Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0133/15/24
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0133/15/24

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0133/15/248 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 131. Գույքի արգելադրման նպատակը և հիմքերը · Հոդված 133. Գույքի արգելադրման կարգը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 5-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ […] քրեական գործը։ 1. 1. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Սուքիասյանի 2020 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0133/15/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մակյան

2026 թվականի ապրիլի 8-ին

քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0133/15/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման դեմ մեղադրյալ

2

[…]

[…]

բողոքը,

[…]

պաշտպան Գ.Օհանյանի հատուկ վերանայման

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 5-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված

հանցագործության

հատկանիշներով հարուցվել է թիվ […] քրեական գործը։

1.

1. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Սուքիասյանի 2020 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված թիվ […] քրեական գործը միացվել է թիվ […] քրեական գործին, իսկ 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ նույն քրեական գործին է միացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325- րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված թիվ

քրեական

[…]

գործը, և նախաքննությունը շարունակվել է թիվ […] համարով տակ: **

**

1.

2. ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ն.Մովսիսյանը 2024 թվականի հոկտեմբերի 7-ին որոշում է կայացրել

նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

2. 2024 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Գ.Գաբրիելյանը (այսուհետ նաև՝ Քննիչ) միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ թիվ

քրեական վարույթով «Գույքի

[…]

3

արգելադրում կիրառելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 11-ին կայացված որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ։

2.

1. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ Քննիչի միջնորդությունը մերժվել է և վերացվել է «Գույքի արգելադրում կիրառելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը։

3. ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ն.Մովսիսյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշումն ամբողջությամբ բեկանվել է, և հաստատվել է Քննիչի՝ «Գույքի արգելադրում կիրառելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 11-ի որոշման իրավաչափությունը:

**

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել մեղադրյալ

պաշտպան Գ.Օհանյանը, որը

Վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող

փաստարկները և պահանջը.

Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը խնդրո առարկա միջնորդությունը հիմնավորելիս բավարարվել է բացառապես մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, սակայն որևէ կերպ չի հիմնավորել, որ քրեական հետապնդման մարմնի ենթադրությունը ողջամիտ է, որոշմամբ պատճառաբանված չէ, թե մեղադրյալի որ գործողության արդյունքում է վարույթն իրականացնող մարմինը հանգել հետևության, որ նրան պատկանող գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել,

4

ոչնչացվել կամ սպառվել, իսկ Վերաքննիչ դատարանը, բավարարելով հսկող դատախազի բողոքը և հաստատելով Քննիչի 2024 թվականի նոյեմբերի 11-ի որոշման իրավաչափությունը, թույլ է տրվել դատական սխալ և միաժամանակ, առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք:

Բողոքաբերի պնդմամբ, քննիչի կողմից չի հաղթահարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված իրավական դրույթը, բավարար փաստեր չեն ներկայացվել, որ առկա է ողջամիտ ենթադրություն առ այն, որ արգելադրված գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:

Բողոքաբերը նշել է, որ

[…]

[…]

[…]

[…]

[…]

[…]» պետական ոչ առևտրային կազմակերպությունում

առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ քրեական գործ նախաձեռնվել է դեռևս 2018 թվականի նոյեմբերի 5-ին, որից հետո տարբեր առիթներով նախաձեռնվել և նշված գործին են միացվել մի քանի քրեական վարույթներ: Այդ ընթացքում

[…]

բազմիցս ներկայացել

է

հարցաքննությունների, մասնակցել բազմաթիվ քննչական ու այլ վարութային գործողությունների, և այդ ընթացքում ձեռք չի բերվել որևէ տվյալ իրեն պատկանող գույքը, ընդհուպ հավանականության մակարդակում, նրա կողմից օտարելու վերաբերյալ։

Ըստ բողոքաբերի՝ վարույթն իրականացնող մարմինն իր որոշումը հիմնավորել է նաև վարութային ծախսերով, մինչդեռ միջնորդությանը կից նյութերում բացակայում է փորձաքննություն իրականացնելու և դրա արժեքի մասին վկայող փաստական տվյալ:

Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ միջնորդությամբ և դրան կից ներկայացված նյութերով պարզվել է, որ Քննիչի կողմից արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշվել է քրեադատավարական կարգի խախտմամբ, այսինքն՝ առանց որևէ համեմատական վերլուծության գույքերի շուկայական արժեքների, ինչպես նաև առանց որևէ մասնագիտական կարծիքի։

5

Բողոքաբերը գտել է նաև, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար՝ փաստարելով, որ բողոքում նշված հիմնավորումներով մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի հունվարի 17-ի թիվ ԵԴ1/0058/15/24 որոշմամբ մերժվել է վարույթն իրականացնող մարմնի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը և նշված որոշումը չի բեկանվել:

6. Արդյունքում բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշմանը։

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Քննիչի՝ 2024 թվականի նոյեմբերի 11-ի՝ «Գույքի արգելադրում կիրառելու մասին» որոշմամբ արձանագրվել է հետևյալը․ «(...) ՀՀ Անշարժ գույքի հաշվառման տեղեկատվական համակարգից կատարված հարցման համապատասխան

մեղադրյալ

[…]

[…]

[…]

1

6.

[…]

[…]

[…]

,

[…]

[…]

[…]

[…]

[…]

[…]

[…]

,

[…]

[…]

[…]

[անընթեռնելի]

իրավունքով հաշվառված է

[…]/ անվամբ սեփականության

[…]

[անընթեռնելի]

որի շուկայականին մոտարկված

կադաստրային արժեքը կազմում […] ՀՀ դրամ: Իսկ ՀՀ ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրից ստացված տվյալների համաձայն

սեփականության իրավունքով գրանցված

[…]

[…]

մակնիշի

անվամբ

[…]

հաշվառման համարանիշի ավտոմեքենան նույնականացման համար՝

[…]

[…]/, թողարկման տարեթիվ՝

'[…]

,

որի շուկայական արժեքը ըստ

ՀՀ-ում գործող <<ԼԻՍՏ.ԱՄ>> պաշտոնական կայքի տվյալների կազմում է […]

6

ՀՀ դրամ, <<*

տարեթիվը

[…]

[…]

>>մակնիշի

[…]

Հ/Հ ավտոմեքենան /թողարկման

[…]

[…]/, прр

շուկայական արժեքը ըստ ՀՀ-ում գործող <<ԼԻՍՏ.ԱՄ>> պաշտոնական կայքի տվյալների կազմում է […] ՀՀ դրամ:

[…]

**

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ պետությանը պատճառվել է 70.781.329 ՀՀ դրամի չափով վնաս, որից գրեթե 39.000.000 [անընթեռնելի] [անընթեռնելի]ữ q[անընթեռնելի]

վերականգնել է, ուստի

անհրաժեշտություն է առաջացել վարութային հնարավոր ծախսերի, պետությանը հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը ապահովելու համար թիվ քրեական վարույթով 31.781.329 ՀՀ դրամի չափով մեղադրյալ

[…]

[…]

[…]

[անընթեռնելի].

[…]

[…]

[…]

,

[…]

[…]

/[…]

բնակարանի,

[…]

>>

>>

һшишрширәр и <<[…] >> մակնիշի

վրա արգելանք դնել, քանի որ որևէ երաշխիք չկա, որ

փորձի նախաքննության փուլում օտարել իր անվամբ հաշվառված շարժական և անշարժ գույքերը։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության 131-րդ հոդվածի գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը ապահովելու համար։ Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի […]

մակնիշի

[…]

հաշվառման

[…] Հ/Հ ավտոմեքենաների

[…]

չի

առկայության դեպքում մասնավորապես` առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել (…)»։

8. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(...) Դատարանն արձանագրում է, որ գույքն արգելադրելու մասին քննիչի 2024 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ արգելանք է 1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 50-59:

7

դրվել թիվ 29107018 քրեական վարույթով՝

[…]

անվամբ

[…]

[…]

[…]

սեփականության իրավունքով հաշվառված՝

7

[…]

[…]

[…]

[…]

հաշվառման

[…]

[…]

բնակարանի, <<

[…]

համարանիշի /նույնականացման

u <<

[…]

[…]

>> մակնիշի

համար՝

[…]

>>

/, թողարկման տարեթիվ՝

[…]

մակնիշի […] Հ/Հ /նույնականացման համար՝ […]/, թողարկման

տարեթիվը`

'[…]

թվականի գույքերի վրա։

Դատարանն արձանագրում է, որ քննիչն իր միջնորդության մեջ որպես նպատակ նշել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, իսկ որպես հիմք` այն, որ առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:

Դատարանը հարկ է համարում փաստել, որ միջնորդությանը կից նյութերում առկա է տվյալ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի մասին, ավելին՝ քննիչի կողմից մատնանշվել է այն փաստը, որ պատճառված վնաս հանդիսացող՝ 70.781.329 ՀՀ դրամից մեղադրյալը վերականգնել է 39.000.000 ՀՀ դրամը, ուստի փաստ է, որ հնարավոր վնաս կարելի է համարել մնացյալ՝ 31.781.329 ՀՀ դրամը:

Միևնույն ժամանակ չնայած վերոնշյալ փաստին` որպես նպատակ նշված հնարավոր ծախսերի հատուցման վերաբերյալ, Դատարանը փաստում է, որ քննիչի կողմից ներկայացված նյութերում չի նշվել և առկա չէ որևէ տվյալ, որը կփաստի առկա ծախսերի մասին, ուստի Դատարանը` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը, չունի հնարավորություն միջնորդությունը բավարարել նշված երկու հիմքերից միայն մեկի առկայության պայմաններում:

Դատարանը ցանկանում է անդրադառնալ նաև արգելադրման ենթակա գույքերի` քննիչի կողմից նշված արժեքներին, մասնավորապես՝ այն համատեքստում, որ քննիչի կողմից 2 շարժական գույքերի վերաբերյալ գույքի շուկայական արժեք նշվել է ՀՀ-ում գործող «ԼԻՍՏ.ԱՄ» պաշտոնական կայքի

8

տվյալներ, իսկ անշարժ գույքի վերաբերյալ առկա է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանք և այս ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ գույքերի շուկայական ընդհանուր արժեքը կազմում է 15.138.022 ՀՀ դրամ, սակայն քննիչն իր որոշմամբ արգելադրել է նշված գույքերը 31.781.329 ՀՀ դրամի չափով, ուստի Դատարանը արձանագրում է, վերոնշյալ գույքերը համակցության մեջ կարող են արգելադրվել 15.138.022 ՀՀ դրամի չափով:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը և դրան կից նյութերում առկա տվյալները բավարար չեն անձի սեփականության իրավունքի սահմանափակման, ինչպես նաև Դատարանի կողմից դրա իրավաչափության գնահատման համար:

Վերոգրյալի համատեքստում Դատարանն արձանագրում է, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ի գույքն արգելադրելու վերաբերյալ որոշումն իրավաչափ չէ, ուստի քննիչի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, իսկ գույքի արգելադրման որոշումը՝ վերացման (…)?»։

9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ արձանագրել է․ «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված որոշմամբ վերլուծության ենթարկելով վերաբերելի իրավակարգավորումները և դրանք կիրառելով սույն գործի փաստական տվյալների նկատմամբ` կայացրել է գործի նյութերից չբխող և չհիմնավորված դատական ակտ։

Այսպես.

Քննիչն իր կողմից 2024 թվականի նոյեմբերի 11-ին կայացված՝ «Գույքի արգելադրում կիրառելու մասին» որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «(...) Նկատի ունենալով, որ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ պետությանը պատճառվել է 70.781.329 ՀՀ դրամի չափով վնաս, որից գրեթե 39.000.000 ՀՀ դրամ գումարը

վերականգնել է, ուստի

[…]

անհրաժեշտություն է առաջացել վարութային հնարավոր ծախսերի, պետությանը 2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 107-122։

Ճանցագործությամբ պարճառված վնասի հատուցումն ապահովելու համար թիվ ՅԻ: քրեական վարույթով 31781329 ՀՇ դրամի չափով մեղադրյալ […]

ԽԱ ՒՆ

ԽԱՆՆ

ԽԱՆՆ

ԽԱՆՆ

աո բնակարանի ՀՀ PP o> մակնիշի Հ հաշվառման

համարանիշի ն ՀՀ ՀՈ 2» մակնիշի PPO” Հ/Հ ափրոմնքենանների

վրա արգելանք դնել, քանի որ որեէ երաշխիք չկա, mp ՅՈՒՄ See’ չի փորձի նախաքննության փոլում օրարել իր անվամբ հաշվառված շարժական ն. անշարժ գույքերը: Համաձայն ՀՀ քրեական դարավարության Էրդ հոդվածի` գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված. հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հարուցումն ապահովելու համար: Գույքը կարող է արգելադրվել հեւրնյալ հիմքերից որնէ մեկի առկայության դեպքում մասնավորապես` առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գոյքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ` սպաովել (...)»:

Վերաքննիչ դարարանն ընդգծում Է որ նշվածը բավարար է գույքի արգելադրման հիմքը հապրատրված համարելու համար, քանի որ գույքի արգելադրման իրավաչափության դարական արուգման շրջանակներում գույքի նկարվամը այս կամ այն հնարավոր ներգործության վերաբերյալ

դարոլություններն անեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Այլ խոսքով, ինչպես քրեադատավարական կարգավորումները, այնպես էլ նախադեպային որնէ դիրքորտշում չեն դրանորել այնպիսի մուրեցումներ, որոնք կվկայեին այն մասին, որ գույքի արգելադրումն անվերապահորեն պերք է հաջորդի մեղադրյալ հանդիսացող անձի արդեն իսկ կատարված` գույքը թաքցնելու կամ օրարման փորձի գործողություններին:

10

Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ առկա է եղել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված գույքային վնաս` 70.781.329 ՀՀ դրամի չափով, որից գրեթե 39.000.000 ՀՀ դրամ գումարը […] վերականգնել է, որից հետո անհրաժեշտություն է առաջացել վարութային հնարավոր ծախսերի, պետությանը հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար թիվ […] քրեական վարույթով՝ 31.781.329 ՀՀ դրամի չափով մեղադրյալ […]

[…] բնակարանի, <<

>> մակնիշի […]

հաշվառման համարանիշի և <<

>> մակնիշի […] Հ/Հ

ավտոմեքենանների վրա արգելանք դնել, սակայն մեղադրյալ […] […] պատկանող շարժական և անշարժ գույքերի շուկայական

ընդհանուր արժեքը կազմել է 15.138.022 ՀՀ դրամ: Հաշվի առնելով […] […] մեղսագրվող արարքի բնույթը, կատարման ենթադրյալ

եղանակը, պատճառված վնասի չափը, ինչպես նաև հիմք ընդունելով վերոգրյալ իրավանորմերը և վկայակոչված նախադեպային որոշումները, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև բացակայում է հնարավոր վարութային ծախսերն ապահովելու վերաբերյալ արգելադրման նպատակը, սակայն առկա է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումն ապահովելու նպատակը, ինչպես նաև արգելադրման հիմքը` գույքն օտարելու ողջամիտ հավանականությունը:

Անդրադառնալով մեղադրյալի պաշտպան Գոռ Օհանյանի այն դիտարկմանը, համաձայն որի՝ «(…) բավարար փաստեր չեն ներկայացվել, որ առկա է ողջամիտ ենթադրություն առ այն, որ արգելադրված գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:

Նման պնդումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ քրեական գործը հարուցվել է ավելի քան 6 տարի առաջ, […] վարույթի

նախաձեռնման սկզբնական փուլից հանդիսացել է առանցքային անձ՝ ապացույցների հավաքման և անհրաժեշտ տեղեկատվության ստացման համար, 2024 թվականի հոկտեմբերի 08-ին իրեն է ներկայացվել հանրային քրեական

11

հետապնդում հարուցելու մասին որոշում, ընդգծենք, որ Վիճարկվող միջնորդությունը Դատարան է ներկայացվել դրանից ավելի քան մեկ ամիս հետո: Դեռ ավելին, […] 2024 թվականի հունիսի 14-ից գտնվել է

փաստացի քրեական հետապնդման տակ, այսինքն՝ արդեն իսկ քրեական հետապնդման մարմինների /պետության կողմից դիտարկվել է որպես առերևույթ հանցանք կատարած անձ և վարութային գործողությունների ընթացքում ծանուցվել այդ մասին: Այս ողջ ընթացքում ձեռք չի բերվել գեթ մեկ տվյալ մեղադրյալին պատկանող գույքը, ընդհուպ հավանականության մակարդակում, օտարելու վերաբերյալ (...)», Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև նշված գործը հարուցվել է 6 տարի առաջ, սակայն […] նկատմամբ հանրային

քրեական հետապնդում է հարուցվել 2024 թվականի հոկտեմբերի 07-ին, ինչն էականորեն փոխում է վերջինիս նախկինում ունեցած՝ վկայի կարգավիճակը քրեադատավարական իմաստով: Այլ խոսքով, այլ է իրավիճակը, երբ անձը քրեական վարույթով ունի վկայի կարգավիճակ և բոլորովին այլ, երբ վերջինս ձեռք է բերում մեղադրյալի դատավարական կարգավիճակ, քանի որ

հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումը որպես քրեադատավարական հարկադրանքի միջոց դրվում է մեղադրյալի վրա, որի պայմաններում էականորեն բարձրանում է նրա կողմից իրեն պատկանող գույքն օտարելու կամ թաքցնելու հավանականությունը, ինչպես որ այս դեպքում: Ինչ վերաբերում է պաշտպան Գոռ Օհանյանի կողմից որպես բողոքի պատասխան ներկայացված այն դիտարկմանը, որ` «(...) Ավելին, միջնորդությամբ և դրան կից ներկայացված նյութերով պարզվել է, որ քննիչի կողմից արգելադրման ենթակա գույքի արժեքը կատարվել է քրեադատավարական կարգի խախտմամբ, այսինքն` առանց որևէ համեմատական վերլուծության գույքերի շուկայական արժեքների, ինչպես նաև առանց որևէ մասնագիտական կարծիքի։

Մյուս կողմից, Դատարանն իրավացիորեն նշել է, որ արգելադրված գույքը շատ ավելի մեծ ծավալի է, քան պատճառված ենթադրյալ վնասի չափը, ուստիև՝ ներկայացված միջնորդությունը ենթակա է եղել մերժման (...)», նախ` Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է ՀՀ

12

կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից տրված գրության պատճենը, համաձայն որի՝ […] անվամբ […]

[…] հասցեի

անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք։ Նշված անշարժ գույքի միավորի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 4.485.347 (չորս միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար երեք հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ, իսկ ավտոմեքենաների շուկայական արժեքի վերաբերյալ ներկայացրել է «ԼԻՍՏ.ԱՄ» կայքից արտատպված փաստաթղթեր: Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկմանը, որ՝ Դատարանն իրավացիորեն նշել է, որ արգելադրված գույքը շատ ավելի մեծ ծավալի է, քան պատճառված ենթադրյալ վնասի չափը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է պաշտպանի կողմից մատնանշածի տրամագծորեն հակառակը, մասնավորապես` Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ` «(...) ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ գույքերի շուկայական ընդհանուր արժեքը կազմում է 15.138.022 ՀՀ դրամ, սակայն քննիչն իր որոշմամբ արգելադրել է նշված գույքերը 31.781.329 ՀՀ դրամի չափով, ուստի Դատարանը արձանագրում է, վերոնշյալ գույքերը համակցության մեջ կարող են արգելադրվել 15.138.022 ՀՀ դրամի չափով (…)»։

Քննարկման առարկա դարձնելով Բողոքաբերի դիտարկումն առ այն, որ՝ «(...) Անդրադառնալով դատարանի այն պնդմանը, որ մեղադրյալի գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 15.138.022 ՀՀ դրամ մինչդեռ քննիչն իր որոշմամբ արգելադրել է 31.781.329 ՀՀ դրամի չափով, ապա այս կապակցությամբ հարկ է նկատել, որ քննիչը ներկայացված միջնորդությամբ հիմնավորել է, որ անհրաժեշտություն է առաջացել արգելադրել մեղադրյալին պատկանող 31.781.329 ՀՀ դրամ արժողության գույքի վրա, մինչդեռ մեղադրյալին պատկանող գույքերի ընդհանուր արժեքը նշված գումարի չափից պակաս է և կազմում է 15.138.022 ՀՀ դրամ ինչը վկայում է այն մասին, որ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար մեղադրյալի նշված արժեքով գույքը ենթակա է արգելադրման անկախ այն հանգամանքից, թե դա բավարար է արդյոք հանցագործությամբ պատճառված

13

վնասն ամբողջությամբ վերականգնելու համար։ Ընդ որում՝ հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ այնպիսի

կարգավորում, որ հանցագործությամբ պատճառված վնասի չափից պակաս արժեք ունեցող գույքը ենթակա չէ արգելադրման (…)», Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ Բողոքաբերի դիտարկումը լիովին փաստարկված է և ամբողջովին ընդունելի նաև Վերաքննիչ դատարանի համար, քանի որ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար մեղադրյալի գույքը ենթակա է արգելադրման անկախ այն հանգամանքից, թե դա բավարար է արդյոք հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար, թե` ոչ։ Հակառակ պայմաններում կստացվի մի իրավիճակ, երբ օրինակ ենթադրաբար պատճառված վնասի չափ հանդիսացող 31.781.329 ՀՀ դրամի չափից 300.000 ՀՀ դրամի չափով պակաս գույքի առկայությունը նույնպես կարող է դիտվել անհամաչափություն, ինչն անտրամաբանական է և անթույլատրելի։ Այլ է իրավիճակը, երբ արգելադրվում է պատճառված վնասի չափից անհամեմատ մեծ չափի գույք, ինչ անթույլատրելի է և կարող է հանդիսանալ համաչափության սկզբունքի խախտում:

(...)Նշվածի համատեքստում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող դեպքում համաչափության սկզբունքի խախտում առկա չէ, հակառակը՝ արգելադրված գույքը բավարար չէ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար:

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի հետևությանն առ այն, որ՝ «(...) Միևնույն ժամանակ չնայած վերոնշյալ փաստին` որպես նպատակ նշված հնարավոր ծախսերի հատուցման վերաբերյալ, Դատարանը փաստում է, որ քննիչի կողմից ներկայացված նյութերում չի նշվել և առկա չէ որևէ տվյալ, որը կփաստի առկա ծախսերի մասին, ուստի Դատարանը` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը, չունի հնարավորություն միջնորդությունը բավարարել նշված երկու հիմքերից միայն մեկի առկայության պայմաններում (...)», Վերաքննիչ դատարանը փաստում է, որ որպես գույքի արգելադրման իրավաչափությունը հաստատելու պայման

14

Օրենսդիրը չի նախատեսել երկու պայմանների միաժամանակյա առկայության պահանջ, հետևաբար` Վերաքննիչ դատարանի գնահատմամբ գույքը կարող է արգելադրվել վերը նշված պայմաններից որևէ մեկի առկայության պայմաններում: (…)Ամփոփելով վերոշարադրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ ներկայացված փաստարկներով և պատճառաբանությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Նարեկ Մովսիսյանի կողմից ներկայացրած բողոքը պետք է բավարարել և թիվ ՀԿԴ/0133/15/24 դատական վարույթով Առաջին ատյանի դատարանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 25-ին կայացված՝ «Գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննելու մասին» որոշումը պետք է բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ հաստատել «Գույքի արգելադրում կիրառելու մասին» քննիչի 2024 թվականի նոյեմբերի 11-ի որոշման իրավաչափությունը։ (…)»:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք իրավաչափ է Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ հիմնավորված է մեղադրյալ […] կողմից արգելադրման ենթակա գույքն օտարելու վերաբերյալ ողջամիտ ենթադրությունը։

11. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։ (...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ (...)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ 3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 39-60։

15

«1. Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար:

2. Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ.

2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց.

3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ.

4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է.

5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրվել կարող է մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային

16

պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը։

(...)»

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը։ Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ։

(...)

3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ:(…)»։

12. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Borzhonov v. Russia գործով կայացված վճռում, մեկնաբանելով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթներն արձանագրել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության` հաշվի առնելով, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու

17

սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ*:

Քրեական վարույթի շրջանակում գույքի արգելադրումը կանոնակարգող՝ վերը մեջբերված նորմերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը, նախ, կրկնում է, որ օրենսդրորեն տարբերակված են գույքի արգելադրման հիմքերն ու դրանց առկայության ապացուցման շեմերը:

Վճռաբեկ դատարանն, անդրադառնալով գույքը օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու հիմքի առկայության պատշաճ հիմնավորմանը, արձանագրել է հետևյալը. «(…) [Գ]ույքի արգելադրման հիմքերով պայմանավորված՝ օրենսդիրը ապացուցման տարբեր շեմեր է նախատեսում: Եթե հանցավոր գործունեության արդյունքում ստացված լինելու կամ հանցանք կատարելու համար նախատեսված գործիք կամ առարկա լինելու հիմքով գույքի արգելադրման համար համապատասխան հիմքի առկայությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է հաղթահարել ապացույցների գերակշռության շեմը, ապա մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային

պատասխանատվություն կրող անձի գույքը օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու հիմքով արգելադրելու համար բավարար է հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ ողջամիտ ենթադրության առկայությունը: Այլ կերպ` կախված հիմքից` քննիչը մի դեպքում պետք է ապացույցների գերակշռությամբ հիմնավորի, որ, օրինակ, կոնկրետ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ, իսկ մյուս դեպքում պետք է ներկայացնի այնպիսի փաստական տվյալներ, որոնք թույլ կտան ողջամիտ ենթադրություն անելու այն մասին, որ արգելադրվող գույքը կարող է 4 Տե՛ս Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, 59- 60-րդ կետեր։

5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի փետրվարի 24-ի թիվ ՀԿԴ/0039/15/24 որոշումը։

18

օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել։ Վերոշարադրյալից բխում է, որ ապացույցների գերակշռության և ողջամիտ ենթադրության շեմերը էապես տարբերվում են միմյանցից, քանի որ առաջինն ապացուցման ավելի բարձր բեռ է դնում վարույթն իրականացնող քննիչի վրա` պարտավորեցնելով վերջինիս ապացույցների գերակշռությամբ հիմնավորել արգելադրման ենթակա գույքի և հանցանքի միջև պատճառական կապի առկայությունը: Մինչդեռ ողջամիտ ենթադրության պարագայում ապացուցման շեմն ավելի նվազ է, և վարույթն իրականացնող մարմինը պետք է գործով ձեռք բերված փաստական տվյալ(ներ)ով հիմնավորի գույքը օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու հավանական վտանգը, սակայն այս դեպքում ևս քննիչը պետք է որոշակի հիմնավորում ներկայացնի։ Գույքը թաքցնելու, փչացնելու կամ սպառելու հավանական վտանգը վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնավորի գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդությանը կից ներկայացված՝ գործով ձեռք բերված փաստական տվյալ(ներ)ով, հակառակ պարագայում անհարկի կսահմանափակվի իր գույքն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու` անձի սահմանադրական իրավունքը:(…)»:

13. Վերահաստատելով և զարգացնելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի, որոնց առկայության համար անհրաժեշտ է, որ ապացույցների գերակշռությամբ հիմնավորվի արգելադրման ենթակա գույքի և ենթադրյալ հանցանքի միջև պատճառական կապը (գույքի հանցավոր ծագում ունենալը կամ հանցանքի գործիք համ միջոց հանդիսանալը), ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված հիմքով գույքի արգելադրման ժամանակ պետք է գնահատվի և հիմնավորվի ոչ թե գույքի հանցավոր բնույթ ունենալը, այլ պետք է քննարկման առարկա հանդիսանա 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ ՀԿԴ/0073/15/23 որոշման 17.1-18- րդ կետերը։

19

u

ապագայում հնարավոր վարութային ծախսերի

հանցագործությամբ

պատճառված վնասի հատուցման համար անհրաժեշտ՝ մեղադրյալին պատկանող գույքի(երի) տնօրինման հետ կապված մեղադրյալի հավանական վարքագծի դրսևորումը։ Մասնավորապես, երբ քննարկման է ենթակա նշված հիմքով գույքի արգելադրումը, ապա վարույթն իրականացնողը պետք է ներկայացնի որոշակի փաստական տվյալներ, որոնք երրորդ անձի մոտ ողջամիտ ենթադրություններ կառաջացնեն առ այն, որ մեղադրյալը կարող է իր գույքի տնօրինումն իրականացնել այնպիսի եղանակներով, որոնք հետագայում կարող են խոչընդոտել նրա կողմից հնարավոր վարութային ծախսերի հատուցման կամ

հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման լիարժեք իրականացմանը: Ընդ որում, վկայակոչվածի գնահատման համատեքստում, վարույթ իրականացնողի կողմից ենթակա չէ գնահատման և ապացուցման, թե արդյոք մեղադրյալն ունի վարութային ծախսերի կամ հանցագործությամբ պատճառված վնասի հնարավոր հատուցումից խուսափելու դիտավորություն, այսինքն խնդրո առարկա հիմքի առկայության համար պարտադիր չէ, որ մեղադրյալի գույքի տնօրինման հետ կապված ռիսկերը հիմնավորվեն մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարութային վարքագծի դրսևորմամբ, քանի որ նշված ռիսկերը կարող են առկա լինել նաև մեղադրյալի կողմից իրավաչափ գործելու պայմաններում՝ հաշվի առնելով նաև անձի՝ նախկինում իրեն պատկանող գույքերը տնօրինելու վերաբերյալ գործողությունները։ Ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ թե պետք է քննարկվի հնարավոր ծախսերի հատուցումից խուսափելու դիտավորությունը, այլ այն, թե արդյոք առկա է ողջամիտ ենթադրություն, որ մեղադրյալը իր գույքը կարող է տնօրինել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված եղանակներով։ 13.

1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ մեղադրյալի կողմից գույքի հնարավոր օտարման, թաքցվելու, վնասվելու, ոչնչացվելու կամ սպառվելու հավանականության վերաբերյալ ողջամիտ ենթադրության պատճառաբանման համար գնահատման ենթակա հանգամանքներ կարող են հանդիսանալ մեղադրյալի դրսևորած վարութային վարքագիծը, նրա կողմից նախորդ

20

ժամանակաշրջանում իրեն պատկանող այլ գույքերի օտարումը, վերջինիս աշխատանքի (գործունեության) բնույթը և այլ վերաբերելի փաստական տվյալներ։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հիմքերի՝ որոնցով նախատեսված է ապացույցների գերակշռությամբ հիմնավորված լինելու շեմ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված հիմքով նախատեսել է ավելի ցածր` հիմնավոր ենթադրության առկայության գնահատման չափանիշ, ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումը կհամարվի պատճառաբանված և իրավաչափ, եթե վարույթն իրականացնողի ներկայացրած հիմնավորումները բավարար լինեն երրորդ անձի մոտ մեղադրյալի կողմից գույքի հնարավոր օտարման, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու վերաբերյալ ողջամիտ ենթադրության առաջացման համար:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ Քննիչը 2024 թվականի նոյեմբերի 11-ի «Գույքի արգելադրում կիրառելու մասին» որոշմամբ նշել է, որ անհրաժեշտ է […]

[…] պատկանող գույքի

վրա արգելանք դնել, քանի որ որևէ երաշխիք չկա, որ

չի փորձի

նախաքննության փուլում օտարել իր անվամբ հաշվառված շարժական և անշարժ գույքերը?:

[…]

Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ, քննության առնելով Քննիչի միջնորդությունը, վկայակոչելով Քննիչի հիմնավորումները, ըստ էության առանձին պատճառաբանություններ չի ներկայացրել արգելադրման հիմքերի վերաբերյալ՞,

- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ նշել է, որ Քննիչի հիմնավորումները բավարար են գույքի արգելադրման հիմքը հաստատված համարելու համար, քանի որ գույքի արգելադրման

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

21

իրավաչափության դատական ստուգման շրջանակներում գույքի նկատմամբ այս կամ այն հնարավոր ներգործության վերաբերյալ դատողություններն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ։ Այլ խոսքով՝ ինչպես քրեադատավարական կարգավորումները, այնպես էլ նախադեպային որևէ դիրքորոշում չեն դրսևորել այնպիսի մոտեցումներ, որոնք կվկայեին այն մասին, որ գույքի արգելադրումն անվերապահորեն պետք է հաջորդի մեղադրյալ հանդիսացող անձի արդեն իսկ կատարված` գույքը թաքցնելու կամ օտարման փորձի գործողություններին։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով մեղադրյալ

պաշտպան Գ.Օհանյանի փաստարկներին, նշել է, որ թեև քրեական գործը հարուցվել է 6 տարի առաջ, սակայն

[…]

**

**

նկատմամբ հանրային

քրեական հետապնդում է հարուցվել 2024 թվականի հոկտեմբերի 07-ին, ինչն էականորեն փոխում է վերջինիս նախկինում ունեցած՝ վկայի կարգավիճակը քրեադատավարական իմաստով։ Այլ խոսքով՝ այլ է իրավիճակը, երբ անձը քրեական վարույթով ունի վկայի կարգավիճակ և բոլորովին այլ, երբ վերջինս ձեռք է

բերում մեղադրյալի և դատավարական կարգավիճակ, քանի որ

հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումը որպես քրեադատավարական հարկադրանքի միջոց, դրվում է մեղադրյալի վրա, որի պայմաններում էականորեն բարձրանում է նրա կողմից իրեն պատկանող գույքն օտարելու կամ թաքցնելու հավանականությունը, ինչպես որ այս դեպքում՚։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13.1.-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ սույն պարագայում հիմնավորված է մեղադրյալ

գույքերի արգելադրման

քրեական

դատարավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով […]

SS

սահմանված հիմքը, եկել են ոչ իրավաչափ եզրահանգման: Մասնավորապես Քննիչը «Գույքի արգելադրում կիրառելու մասին» որոշմամբ առհասարակ չի 9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

22

[…]

[…]

ներկայացրել որևէ հիմնավորում, փաստական տվյալ, որը կվկայեր մեղադրյալ կողմից արգելադրվող գույքերն օտարելու վերաբերյալ

հիմնավոր ենթադրության առկայության մասին, իսկ Վերաքննիչ դատարանը նման պայմաններում ոչ իրավաչափորեն համաձայնել են Քննիչի հիմնավորումներին։ Ավելին, Վերաքննիչ դատարանը իր պատճառաբանություններով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կեով նախատեսված հիմքի առկայությունը փաստացի կապել է զուտ անձի կողմից մեղադրյալի կարգավիճակ ունենալու և հետագայում հատուցման պարտավորության հետ, իսկ նման մեկնաբանման պայմաններում անձի կողմից մեղադրյալի կարգավիճակ ստանալն արդեն իսկ ինքնաբերաբար իրավաչափ կդարձնի վերջինիս գույքի արգելադրումը՝ առանց սույն որոշման 13-13.1-րդ կետով նշված հիմնավորումների ներկայացման անհրաժեշտության, ինչը միանգամայն հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի կարգավորումներին և չի բխում քրեական վարույթի ընթացքում հանրային u

մասնավոր շահերի

հավասարակշռված պաշտպանության սկզբունքի ապահովման հրամայականից։

16. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատողություններն առ այն, որ հիմնավորված է մեղադրյալ […]

[…]

կողմից արգելադրման ենթակա գույքն օտարելու վերաբերյալ

ողջամիտ ենթադրությունը, իրավաչափ չեն:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ արդյոք իրավաչա՞փ են Վերաքննիչ դատարանի դատողություններն առ այն, որ Քննիչի կողմից չի խախտվել արգելադրման ենթակա գույքերի շուկայական արժեքը որոշելու դատավարական կարգը:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշվում է շուկայական գնով այդ նպատակով ներգրավված փորձագետի կողմից:»

19. Վճռաբեկ դատարանը, ՀՀ նախկին քրեական դատավարության

օրենսգրքի կարգավորումների համատեքստում, անդրադառնալով արգելադրման (կալանքի) ենթակա գույքի արժեքը որոշելու անհրաժեշտությանը, նշել է. «(...)

23

[Ա]նձի սեփականության իրավունքի համաչափ սահմանափակման տեսանկյունից կարևոր օրենսդրական պահանջ է նաև գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ արգելադրման ենթակա գույքի և դրա արժեքի հստակեցումը, ինչն իր հերթին պետք է հիմնավորված լինի այդ հարկադրանքի միջոցի կիրառմամբ հետապնդվող նպատակներով, լինի որոշակի և հստակ՝ ապահովելով հասարակության ընդհանուր շահի և անհատի սեփականության (կամ այլ գույքային) իրավունքի պաշտպանության միջև արդարացի հավասարակշռությունը։

Հարկ է նշել, որ գույքի վրա կալանք դնելիս, վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ներգրավվի մասնագետ-ապրանքագետ կամ նշանակվի փորձաքննություն` գույքի արժեքը որոշելու համար, եթե առանց դրա հնարավոր չէ որոշել այն:

(...)

[Վ]ճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված նպատակով արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշելիս նույնպես վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնվի գործում առկա նյութերի վրա (օրինակ՝ փորձագիտական համապատասխան հիմնարկի տրամադրված տեղեկատվությունը՝

փորձաքննության մոտավոր արժեքի վերաբերյալ): Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով դատական ծախսերի հստակ որոշման

անհնարինությունը, հատկապես քրեական դատավարության սկզբնական փուլերում, հարկ է համարում նշել, որ վարույթն իրականացնող մարմինը վերոնշյալ նպատակով կալանքի ենթակա գույքի արժեքը որոշելիս օժտված է որոշակի հայեցողությամբ, որը, սակայն, պետք է լինի ողջամիտ և չհանգեցնի անձի՝ գույքն անարգել տնօրինելու, տիրապետելու կամ օգտագործելու իրավունքի անհամաչափ սահմանափակումների: Հակառակ մեկնաբանման պարագայում, կստացվի ոչ իրավաչափ այնպիսի իրավիճակ, երբ միայն դատական ծախսերի ապահովման նպատակով կարող է կալանք դրվել անձի ամբողջ գույքի վրա, որի արժեքը կարող

24

մի քանի անգամ գերազանցել հնարավոր դատական ծախսերի գումարը, զուտ այն պատճառով, որ չի հստակեցվել դատական ծախսերի չափը: (…)»:

20. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի, որով քննիչին վերապահվում էր գույքի գնահատման համար է մասնագետ-ապրանքագետ ներգրավելու իրավունք, ՀՀ գորող քրեական դատավարության օրենսգիրքն արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշելու համար նախատեսում է փորձագետ ներգրավելու իմպերատիվ պահանջ։ Միևնույն ժամանակ, այն քննիչին չի պարտավորեցնում գույքի արժեքը որոշելու նպատակով փորձաքննություն նշանակել:

Նման պայմաններում, անհրաժեշտ է անդրադառնալ անշարժ գույքի գնահատման իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի օրենսդրությանը, մասնավորապես՝ «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված «Հայաստանի Հանրապետությունում գնահատման

ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի թիվ N 1355-Ն որոշման վերաբերելի դրույթներին։

«Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն. «1.

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի

Հանրապետության տարածքում իրականացվող գնահատման գործունեության վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում մշակութային արժեքների, արժեթղթերի, ածանցյալ ֆինանսական գործիքների (գործարքների), արժութային արժեքների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված զարդերի գնահատման, անշարժ գույքի կադաստրային գնահատման վրա:»:

Նույն օրենսքի 4-րդ հոդվածի համաձայն.

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Մայրապետյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշման 15.2-րդ և 17.1-րդ կետերը։

25

«1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական

հասկացությունները.

1) գնահատող՝ ֆիզիկական անձ, որն ունի գնահատողի որակավորման գործող վկայական և հաշվառված է լիազոր մարմնի կողմից․

2) գնահատման կազմակերպություն՝ գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից․ (...)»:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն.

«1. Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը` գնահատման միջազգային ստանդարտներին ու վարքագծի կանոններին համահունչ, որոնց կիրառումը պարտադիր է գնահատողների համար:»:

«Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի թիվ N 1355-Ն որոշման N 2 հավելվածի համաձայն.

«1. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ստանդարտում (այսուհետ` Ընդհանուր ստանդարտ) ընդգրկված դրույթները վերաբերում են նաև անշարժ գույքի գնահատմանը: Սույն հավելվածը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գնահատման լրացուցիչ պահանջները:

2. Անշարժ գույքի գնահատման ստանդարտն իրենից ներկայացնում է միջազգային ստանդարտներին համահունչ, անշարժ գույքի գնահատումը կանոնակարգող, համընդհանուր, պարտադիր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ, որում սահմանված դրույթները համապատասխանում են նաև Ընդհանուր ստանդարտին։

26

3. Սույն հավելվածի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա:

4. Սույն հավելվածը ենթակա է կիրառման գնահատողների կողմից անշարժ գույքի գնահատման ժամանակ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գնահատման հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական

եզրակացություն տրամադրող անձանց համար:

Սույն հավելվածի դրույթները չեն տարածվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման վրա։

(...)»:

Նույն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի համաձայն.

«Շուկայական արժեքը հաշվարկային դրամական մեծություն է, որով հավանաբար կիրականացվեր, գնահատման ամսաթվի դրությամբ, շահագրգիռ կողմերի միջև, բաց և մրցակցային շուկայում գնահատվող օբյեկտի փոխանակում, որի պարագայում կողմերից յուրաքանչյուրը, իրազեկված լինելով, գործում է ողջամտորեն և առանց հարկադրանքի:

(...)

2) «Շուկայական արժեք» հասկացությունը ենթադրում է, որ գները սահմանվում են բաց և մրցունակ շուկայում, որտեղ մասնակիցներն օժտված են գործելու ազատությամբ։ Գնահատվող օբյեկտների շուկան կարող է լինել ինչպես միջազգային, այնպես էլ տեղական, որը կարող է բաղկացած լինել բազմաթիվ գնորդներից և վաճառողներից կամ լինել սահմանափակ մասնակիցների քանակով:

(...)»:

Մեջբերված նորմերի վերլուծության հիման վրա հարկ է արձանագրել, որ «արգելադրման ենթակա գույքի արժեք» հասկացությունը ենթադրում է հատուկ գիտելիքների տիրապետող օրենքով սահմանված չափանիշներին

համապատասխանող անձի կողմից այդ գույքի գնահատման արդյունքում

27

ձևավորված հաշվարկային դրամական մեծություն։ Այս նպատակով անշարժ գույքի գնահատման իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են

«Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված «Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի թիվ N 1355-Ն որոշման իրավական նորմերը։ Բացի այդ, Կառավարության որոշմամբ սահմանված ստանդարտների ուսումնասիրությունից երևում է, որ անշարժ գույքի գնահատումը չի ենթադրում փորձաքննության իրականացում:

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 7-րդ մասում «փորձագետ» եզրույթի օգտագործումը գործնականում հանգեցնում է պարտադիր փորձաքննության նշանակման պահանջի իրացման, ինչը լրջորեն ձգձգում է գործընթացը և բացառում է վարույթի սկզբնական փուլում գույքի շուկայական արժեքի որոշումը՝ առանց փորձաքննության իրականացման։ Բացի այդ՝ հիշյալ նորմում օգտագործվում է նաև «շուկայական գին» եզրույթը, մինչդեռ մեջբերված օրենսդրությամբ գործածվում է «շուկայական արժեք» եզրույթը։ Վերոգրյալի պայմաններում ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քննիչը չի կարող հանդիսանալ գույքի շուկայական արժեքը/գինը որոշող պատշաճ սուբյեկտ, իսկ գույքի շուկայական արժեքը պատշաճ կերպով կարող է որոշվել միայն այդ գործունեության ձեռնահաս կերպով տիրապետող պատշաճ մասնագիտական հնարավորություններ և նման լիազորություններ ունեցող սուբյեկտի կողմից՝ տվյալ դեպքում ոլորտային օրենսդրությամբ սահմանված գնահատողի կողմից։

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Քննիչի՝ «Գույքի արգելադրում կիրառելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 11-ի որոշման համաձայն՝ անվամբ սեփականության իրավունքով

հաշվառված

բնակարանը, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 4.485.347 ՀՀ դրամ, գնահատվել է Անշարժ գույքի հաշվառման

28

տեղեկատվական համակարգից կատարված հարցման համապատասխան: Իսկ անվամբ սեփականության իրավունքով գրանցված <<[…]>>

մակնիշի

հաշվառման համարանիշով և <<[…].>>

մակնիշի

հաշվառման համարանիշով ավտոմեքենաների շուկայական

արժեքները Քննիչի կողմից որոշվել են ինքնուրույն՝ ըստ ՀՀ-ում գործող <<ԼԻՍՏ.ԱՄ>> կայքի տվյալների",

- Առաջին ատյանի դատարանն իր 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ, փաստացի չի անդրադարձել արգելադրման ենթակա գույքերի շուկայական արժեքի որոշման կարգի իրավաչափությանը2,

- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ նշել է, որ Քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից տրված գրության պատճենը, համաձայն որի՝ անվամբ

հասցեի անշարժ գույքի միավորի

նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք։ Նշված անշարժ գույքի միավորի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 4.485.347 (չորս միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար երեք հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ, իսկ ավտոմեքենաների շուկայական արժեքի վերաբերյալ ներկայացրել է «ԼԻՍՏ.ԱՄ» կայքից արտատպված փաստաթղթեր։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը չի արձանագրել արգելադրման ենթակա գույքի շուկայական արժեքի որոշման դատավարական կարգի խախտում3:

22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-21.1.-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ սույն պարագայում Քննիչի կողմից պահպանվել է արգելադրման ենթակա գույքերի շուկայական արժեքների գնահատման դատավարական կարգը, եկել է ոչ իրավաչափ եզրահանգման: 11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

29

Մասնավորապես, Քննիչը, չհանդիսանալով գույքի շուկայական արժեքը գնահատելու իրավասություն ունեցող պատշաճ սուբյեկտ, ինքնուրույն կերպով գնահատել է մեղադրյալ […] պատկանող ավտոմեքենաների

շուկայական արժեքը, ինչը սակայն իրավաչափ է գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից։

23. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատողություններն առ այն, որ Քննիչի կողմից չի խախտվել արգելադրման ենթակա գույքերի շուկայական արժեքը որոշելու դատավարական կարգը, իրավաչափ չեն:

24. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ և 133-րդ հոդվածի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի դատական ակտը բեկանելու և դրան փոխարինող դատական ակտ կայացնելու համար։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Առաջին ատյանի դատարանը սխալ է պատճառաբանել իր որոշումը, սակայն արդյունքում, մերժելով Քննիչի` 2024 թվականի նոյեմբերի 11-ի «Գույքի արգելադրում կիրառելու մասին» որոշման իրավաչափությունը՝ եկել է ճիշտ եզրահանգման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 30- ի դատական ակտը պետք է բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները'4: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության 14 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։

30

սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 394-րդ, 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ՀԿԴ/0133/15/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ

հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՀԿԴ/0133/15/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել