ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.7-րդ հոդվածով. « Հոդված 7.7. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց ներկայացրած նյութերի հիման վրա իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ սահմանված վարչական իրավախախտումների դեպքերով վարչական վարույթ կարող է հարուցվել և իրականացվել նաև համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմին ներկայացված հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութերի հիման վրա: Սույն մասում նշված նյութերը վարչական մարմնի կողմից կարող են օգտագործվել որպես վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող ապացույց: Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց ներկայացրած նյութերը կարող են դրվել վարչական վարույթի հիմքում, եթե դրանք հնարավորություն են տալիս պարզելու վարչական իրավախախտման հատկանիշները, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, իրավախախտումը կատարելու վայրն ու ժամանակը:
2. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմին հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացվելու պարագայում սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխան նյութերի ստացման պահից:
3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնել հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացրած անձանց՝ վարչական ակտ ընդունելու համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմին հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին ներկայացված նյութերի հիման վրա նշանակված տուգանքների գումարը կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին մուտքագրման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափով գումարը վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, փոխանցվում է այն համայնքի բյուջե, որի ղեկավարը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձը ներկայացրել է համապատասխան նյութերը։»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-395-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-395-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.08.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.08.2026 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-395-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.12.2008, ՀՕ-238-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-395-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
