ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին « ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 . «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը «յուրաքանչյուր տեսակի համար» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով: Հոդված 2. Օրենքում` 1) 9-րդ, 23-րդ, 23.1-ին և 26.1-ին հոդվածները «լիցենզիա» բառից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիր» բառերով, իսկ նույն հոդվածների «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով.
2) 23-րդ հոդվածը «օրենքով սահմանված կարգով և չափով» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով.
3) 23.1-ին հոդվածի 3-րդ մասը «ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով: Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Էլեկտրոնային եղանակով տրամադրվող լիցենզիաները և ներդիրները տրվում են սույն հոդվածով սահմանված վավերապայմաններին (տեղեկատվությանը) համապատասխան՝ էլեկտրոնային համակարգում լիցենզիայի և լիցենզիայի ներդիրների գեներացման և արտապատկերման միջոցով:»: Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով. «8. Սույն օրենքով նախատեսված լիցենզավորման և որակավորման ստուգման անցկացման կարգերին համապատասխան՝ լիցենզիան և ներդիրները կարող են տրվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի կիրառմամբ):»: Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « 17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ 1. 1-ին դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ 2. 2-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ 3. 3-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ 4. 1-ին դաս Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ 5. 2-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ 6. 1-ին դաս Շինարարության իրականացում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ 7. 2-րդ դաս Շինարարության իրականացում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ 8. 3-րդ դաս Շինարարության իրականացում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ 9. 1-ին դաս Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ 10. 2-րդ դաս Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ 11. 1-ին դաս Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ 12. 2-րդ դաս Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ Ո Հ»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո: Հոդված 7. Քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ինն ամիս հետո: Հոդված 8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հաստատմանն է ներկայացնում՝ 1) քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթատեսակի) ձևերի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը. 2) քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման տեսակի ինժեներական գեոդեզիա ենթատեսակի ներդիրի ձևի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում: (8-րդ հոդվածը խմբ. 12.07.24 ՀՕ-313-Ն) Հոդված 9. Սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը հաստատում է՝ 1) քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և մասնագետների հավաստագրման անցումային կարգը . 2) որակավորման հանձնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության և գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում տրված՝ քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների դասակարգման և մասնագետների հավաստագրման անցումային գործընթացն իրականացվում է 9-րդ հոդվածով սահմանված կարգով՝ 1) քաղաքաշինության գործունեության լիցենզավորված սուբյեկտների կողմից լիցենզավորող մարմին համապատասխան լիցենզիայի դասակարգման համար հայտ ներկայացնելու միջոցով. 2) հավաստագրվող մասնագետի կողմից լիցենզավորող մարմին համապատասխան կարգի հավաստագրման համար հայտ ներկայացնելու միջոցով: Հոդված 11. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հայտերը լիցենզավորող մարմինն ընդունում է սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգը հաստատելուց հետո, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված վերջնաժամկետը: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, բայց ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում նախկինում լիցենզիաների ներդիրներում չընդգրկված մասնագետի՝ ըստ համապատասխան կարգի հավաստագրումն իրականացվում է սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներով: Հոդված 13. Սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված վերջնաժամկետից հետո քաղաքաշինության բնագավառի լիցենզավորումը և մասնագետների հավաստագրումն իրականացվում են սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներով: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-431-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-431-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (04.08.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.11.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 17.12.2023 Հիմնական ակտ 16.11.2022, ՀՕ-431-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 12.07.2024, ՀՕ-313-Ն 16.11.2022, ՀՕ-431-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 06.12.2023, N 15-Ն ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 06.12.2023, N 15-Ն ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-431-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
