ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի մայիսի 24- ին « ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15.5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով. «6) «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքով լիազոր մարմնի կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա:»: Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «որոշմամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության ապահովման կամ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների, այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ» բառերով: Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը «ուսումնասիրությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության ապահովման կամ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների, այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ» բառերով: Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով. «ը) «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքով լիազոր մարմնի կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-187-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-187-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.06.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.05.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.06.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.06.2023 Հիմնական ակտ 24.05.2023, ՀՕ-187-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.12.2006, ՀՕ-51-Ն 25.12.2006, ՀՕ-51-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-187-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
