 1-ի որոշման համաձայն` « Քրեական հետապնդման մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջների պահպանմամբ ձեռնարկված քննչական գործողություններն ուղղված են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, որոնց շրջանակում իրեղեն ապացույց ճանաչված Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով այն կապարակնքելով` թեև տուժող Լևոն Զաքոյանի իրավունքները որոշակիորեն սահմանափակվում են, սակայն դա բխում է գործի օբյեկտիվ քննության պահանջից, և դրանով նրա իրավունքները և ազատությունները չեն խախտվում: (…) [Ք]ննիչ Լ.Գրիգորյանի կողմից 24.10.2015թ.-ին կայացված որոշումը հիմնավոր է, քրեական հետապնդման մարմնի կողմից Լևոն Զաքոյանի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվել, և այդ առթիվ [Առաջին ատյանի] դատարանը կայացրել է ճիշտ որոշում » (տե΄ս նյութեր, հատոր 1-ի, թերթ 105-106):

12. Վճռաբեկ դատարանը, բավարարելով դիմող Լ.Զաքոյանի ներկայացուցչի բողոքը, 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Որ վարույթն իրականացնող մարմինը, իրեղեն ապացույց ճանաչված Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելով, չի ներկայացրել պատշաճ հիմնավորում այն մասին, որ առկա է նշված անշարժ գույքը, դրա առանձնահատկությունները, հատկանիշները փոփոխելու ողջամիտ հավանականություն: (…) Քննիչն իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս, ինչպես նաև ստորադաս դատարանները դրա օրինականությունը ստուգելիս, պատշաճ չեն հիմնավորել ապացուցման ընդհանուր շահի և Լ.Զաքոյանի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռության առկայությունը: Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը [գտել] է, որ իրեղեն ապացույց ճանաչված Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելու հետևանքով վերջինիս սեփականության իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ (…) » (տե΄ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 65-66):

13. Նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունիսի 22- ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. « (…) Դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելու հետևանքով առաջացած` վերջինիս սեփականության իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ, այսինքն բողոքը հիմնավոր է։ Միաժամանակ հաշվի առնելով, որ թիվ 12148415 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, ըստ էության քննելու համար ուղարկվել է դատարան և 2016թ. սեպտեմբերի 24-ին ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթ, նկատի ունենալով, որ այդ գործով վարույթն իրականացնող մարմինը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն է՝ դատավոր Գ.Պողոսյանի նախագահությամբ, Դատարանը գտնում է, որ այդ քրեական գործով իրեղեն ապացույցի տնօրինման հարցը իրավասու է լուծել միայն ԵԿԴ/0238/01/16 քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը՝ տվյալ դեպքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը։ Այսպիսով, թեև իրեղեն ապացույց ճանաչված` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելու հետևանքով վերջինիս սեփականության իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ և այն հանգեցրել է Լ. Զաքոյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի խախտմանը, միևնույն ժամանակ (…) Դատարանը գտնում է, որ իրավասու չէ պարտավորեցնել ԵԿԴ/0238/01/16 (12148415/1) քրեական գործով այժմ վարույթն իրականացնող մարմնին` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, որևէ գործառույթ իրականացնել։ Այսպիսով, Դատարանը գտնում է, որ թեև բողոքը հիմնավոր է, սակայն ենթակա չէ բավարարման՝ վերոհիշյալ իրավական դիրքորոշումների հիմնավորմամբ (…) » (տե΄ս նյութեր, հատոր 3-րդ, թերթ 38):

14. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22- ի որոշումը, իր 2017 թվականի օգոստոսի 28- ի որոշմամբ փաստել է, որ. « (…) դիմող Լ.Զաքոյանի բողոքը հիմնավորված համարելու և նրա սեփականության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պարագայում, քրեական գործով մինչդատական վարույթն ավարատված լինելու (քրեական գործով վարույթն իրականացնող մարմինն այլևս դատարանն հանդիսանալու) հիմքով դիմող Լ.Զաքոյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը իրավաչափ չէ. հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին ու ՀՀ սահմանադրական դատարանի մեկնաբանություններին, և արժեզրկում է անձի՝ արդյունավետ դատական պատպանության հիմնարար իրավունքը (տե΄ս նյութեր, հատոր 3-րդ, թերթ 135): Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

15. Բողոքաբերը ` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա . Հարությունյանը, նշել է , որ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Լևոն Զաքոյանի բողոքը, թույլ է տվել դատական սխալ , խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290- րդ հոդվածի պահանջները , որն ազդել է գործի ելքի վրա : Բացի այդ , ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մարտի, 2018 թ.
Գործի #:
ԵԿԴ/0255/11/15
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել