ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի «թ» կետում, 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետում և 8-րդ հոդվածի «դ» կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով: Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով. « Հոդված 7.1. Անտառային կոմիտեն 1. Անտառային կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
2. Կոմիտեն՝ 1) իրականացնում է անտառային պետական ծառայությանն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները. 2) կազմակերպում է անտառների և անտառային հողերի պետական հաշվառումը և վարում է անտառային պետական կադաստրը. 3) մշակում է անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրեր՝ համագործակցելով նաև միջազգային համապատասխան կառույցների հետ. 4) կազմակերպում և հսկողություն է իրականացնում պետական անտառների անտառաշինության աշխատանքների նկատմամբ. 5) անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացնելու համար փաստացի ուսումնասիրություններ կատարելու և եզրակացություններ տրամադրելու նպատակով ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ և եզրակացությունների համաձայն տրամադրում է թույլտվություն. 6) իրականացնում է անտառային մոնիթորինգ. 7) մասնակցում է անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ֆինանսական ռազմավարության մշակմանը, հատկացված ֆինանսական միջոցների կառավարմանը, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստմանը և իրականացմանը, պայմանագրերի կնքմանը. 8) մշակում և կազմակերպում է անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերը. 9) կազմակերպում է պետական անտառային տնտեսությունների վարումը. 10) կազմակերպում է անտառների վերականգնման և անտառապատման, ինչպես նաև սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումներ. 11) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա տրամադրում է համաձայնություն անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման և վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ . 12) իրականացնում է պետական անտառների տիրապետումը և օգտագործումը. 13) իրականացնում է սահմանված կարգով անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու հետ կապված գործառույթներ. 14) ներկայացնում է առաջարկություններ անտառային հողերի և անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ. 15) օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է եզրակացություն արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին. 16) կազմակերպում է անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերականգնման, անտառապատման և խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի իրականացումը. 17) կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների կանխարգելման և հայտնաբերման աշխատանքները. 18) տրամադրում է համաձայնություն անտառներում և անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման համար. 19) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման հայտերի ընդունումը և մրցույթների կազմակերպումը, համաձայնության տրամադրումը. 20) հրդեհավտանգ ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում, անտառի առանձին հատվածներում ապահովում է քաղաքացիների և տրանսպորտային միջոցների օրենքով նախատեսված դեպքերում մուտքի արգելումը կամ սահմանափակումը, ինչպես նաև այդ հատվածներում որոշակի աշխատանքների իրականացումը. 21) մասնակցում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովմանը և անտառային ոլորտում նախատեսվող միջազգային ծրագրերի մշակմանը. 22) կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերումն ու կանխարգելումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական պետական վերահսկողություն իրականացնող մարմնին և իրավապահ մարմիններին անհապաղ տրամադրում է տեղեկություններ, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է համատեղ միջոցառումներ.
23) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների սահմաններում իրականացնում է վարչական վարույթ, ընդունում է համապատասխան որոշումներ. 24) իրականացնում է ծառայողների և անտառային ոլորտի մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը. 25) իրականացնում է գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր փորձի ներդնման կազմակերպումը. 26) իրականացնում է անտառային ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման, այդ թվում՝ էկոլոգիական կրթության, աշխատանքների կազմակերպումը. 27) իրականացնում է իր ենթակայության անտառային հողերում գտնվող հատուկ պահպանվող անտառային տարածքների կառավարումը. 28) մշակում և իրականացնում է ներդրումային ծրագրեր պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում . 29) աջակցում է համայնքային անտառների ստեղծմանը և զարգացմանը. 30) ստեղծում է անտառային արդյունքի արտադրության և վերամշակման հզորություններ. 31) մշակում և իրականացնում է հանգստի, զբոսաշրջության, այդ թվում` Էկոտուրիզմի զարգացման ծրագրեր. 32) աջակցում է ագրոանտառաբուծության զարգացմանը:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-304-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-304-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.497 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.03.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.04.2018 Հիմնական ակտ 23.03.2018, ՀՕ-304-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.10.2005, ՀՕ-211-Ն 24.10.2005, ՀՕ-211-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մարտի, 2018 թ.
- Գործի #:
- ՀՕ-304-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
