Ջերեջյան — ՎԴ/1979/05/17
Ամփոփում
քննելով Զաքար Ջերեջյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Զաքար Ջերեջյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ Ծառայության 16.02.2017 թվականի թիվ 1705737118 որոշումը (այսուհետ` Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Զաքար Ջերեջյանը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 03.08.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/1979/05/17
Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան
Դատավորներ`
Կ. Բաղդասարյան
Կ. Մաթևոսյան
Վարչական գործ թիվ ՎԴ/1979/05/17
2021թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2021 թվականի փետրվարի 12-ին
գրավոր ընթացակարգով, քննելով Զաքար Ջերեջյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Զաքար Ջերեջյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ Ծառայության 16.02.2017 թվականի թիվ 1705737118 որոշումը (այսուհետ` Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Զաքար Ջերեջյանը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 03.08.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2018 թվականի
որոշմամբ
Ծառայության
վերաքննիչ
բողոքը
բավարարվել
է,
Դատարանի 03.08.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է, հայցը մերժվել է, Զաքար Ջերեջյանից հօգուտ Ծառայության բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:
2
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զաքար Ջերեջյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տեսանյութում երևում է, որ Զաքար Ջերեջյանին պատկանող (MERCEDES-BENZե մակնիշի 33 PL 091 պետհամարանիշի ավտոմեքենան հատել է խաչմերուկը, սակայն նշված խաչմերուկը կարգավորող հիմնական (խաչմերուկից առաջ աջ կողմում տեղակայված) լուսացույցը տեսանյութում չի երևում, իսկ կրկնող (կրկնվող) լուսացույցը մեծ դժվարությամբ է երևում: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ միայն այն փաստի առկայությունը, որ տեսանյութում չի երևում հիմնական լուսացույցը, որը պետք է տեղադրված լինի խաչմերուկից առաջ աջ մասում, ինքնին բավարար է ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության առումով կասկած հարուցելու համար, հետևաբար ի սկզբանե վարչական մարմինը պետք է զերծ մնար որոշում կայացնելուց։
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամենից առաջ Դատարանը պետք է Ծառայությունից պահանջեր ներկայացնել Որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի նյութերը, ներառյալ իրավախախտման փաստն արձանագրած տեսանյութերը, քանի որ Ծառայության ինտերնետային կայքում ներկայացված տեսանյութերի
ուսումնասիրությունը
բավարար
չէ
Որոշմամբ
նկարագրված
իրավախախտման փաստը հաստատված համարելու համար։
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի (թե ենթակետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ
դատարանը,
անտեսելով
այն
հանգամանքը,
որ
վարչական
իրավախախտման վերաբերյալ որոշումները դատական կարգով բողոքարկելիս անձը չի կրում պետական տուրք վճարելու պարտականություն, այդուհանդերձ իր վրա դրել է նման պարտականություն՝ դրանով իսկ խախտելով քաղաքացու դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը կամ մասնակիորեն բեկանել և փոփոխել դատական ակտը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Որոշմամբ Զաքար Ջերեջյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ ենթարկվել է վարչական
3
պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք 20.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ 16.02.2017 թվականին ժամը 15:33-ին Երևան քաղաք ՍեբաստիաԱ.Վեգներ խաչմերուկի հատվածում չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին (գ.թ. 5).
2) Վարչական գործի նյութերում առկա չէ Որոշման հիմքում ընկած տեսանյութը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ վարչական իրավախախտման փաստը հաստատող տեսաձայնագրության ձեռք բերմանն ուղղված դատավարական գործողությունների առանձահատկությունների, ինչպես նաև վարչական տույժ նշանակելու մասին որոշումները վիճարկելիս պետական տուրք վճարելու պարտականություն ունենալու մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
1) Քննելով վճռաբեկ բողոքն առաջին հիմքով՝ Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՞ք դատարանն իրավասու է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով վարչական իրավախախտումը հաստատված համարել այն պարագայում, երբ վարչական ակտի հիմքում ընկած տեսանյութը, որպես ապացույց, գործում առկա չէ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հաստատման միջոց դառնալ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները (...)։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` իրեղեն ապացույցները հետազոտվում են զննման միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ տեսագրությունը և լուսանկարը վարչական դատավարությունում դասվում են օրենքով նախտատեսված իրեղեն ապացույցների շարքին
(տե'ս, Գագիկ Կոջոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայության թիվ ՎԴ/5059/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական
4
ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ
վճռաբեկ
դատարանը,
նախկինում
կայացրած
որոշումներից
մեկով
անդրադառնալով վերը նշված նորմի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն
ունեցող
փաստական
հանգամանքների
առկայությունը
կամ
բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով,
իսկ
ապացույցների
գնահատումը
ենթադրում
է
ապացույցների
տրամաբանական
և
իրավաբանական
որակում՝
դրանց
վերաբերելիության,
թույլատրելիության,
արժանահավատության
և
բավարարության
տեսանկյունից:
Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում
ապացույցներից
յուրաքանչյուրի
թույլատրելիության,
վերաբերելիության,
հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե'ս, Ջաջուռի
գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված
ճանապարհային
երթևեկության
կանոնների
խախտումներով
իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:
5
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ (Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տեԲս, Աիդա Նազարյանն
ընդդեմ ՀՀ ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերը վիճարկելու պահանջի հիման վրա հարուցված դատական գործերի քննության շրջանակներում վիճարկվող որոշման հիմքում ընկած տեսանյութի կամ լուսանկարի ձեռքբերումն ունի էական նշանակություն, քանի որ այդ որոշման իրավաչափությունը պայմանավորված է նաև տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանությամբ։
Համադրելով վերը նշված իրավակարգավորումները կատարված վերլուծությունների հետ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի
միջոցով
հայտնաբերված
ճանապարհային
երթևեկության
կանոնների
խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերի հիմքում ընկած տեսանյութը կամ լուսանկարը նյութական աշխարհի այն օբյեկտներն են, որոնք իրենց առկայությամբ կարող են հիմնավորել կատարված իրավախախտման փաստը: Ընդ որում նշված իրեղեն ապացույցները դատարանին ներկայացնելու պարտականությունը կրում է վարչական մարմինը:
Վերոգրյալի
հաշվառմամբ
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում
է,
որ
տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերի իրավաչափությունը գնահատելու, այսինքն՝ գործի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող ապացույցն իրավախախտումն արձանագրած տեսանյութն է, որը ներկայացնելու պարտականությունը կրում է այդ տեսանյութի հիման վրա վարչական ակտն ընդունած վարչական մարմինը։ Ըստ այդմ դատարանն այդ ապացույցի հետազոտման և գնահատման միջոցով պարզում է իրավախախտման փաստի առկայությունը կամ բացակայությունը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով վարչական իրավախախտման փաստը
6
կարող է հաստատված համարվել վարչական ակտի հիմքում ընկած տեսանյութի հետազոտման և գնահատման արդյունքում, ինչը գործնականում հնարավոր է միայն այն պարագայում, երբ նշված տեսանյութը, որպես ապացույց, օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ապացուցման բեռը կրող վարչական մարմնի կողմից և գտնվում է գործում։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Զաքար Ջերեջյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Որոշումը: Նշված վարչական ակտով Զաքար Ջերեջյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, այն է՝ չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին (գ.թ. 5) :
Դատարանը 02052017 թվականի որոշմամբ գործը նշանակել է դատաքննության և Ծառայությունից պահանջել է դատարան ներկայացնել (Վարչական տույժ նշանակելու մասինե 16.02.2017 թվականի թիվ 1705737118 որոշման համար հիմք հանդիսացած վարչական իրավախախտման փաստն ամրագրած տեսանյութը (գթ 15)։ Ծառայության ներկայացուցիչը 20072017 թվականին նշանակված դատաքննությանը չի ներկայացել, ինչպես նաև Դատարան չի ներկայացրել պահանջված իրեղեն ապացույցը։ Դատարանը բավարարել է Զաքար Ջերեջյանի հայցը, պատճառաբանելով, որ Ծառայության կողմից չի ներկայացվել տեսանյութը, որով կապացուցվեր լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստը, ուստի դրա բացասական հետևանքները կրում է Ծառայությունը:
Վերաքննիչ դատարանը Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի վճիռը բեկանել, փոփոխել և Զաքար Ջերեջյանի հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ իրավախախտման փաստի բացահայտված չլինելու մասին Դատարանի հետևությունները հիմնավոր չեն: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի որակել նաև Դատարանի դիրքորոշումն առ այն, որ Ծառայության կողմից տեսանյութը չներկայացնելը հանգեցնում է հայցի բավարարմանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"), հետևաբար Դատարանն իրավասու էր ինքնուրույն ուսումնասիրել անհատական ծածկագրով տեսանյութի բովանդակությունը և պարզել իրավախախտում կատարված լինելու կամ չլինելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ տեսանյութը տվյալ դեպքում հնարավորություն տալիս է հատկորոշել վարորդի արարքի
հատկանիշների
և
իրավախախտման
հատկանիշների
միջև
ուղիղ
համապատասխանությունը, ուստի պետք է փաստել, որ տրանսպորտային միջոցի վարորդի արարքի
հատկանիշների
և
իրավախախտման
հատկանիշների
միջև
ուղիղ
համապատասխանության առկայությունը կասկած չի հարուցում: Իսկ նշվածի արդյունքը, փաստորեն, հայցվորի կողմից իրավախախտում թույլ տրված լինելու անխոցելի եզրահանգումն է: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ իրավախախտման փաստի բացահայտված չլինելու մասին Վարչական դատարանի հետևությունները հիմնավոր չեն: Միևնույն ժամանակ, լուծելով դատական ծախսերի բաշխման հարցը, Վերաքննիչ դատարանը որոշել է Զաքար Ջերեջյանից հօգուտ Ծառայության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը
և
գնահատելով
Վերաքննիչ
դատարանի
եզրահանգումների
հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
7
Տվյալ դեպքում հայցվորին վերագրված վարչական իրավախախտման փաստն արձանագրած տեսանյութը, որպես գործի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող ապացույց, սույն վարչական գործում առկա չէ, հետևաբար գործնականում հնարավոր չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հետազոտել և գնահատել գոյություն չունեցող ապացույցը։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը դատողություններ է կատարել ենթադրյալ իրավախախտումն արձանագրած տեսանյութի մասին՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը. (Այսպես, վիճարկվող որոշման
ընդունման համար հիմք ծառայեցված տեսանյութն ամրագրել է հետևյալ իրողությունը. Ծառայության
հատկորոշած
ճանապարհահատվածում
հայցվորը,
իր
վարած
տրանսպորտային միջոցով մոտենալով խաչմերուկին, տեսանկարահանող սարքի ցուցիչով ժամը 15:33:39-ին մոտենալով Կանոններով նախատեսված (Կանգ-գիծե գծանշմանը` շարունակում է երթևեկությունը` հատելով խաչմերուկն իր նախընտրած ուղղությամբ այն պայմաններում, երբ իր ուղղության երթևեկությունը կարգավորող լուսացույցի վրա վառված է կարմիր` երթևեկությունն արգելող, ազդանշանը: Փաստորեն, տվյալ իրադրությունում հայցվորը, երթևեկությունը շարունակելով իր նախընտրած ուղղությամբ այդ ուղղությամբ երթևեկությունն արգելող կարմիր ազդանշանի պայմաններում, խախտում է Կանոնների 7-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջն առ այն, որ լուսացույցի կարմիր ազդանշանը, այդ թվում նաև` թարթող, արգելում է երթևեկությունը: Ընդ որում, հայցվորի մատնանշված վարքագիծն ակնհայտ է տեսանյութի ամրագրած տվյալներով: Այսինքն, տեսանյութի ամրագրած տվյալներն ուղղակիորեն ի ցույց են դնում հայցվորի կողմից իրավախախտում թույլ տրված լինելու փաստըե:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է ապացույցների թույլատրելիության ընդհանուր և հատուկ կանոններին՝ արձանագրելով, որ ապացույցների թույլատրելիության ընդհանուր կանոնի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում: Ապացույցների թույլատրելիության այս կանոնը վերաբերում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված ձևական-ընթացակարգային պահանջների պահպանվածությունը և ենթադրում է. (ա) աղբյուրի օրինականություն՝ ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից, (բ) ձեռքբերման միջոցների օրինականություն՝ պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները, (գ) պատշաճ ձևակերպում՝ ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատշաճ ձևակերպման, (դ) լիազորված սուբյեկտ՝ ապացույցը պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից։ Բացի վերոգրյալ ընդհանուր կանոնից, գոյություն ունի նաև ապացույցի թույլատրելիության հետևյալ հատուկ կանոնը. եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված է, որ գործի հանգամանքները պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, ապա այդ հ անգամանքները չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այսինքն՝ որոշ դեպքերում ապացույցը կարող է անթույլատրելի համարվել նաև այն պատճառով, որ այն չի հանդիսանում տվյալ փաստական հանգամանքը հաստատելու համար օրենքով կամ այլ իրավական ակտերով կանխորոշված (անհրաժեշտե ապացույցը՝ այն որոշակի ապացույցը, որով, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, կարող է հաստատվել տվյալ փաստական հանգամանքը
(տեԲս, Գագիկ Կոջոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայության թիվ ՎԴ/5059/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը)։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, ըստ էության, (հետազոտել էե սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած ենթադրյալ իրավախախտման փաստն արձանագրած տեսանյութը, սակայն որևէ դատողություն չի արել այն մասին, թե այդ ապացույցն ինչ եղանակով է (ձեռք բերվելե։ Նման պայմաններում հնարավոր չէ
8
գնահատել (հետազոտվածե ապացույցի համապատասխանությունը թույլատրելիության պահանջներին, ինչպես նաև եզրահանգում անել տեսանյութի հիման վրա հայցվորի կողմից իրավախախտում թույլ տրված լինելու փաստը հաստատված համարելու Վերաքննիչ դատարանի դիրքորոշման վերաբերյալ:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Դատարանն իրավասու էր ինքնուրույն ուսումնասիրել անհատական ծածկագրով տեսանյութի բովանդակությունը և պարզել իրավախախտում կատարված լինելու կամ չլինելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։ Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Ըստ այդմ՝ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող
9
վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված
(չապացուցված)
(տեԲս,
Ալեքսանդր
Կարալովն
ընդդեմ
Երևանի
քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու արարքի համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով վարչական մարմինը կրում է այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի, մասնավորապես՝ պատասխանատվության ենթարկված անձի կողմից լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստի, ապացուցման բեռը: Հետևաբար նշված փաստը հաստատող ապացույցը ներկայացնելու պարտականության կրողն անվիճելիորեն վարչական մարմինն է։ Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը վարչական մարմնի վրա է դրել վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու պարտականությունը, ինչը համահունչ է ոչ միայն ապացուցման բեռը սահմանող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջների հետ, այլ նաև վարչական արդարադատության էության և բովանդակության հետ, որի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում հետապնդել է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 25-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 28-րդ հոդվածի համակարգված վերլուծության հիման վրա փաստել է, որ գործով օբյեկտիվ եզրահանգման գալու անհրաժեշտությամբ պայմանավորված դատարանը պետք է ձեռնարկի համարժեք միջոցներ անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու համար: Ընդ որում, ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանը կայացնում է որոշում առանձին դատական ակտի ձևով` դրանում նշելով նաև ապացույցները դատարան ներկայացնելու համար իր սահմանած ժամկետը: Նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը Վերաքննիչ դատարանն արձանագրել է. ((…)
Վարչական դատարանը սույն դեպքում Ծառայությունից ապացույց պահանջելը պայմանավորել է (Վարչական գործը դատաքննության նշանակելու մասինե 2017 թվականի մայիսի 02-ի որոշման ընդունմամբ, որում էլ մատնանշել է, թե ինչ ապացույց է պահանջել Ծառայությունից` միաժամանակ չվկայակոչելով, թե ինչ ժամկետում է պատասխանողը պարտավոր ներկայացնելու համապատասխան ապացույցը: Սա նշանակում է, որ Վարչական դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը հանգեցրել է գործի սխալ լուծմանը:
(…) Վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ հոդվածների պահանջներին համապատասխան բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, և չկիրառելով դրանց
10
նկատմամբ կիրառելի իրավական ակտերը` եկել է սույն գործի լուծման վերաբերյալ սխալ եզրահանգմանե:
Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը,
Դատարանին
վերագրելով
գործում
եղած
բոլոր
ապացույցները
բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ
գնահատելու ՀՀ վարչական
դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջների խախտում, անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա չէ թույլատրելի ապացույց, մասնավորապես ենթադրյալ իրավախախտման փաստն արձանագրած տեսանյութը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու համար համարժեք միջոցներ ձեռնարկելու դատարանի պարտականությունն սահմանող օրենսդրական իրավակարգավորումները՝ գտնելով, որ
Դատարանն իրավասու էր ինքնուրույն ուսումնասիրել անհատական ծածկագրով տեսանյութի բովանդակությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ նշված իրավակարգավորումից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ (տե'ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի`
թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է: Քննարկվող վարչադատավարական սկզբունքի էությունն օրենսդիրը բացահայտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում, որի բովանդակությունը հանգում է հետևյալին.
1) վարչական
դատարանը
կաշկանդված
չէ
վարչական
դատավարության
մասնակիցների
ներկայացրած
ապացույցներով,
միջնորդություններով,
առաջարկություններով, բացատրություններով, առարկություններով.
2) վարչական դատարանը պարտավոր է՝
- իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար,
- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,
- մատնանշել հայցադիմումներում առկա ձևական սխալները,
- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու՝ վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների
արդյունավետ
պաշտպանության
միջոցի
կենսագործունեության
ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու
11
սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Վերոգրյալը, սակայն, չի կարող մեկնաբանվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրված դատավարական կանոններից անջատ: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը
պարտավոր
է
ապահովել,
որ
կողմերն
ունենան
հավասար
հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։ Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ դատավարության մասնակիցների համար օրենսդիրը երաշխավորվել է քննվող գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնելու լիարժեք հնարավորություն, միաժամանակ վերջիններիս ծանրաբեռնելով իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականությամբ: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է նաև դատավարական պարտականությունները կատարելու ընդհանուր և հատուկ կանոններ՝ վիճարկման հայցերով վարչական մարմնի վրա դնելով վարչական ակտի հիմքում ընկած հանգամանքների ապացուցման բեռը: Հետևաբար վարչական մարմինը, իրազեկվելով վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի մասին, պարտավոր է կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր պարտականությունը և դատարան ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, այդ թվում նաև վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր ապացույցները: Ընդ որում, այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքներն օրենսդիրը դրել է ապացուցման բեռը կրող կողմի վրա, որը վիճարկման հայցերով վիճարկվող վարչական ակտն ընդունած վարչական մարմինն է, հետևաբար վերջինիս
կողմից
ապացույցներ
ներկայացնելու
օրենքով
ամրագրված
իր
պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում միայն դատարանը ստիպված է ձեռնարկել համարժեք միջոցներ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր ապացույցները ձեռք բերելու ուղղությամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է ապացույցներ ձեռք բերելու համար համարժեք միջոցներ ձեռնարկելու դատարանի կողմից կիրառման ենթակա գործիքակազմը։ Այսպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։
12
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում։ Այդ ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել նոր ժամկետ կամ վերացնել նախկինում ընդունած որոշումը։ Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցները ձեռք բերելու նպատակով դատարանը կայացնում է որոշում՝ առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։ Ընդ որում, դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 02052017 թվականի որոշմամբ գործը նշանակել է դատաքննության։ Նույն որոշմամբ Դատարանը Ծառայությունից պահանջել է դատարան ներկայացնել (Վարչական տույժ նշանակելու մասինե 16.02.2017 թվականի թիվ 1705737118 որոշման հ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՎԴ/1979/05/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
