Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-238-Ն29 ապրիլի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի ապրիլ ի 29-ին « ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի միասնական ղեկավարումն իրականացնող և կիրառվող միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը համակարգող՝ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մարմինները և նրանց իրավասության շրջանակը.».

2) 7-րդ կետը «իրականացման» բառից հետո լրացնել «և սահմանափակումների կիրառման» բառերով: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝ ա․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով. «1.1) համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում` անձնական ազատության իրավունքի սահմանափակում` հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդության տարածումը կանխելու նպատակով.», բ․ 3-րդ կետը «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «, ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման պայմանով սահմանափակումներ» բառերով, գ․ 5-րդ կետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «և դրանց մասնակցելու» բառերով, դ․ 7-րդ կետը «իրականացում» բառից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ուղևորների քանակի նորմավորում» բառերով, ե․ 9-րդ կետը «լիազորությունների» բառից հետո լրացնել «և գործառույթների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության» բառերով, իսկ «կասեցում» բառից հետո՝ «, ինչպես նաև սույն կետում նշված մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն» բառերով: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 8. Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման առանձնահատկությունները 1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության տարածքի պարետ (այսուհետ՝ պարետ)։

2. Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաև համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը։ Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ` պարետատուն)` որպես համապատասխանաբար վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին: Պարետատունը ղեկավարում է պարետը: Պարետատան կազմը սահմանվում է արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ գործունեության կարգը կարող է սահմանել պարետը:»: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում` 1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այդ որոշմամբ նախատեսված դեպքերում` պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմիններ և Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կազմակերպությունները (մարմինների և կազմակերպությունների միջոցները և ուժերը), ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ միջոցառումներն իրականացնելով որպես պատվիրակված լիազորություն:».

2) 2-րդ մասի 5-րդ կետի «5-րդ կետով» բառերը փոխարինել «1.1-ին և 5-րդ կետերով» բառերով: Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով. «5. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված սահմանափակումները և միջոցառումները կարող են կիրառվել նաև որպես սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված` իրավունքների և ազատությունների պայմանով սահմանափակում կամ միջոցառումների պայմանով կիրառում: Սույն մասով սահմանված դեպքերում սահմանափակումների և միջոցառումների կիրառման պայմանները սահմանվում են արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ պարետի կողմից:»: Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով. «4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով սահմանված դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված մարմինների կողմից տրված գրավոր կարգադրությամբ, իսկ տվյալ պահին այն գրավոր ձևակերպելու անհնարինության դեպքում` բանավոր կարգադրությամբ, որը հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Անձնական ազատության սահմանափակման ենթարկված անձի պահանջով սահմանափակումը կիրառող մարմինը պարտավոր է անձի սահմանափակման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։

5. Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ:»: Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշմամբ ստեղծված պարետատունը շարունակում է գործել որպես պարետին կից խորհրդակցական մարմին՝ նույն որոշմամբ սահմանված կազմով և կարգով, իսկ պարետը շարունակում է գործել որպես սույն օրենքի իմաստով հանդես եկող պարետ:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պարետի ընդունած ակտերը շարունակում են գործել որպես փոխվարչապետի ենթաօրենսդրական ակտեր: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. մայիսի 5 Երևան ՀՕ-238-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-238-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.05.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.05.07/48(1603) Հոդ.561 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 29.04.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 05.05.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.05.2020 Հիմնական ակտ 29.04.2020, ՀՕ-238-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 21.03.2012, ՀՕ-106-Ն 21.03.2012, ՀՕ-106-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 ապրիլի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-238-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել