ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հուլիսի 3 - ին « ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-41-րդ կետերով. «39) սննդատարր ՝ քիմիական տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի ու զարգացման համար, և որի պարունակությունն ագրոքիմիկատի մեջ ապահովում է դրա սնուցող հատկությունները՝ կախված տարրի քանակից՝ դասակարգվելով որպես մակրոտարր, մեզոտարր կամ միկրոտարր. 40) ագրոքիմիկատի բաղադրիչ նյութ ` ագրոքիմիկատի բաղադրության մեջ մտնող քիմիական նյութ կամ խառնուրդ, որն օգտագործվում է որպես լրացուցիչ բաղադրամաս պատրաստուկային ձևի ստացման համար կամ հումքի բնական խառնուրդ է, և որն ինքնին սննդատարր չէ, սակայն ազդում է արտադրանքի ֆիզիկաքիմիական հատկությունների վրա. 41) շրջանառություն ՝ պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ներմուծում, արտահանում, պահպանում, փոխադրում, իրացում (այդ թվում՝ վաճառք, մատակարարում կամ ցանկացած այլ ձևով փոխանցում), ինչպես նաև օգտագործում (կիրառում)։»: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով. «3.1) Կառավարության սահմանած կարգին համապատասխան՝ հանրային առողջության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկի հաստատումը.»: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառված են Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»: Հոդված 4. Օրենքի 6.1-ին հոդվածում՝ 1) 6-րդ մասի 1-ին կետը «շեղումները, » բառից հետո լրացնել «բաղադրիչ նյութերը,» բառերով.
2) 3-րդ կետը «քանակը, » բառից հետո լրացնել «(տվյալների առկայության դեպքում)» բառերով.
3) 9-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»: Հոդված 5. Օրենքի 6.2-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը, ինչպես նաև ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որևէ մեկը ներառված են Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»։ Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 15 Երևան ՀՕ-307-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-307-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.07.2026 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-307-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 21.06.2014, ՀՕ-140-Ն 21.06.2014, ՀՕ-140-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-307-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
