Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Իսկոյան — ԵԱՔԴ/2855/02/15
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Իսկոյան — ԵԱՔԴ/2855/02/15

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/2855/02/1524 սեպտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Նունե Իսկոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) հայցի ընդդեմ Նունե Իսկոյանի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Նունե Իսկոյանից բռնագանձել 2.828.671 ՀՀ դրամ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Ստեփանյան) 01.07.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է: 2 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ս. Թորոսյան,

Ամբողջ Տեքստ

/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2855/02/15

դատարանի որոշում

2020թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2855/02/15

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

Դատավորներ՝

Ա. Մխիթարյան

Ա. Սմբատյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2020 թվականի սեպտեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նունե Իսկոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) հայցի ընդդեմ Նունե Իսկոյանի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Նունե Իսկոյանից բռնագանձել 2.828.671 ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Ստեփանյան) 01.07.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր`

Ս. Թորոսյան, դատավորներ` Ա. Խառատյան, Ն. Բարսեղյան) 25.11.2016 թվականի որոշմամբ Նունե Իսկոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.07.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության: Երևան քաղաքի

ընդհանուր իրավասության

դատարանի (դատավոր`

Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 02.07.2018 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.11.2018 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 02.07.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Իսկոյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դատախազությունը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 74-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 272-րդ հոդվածը, 277-րդ հոդվածի 1-ի մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պետությանը պատճառված վնասի հատուցումը պայմանավորված չէ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատախազությունը` ի դեմս դատախազի, քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու գործառույթն իրականացնելիս չէր կարող չիմանալ, որ առկա է պետությանը պատճառված վնաս, որը ենթակա է բավարարման: Հետևաբար սույն գործով հայցվոր կողմի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունքը ծագել է առնվազն 10.05.2012 թվականին` գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու պահից, մինչդեռ հայցը հարուցվել է միայն 18.06.2015 թվականին` հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.11.2018 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 02.07.2018 թվականի վճռին:

2.1. Դատախազության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները. Սույն գործով բողոքարկվող դատական ակտով սահմանված բռնագանձման ենթակա գումարը ոչ թե հարկային պարտավորություն է, ինչպես նշում է բողոքաբերը, այլ հանցագործության հետևանքով պետությանը պատճառած վնաս: Այդ իսկ պատճառով Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը պետք է իրականացվի ոչ թե քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու, այլ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից:

3

Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հիմնավոր է և պայմանավորված է անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ, նկատի ունենալով, որ սույն գործով Դատախազությունը հայց է հարուցել դատարան` հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով, իսկ հանրորեն վտանգավոր արարքը կարող է համարվել հանցագործություն, և այն կատարած անձի վրա կարող է դրվել հանցագործությամբ պատճառված

վնասի

հատուցման

պարտականություն

միայն

վերոհիշյալ

հանգամանքներն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելուց հետո: Քննարկվող դեպքում Դատախազությունը հանցագործությամբ պետության իրավունքի խախտման փաստի, ինչպես նաև հանցագործություն կատարած անձի մասին իմացել է միայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2012 թվականի մեղադրական դատավճռից, որն օրինական ուժ է ստացել 03.08.2012 թվականին, իսկ հայցը հարուցվել է 18.06.2015 թվականին` իրավունքի պաշտպանության համար սահմանված եռամյա ժամկետի սահմաններում:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 10.05.2012 թվականին Նունե Իսկոյանի վերաբերյալ թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նունե Իսկոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով՝ այն արարքի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչությունում հաշվառված (Նելի Կարոլինաե ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը, 2008-2009 թվականների ընթացքում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, սակայն հարկային տեսչություն ներկայացված հաստատագրված վճարի, եկամտահարկի, պետական տուրքի և պարտադիր սոցիալական ապահովագրության հաշվետվություններով հաշվարկված հարկերի և վճարների գումարներն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելով, սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում, պարտքերի չվճարման նպատակով ստեղծել է կեղծ սնանկության հատկանիշներ՝ 26.11.2010 թվականին սեփական սնանկության ճանաչման մասին դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի կողմից այն ճանաչվել է, և դրա հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ 2.828.671 ՀՀ դրամի վնաս (հատոր 1-ին, գ.թ. 7-10):

2) Նունե Իսկոյանի կողմից պետությանը պատճառված 2.828.671 ՀՀ դրամ գումարի չափով վնասը հատուցելու պահանջի վերաբերյալ Դատախազության հայցը դատարան է ներկայացվել 18.06.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-6):

3) Նունե Իսկոյանը 12.04.2018 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 96-97):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ

4

քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ո՞ր պահից է ծագում դատախազության` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը և նման հայցի հարուցման համար պարտադի՞ր պայման է արդյոք վնաս պատճառած անձի` հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած (Դատախազության մասինե ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե՝

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող

5

արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած (Դատախազության մասինե ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, նշել է, որ դատախազությունն իրավասու է, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով (տեԲս, օրինակ, ՀՀ գլխավոր

դատախազությունն

ընդդեմ

Վալենտինա

Մկրտչյանի

թիվ

ԵԿԴ/3058/02/11

քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը (22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած (Դատախազության մասինե ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը (...): Ընդ որում, նշված դեպքում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, ում լիազորությունների շրջանակում է եղել հարկային հաշվետվությունների ներկայացումը, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու արդյունքում պետությունը կրել է գույքային կորուստ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է օրենքով սահմանված ապացույցներով (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վարդան

Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ԵԱՆԴ/0789/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերոնշյալ եզրահանգումների համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների հետ, այդուհանդերձ քաղաքացիաիրավական հայցը պետք է լուծվի քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա: Քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Տուժողն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում անկախ այն հանգամանքից պատասխանողը դատապարտվել է, թե`

6

արդարացվել, և փոխհատուցման հարցը պետք է դառնա իրավական ինքնուրույն գնահատման առարկա, որի պարագայում ապացուցման չափորոշիչները էականորեն տարբերվում են քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքով՝ այն, որ միևնույն արարքը կարող է առաջացնել քրեական գործի հետ նույնական (ընդհանուր) հանգամանքներից (փաստերից) բխող վնասը հատուցելու քաղաքացիաիրավական պարտականություն, բավարար հիմքեր չի ստեղծում անձի նկատմամբ կիրառված քաղաքացիաիրավական պատասխանատվությունը դիտել նաև (քրեական պատիժե (տե՛ս Ռինգվոլդն ընդդեմ

Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճիռը, պարբ. 38): Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումներից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, որ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած (Դատախազության մասինե ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով ամրագրված է, որ դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն եթե հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառվել է գույքային վնաս, այդուհանդերձ, վնասի առկայությունը կախվածության մեջ չպետք է դրվի վնաս պատճառած անձի՝ հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքից, քանի որ,

թեև

քաղաքացիական

պատասխանատվության

ծագման

պայմանները

հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմաններին, այնուամենայնիվ, պետությանը վնաս պատճառած անձի արարքում հանցակազմի բացակայությունը չի բացառում ինքնուրույն ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը, որն առաջացնում է քաղաքացիաիրավական պատասխանատվություն:

Վերահաստատելով նշված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերության նկատմամբ, որպես քաղաքացիաիրավական հարաբերության, կիրառելի են քաղաքացիական իրավունքի ընդհանուր ինստիտուտները, այդ թվում նաև՝ հայցային վաղեմության ինստիտուտը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով: ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն

7

օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09

քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը): Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հարկ է համարել արձանագրել հետևյալը. ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից՝ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է (իմացել էե և (պետք է իմացած լիներե արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:

Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Իրավակիրառ պրակտիկայում շահագրգիռ անձը դատական պաշտպանության իր իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի հաստատապես խախտման հարցում: Այլ կերպ ասած՝ շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում ՝ անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է:

ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ և բավարար տեղեկությունների՝ պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար (տե՛ս

(Ալյանս պլյուսե ՍՊԸ-ն ընդդեմ (ԱրմենՏելե ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար առավել կարևորվում է իրավազոր անձի կարգավիճակը: Քաղաքացիական իրավահարաբերություններում,

8

քաղաքացիներից և իրավաբանական անձանցից զատ, որպես իրավազոր անձ կարող է հանդես

գալ

նաև

պետությունը:

Վերջինս

քաղաքացիական

իրավահարաբերություններին մասնակցում է այդ նպատակի համար լիազորված պետական մարմինների միջոցով: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ որպես իրավազոր անձ քաղաքացիական դատավարության կարգով դատարան է դիմում պետությունը` ի դեմս պետական մարմնի, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է նախևառաջ պարզել` արդյոք տվյալ պետական մարմինն իրավասու է վիճելի իրավահարաբերության շրջանակներում ներկայացնելու պետության շահերը և երկրորդ` երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը: Ընդ որում, թե՛ առաջին և թե՛ երկրորդ հարցադրումների շրջանակներում պետք է ուսումնասիրել տվյալ պետական մարմնի` օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակը (տե՛ս ՀՀ գլխավոր

դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է` հետաքննության և նախաքննության նկատմամբ իրականացնել դատավարական ղեկավարում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի համաձայն՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` հաստատել մեղադրական եզրակացությունը (...), իսկ 15-րդ կետի համաձայն՝ գործն ուղարկել դատարան` ըստ էության քննելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի համաձայն` ստորագրելով մեղադրական եզրակացությունը` քննիչը նույն օրը քրեական գործն ուղարկում է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` դատախազն ուսումնասիրում է մեղադրական եզրակացությամբ ստացված գործը, որպեսզի ստուգի` 1) ապացուցված է արդյոք մեղադրյալին մեղսագրվող արարքը և այն պարունակում է արդյոք հանցակազմ, 2) հիմնավորված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը, (…) 10) կատարված է արդյոք գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը` հաստատել մեղադրական եզրակացությունը, իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, և այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը, իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար, կասեցնել քրեական գործով վարույթը, կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաստատելով մեղադրական եզրակացությունը` դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է (...):

Վերոգրյալ

իրավական

նորմերի

վերլուծությունից

հետևում

է,

որ

դատախազությունը՝

որպես

քրեական

գործով

մինչդատական

վարույթի

9

օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող իրավասու պետական մարմին, օրենսդրորեն օժտված է նաև քննիչի կողմից կազմած մեղադրական եզրակացությունը հաստատելու լիազորությամբ:

Այսպես՝ քննիչը, ստորագրելով

մեղադրական եզրակացությունը, նույն օրը քրեական գործն ուղարկում է համապատասխան դատախազին, իսկ վերջինս այն ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, մեղադրական եզրակացությունը հաստատելու դեպքում գործն ուղարկում է այն դատարան, որին այն ընդդատյա է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն` միայն ապացույցների հիման վրա են հաստատվում` 1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն), 2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, 3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները, 4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ, 5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները, 6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, 7) այն հանգամանքները, որոնք հիմնավորում են, որ գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված մաքսանենգության առարկա:

Վերոհիշյալ նորմի մեկնաբանությունից բխում է, որ դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու պարագայում ապացուցված է համարում ինչպես անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ, այնպես էլ այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը, մասնավորապես` պետության գույքային շահերին վնաս պատճառվելու դեպքում` դատախազությունը, հիմնավորում է իր պահանջները, իսկ պետության գույքային շահերի խախտում հայտնաբերելու դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածին համապատասխան դատախազը հարուցում և պաշտպանում է հարուցված քաղաքացիական հայցը:

Օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական

դատավարության

կարգով,

սակայն

քաղաքացիական

դատավարության կարգով հայց հարուցելիս արդեն ոչ թե գործում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված այն կանոնակարգումը, համաձայն որի` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները, այլ գործում են քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները, իսկ դատախազությունն էլ, իբրև Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի ուժով` քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես է գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով: Դա իր հերթին նշանակում է, որ դատախազի կողմից մեղադրական եզրակացությամբ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո, անկախ քրեական

