ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հոկտեմբեր ի 24 - ին «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի.»: Հոդված 2. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) որպես պետական նպաստ կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն կամ նշված կազմակերպությունների, անձանց կամ մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ոլորտի զբաղվածության ծրագրերի գործողության ժամկետի ընթացքում ստացված եկամուտներ.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով. «13) որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում։»։ Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-416-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-416-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.11.2024-01.01.2026) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.11.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.11.2024 Ուժը կորցրել է 01.01.2026 Հիմնական ակտ 24.10.2024, ՀՕ-416-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.1998, ՀՕ-221 05.05.1998, ՀՕ-221 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-416-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
