Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Զախարյան — ՍԴ/1224/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Զախարյան — ՍԴ/1224/02/21

Վճռաբեկ դատարանՍԴ/1224/02/216 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Անուշավան Զախարյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Անուշավան Զախարյանի՝ Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Անուշավան Զախարյանը պահանջել է Անահիտ Զաքարյանին ճանաչել անգործունակ: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Հովհաննիսյան) 08.04.2022 թվականին վճռել է «Անուշավան Զախարյանի դիմումը՝ Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին, մերժել»: 2 ՀՀ վեր

Ամբողջ Տեքստ

ՏԱՏ 2223

ՆԻԱ

ԱԽՆ

ՄՅՇ 27 ՛ :

«ՀՏ» Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1224/02/21 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1224/02/21

Նախագահող դատավոր Ն. Գաբրիելյան

Դատավորներ Հ. Ենոքյան

Կ. Համբարձումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի ապրիլի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անուշավան Զախարյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Անուշավան Զախարյանի՝ Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Անուշավան Զախարյանը պահանջել է Անահիտ Զաքարյանին ճանաչել անգործունակ:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Հովհաննիսյան) 08.04.2022 թվականին վճռել է «Անուշավան Զախարյանի դիմումը՝ Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին, մերժել»:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ՝ Ն. Գաբրիելյան, դատավորներ` Հ. Ենոքյան, Կ. Համբարձումյան) 01.07.2022 թվականի որոշմամբ Անուշավան Զախարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.04.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Անուշավան Զախարյանը (ներկայացուցիչ՝ Մհեր Բադալյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3Լրդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ, 249-րդ, 250-րդ, 25Լրդ, 252-րդ ն 254-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Անուշավան Զախարյանը դիմում է ներկայացրել Դատարան իր հարազատ քրոջը՝ Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջով, քանի որ քույրը մանկուց հոգեկան հիվանդ է ն տառապում է «չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն» հոգեկան հիվանդությամբ, չի գիտակցում իր գործողությունների նշանակությունը, գտնվում է դիմողի խնամքին: Դիմողն ու Անահիտ Զաքարյանը հանդիսանում են Տարոն Զաքարյանի Ա Աղավնիկ Կոստանդյանի հարազատ երեխաները ն այլ եղբայր, քույր չունեն, դիմողի ծնողները մահացած են, Անահիտ Զաքարյանը հիվանդության պատճառով չի գիտակցում նե չի հասկանում, որ ծնողների ժառանգությունն ընդունելու համար պետք է դիմի նոտարական գրասենյակ, դիմողն է նրան ներկայացրել նոտարական գրասենյակ, սակայն նոտարը չի կարողացել հասկանալ Անահիտ Զաքարյանի ցանկությունը կամ մտքերը, ուստի դիմողը դիմել է Դատարան՝ Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջով:

Ստորադաս դատարանները հիմք են ընդունել այն, որ փորձագետի թիվ 38/22 եզրակացության համաձայն Անահիտ Զաքարյանը քրոնիկ հոգեկան հիվանդություն չունի, հետնաբար չի կարող անգործունակ ճանածվել, մինչդեռ անգործունակ ճանաչելու համար քրոնիկ հոգեկան հիվանդության առկայությունը պարտադիր չէ, քանի որ հիվանդության հետնանքով Անահիտ Զաքարյանը չի գիտակցում իր գործողությունների նշանակությունը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Դատարանների կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալի հիման վրա բողոք ներկայացրած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01072022 թվականի թիվ ՍԴ/1224/02/21 որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

Յ

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) 05.05.1958 թվականին ծնված Անահիտ Զաքարյանի հայրը Տարոն Զաքարյանն է, մայրը՝ Աղավնիկ Կոստանդյանը (գ.թ. 8):

2) 11.08.1959 թվականին ծնված Անուշավան Զաքարյանի հայրը Տարոն Զաքարյանն է, մայրը՝ Աղավնիկ Կոստանդյանը (գ.թ. 44):

3) «Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու ն գործի վարույթը կասեցնելու մասին» Դատարանի 01.02.2022 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն՝ փորձագետին առաջադրելով հետնյալ հարցերը՝

» տառապում է, արդյոք, Անահիտ Զաքարյանը խրոնիկ հոգեկան հիվանդությամբ,

» եթե այո, ապա ինչպիսի՞ ախտորոշմամբ ն երբվանից,

» եթե այո, ապա ներկա հոգեկան վիճակով նա կարո՞ղ է արդյոք իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար ն գիտակցաբար ղեկավարել դրանք: Փորձաքննության կատարումը հանձնարարվել է «Սյունիքի Մարզային

Նյարդահոգեբուժական Դիսպանսեր» ՓԲԸ-ին (գ.թ. 53-55):

4) «Սյունիքի Մարզային Նյարդահոգեբուժական Դիսպանսեր» ՓԲԸ ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 25.02.2022 թվականի թիվ 38/22 եզրակացության համաձայն՝

» «Անուշավան Զաքարյանի կնոջ խոսքերից. (...) Անահիտ Զաքարյանը մանկուց եղել է հաշմանդամ, 14.04.1977 թվականից 2-րդ խմբի հաշմանդամ է անժամկետ, ախտորոշում` «Ծանր մտավոր հետամնացություն, ՀՄԴ ծածկագիր՝ Է72», ունի 02.08.1967 թվականին տրված առողջական վիճակի վկայարկման թերթիկ, որում նյարդաբանն ախտորոշել է՝ մնացորդային երնույթներ ներարգանդային էնցեֆալիտ կրելուց հետո տոքսոպլազմոզի հետնանքով, նույն թերթիկում հոգեբուժի գրառմամբ «Մտավոր հետամնացություն արտահայտված

դեբիլության աստիճանի», բուժվել է ստացիոնարում 13.11.1968-04.12.1968թթ. ընթացքում օլիգոֆրենիա ախտորոշմամբ»,

» «օբյեկտիվ քննությամբ. Անահիտ Զաքարյանի (..) հիշողությունը թույլ է, ինտելեկտը ցածր է, գիտելիքներ՝ որպես այդպիսիք չունի, ունի փոքր բառապաշար, ղեկավարվում է կոնկրետ պատկերացումներով: Մտածողությունն առարկայական է, առկա են երնակայելու նշույլներ, բայց ընդունակ չէ խորապես ըմբռնել երնույթների, իրադարձությունների միջն ընկած կապը, հասկանալ պատճառահետնանքային կապ, խորապես գիտակցել իր շահը ն պաշտպանել այն: Դատողությունները մանկական են, տրամաբանական մտահանգումներ կատարել չի կարող: (...) Կամային բարձր ընդունակությունները զարգացած չեն, (..): (..) Ելնելով առկա անամնեստիկ, բժշկական փաստաթղթերում առկա ն փորձաքննությամբ ձեռքբերված տվյալներից՝ հանձնաժողովը գտնում է, որ Անահիտ Զաքարյանը չի տառապում որնէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումով, այլ ունի մտավոր հետամնացություն, ալխնտորոշումն է՝ «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն»: (.) Հիվանդությունը բուժման, լավացման ենթակա չէ, այն կայուն դեֆեկտ է, երբ մարդը չունի

4

երնակայություն,, չի կարող ունենալ հասուն անձին բնորոշ շրջապատի գիտակցված ընկալում Ա ծավալել գիտակցված գործունեություն, չի կարող հասկանալ դեպքերի, իրադարձությունների, երնույթների

պատճառահետնանքային կապը, հասկանալ իր շահն ու պաշտպանել դա, ի վիճակի չէ, չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը ն ղեկավարել դրանք, հետնաբար Անահիտ Զաքարյանին հարկ է ճանաչել անգործունակ ն նրա նկատմամբ սահմանել խանամակալություն» (գ.թ. 63-67):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝

» ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, մասնավորապես Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար.

» ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է: առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Ա) Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել անձին անգործունակ ճանաչելու հիմքի' «հոգեկան խանգարում» հասկացության բովանդակությունը' քաղաքացուն անգործունակ ճանաչելու գործերի վարույթում:

Քաղաքացիաիրավական հարաբերություններում քաղաքացու իրավական վիճակը բնութագրող կարնոր տարրերից է գործունակությունը:

Քաղաքացիական գործունակություն իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու նե իրականացնելու իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունն է, որը լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն՝ տասնութ տարեկան դառնալու պահից (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 24, մաս 1):

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով ն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի

5

շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նան :անկարգությունների կամ .հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 74438/14) գործով 03.10.2019 թվականի վճռով ի թիվ այլնի արձանագրել է, որ անհատի մասնավոր կյանքը հարգելու իրավունքին ցանկացած միջամտություն կհամարվի 8-րդ հոդվածի խախտում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով, հետապնդել է իրավաչափ նպատակ՝ համաձայն երկրորդ կետի ն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այն իմաստով, որ այն համաչափ է հետապնդվող նպատակներին:

ՀՀ. Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու իրավունակությունը ն. գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետնանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվե՝ Հայաստան 6Հանրապետութան քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:

Քաղաքացուն անգործունակ `Ճանաչելու վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ գլխի նորմերով (հոդվածներ 249-255):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի, խնամակալության ն հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայություն, պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:

Վերոգրյալից հետնում է, որ՝

»» անգործունակությունն իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու ն իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ն դրանք կատարելու քաղաքացու ունակության բացակայությունն է, անկարողությունը,

Հ» քաղաքացուն անգործունակ ճանաչելու անհրաժեշտ պայմանը հոգեկան խանգարման հետնանքով իր գործողությունների նշանակությունը չհասկանալու կամ դրանք ղեկավարել չկարողանալու փաստի արձանագրումն է:

Միաժամանակ, -Քաղաքացուն դատական կարգով անգործունակ ճանաչելու անհրաժեշտ պայման է իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու ն իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ

6

ստեղծելու ն դրանք կատարելու քաղաքացու ունակության բացակայության ն հոգեկան խանգարման միջն պատճառահետնանքային կապի առկայությունը. իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու ն իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ն դրանք կատարելու քաղաքացու անկարողությունը պետք է լինի հոգեկան խանգարման ուղղակի հետնանք:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

Այսպես, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում սահմանված են «հոգեկան առողջություն» ե «հոգեկան խանգարում» հասկացությունները, մասնավորպաես օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝

1) հոգեկան առողջությունը մարդու անօտարելի ն անփոխանցելի ոչ նյութական բարիք է, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսնորումը ն պահպանումը.

(..

3 հոգեկան խանգարումը հոգեկան ն վարքի խանգարումների գործող հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչի հոգեկան ն վարքի խանգարումների դասին համապատասխանող հոգեկան անառողջ վիճակն է կամ վարքի խանգարումը:

Վկայակոչված հասկացությունների բովանդակային ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս արձանագրել, որ հոգեկան առողջությունն ու հոգեկան խանգարումը հոգեկան վիճակի հակադիր դրսնորումներն են, մասնավորապես՝ քաղաքացու գործունակությունը վկայում է վերջինիս հոգեկան առողջության մասին, համապատասխանաբար գործունակության խաթարումը՝ հոգեկան անառողջ վիճակի կամ վարքի խանգարման մասին, արդյունքում՝ հոգեկան խանգարման մասին:

Միաժամանակ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հոգեկան խանգարում հասկացության բովանդակության բացահայտման նպատակով «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը որպես բլանկետային նորմի հղում է կատարում հոգեկան ն վարքի խանգարումների գործող հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչին:

Հիվանդություննեի միջազգային դասակարգիչը հիվանդություններ ն ախտաբանական վիճակների խմբավորման համակարգ է, որն արտահայտում է բժշկագիտության ժամանակակից զարգացման փուլը:

Հիվանդություններ տասներորդ վերանայված միջազգային դասակարգիչը (այսուհետ ՀՄԴ-Հ0) բաժանված է 21 դասերի (լատինական տառերով) (Ճ-7): Հիվանդությունների միջազգային դասակարգման ավանդական կառուցվածքը պահպանված է, փոփոխված է միայն կոդավորման թվային համակարգը, այն փոխարինվել է տառաթվայինով: Առաջին նշանը անգլերենի այբուբենի տառ է, իսկ 2-րդ ն 3-րդ նշանները թվային են: ՀՄԴ-10-ում կոդերի հնարավոր համարները ձգվում են ճ00.0-ից մինչն 799.9: Դասակարգիչը բաղկացած է հիվանդության տեսակների անվանումներից, համապատասխան կոդերից ն համառոտ պարզաբանումից: Կոդի առաջին նշանը՝ տառը, համապատասխանում է կոնկրետ հիվանդության դասի:

ՀՄԴՂՀՎՕ դասակարգչի 5-րդ դասում թվարկված են հոգեկան խանգարումներն ու վարքի խանգարումները: Վկայակոչված դասին ու վերջինիս բովանդակությանը համապատասխան հաստատվել է ՀՀ տեխնիկատնտեսական ն սոցիալական տեղեկատվության հիվանդություններ ն առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ:

7

Այսպես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ «ՀՀ տեխնիկատնտեսական ն սոցիալական տեղեկատվության «հիվանդությունների ն առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչը» հաստատելու ն ՀՀ առնտրի ն տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի մարտի 31-ի ո 67-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 14.11.2013 թվականին ուժի մեջ մտած թիվ 87-Ն հրամանով (այսուհետ` Հրաման) հաստատվել է ՀՀ տեխնիկատնտեսական ն սոցիալական տեղեկատվության «Հիվանդությունների Ա առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչը» համաձայն հավելվածի (այսուհետ` Հավելված) (տասներորդ վերանայում, ընդգծումը ՀՀ Վճռաբեկ դատարանինն է):

Հավելվածի համաձայն՝ հիվանդությունների դասակարգման նպատակն է ստեղծել պայմաններ տարբեր երկրներում կամ մպաարածաշրջաններւմ ն տարբեր ժամանակներում ստացված մահացութան ն հիվանդացության տվյալների համակարգված գրանցման, վերլուծության, մեկնաբանման ն համեմատության համար, հիվանդությունների դասակարգումը կիրառվում է հիվանդությունների ն առողջության հետ կապված այլ խնդիրների ախտորոշումների բանավոր ձնակերպումը տառաթվային ծածկագրի փոխակերպելու համար, ինչն ապահովում է տվյալների պահպանման, առանձնացման ն վերլուծության հարմարավետությունը:

Հավելվածի՝ «Հոգեկան ն վարքային խանգարումներ» վերտառությամբ 5-րդ գլուխը ներառում է հետնյալ բաժինները՝

Է00-Է09 Օրգանական, ներառյալ սիմպտոմատիկ, հոգեկան խանգարումներ.

ԷԼ0-Բ19 Հոգեկան ն վարքային խանգարումներ՝ հոգեակտիվ նյութերի գործածման հետնանքով.

Ւ20-Է29 Շիզոֆրենիա, շիզոտիպային ն զառանցանքային խանգարումներ.

Էէ30-Է39 Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ.

Է40-Է48 Ննրոտիկ, սթրեսով պայմանավորված ն սոմատոֆորմ խանգարումներ.

Է50-Է59 Վարքային համախտանիշեր պայմանավորված ֆիզիոլոգիական խանգարումներով ն ֆիզիկական գործոններով.

Է60-Է69 Չափահասի անձի ն վարքի խանգարումներ.

Էէ/0-էԷ/9 Մտավոր հետամնացություն.

ԷՑ0-Ւ89 Հոգեբանական զարգացման խանգարումներ.

Է90-Է98 Վարքային ն հուզական խանգարումներ` սովորաբար մանկական ն դեռահասության տարիքում սկսվող.

Է99-Է99 Հոգեկան խանգարում՝ չճշտված:

«Հոգեբուժական օգնութան մասին» ՀՀ օրենքի տառացի (լեզվական) մեկնաբանումից հետնում է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելու անհրաժեշտ պայման հանդիսացող հոգեկան խանգարումը ներառում է հոգեկան ն/կամ վարքային խանգարումներ (Հավելվածի 10-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայե՝ «ն» շաղկապը կիրառվում է ն՛ «ն»-ի, ն՛' «կամ»ի իմաստով), իսկ վարքային խանգարումների դրսնորումների նկարագրությունը վկայում է այդպիսի խանգարման որոշակի աստիճանով պայմանավորված վարքի ն մտքի խաթարված դրսնորումների մասին, որոնք կարող են առաջանալ ինչպես հոգեկան խանգարման հետնանքով, այնպես էլ՝ առանց դրա:

Հետնաբար վարքային լ խանգարման հիմքում հոգեկան ց:։խանգարման բացակայությունը (վարքային խանգարումը հոգեկան խանգարման հետնանք չլինելը) ամեննին չի վկայում քաղաքացուն անգործունակ ճանաչելու՝ հոգեկան խանգարման պայմանի, հետնաբար նան՝ անհրաժեշտ նյութաիրավական 6փիփաստակազմի բացակայության մասին:

8

Այսպես, օրինակ, Հավելվածով սահմանված մտավոր հետամնացությունը (Է70-Է79) բնութագրվում է որպես մտավոր զարգացման կանգի կամ թերզարգացման վիճակ, որն առաջին հերթին բնութագրվում է զարգացման ընթացքում առաջացող այն ունակությունների նվազումով, որոնք որոշում են բանականության (ինտելեկտ) ընդհանուր մակարդակը, այսինքն` ճանաչողական, խոսքի, շարժունակության ն սոցիալական կարողությունները: Մտավոր հետամնացությունը կարող է առաջանալ որնիցե հոգեկան կամ սոմատիկ խանգարման ֆոնի վրա կամ առանց դրա: Մտավոր ունակությունները ն սոցիալական հարմարվողականությունը ժամանակի ընթացքում կարող են փոխվել, սակայն բավականին թույլ: Լավացումը կարող է լինել մարզման ն վերականգնման արդյունք: Ախտորոշումը պետք է հիմնվի տվյալ պահին առկա մտավոր գործունեության մակարդակի վրա:

Միննույն պատճառով խանգարման ծանրությունը կարող է տարբեր լինել: Այսօր ՀՄԴՂՀՕ դասակարգիչն առանձնացնում է մտավոր հետամնացության 4 աստիճաններ: Ըստ ավանդական դասակարգման՝ գոյություն ունի նրա 3 աստիճան՝ դեբիլ, իմբեցիլ ն ապուշ: «Դեբիլ», «իմբեցիլ» Ա «ապուշ» տերմիններն ամբողջությամբ հանված են ՀՄԴ-10 դասակարգչից, քանի որ դրանք դուրս են եկել խիստ բժշկական սահմաններից ն ձեռք են բերել սոցիալական (բացասական) երանգ: Դրանց փոխարեն առաջարկվել է օգտագործել բացառապես չեզոք տերմիններ, որոնք քանակապես արտացոլում են մտավոր հետամնացության աստիճանը:

Այսպես.

" քԲ/0 կատեգորիային համապատասխանում է թեթն աստիճանի մտավոր հետամնացությունը (դեբիլություն), մտավոր զարգացման գործակցի ցուցանիշը գտնվում է 50-69-ի սահմաններում (երբ հասուն տարիքում մտավոր զարգացումը համապատասխանում է 9-12 տարեկանին): Հնարավոր են որոշ դժվարություններ դպրոցում սովորելիս: Շատ մեծահասակներ ի վիճակի կլինեն աշխատել, պահպանել նորմալ սոցիալական հարաբերություններ Ա իրենց ավանդը ներդնել հասարակական կյանքում.

" ք/ կատեգորիային համապատասխանում է չափավոր աստիճանի մտավոր հետամնացությունը (ցածր արտահայտված իմբեցիլություն), մտավոր զարգացման գործակիցը գտնվում է 35-49ի սահմաններում (երբ հասուն տարիքում մտավոր զարգացումը համապատասխանում է 6-9 տարեկանին): Հավանաբար զարգացման ուշացումը նկատելի է մանկուց, բայց նրանց մեծ մասը կարող է սովորել ն հասնել որոշակի աստիճանի անկախության ինքնասպասարկման գործում, ձեռք բերել համարժեք հաղորդակցության ն ուսումնական հմտություններ, մեծահասակները կարող են ունենալ տարբեր աստիճանի աջակցության կարիք կյանքում ն աշխատանքում.

" ք/2 կատեգորիային համապատասխանում է ծանր աստիճանի մտավոր հետամնացությունը (արտահայտված իմբեցիլություն), մտավոր զարգացման գործակիցը սովորաբար 20-34-ի սահմաններում է (երբ հասուն տարիքում մտավոր զարգացումը համապատասխանում է 3-6 տարեկանին), հավանական է մշտական աջակցության անհրաժեշտությունը.

" ք/3 կատեգորիային համապատասխանում է խորը մտավոր հետամնացությունը (ապուշություն), մտավոր զարգացման գործակիցը 20-ից ցածր է (հասուն տարիքում մտավոր զարգացումը ցածր է երեք տարեկան հասակից), արտահայտվում է ինքնասպասարկման, միզարձակման ն կղազատման վերահսկման, հաղորդակցման Ա շարժունակության ծանր սահմանափակումներով:

Ընդ որում, թվարկված չորրորդ նիշով ենթաբաժանումները կիրառվում են Ւ70-Ւ79 դասերի հետ՝ վարքի խանգարման ծանրության աստիճանի նույնականացման համար, այն է՝ 0՝ վարքի խանգարման բացակայություն կամ թույլ արտահայտում, 1` խնամք ն

9

բուժում պահանջող վարքի էական խանգարում, 8՝ վարքի այլ խանգարումներ, 9՝ առանց վարքի խանգարումը նշելու:

Արդյունքում ստացվում է, որ, օրինակ, Է71 կատեգորիային համապատասխանող չափավոր աստիճանի մտավոր հետամնացությունը (ցածր արտահայտված իմբեցիլություն)՝

" կախված վարքի խանգարման ծանրության աստիճանից, կարող է առաջանալ որնիցե հոգեկան կամ սոմատիկ խանգարման ֆոնի վրա կամ առանց դրա,

" կարող է որակվել որպես խնամք ն բուժում պահանջող վարքի էական խանգարում կամ այդպիսին չորակվել:

Ըստ այդմ, քաղաքացուն անգործունակ ճանաչելու միջոցի կիրառման համաչափությունը ենթակա է գնահատման վկայակոչված պայմանների առկայությունը կամ բացակայությունը պարզելուց հետո:

Անդրադառնալով այն իրավական հարցին, թե արդյոք անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով անձին անգործունակ ճանաչելու հիմքերի առկայություն, պարզելու նպատակով դատարանը պարտավոր է նշանակել դատահոգեբուժական փորձաքենություն, ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելը հնարավոր է բացառապես բժշկական ն իրավական չափանիշների համընկնման դեպքում: Բացահայտելով բժշկական չափանիշի էությունը հարկ է նշել, որ այն ենթադրում է քաղաքացու «հոգեկան խանգարման» տեսակի որոշում, այն է՝ քաղաքացու մոտ գոյություն ունեցող հոգեկան խանգարումներից մեկի կամ մի քանիսի հայտնաբերում, որոնք ուղղակիորեն բացասաբար են ազդում մարդու սոցիալական բաղադրիչի վրա:

Ինչ վերաբերում է իրավական չափանիշին, ապա ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դրսնորվում է անձի՝ իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու ն այդ գործողությունների հետնանքները կանխատեսելու ունակության կորստով: Իրավական չափանիշի շնորհիվ հնարավոր է որոշել անձի հոգեկան խանգարման խորությունը (ծանրությունը), որն այս կամ այն կերպ ազդում է այդ անձի կողմից քաղաքացիական իրավունքների ն պարտականությունների իրականացման վրա:

Արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար կարնոր հիմք է հանդիսանում դատարանի՝ քաղաքացու հոգեկան (գիտակցության) ։խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների ն անձի հոգեկան (գիտակցության) խանգարման մասին բավարար տվյալների առկայությունը: Ուստի անձի հոգեկան (գիտակցության) խանգարման վերաբերյալ հարցը քննելիս դատարանի մոտ առաջացած հիմնավոր կասկածի բավարարման կամ հերքման համար պետք է դատարանի կողմից ձեռնարկվեն բավարար միջոցներ, որոնց վերջնարդյունքում կփարատվեն կամ կհերքվեն այդ կասկածները (րես ՀՀ «Վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի թիվ ԱՎԴԶ/2912/02/19 որոշումը):

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացու կողմից իր գործողությունների նշանակությունը չհասկանալը կամ դրանք ղեկավարել չկարողանալը հոգեկան խանգարման հետնանք դիտարկելու բավարար պայման է նան որոշակի «տեսակի կամ աստիճանի» վարքային խանգարումը, որը կարող է առաջանալ նան առանց հոգեկան խանգարման. անհրաժեշտ է միայն որոշակի գործառույթների, վարքային խափանումների այնպիսի դրսնորում, որը հնարավորություն կտա անվերապահորեն բացահայտելու, թե որ գործողությունները չի կարող քաղաքացին հասկանալ կամ ղեկավարել՝ հստակ պատկերացում կազմելու քաղաքացու հիվանդության աստիճանի, նրա սոցիալական կյանքի, առողջության, նյութական շահերի ն այլնի վրա

10

նրա հիվանդության հնարավոր հետնանքների մասին, արդյունքում նան՝ քաղաքացուն անգործունակ ճանաչելու միջոցի կիրառման համաչափության մասին:

Բ) Ստորադաս դատարանների համար քաղաքացուն անգործունակ ճանաչձելու գործերի վարույթի կանխատեսելիությունն ապահովելու, անհրաժեշտ նյութաիրավական փաստակազմի առկայությունը բացահայտելու նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետնյալ ուղենիշները.

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի բովանդակության տառացի (լեզվական) մեկնաբանման մեթոդի կիրառման արդյունքում ակներն է, որ հոդվածի կարգավորումը վերաբերում է միայն հոգեկան խանգարմանը, սակայն Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վկայակոչված հոդվածն ավելի լայն իմաստով պետք է մեկնաբանել, քանի որ, ինչպես արդեն նշվել է, հոգեկան խանգարումը ներառում է ինչպես հոգեկան, այնպես էլ վարքային խանգարումները, ընդ որում, վերջինները կարող են ամեննին հոգեկան խանգարման հետնանք չլինել:

Եթե ենթադրենք, որ քննարկվող նորմով օրենսդիրը նախատեսել է միայն հոգեկան խանգարման հետնանքով քաղաքացուն անգործունակ ճանաչելու հնարավորություն, կբացառենք հոգեկան խանգարման հետնանք, չհանդիսացող վարքային խանգարումներով պայմանավորված քաղաքացուն անգործունակ .ճանաչձելու հնարավորությունը, ինչը կհակասի ոչ միայն սույն որոշման Ա) կետում շարադրված պատճառաբանություններին, այլն քաղաքացուն անգործունակ ճանաչելու ինստիտուտի նպատակներին:

Մասնավորապես՝ քաղաքացուն անգործունակ ճանաչելու ինստիտուտի նպատակը իր գործողությունները հասկանալու ն/կամ ղեկավարելու անընդունակ քաղաքացուն կամայականորեն քաղաքացիական շրջանառության մասնակիցների շրջանակից բացառելը չէ. ինստիտուտի նպատակն է աջակցել, պաշտպանել ն ապահովել նշված անձանց՝ լիարժեքորեն ն հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից ն հիմնարար ազատություններից, ինչպես նան ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի նման հետնությունը պայմանավորված է նրանով, որ ոլորտը կանոնակարգող նորմերի նպատակային մեկնաբանումը թույլ է տալիս վեր հանել քաղաքացուն անգործունակ ճանաչելու իրավաչափ նպատակը, այն է՝ հոգեկան խանգարման հետնանքով իր գործողությունների նշանակությունը չհասկացող կամ դրանք ղեկավարելու անընդունակ քաղաքացու իրավունակության կիրառմանն ուղղված համապատասխան ն արդյունավետ երաշխիքների ապահովումը մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան, որպեսզի իրավունակության կիրառմանն ուղղված միջոցներով հարգվեն անձի իրավունքները, կամքը ն. նախասիրությունները, դրանք զերծ լինեն շահերի բախումից ն անհիմն ազդեցությունից, համահունչ ն հարմարեցված լինեն անձի հետ կապված հանգամանքներին, կիրառվեն հնարավորինս սեղմ ժամկետներում Ա ենթարկվեն պարբերական վերահսկողության իրավասու, անկախ ն անաչառ մարմնի կամ դատական մարմնի կողմից: Երաշխիքները պետք է համահունչ լինեն այն ազդեցության աստիճանին, որն այդ միջոցներն ունենում են անձի իրավունքների ն շահերի վրա («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա, հոդված 12):

Օրենքով ամրագրված անհրաժեշտ ն բավարար պայմանների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաձելու իրավաչափ նպատակի մասին է վկայում նան «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ սույն հոդվածի դրույթների համաձայն` անդամ պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան ն անհրաժեշտ միջոցները,

11

որպեսզի ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց սեփականությունը տնօրինելու կամ ժառանգելու, սեփական ֆինանսական գործարքները վերահսկելու ն բանկային վարկերից, հիփոթեքային վարկից ն ֆինանսական վարկավորման այլ միջոցներից օգտվելու հավասար իրավունքը, ինչպես նան երաշխավորում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք կամայականորեն չզրկվեն իրենց սեփականությունից:

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան խանգարում է նան վարքային խանգարումը, որի հետնանքով իր գործողությունների նշանակությունը հասկանալու ն/կամ դրանք ղեկավարելու անկարողության նյութաիրավական փաստակազմի առկայության արձանագրումը բավարար է քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատական ակտ կայացնելու համար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացուն անգործունակ ճանաչելու հնարավորության հարցը գնահատելի, պետք է առաջնորդվել տարածական մեկնաբանման կանոնով հոգեկան խանգարում հասկացությունը ենթարկելով տարածական մեկնաբանման, ն դրա բովանդակության ներքո հասկանալ հոգեկան ն վարքային բոլոր այն խանգարումները, որոնց հետնանքով քաղաքացին անկարող է հասկանալ իր գործողությունների նշանակությունը ն/կամ ղեկավարել դրանք:

Գ) Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարան՝ դիմող Անուշավան Զախարյանը պահանջել է Անահիտ Զաքարյանին ճանաչել անգործունակ:

Որպես Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու հիմք հանդիսացող հանգամանք դիմողը հայտնել է, որ Անահիտ Զաքարյանն ունի հոգեկան հիվանդություն, չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, իսկ անգործունակ ճանաչելուց նե խնամակալ նշանակելուց հետո դիմողը Անահիտ Զաքարյանի փոխարեն կիրականացնի վերջինիս իրավունքներն ու

պարտականությունները, կկարողանա Անահիտ Զաքարյանի անունից կատարել գործարքներ:

Որպես դիմումի իրավական հիմք դիմողը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ, 251-րդ, 252-րդ, 254-255-րդ հոդվածները:

Գործի քննության ընթացքում Դատարանը դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու որոշում է կայացրել:

Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ, 252-րդ հոդվածները, արձանագրելով, որ ««Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի կողմից 28.02.2022 թվականիե տրված թիվ 38/22 եզրակացության համաձայե՝ Անահիտ Զաքարյանը չի տառապում որնէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումով, այլն ունի մտավոր հետամնացություն, ախփտրոշումե է' «Չափավոր աստիճանի մտավոր հետամեացություն, իմբիցիլություն», եզրահանգել է, որ «չի հիմեավորվել Անահիտ Զաքարյանի' հոգեկան խանգարում ունենալը»:

Անդրադառնալով 28.02.2022 թվականի թիվ 38/22 եզրակացության այն հետնությանը, որ Անահիտ 6Զաքարյանի՝ «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն» հիվանդությամբ պայմանավորված նրան պետք է ճանաչել անգործունակ, Դատարանն արձանագրել է, որ «01.02.2022 թվականի որոշմամբ եշանակված դատահոգեբուժական փորձաքննությամբ փորձագետներին նման

12

հարց չի տրվել, ն անգործունակ ճանաչելու հարցը որոշում է ոչ թե փորձագետը, այլ դատարանը. փորձագետն ընդամենը տալիս է մասնագիրական եզրակացություն դատարանի կողմից առաջադրված հարցերի վերաբերյալ»:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Դատարանը վճռել է դիմումը մերժել:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածը, մերժել է դիմող Անուշավան Զաքարյանի վերաքննիչ բողոքը Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ:

Վերաքննիչ դատարանն Օ:իր որոշման հիմքում դրե է հետնյալ

պատճառաբանությունները. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքով անձին անգործունակ ճանաչելու համար որպես հիմք սահմաեվել է քաղաքացու միայն հոգեկան խանգարման հետնանքով իր գործողություննեերի նշանակությունը հասկանալ կամ դրանք ղեկավարել չկարողանալը: Այսինքն սահմանված իրավակարգավորումների բովանդակությունն այնպիսին է, որ եթե քաղաքացին իր գործողությունների նշանակությունը չի կարող հասկանալ կամ ղեկավարել դրանք ոչ թե հոգեկան խանգարման հետնանքով, այլ հիվանդության այլ դրսնորումեերի արդյունքում, ապա այդ դեպքերը, համաձայն Օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորումների, չեն կարող հանդիսանալ քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքեր: Ավելիե' վերոգրյալ իրավակարգավորման բովանդակությունից հետնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարնորել է ոչ թե ցանկացած հիվանդության հետփնանքով քաղաքացու մոր առաջացած փաստացի վիճակը, այլ կոնկրեր հիվանդության, այն է' հոգեկան խանգարման հետնանքով առաջացած վիճակը: Վերոգրյալի մասին են վկայում եան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումները, մասնավորապես' այե, որ Օրենսգրքի 252րդ հոդվածը սահմանում է անձի հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքենության նշանակման իրավական հնարավորությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներն այնպիսիեն են, որ իրավունքի եորմի լայն մեկնաբանության պայմաններում նս չեն կարող մեկեաբանվել այնպես, որի արդյունքում կկարնորվի նան քաղաքացու մոտ այլ հիվանդությունների արդյունքում իր գործողությունների նշանակությունը հասկանալ կամ դրանք ղեկավարել չկարողանալը, քանի որ Օրենսդիրն ավելի քան հստակ սահմանել է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին իր գործողությունների նշանակությունը չկարողանա հասկանալ կամ դրանք ղեկավարել միայն հոգեկան խանգարման հետնանքով»:

Անդրադառնալով դիմողի այն փաստարկին, որ 28.02.2022 թվականին տրված թիվ 38/22 եզրակացությամբ հիմնավորվում է, որ Անահիտ Զաքարյանը ունի հոգեկան հիվանդություն, Օ քանի որ «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն»-ը հանդիսանում է հոգեկան հիվանդություն, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմք է հանդիսանում բացառապես հոգեկան խանգարման հետնանքով քաղաքացու մոր ստեղծված այն վիճակը, երբ եա չի կարողանում հասկանալ իր գործողությունների եշանակությունը կամ ղեկավարել դրանք, իսկ տվյալ դեպքում Բողոքաբերի պեդումն այն է, որ փորձաքննության եզրակացությամբ տրված ախտորոշումը նս հոգեկան հիվանդության դրսնորում է: Ավելին' փորձաքննության եզրակացությամբ հստակ արձանագրվել է, որ Անահիտ Զաքարյանը չի տառապում որնէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործեեության ժամանակավոր խանգարումով»:

Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը նե գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս

13

դատարաններն ըստ էության դիմումը մերժելու հիմք են ընդունել այն, որ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ արձանագրվել է Անահիտ Զաքարյանի՝ որնէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումով չտառապելու հանգամանքը:

Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ սույն որոշմամբ վկայակոչված կիրառելի իրավակարգավորումների նպատակային, համակարգային Ա տարածական մեկնաբանման գործիքակազմի կիրառմամբ բացահայտվում է հոգեկան խանգարման հասկացության օրենսդրական բովանդակությունը, մասնավորապես այն, որ «հոգեկան խանգարում» հասկացության ներքո պետք է հասկանալ նան վարքի խանգարումները, որոնք կարող են հոգեկան խանգարման հետնանք չլինել:

Ավելին, փորձագետի եզրակացությամբ արձանագրվել է, որ Անահիտ Զաքարյանն ունի մտավոր հետամնացություն, ախտորոշումն է՝ «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն», իսկ նշված վարքային խանգարումն ընդգրկված է ՀՄԴ-Ղ0Օ դասակարգչում:

Բացի այդ, փորձագետի եզրակացությամբ արձանագրվել է, որ Անահիտ Զաքարյանի խանգարումը բուժման, լավացման ենթակա չէ, վերջինս չի կարող ծավալել գիտակցված գործունեություն, չի կարող հասկանալ դեպքերի, իրադարձությունների, երնույթների պատճառահետնանքային կապը, հասկանալ իր շահն ու պաշտպանել այն, չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը ն ղեկավարել դրանք (տե՛ս փաստ 4):

Ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի իմաստը հնարավոր է ուղղակիորեն բացահայտել կիրառելի կարգավորումների համակարգային, նպատակային ն տարածական մեկնաբանման կանոնների կիրառմամբ:

Ասվածի համատեքստում Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներն այնպիսինն են, որ իրավունքի եորմի լայն մեկնաբանության պայմաններում նս չեն կարող մեկեաբանվել այնպես, որի արդյունքում կկարնորվի եան քաղաքացու մոտ այլ հիվանդությունների արդյունքում իր , գործողությունների նեշանակություը հասկանալ կամ դրանք ղեկավարել չկարողանալը, Վճռաբեկ դատարանը գնահատում է չհիմնավորված՝ կիրառելի իրավակարգավորումներից չբխող:

Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի անհարկի նե

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ՍԴ/1224/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել