Պատասխանող — ՎԴ/9527/05/20
Ամփոփում
քննելով Ռոստոմ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ռոստոմ Հովհաննիսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձինք՝ Հրաչիկ Բաղդասարյան, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե` Երնանի քաղաքապետի կողմից 06.08.2019 թվականին կայացված ք. Երնան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ թիվ 2805-Ա որոշումն անվավեր ճանաչելու, Ա որպես անվավերության հե
Ամբողջ Տեքստ
ԿՆ ՏՅ.
` ԱՆ «222115 ո
Հոմ» )
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9527/05/20
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9527/05/20
Նախագահող դատավոր` Կ. Գնորգյան
Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Ս. Հովակիմյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի մարտի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռոստոմ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ռոստոմ Հովհաննիսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձինք՝ Հրաչիկ Բաղդասարյան, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե` Երնանի քաղաքապետի կողմից 06.08.2019 թվականին կայացված
ք. Երնան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ թիվ 2805-Ա որոշումն անվավեր ճանաչելու, Ա որպես անվավերության հետնանք՝ ք. Երնան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաձելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռոստոմ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի կողմից 06.08.2019 թվականին կայացված ք. Երնան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանաձելու վերաբերյալ թիվ 2805-Ա որոշումը, ն որպես անվավերության հետնանք՝ անվավեր ճանաչել ք. Երնան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 18.10.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 30.11.2023 թվականի որոշմամբ Ռոստոմ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 18.10.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոստոմ Հովհաննիսյանը (ներկայացուցիչ՝ Պայծառ Քոչարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 29-րդ հոդվածները, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բեակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի Լին հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործով ձեռք բերված ապացույցների պատշաճ հետազոտում ն գնահատում, չի պարզել գործով էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը՝ դատական ակտում հաստատված համարելով օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունեցող փաստեր: Վերաքննիչ դատարանի նման գործողությունը հանգեցրել է նրան, որ դատական ակտ կայացնելիս հաստատված օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունեցող փաստերը ազդել են գործի ելքի վրա: Գործում առկա ապացույցների մի մասը Վերաքննիչ դատարանի կողմից մեկնաբանվել է իրենց բովանդակությանը ոչ համապատասխան:
Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա ապացույցների անմիջական գնահատում, քանի որ հայցվորի կողմից դատավարության ընթացքում ներկայացված մի շարք ապացույցներ չեն գնահատվել ն հետազոտվել: Դատական ակտը չի պարունակում հղում տվյալ ապացույցներին ն չի պարունակում հիմնավորում՝ ինչու տվյալ ապացույցներով հայցվորի կողմից վկայակոչված փաստերը չեն հիմնավորվում ն հաստատվում:
Ինչպես Դատարանը, այնպես էլ` Վերաքննիչ դատարանն իրենց եզրահանգումները կատարել են գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը ձնախեղելով:
3
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հողամասի սահմանազատման մասին որնէ տեղեկատվություն վարչական վարույթի նյութերում առկա չի եղել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այսօր էլ, այս պահին որնէ սահման առկա չէ, այլ մեկ ընդհանուր հողամաս է, որի վրա առկա են մի քանի կառույց: Այդ կառույցներից մեկի ն հողամասի որոշակի հատվածի նկատմամբ իրավունք է շնորհվել հողամասի սեփականատեր Ժորա Հովհանիսյանի իրավահաջորդ չհանդիսացած անձին՝ Հրաչիկ Բաղդասարյանին: Դատավարութան ընթացքում Դատարանին ներկայացված համապատասխան հատակագծից նս ակնհայտ է, որ որնէ սահմանազատում կատարված չէ, ինչը կրկին անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հողամասի սահմանազատված լինելն «Իրավունք, հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի վերականգնման համար էական նշանակություն ունեցող փաստ է, ն տվյալ փաստը հավաստող որնէ ապացույց գործում առկա չէ: Իր պնդմամբ վիճելի տունը կառուցվել է իր հոր՝ Ժորա Հովհաննիսյանի կողմից, իսկ Հրաչիկ Բաղդասարյանի պնդմամբ՝ այն կառուցվել է նրա հոր կողմից, մինչդեռ այդ հակասական տեղեկությունների պայմաններում ստորադաս դատարանները ընդունելի են համարել Հրաչիկ Բաղդասարյանի փաստարկն այն պայմաններում, երբ այդ փաստարկը հիմնավորող ապացույցներ գործում առկա չեն, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան այն հանգամանքը, որ Դատարանը սխալ է մեկանաբանել «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը այն դիտարկելով որպես ոչ թե սեփականության իրավունքի վերականգնման, այլ սեփականության իրավունք ձեռք բերելու հիմք: Մինչդեռ այդ օրենքի բուն նպատակն է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված ն որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքի նկատմամբ վերականգնել այն անձի սեփականության իրավունքը, ով փաստացի տիրապետում է անշարժ գույքը որպես սեփական գույք: Օրենքը ոչ թե սեփականության իրավունքի ծագման հիմք կարող է դառնալ, այլ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, այսինքն՝ Հրաչիկ Բաղդասարյանը ոչ թե պետք է ձեռք բերեր, այլ վերականգներ իր իրավունքը, եթե իհարկե, այդպիսին գոյություն ուներ:
Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ էր, որ Հրաչիկ Բաղդասարյանը որնէ ապացույց վարչական մարմնին չի ներկայացրել այն մասին, որ հանդիսացել է այդ գույքի սեփականատեր: Չնայած որ Հրաչիկ Բաղդասարյանը նիստերին մասնակցել է անձամբ, Դատարանը փորձ չի կատարել վերջինից պահանջելու ապացույցներ այն մասին, որ նա հանդիսացել է գույքի սեփականատեր ն «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իմաստով վարչական մարմնին դիմելու շահագրգիռ անձ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան այն հանգամանքը, որ վեճի առարկա անշարժ գույքն ինքնակամ կառույց է:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
4
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
ՖՉ Հրաչիկ Բաղդասարյանը 16.04.2019 թվականին դիմում է ներկայացրել Քաղաքապետարան՝ խնդրելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն օրինականացնել Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16 հասցեի բնակելի տունը Ա հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 111).
2) Երնանի քաղաքապետի 06.08.2019 թվականի «Երնանի Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ. 16/3 բնակելի տան ն հողամասի նկատմամբ Հրաչիկ Վաղարշակի Բաղդասարյանի իրավունքները վերականգնելու մասին» թիվ 2805-Ա որոշմամբ արձանագրվել է, որ հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հրաչիկ Վաղարշակի Բաղդասարյանի (ծնված 10.02.1971թ.) դիմումը: Նույն որոշման համաձայն՝ հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչն 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 25.04.2019 թվականի թիվ 1-0430, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.06.2019 թվականի թիվ 8233 գրությունները, «Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն. քաղաքաշինության վարչության 03.05.2019 թվականի թիվ 20-Ել- 674 եզրակացությունը, (...), Երեանի քաղաքապետը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշել է վերականգնել Երնանի Ն. Շենգավիթ 8-րդ փողոց թիվ 16/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Վաղարշակի Բաղդասարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած ն դրա սպասարկման համար անհրաժեշտ 205,99քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 205,99քմ մակերեսով հողամասի ն դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց թիվ 16 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Ն. Շենգավիթ 8-րդ փողոց
հ. 16/3 տուն» (...)» (հատոր 1-ին, գ.թ. 52, 108, կադաստրային գործի նյութեր, գ.թ. 20).
3) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 16.09.2019 թվականի թիվ 16092019-01-0198 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Շենգավիթ, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց թիվ 16 բնակելի տուն հասցեի նկատմամբ գրանցվել է Հրաչիկ Վաղարշակի Բաղդասարյանի սեփականության իրավունքը, հիմք՝ Երեանի քաղաքապետի 06.08.2019 թվականի թիվ 2805-Ա որոշում (հատոր 1-ին, գ.թ. 143-146, կադաստրային գործի նյութեր, գ.թ. 89).
4) Ն. Շենգավիթի կոլտնտեսության հողային ժապավենային մատյանից 10.05.1990 թվականի քաղվածքի համաձայն՝ Ն. Շենգավիթի կոլտնտեսության հողային ժապավենային մատյանի 230-տողով քաղ. Ժորա Սեդրակի Հովհաննիսյանի անունով կա գրանցված 900քմ տնամերձ հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 46).
5) ՀՀ տարածքային կառավարման ն զարգացման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 23.08.2018 թվականին տրված արխիվային տեղեկանքի համաձայն՝ ՀՀ Երնանի Շահումյան շրջանի Հողերի մատենագրման պետական հողային մատյանի՝ Ն. Շենգավիթի կոլտնտեսությունում 1955 թվականի Ժորա Հովհաննիսյանի անվամբ հաշվառված տնամերձ հողամասի մակերեսը կազմել է 900քմ (հատոր 1-ին, գ.թ. 45).
5
6) Երնանի քաղաքապետի 18.02.2019 թվականի «Երնանի Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ. 16/1 բնակելի տան Ա հողամասի նկատմամբ Ռոբերտ Ժորայի Հովհաննիսյանի իրավունքները վերականգնելու մասին» թիվ 315-Ա որոշմամբ արձանագրվել է, որ հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռոբերտ Ժորայի Հովհաննիսյանի (ծնված 11.07.1957թ.) դիմումը: Նույն որոշման համաձայն՝ հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչն 2000 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 20.07.2018 թվականի թիվ 1-0353, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 01.03.2018 թվականի թիվ 14477 գրությունները, -Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության 01.08.2018 թվականի թիվ 20-Ել-732 եզրակացությունը, (...), Երնանի քաղաքապետը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշել է վերականգնել Երնանի Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի թիվ 161 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռոբերտ Ժորայի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած Ա դրա սպասարկման համար անհրաժեշտ 164,3քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 164,3քմ մակերեսով հողամասի ն դրա վրա գտնվող շենք-շինություններիի նկատմամբ, Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի թիվ 16 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Ն. Շենգավիթ 8-րդ փողոց հ. 16/1 տուն» (...)» (Կադաստրային գործի նյութեր, գ.թ. 68).
7) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 25.03.2019 թվականի թիվ 25032019-01-0216 վկայականի համաձայն` Երնան, Շենգավիթ, Ներքին Շենգավիթ 8-րդ փողոց 16/1 բնակելի տուն հասցեի նկատմամբ գրանցվել է Ռոբերտ Ժորայի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը, հիմք՝ համայնքի ղեկավարի 18.02.2019 թվականի թիվ 315-Ա որոշում, հողամասի հատակագիծ՝ 18.02.2019 թվական, թիվ 128-2019 (Կադաստրային գործի նյութեր, գ.թ. 118):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 29-րդ հոդվածների, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Իրավուք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակներում կայացված վարչական ակտի իրավաչափությունը քենելիս բազմակողմանի, լրիվ ն օբյեկրիվ հետազորման վրա հիմեված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու ն դրա արդյունքում հիմեավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու հիմնահարցին:
6
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյուսավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("62 օքի օօ"):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցնեի ներկայացրած ապացույցներով, (.) ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որնէ փաստ մնում է չապացուցված ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է՝
1) վիճարկման հայցով՝ վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը՝ դրա համար հիմք ծառայած փաստերի մասով.
(..):
7
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող ն միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների (..) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված Հէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված ն պատճառաբանված (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ Ա բավարար փաստական ն իրավական հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման ն իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը ն դրանից բխող եզրահանգումները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ ն 4-րդ կետերի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ ն գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի՝ դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը, եզրահանգում՝ որնէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝ հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման:
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝
8
դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապլացույցներից յուրաքանչյուրի .թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիութան ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող նե այ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, եր. դրա պատճառաբանական մասում դատարանը ցուց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը:
Այսպիսով ապացույցների գնահատման արդյունքում ձնավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում ն օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության ե պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (6 օքոօօ) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսնորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված) (տե՛ս, Ջաջուռի գյոււապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
9
կադաստրի պետական կոմիտեի ն մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նան արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն Օ։Օ`կատարե է արդոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):
Հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում նս բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին՝ արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս ն արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլն պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ըեդդեմ Ստեփան ն Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարջական ակտի միջամտող դրույթները):
Օրենսդիրը, ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միննույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել իր իրավունքները ն ազատությունները ենթադրյալ խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:
10
«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում մինչն 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ն նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (...) այն անհատական բնակելի տները ն դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման ո սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը ն (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը՝ որպես սեփական գույք:
«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի 1-ին ն 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված համայնքի ղեկավարի որոշումը, որում պարտադիր նշվում են՝ 1) իրավունք ձեռք բերող ֆիզիկական անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին), բնակելի տան հասցեն. 2) տեղեկատվություն բնակելի տան կառուցման տարեթվի մասին.
3) տեղեկատվություն այն մասին, որ անշարժ գույքը բավարարում է նույն օրենքի 1-ին ն 2- րդ հոդվածներով նախատեսված պայմանները: Համայնքի ղեկավարի որոշման հետ գրանցող մարմին է ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխան հողամասի հատակագիծը: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված 300 քառակուսի մետր հողամասից ավել զբաղեցված, չկառուցապատված հողամասի առկայության դեպքում ավել օգտագործվող հողամասը սահմանված կարգով օտարվում է դրա կադաստրային արժեքով: Նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում համայնքի ղեկավարի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, Ա դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:
Իր նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով նշված օրենքի կարգավորման առարկային՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման Ա սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթեհի ն (կամ) հողիատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցերը: (...) Վիճելի գույքի նկատմամբ
1
սեփականության իրավունքի առաջացման համար միայն այդ հասցեում հաշվառվելը ն բնակվելը բավարար չեն (...) օրենքի ուժով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար, քանի որ օրենքը կարգավորում է ոչ թե սեփականության իրավունքի ծագման, այլ արդեն իսկ ծագած սեփականության իրավունքի վերականգնման խնդիրը (տես, Նարինե, Լիաա ն Օֆեյա /(Թովմասյաններն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի, Գագիկ (Թովմասյանի ն այլոց թիվ ՎԴ/1864/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը):
ՀԸ վճռաբեկ դատարանը մեկ այլ՝ որոշմամբ, անդրադառնալով նշված իրավակարգավորումներին, արձանագրել է, որ օրենսդիրը կարգավորել է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված որոշակի կատեգորիայի անշարժ գույքի նկատմամբ այդ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման ն պատշաճ ձնակերպման հետ կապված հարաբերությունները: (..) օրենսդիրը սահմանել է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը (քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը կամ հողհատկացման հիմքերը) չպահպանված ն որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքը համարվում է այն որպես սեփական գույ. տիրապետող ֆիզիկական անձանց սեփականությունը:
(...) օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված ն որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքի նկատմամբ վերականգնվում է այն ֆիզիկական անձի սեփականության իրավունքը, ով փաստացի տիրապետում է այդ անշարժ գույքը՝ որպես սեփական գույք: Ընդ որում, խոսքը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ոչ միայն փաստացի տիրապետում են համապատասխան անշարժ գույքը, այլ նան հանդիսանում են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ, որոնց սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ (..) օրենքի իմաստով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնումը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվող (...) քաղաքապետի որոշման հիման վրա, որն էլ տվյալ ֆիզիկական անձին իրավունք է վերապահում օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգով գրանցելու իր սեփականության իրավունքը (..) (տես, Ռոբերր Հովհանեիսյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, նան որ «(..) իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երնան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տփեերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է նշված օրենքով սահմանված որոշակի պահանջներին բավարարող միայն այն բնակելի տների եկատմամբ, որոնք կառուցվել են օրենքով սահմանված կարգով, այսինքե' հանդիսանում են օրինական կառույցներ: Հերնաբար իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երնան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր
12
պահանջներից մեկն այն է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի տիրապետող ն այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ հանդիսացող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը կարող է վերականգեվել միայն այն դեպքում, երբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տունը չի հանդիսանում ինքնակամ կառույց' օրենքով ն այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շինություն:
Այլ կերպ ասած' իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երնան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը կարող է վերականգեվել միայն այն բնակելի տեերի նկատմամբ, որոնք չեն հանդիսանում ինքնակամ կառույցներ: Հետնաբար վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, լուօԻ զնճ, այն հանգամանքը, թե իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տունը հանդիսանում է արդյոք օրինական կառույց, թե՝ ոչ» (տե'ս, Սիրանուշ Վարդանյանն ընդդեմ Երնաեի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0634/05/0 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հստակեցնել, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների համատեքստում՝ նույն օրենքով սահմանված վարչական վարույթի արդյունքում կայացվող համայնքի ղեկավարի որոշման հասցեատեր լինելու իրավաչափ ակնկալիք կարող է ունենալ այն անձը, ով որպես սեփական գույք տիրապետում է այն գույքը, որը հանդիսանում է դիմումի առարկան: Բացի այդ, նույն որոշման հասցեատեր լինելու իրավաչափ ակնկալիք կարող է ունենալ այն անձը, ով համապատասխան անշարժ գույքը փաստացի տիրապետելու հետ միաժամանակ, նան հանդիսանում է այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատիրոջ իրավահաջորդ, որի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել:
Ընդ որում, նուն օրենքի պահանջների համաձայն, իրավունք, հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի որոշման վարչական վարույթում, որպես դիմումի առարկա պետք է հանդիսանա այն անշարժ գույքը, որը համապատասխանում է հետնյալ բոլոր պահանջներին՝
- կառուցված է ՀՀ համայնքների վարչական տարածքներում,
- կառուցված է մինչն 15.05.2001 թվականը,
- 19.07.2008 թվականի դրությամբ առկա է,
- հանդիսանում է անհատական բնակելի տուն ն դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինություն, դրան կառուցման նե սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամաս,
13
-ջեն պահպանվել դրա նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, կամ հողիատկացման հիմքերը,
- չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,
- չի հակասում քաղաքաշինական նորմերին,
- չի առաջացնում սերվիտուտ:
Գույքի՝ նշված պայմաններից առնվազն մեկին չհամապատասխանելը համայնքի ղեկավարի համար դիմումը մերժելու իրավաչափ հիմք է:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական մարմինը, իրավուն, հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում դիմումի առարկա գույքի նկատմամբ անձին իրավունք վերապահելիս, ի թիվս անհրաժեշտ սուբյեկտային կազմի վերաբերյալ հանգամանքի հաստատման, այն է՝ դիմում ներկայացրած ֆիզիկական անձը հանդիսանում է արդյոք դիմումի առարկա գույքը որպես սեփական գույք տիրապետող միակ անձը, ինչպես նան այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի միակ իրավահաջորդը, պարտավոր է ստուգել ն հաստատել նան իրավուն, հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի՝ վերոնշյալ բոլոր պայմաններին բավարարելու, այդ թվում՝ օրինական կառույց հանդիսանալու փաստը, որի դեպքում միայն դիմումի հիման վրա կայացված վարչական ակտը կարող է հանդիսանալ իրավաչափ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործը հարուցվել է Ռոստոմ Հովհաննիսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 06.08.2019 թվականի
ք. Երնան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանածձելու վերաբերյալ թիվ 2805-Ա որոշումը, ն որպես անվավերության հետնանք՝ անվավեր ճանաչել ք. Երնան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը 18.10.2022 թվականի վճռով հայցը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Տվյալ դեպքում վարչական վարույթը հարուցվել է Հրաչիկ Բաղդասարյանի դիմումի հիման վրա, այսինքե՝ վերջինս հայտ է ներկայացրել տվյալ անշարժ գույքը ձեռք բերելու համար:
(:.) Սուն գործով հայցվորի կողմից որպես հիմեական պահանջ փաստորեն վիճարկվում է Երեանի քաղաքապետարանի 2805-Ա որոշումը, այն հիմնավորմամբ, որ Հրաչիկ Բաղդասարյանը որնէ իրավասություն չունի վիճելի հասցեի նկատմամբ, ն վերջինս չէր կարող բնակելի տուն կառուցել նշված հողամասի վրա:
14
(.) հայցվորը չունի վիճարկվող վարչական ակտը վիճարկելու իրավական ն փաստական հիմք, քանի որ գործում առկա չեն դրա ոչ իրավաչափ լինելը ն հայցվորի իրավունքների խախտմանը հանգեցնելը հավաստող ապացույցներ:
(չ-.) սույն գործի եյութերում առկա չէ ապացույց այն մասին, որ հայցվորը վիճելի անշարժ գույքը միեչն վիճարկվող որոշման ընդունումը տիրապետել է որպես սեփական գույք, որի դեպքում այդ գույքի նկատմամբ կարող էր ճանաչվել երա սեփականության իրավունքը:
(-.) Հայցվորի կողմից հայցի հիմքում դրված այն փաստարկը, որ վիճելի գույքը շատ վաղուց պատկանել է իրենց իրավանախորդին' հորը Ժորա Հովհաննիսյանին, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով ինքնին չի կարող մեկնաբանվել որպես դրա՝ սեփականատիրոջ կարգավիճակով տիրապետում /ընդ որում առկա չէ նեան սեփականության կամ ժառանգության վերաբերյալ տվյալներ/: Ընդ որում դատավարության մասեակիցներն ընդունել են, որ իրենց հողամասերը սահմանազատված են, ն միեչն որոշման կայացումն էլ սահմանազատված է եղել:
(-.) սույն գործով որնէ կերպ չի ապացուցվու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/9527/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