10

գործի

հետագա

ընթացքից,

դատախազության

կողմից

քաղաքացիական

դատավարության կարգով հայց հարուցելու պարագայում լիովին կիրառելի են հայցային վաղեմության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, մասնավորապես` հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ դատախազությունն իմացել է կամ պետք է իմացած լիներ պետության գույքային շահերին վնաս պատճառված լինելու մասին: Քրեական գործի հետագա ընթացքն այս դեպքում որևէ ազդեցություն չի կարող ունենալ հայցային վաղեմության ժամկետի հոսքի վրա, քանի որ դրա հետ կապված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում կամ կասեցում: Ավելին, ինչպես քրեական դատավարությունում, քաղաքացիական դատավարությունում ևս արգելված չէ քաղաքացիական հայցի հարուցումը հայցն առանց քննության թողնելու պարագայում, սակայն այս դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով: Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով դատախազության` հայց հարուցելու իրավունքի ծագման պահը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունի այն հարցի պատասխանը, թե որ պահից սկսած է վերջինս տիրապետում պետության գույքային շահի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, ինչպես նաև իր տնօրինության ներքո ունենում այդ խախտման փաստը հիմնավորող ապացույցների բավարար համակցություն, ինչպիսի հանգամանքներով էլ պայմանավորված հնարավոր կլինի փաստել, որ դատախազության մոտ հենց այդ պահից սկսած հաստատապես ձևավորվում է համոզմունք առ այն, որ պետությանը պատճառվել է գույքային վնաս և վերջինս այդ պահից սկսած հնարավորություն է ստանում պատշաճ հայց ներկայացնելու միջոցով դիմելու դատական պաշտպանության: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատախազության` պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը ծագում է անկախ այն հանգամանքից, թե արդյոք վնաս պատճառած անձը պետությանը վնաս է պատճառել հանցագործության կատարման հետևանքով, թե այլ հակաիրավական վարքագծի արդյունքում, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե վնաս պատճառած անձն արդյոք մեղավոր է ճանաչվել այդ արարքի կատարման մեջ, թե ոչ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պատասխանող Նունե Իսկոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով՝ այն արարքի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչությունում հաշվառված (Նելի Կարոլինաե ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը, 2008-2009 թվականների ընթացքում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, սակայն հարկային տեսչություն ներկայացված հաստատագրված վճարի, եկամտահարկի, պետական տուրքի և պարտադիր սոցիալական ապահովագրության հաշվետվություններով հաշվարկված հարկերի և վճարների գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելով, սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում, պարտքերի չվճարման նպատակով ստեղծել է կեղծ սնանկության հատկանիշներ: Մասնավորապես, Նունե Իսկոյանը 26.11.2010 թվականին սեփական սնանկության ճանաչման մասին դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր

11

իրավասության դատարան, որի կողմից ճանաչվել է սնանկ: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ 2.828.671 ՀՀ դրամի վնաս: 10.05.2012 թվականին Նունե Իսկոյանի վերաբերյալ թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատախազությունը պետությանը պատճառված 2.828.671 ՀՀ դրամ գումարի չափով վնասը հատուցելու պահանջի վերաբերյալ հայցը դատարան է ներկայացրել 18.06.2015 թվականին:

12.04.2018

թվականին

Նունե

Իսկոյանը

Դատարան

է

ներկայացրել

միջնորդություն` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ: Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ 10.05.2012 թվականին թիվ 83150912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելիս Դատախազությունն իմացել է (պետք է իմացած լիներ) պետությանը պատճառված վնասի առկայության, և որ նույնն է` իր իրավունքների խախտման մասին, հետևաբար հայցային վաղեմության ժամկետները սկսել են հոսել 10.05.2012 թվականից: Մինչդեռ հայցվորն իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով Դատարան է դիմել 18.06.2015 թվականին, որպիսի պայմաններում

բաց է թողել իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի

պաշտպանության ժամանակահատվածը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Դատախազության վերաքննիչ բողոքը և դատական ակտը բեկանելով ու այն փոփոխելով` հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, իսկ պետությանը պատճառված վնասի հատուցումը հնարավոր է միայն հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում: Հետևաբար Դատարանը հայցային վաղեմության հաշվարկի սկիզբը ոչ թե պետք է հաշվարկեր քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու հաջորդ օրվանից, այլ պետք է որպես իրավախախտման փաստը հավաստող ապացույց դիտեր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, և հայցային վաղեմության ժամկետի սկիզբը պետք է համարվեր դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով

Վերաքննիչ

դատարանի

պատճառաբանությունների

հիմնավորվածությանը, արձանագրում է, որ սույն գործով պետությունը` ի դեմս Դատախազության, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի կողմից պետության գույքային շահերի խախտման ենթադրյալ փաստի մասին իմացել է դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից: Այլ կերպ ասած՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը ծագել է դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից: Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ հետևությունը բխում է այն հանգամանքից, որ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահին արդեն իսկ առկա է եղել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ մեղադրյալի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է վնաս: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե մեղադրյալն իր կողմից կատարված ոչ իրավաչափ գործողությունների համար ենթակա էր արդյոք քրեական պատասխանատվության, թե՝

12

ոչ, այնուամենայնիվ, դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու

պահից

ծագել

է

մեղադրյալին

քաղաքացիաիրավական

պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Ուստի դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից սկսել է հոսել պետության` խախտված իրավունքի պաշտպանության կամ որ նույնն է` հայցային վաղեմության ժամանակահատվածը:

Ինչ վերաբերում է սույն գործով Դատախազության ներկայացրած այն փաստարկին, թե հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար հնարավոր է հայց ներկայացնել միայն այն դեպքում, երբ հանրորեն վտանգավոր արարքը հանցագործություն է համարվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ: Նշված նորմի մեկնաբանությունից բխում է, որ քաղաքացիական հայցը կարող է հարուցվել ինչպես ավելի վաղ, քան մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու փուլը, այնպես էլ քրեական գործի դատական քննության ցանկացած փուլում` մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը` կախված այն հանգամանքից, թե երբ են ի հայտ եկել հայց հարուցելու նախադրյալները: Միևնույն տրամաբանությունն է գործում նաև քաղաքացիական դատավարությունում` հայց կարող է հարուցվել ցանկացած պահի, երբ առկա են հայց հարուցելու նախադրյալները: Մասնավորապես` հանցագործությամբ պետության գույքային շահերին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ Դատախազությունը կարող է հայց հարուցել ցանկացած պահի, երբ իր տիրապետության ներքո առկա կլինեն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետևանքով պետության գույքային շահերին վնաս պատճառելու վերաբերյալ բավարար փաստեր: Հակառակ մեկնաբանությունը կնշանակի, որ, բացի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու դեպքերից, ոչ մի այլ դեպքում (օրինակ` քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու և այլն) անձի նկատմամբ հնարավոր չի լինի քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետևանքով պատճառված վնասի հատուցման հայց հարուցել:

Հատկանշական է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող (Դատախազության մասինե ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը սահմանազատել են քրեական և քաղաքացիական դատավարություններում Դատախազության`

հայց

հարուցելու

լիազորությունները,

և

ըստ

այդ

իրավակարգավորման` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումն առանձնացված է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումից: Նշված նորմերի տառացի մեկնաբանությունից բխում է, որ Դատախազությունը քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցում է ցանկացած պահի, երբ օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է պետության գույքային շահերին վնաս պատճառելու վերաբերյալ փաստ` անկախ քրեական գործի հարուցման, օրինական ուժի մեջ մտած դատավճռով վնաս պատճառած անձի դատապարտված լինելու հանգամանքներից:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցային վաղեմության ժամանակահատվածը սկսել է հոսել թիվ 83150912 քրեական

13

գործով դատախազի կողմից Նունե Իսկոյանի մեղադրական եզրակացությունը հաստատելու պահից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե երբ է Դատախազությունը հաստատել Նունե Իսկոյանի մեղադրական եզրակացությունը: Գործում առկա է միայն ապացույց այն մասին, որ 10.05.2012 թվականին Դատախազությունը Նունե Իսկոյանի վերաբերյալ թիվ 831

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 սեպտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/2855/02/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել