Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-434-Ն16 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16 - ին « ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին և 3-րդ հոդվածներում «իրավաբանական անձինք» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտներ» բառերով: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա) աշխատանքներ իրականացնող ` քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայություններ իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտ, որն ունի համապատասխան գործունեության լիցենզիա և ներդիր կամ հավաստագիր.»: Հոդված 3. Օրենքի 4-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ հոդվածները «լիցենզիայի» բառից հետո լրացնել «, ներդիրի կամ հավաստագրի» բառերով: Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «իրավաբանական անձին» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտին» բառերով.

2) 3-րդ մասի «իրավաբանական անձը» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության լիցենզավորված սուբյեկտը» բառերով: Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում «իրավաբանական անձի» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտի» բառերով: Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը «տեղակալը» բառից հետո լրացնել «, որի մասին հնգօրյա ժամկետում տեղեկություն է տրամադրում լիցենզավորող մարմնին» բառերով: Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «- տեղեկություններ` խախտում թույլ տված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի մասին (գործունեության հասցեն, անվանումը, ղեկավարի կամ պատասխանատու մասնագետի կամ նրա լիազորած անձի անունը, ազգանունը, բնակության հասցեն).»: Հոդված 8 . Օրենքի 15-րդ և 20-րդ հոդվածներում «իրավաբանական անձի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտ» բառերով: Հոդված 9 . Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 16. Խախտման համար պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքները 1. Պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, տալու բացատրություններ և ներկայացնելու ապացույցներ։

2. Խախտման մասին գործը քննվում է քաղաքաշինության գործունեության սուբյեկտի մասնակցությամբ: Պատշաճ ծանուցված վարչական վարույթի մասնակիցների չներկայանալու դեպքում գործը կարող է քննվել և որոշում կայացվել նրանց բացակայությամբ։»: Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «- խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.»: Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «, ներդիրի կամ հավաստագրի» բառերով.

2) «իրավաբանական անձի լիցենզիայի» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտի, ներդիրի, իսկ պատասխանատու մասնագետի դեպքում հավաստագրի» բառերով: Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նշանակված տուգանքները քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չվճարվելու դեպքում տուգանքների գանձումն իրականացվում է դատական կարգով:»: Հոդված 13 . 25-րդ հոդվածում՝ 1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով.

2) «իրավաբանական անձին» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտին» բառերով.

3) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերով: Հոդված 14 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-434-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-434-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (17.12.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.11.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 17.12.2023 Հիմնական ակտ 16.11.2022, ՀՕ-434-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 28.04.1999, ՀՕ-302 28.04.1999, ՀՕ-302 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-434-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել