Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀԿԴ/0863/07/25
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0863/07/25

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0863/07/2529 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2025 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նան մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարնոր գործերով ավագ քննիչ Կ.Ղազարյանի կողմից (այսուհետ նան՝ քննիչ) ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ նախկին . քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ սաստվ ն 310րդ հոդվածով նախատեսված հանցագործու

Ամբողջ Տեքստ

ՕՐՆ «ՏԿՆ

/ ն տոթ ' ՇԿԴ/0863/07/25

ՀՅ ՀՅ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

ՀՀ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Սարգսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Խաչատրյան

2026 թվականի ապրիլի 29-ին քաղաք Երնանում

ՇԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի դեկտեմբերի Լի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեն բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

Լ 2025 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նան մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարնոր գործերով ավագ քննիչ Կ.Ղազարյանի կողմից (այսուհետ նան՝ քննիչ) ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին . քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ սաստվ ն 310րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ արս վարույթը:

2. 2025 թվականի նոյեմբերի 12ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան)՝ բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ առարկաների առգրավման թույլտվություն ստանալու մասին:

3. Առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ քննիչի միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժվել է:

| 4 «6 գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչություն գործուղված ավագ դատախազ Ա.Ստեփանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննի դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա'ԿՎարդապետյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հունվարի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել հատուկ վերանայման բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

' 3

Հատուկ վերանայման վճռաբեկ բոդոքի հիմթերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը, թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի խախտում, որն էական է, քանի որ ազդել է վարույթով ճիշա որոշում կայացնելու վրա:

Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանների փաստարկն առ այն, որ

ներկայացված միջնորդությամբ քննիչի կողմից պատշաճ կերպով չեն մատնանշվել միջնորդվող ապացուցողական գործողության կատարման ժամկետները՝ դրանք պայմանավորելով իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդությունը կատարող իրավասու մարմնին այն հասանելի դառնալու ժամանակահատվածով, հիմնավորված չե, քանի որ միջնորդության մեջ այդ կապակցությամբ քննիչի կողմից մատնանշվել է կոնկրետ ժամկետ: Բողոքաբերի պնդմամբ քննիչի համար կանխատեսելի չի կարող լինել, թե իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդությունը ն միջնորդությունը բավարարվելու դեպքում՝ Դատարանի որոշումը ստույգ, երբ կարող է հասանելի լինել օտարերկրյա պետության իրավատու մարմնին ն ինչ ժամանակահատվածում այն հնարավոր կլինի կատարել:

7. Անդրադառնալով դատարանի փաստարկին առ այն, որ վարույթն իրականացնող մարմնի՝ ապացուցողական գործողություն կատարելու թույլտվություն ատանալու վերարերյալ միջնորդության մեջ գործողության կատարման ժամկետ նախատեսելը նախնառաջ պայմանավորված Է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված հանրային քրեական հետապնդման ժամկետներից դուրս քրեական վարույթով ապացուցողական գործողություն կատարելու հնարավորությունը բացառելու հանգամանքով, բողոքարերը գտել է, որ դրանով անտեսվել են քրեադատավարական օրենսդրության վերաբերելի կարգավորումները: Ըստ բողոքաբերի՝ սույն վարույթի փաստական հանգամանքների պարագայում ակնհայտ է, որ առանց քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցման պատասխանը

4

ստանալու՝ հնարավոր չէ լուծել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն եզրահանգել է, որ վերը նշվածն Առաջին ատյանի դատարանի կողմից ներկայացվել է որպես կայացված որոշման լրացուցիչ հիմնավորում, ն որ դրա վերաբերյալ Վերաքննիչ դատարանի անհամաճայնությունը չի կարող դիտարկվել որպես դատական ակտի բեկանմանը հանգեցնող դատական սխալ: Բողոքարերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը խուսափել է ստորադաս դատարանի ոչ իրավաչափ հետնությանը պատշաճ գնահատական տալուց ն որպես հետնանք՝ ադ կապակցությամբ վիճարկվող դատական ակտի իրավաչաիությանն անդրադառնալուց:

'8. Ամփոփելով բողոքում կատարված վերլուծությունները՝ բողոքաբերը գտել է, որ թիվ Ո | քրեական վարույթով քննիչն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված վերաբերելի պահանջներին համապատասխանող միջնորդություն:

Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում ն միննույն ժամանակ, վիճարկվող դատական ակտը չի համապատասխանում դատական ակտի պատճառարանվածության ու

հիմնավորվածության՝ օրենքով սահմանված չափանիշներին, քանի որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատշաճ չի պատճառաբանել:

9. Արդյունքում, բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, ն բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

ՃՇատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. «Բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ առարկաների առգրավման թույլտվություն ստանալու մասին» քննիչի միջնորդության եզրափակիչ մասի համաձայն «յ Թիվ Ո | քրեական վարույթով

միջնորդություն հարացել ՀՀ հակակոռուպցիոն դափարան՝ թույլատրելու ա աաա...

5

մարմիններին հասցեագրված իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդությունը կատարող մարմնի միջոցով աաարաարաաարաը

արարը տարածքում կատարել առգրավում՝ այե միջնորդությունը

բավարարվելու դեպքում դատարանի որոշումն այն կարարող մարմնին հասանելի դառնալուց հետ հնարավոր սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան վեց ամավա ընթացքում' առգրավել (վերցնել) վարույթի համար նշանակություն ունեցող` իրավական օգնություն ցուցարերելու միջնորդությամբ հայցված բանկային ն հարակից գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պարունակող փաարաթղթերը կամ դրանց պատճենները, մասնավորապես. (..թ:

1. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշման համաձայն՝՝ «(...) Ուսումնասիրելով ապացուցողական գործողություն կատարելու թույտվություն արանալու .վերարերյալ միջնորդությունը՝ Դատարանն արձանագրում է, որ ներկայացված միջնորդությամբ Քննիչի կողմից պավշաճ կերպով չեն մատնանշվել միջնորդվող ապացուցողական գործողության կատարման ժամկետները՝ դրանք պայմանավորելով իրավական օգնություն ցուցարերելու միջնորդությունը կապարով իրավասու մարմնին այն հասանելի դառնալու ժամանակահատվածով: Մ ասնավորապես, որպես ապացուցողական գործողության կատարման ժամանակահավսված, Քննիչի կողմից նշվել է հեպնյալը. «դատրարաւնի որոշումն այն կատարող մարմնին հասանելի դառնալուց հետ հնարավոր սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան վեց ամավա ընթացքում»:

Դավարանի գնահապմամի, սակայն, վարույթն իրականացնող մարմնի՝ ապացուցողական գործողություն կատարկու թույլտվություն արանալու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող վերը նշված պայմանի պահպանումը` նախ ն առաջ պայմանավորված Է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված հանրային քրնական հետապնդման ժամկետներից դուրս քրեական վարույթով ապացուցողական գործողությւն կատարելու հնարավորությունը,

բացառելու հանգամանքով: Հակառակ մեկնաբանման պարագայում՝ կարող է ակեղծվել մի իրավիճակ, երը շարունակվի անձի (կամ իրավաբանական անձի) Տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 21:

| 6

վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող փեղեկասրվության, հավաքագրումն այն: դեպքում, երբ արդեն իսկ լրացել են հանրային քրեական հետապնդման ժամկետները: Ալ կերպ ասած Դատարանը գտնում Ն, որ ցանկացած ՝ ապացուցողական գործողության կատարումը պետք Էէ սահմանափակված լինի որոշակի ժամկետով, քանզի դրա կատարման անորոշ ժամկե սահմանելու արդյունքում կարող են խախպվել անձի սահմանադրական իրավունքները:

Վերոշարադիյալի համեատեքարում Դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է հարակեցնել այն ժամանակային միջակայքը, որի ընթացքում կարող է հավաքագրվել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությումըը:

Այսպիաով, Դատարանը գտնում է, որ ապացուցողական գործողություն արարելու թույլտվություն արանալու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը ենթակա է մերժման: Միննույն ժամանակ, Դատարանն արձանագրում է, տր վարոյթի հարուցման մերժումը խոչընդոր չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար: (...»2

2.Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին 2025 թվականի դեկտեմբերի Էի որոշմամբ. արձանագրել է. «/...) Վերը նշված քրեադատավարական նորմերի լույսի ներքո ուսումնասիրելով հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի հիմքերն ու փաստարկները ն արացված նյութերը` Վերաքննիչ դատարունն իր անհամաձայնությունը է հայտնում: բողոքարերի այն պնդմանը, որ Դատարան ներկայացված միջնորդությամբ քննիչի կողմից ապացուցողական գործողաթյան կատարման համար մատնանշվել է կոնկրեւր | ժամկետ:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությամբ ապացուցողական գործողության կատարման կոնկրետ ժամկե, տարնանշված

լինելու վերաբերյալ բըողոքարերի պնդումն անհիմն է, քանի որ ապացուցողական գործողության կարարման համար հայցվող 6-ամեյա ժամկետի սկիզբը քննիչը պայմանավորել Է այլ հանգամանքով, մասնավորապես՝ միջազգային իրավական օգնության շրջանակներում դատարանի որոշումը

4 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 171174: .

աաա... տին հասանելի

դառնալով: |

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում ապացուցողական գործողության կափարման որոշակի ժամկետ, Դատարանին չի ներկայացվել, քանի որ դրա կատարումը պայմանավորվել է այլ հանգամանքներով, որի պայմաններում վարույթն իրականացնող մարմինը լայն հայեցողություն կարանա ապացուցողական գործողության կատարման ժամկետները փնեօրինելու հարցում, իսկ Դատարանը կզրկվի անձի իրավունքների սահմանափակման ժամանակային համաչափությունը, զնահապրելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարան ներկայացված` միջնորդությամբ քննիչն ապացուցողական գործողությունների կատարման հնարավորությունը պայմանավորել է Դատարանի որոշումի թարգմանելու ն ՀՀ գլխավոր դատախազության միջոցով աաա

աաա որ աժռշտությամբ:

Վերաքննիչ դատարանը գվմում է, որ այն դեպքում ապացուցողական գործողությունների արարման ժամկետների որոշակիություն, ապահովելու անհրաժեշկությամբ պայմանավորված՝ քննիչը դրա ժամկետի մեջ կարող էր ներառել նան Դատարանի որոշումը թարգմանելու ն այն իրավական օգնության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության միջոցո արորը

աաա... որի:

ուղարկելու հնարավոր ժամկելները ն ապացուցողական գործողության կատարման ժամկարներ հայցեր նշված ընդհանուր ժամկերների հաշվառմամբ: -

Վերը նշված դեպքում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, կբացառվի օրենքով պաշտպանվող բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններն անորոշ ժամկետում արանալու հնարավորությունը' ապահովելով նան հանրային ն մասնավոր շահերի արդար ն արդյունավար հավասարակշոություն:

Վերաքննիչ դատարանի համար անընդունելի է նան բողոքաբերի հաջորդ հիմնավորումը, համաձայն որի՝ բանկային ն հարակից գաղտնիք հանդիսացող | տեղեկություններ պարունակող փաարաթղթեր առգրավելու վերաբերյալ նույնական (դատարանի համապատասխան որոշում, արտերկրի իրավատս մարմնին

8

հասանելի դառնալուց հետո հնարավոր մեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում ժամկետային նշումով միջաղայությունները «Հ հակակոռդայցիոն դաւրարանի կողմից նախկինում բավարարվել են:

Այս առումով Վերաքննիչ դարարանն արձանագրումէ, որ վերը չշված պնդումի կատարելիս բողոքաբերի կողմից չի մատնանշվել դատարանի կոնկրեր որոշումներ ն դրանց՝ առյն դեպքին նույնական լինելու վերաբերյալ հիմնավորումներ, սակայն, այդուհանդերձ, անգամ ներկայացվելու դեպքում, դրանք չեն կարող հիմք հանդիսանալ այն դատական ակտն անօրինական դիտարկելու համար, հաշվի առնելով, որ դատարանի դիրքորոշումները դատական պրակտիկայի ն իրավունքի զարգացմանը զուգընթաց կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել, որը չի կարող դիտարկվել` որպես ՀՀ քրեական դատավարության օրենագիքի 15-րդ հոդվածով նախատեսված սկզբունքների խավարում:

Վերը նշվածով հանդերձ՝ Վերաքննիչ դափարանն իր անհամաձայնությունն է հայտնում նան Առաջին ատյանի դավարանի այն հիմնավորումներին, որ «Դատարանի գնահատմամբ, սակայն, վարույթն իրականացնող մարմնի՝ ապացուցողական զործողություն կատարելու թույլտվություն արանալու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվուլ վերը նշված պայմանի պահպանումը՝ նախ ն առաջ պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված հանրային քրեական հերապնդման ժամկերներից դուրս քրեական վարույթով ապացուցողական գործողություն կավփարելու հնարավորությունը ՝ բացառելու հանգամանքով»:

Այս առումով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին աղյաւնի,

դատարանը քննիչի միջնորդությունը պեւրք է քննարկի դրա հիմնավորումների ն

ւ Գործող իրավակարգավորումների համապատասխանության սահմաններում, ինչը ննթադրում է նան անձի՝ օրենքով պաշտպանվող իրավունքներին ն

ազատություններին անհարկի միջատրությունները բացառելու հնարավորություն:

Վերաքննիչ դարարանի վերը նշված անհամաձայնությունը պայմանավորված

է նան այն հանգամանքով, որ քրեական վարույթով առանց իրավական օգնություն

ցույց տալու մասին միջազգային հարցման պատասխանը արանալու, մեղադրյալի

նկատմամբ քրեական հեարապնդումը շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը

| ջ

լուծելու անհնարինության դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 195- րդ հոդվածը նախատեսում է հանրային քրեական հերապնդման ժամկերը կասեցնելու հնարավորություններ, ինչը բավարար է Առաջին ատյանի դատարանի համար, որպեսզի այն միջնորդությունը քննարկի այն կանխավարկածով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդման օրենքով նախատեսված ժամկեւրները պահպանվելու են:

Վերաքննիչ դատարանի կարծիքով, Առաջին ատյանի դատարանը, գտնելով, որ բավարար հիմքեր կան վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, բավարարելու ն ապացուցողական գործողությունների կատարումը թույլատրելու համար, իրավասու չէ նան երաշխավորկլու, որ Դատարանի իրավաչափ որոշումների հիման վրա կատարվող գործողությունների արդյունքում անձի հրավունքների ն. ազատությունների անհամաչավ, միջամրություններ տեղի չեն ունենա, հաշվի առնելով նան ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այն պահանջը, որ պերական ու տելական ինքնակառավարմեան, մարմիններն ու պաշվտնավար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ ն օրենքներով:

Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշվածն Առաջին աճրյանի դատարանի կողմից ներկայացվել է որպես կայացված որոշման լրացուցիչ հիմնավորում ն դրա վերաբերյալ Վերաքննիչ դատարանի անհամաձայնությունը չի կարող դիտարկվել որպես դատական ակտի բնկանմանը, հանգեցնող դատական սխալ:

Հաշվի առնելով վերոգիյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից չի բարձրացվել սույն վարույթի առարկային վերարերելի որն- այնպիսի ծանրակշիռ փաստարկ, ինչը կարող է հիմք ծառայել՝ եզրահանգելու, որ Առաջին ատյանի դասարանի կողմից տվյալ դեպքում թույլ է տրվել դատական ակտի բեկանմանը կամ փոփոխմանը հանգեցնող դատական սխալ՝ հերնաբար դատախազ աաա ո տված հատուկ վերանայման

10

վերաքննիչ բողոքը պեւրք է մերժել, իսկ Հակակոռուպցիոն դատարանի վիճարկվող որոշումը՝ թողնել անփոփոխ: (..թ5

Վճռաբեկ դատտրանի պատճաոաբանությունները ն եզրահանգումը.

Թ. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք ապացուցողական գործողության կատարման ժամկետի պատշաճ նշում կատարած չլինելու պատճառաբանությամբ «Բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ առարկաների առգրավման թույլտվություն ստանալու մասին» քննիչի միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժելու մասին ստորադաս դատարանների հետնությունները:

14. ՀԸ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝

«Լ. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր ն ընրանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնեմխելիության իրավունք:

2. Մասնավոր ն ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով պերռական անվտանգության, երկրի տարեսական բարեկեցության, Օ Օ0»-հանցագործություների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության ն բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքնեի ն ազավտւթյունների պաշտպանության նպավաւկով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝

«Լ Վարույթի իրականացումը հանրային գործունեություն է, որի ընթացքում ն. արդյունքում ապահովվում է հանրային ն մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:

(::)

4. Վարույթի հանրայնություւնն ապահովելիս անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը, պեմք Է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատաւկին:

(..»: :

3 Տես նյութեր, հատոր 2, թերթեր 24:39:

11

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

«Բացառապես դատարանի որոշման հիման վրա են կատարվում՝

(-.)

5) բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող

փատրաթղթերի ն առարկաների առգրավումը.

(.»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝

«Լ Սույն օրենսգրքով սահմանված պափշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատայանը քննում Է՝

1) տայն օրենագրքի 209-րդ հոդվածի, ճող մասով նախատեսված որեէ քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը.

(..)»: .

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝

«. Ապացուցողական գործուլություն կատարելու ինչպես նան գաղտնի քննչական գործողության ժամկերը երկարաձգելու վարույթը հարուցվում Է քննիչի միջնորդության հիման վրա:

յ 2. Քննիչի միջնորդությունը պարունակում Է՝

1) իրավասու դավարաւնի անվանումը.

2) քննիչի անունը, ազգանունը ն պաշտոնը.

3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամի ն րոպեն.

4) վարույթի համարը. . |

5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել.

6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նան դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում` ժամկետները.

7) միջերդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը.

12

8) գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում գաղվաեի քննչական գործողության կատարման ընթացքում արացված արդյունքը.

9) այն փատրարկները, որոնք հիմնավորում են. անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը ն համաչափությունը, այղ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ խղանակով արանալու ողջամիտ անհնարինությունը.

10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը:

(-:)

1. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ ասյն հոդվածի 28րդ մասերով ասհմանված որեէ պայման: Վարույթի հարուցման մերժումի խոչընդո: չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար»:

5. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նան գաղտնի քննչական գործողության կատարման ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցման համար ներկայացվող պահանջներին, Գեորգ Գեժոյանի վերաբերյալ գործով արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության

օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս դրանք բաժանել երկու խմբի՝

1 միջնորդությանը ներկայացվող ձնական պահանջներ, որոնք սահմանված են քննարկվող հոդվածի 2-րդ մասի 16-րդ, 10-րդ կետերով, ն ներառում են միջնորդություն հարուցած անձի, միջնորդությունը քննող դատարանի ն միջնորդության տեխնիկական վավերապայմանների վերաբերյալ տվյալներ.

2) միջնորդությանը ներկայացվող բովանդակային պահանջներ, որոնք սահմանված են նույն հոդվածի 7-9-րդ կետերով:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն ապացուցողական գործողություննեի կատարման երաշխիքների շրջանակում նախատեսել է դատարանի կողմից միջնորդության քննության երկու տարբեր փողեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները: Այդ փուլերից առաջինը ենթադրում է քննիչի կումից ներկայացված միջնորդության՝ քրեադատավարական օրենքով

13

սահմանված պահանջներին զուտ ձնական առումով համապատասխանության ստուգում: Այս փուլի նախատեսումը նպատակ ունի ապահովելու որոշակի զտման մեխանիզմ ն բացառելու օրենքով նախատեսված պարտադիր պայմաններին չհամապատասխանող ն օրենքով նախատեսված ամբողջական տվյալները չպարունակող միջնորդությունների ըստ էության քննությունը դատարանի կողմից, որն արդեն քննարկվող փովերից երկրորդի խնդիրն է: Այլ կերպ՝ այս փուլում միջնորդությանը ներկայացվող թե ձնական ն թե բովանդակային պահանջների պահպանված լինելը պետք է քննարկվի համապատասխան վավերապայմանների ն միջնորդության մեջ անհրաժեշտ բովանդակային տվյալների զուտ առկայության տեսանկյունից: Եվ միայն երկրորդ կամ հարուցված վարույթի փուլում միջնորդության բովանդակային քննարկման արդյունքում դատարանն այն ըստ էության բավարարելու կամ մերժելու մասին որոշում պետք է կայացնի: Հետնաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 7-9-րդ կետերով սահմանված պահանջների՝ բովանդակային տեսանկյունից քննարկումը պետք է կատարվի ոչ թե քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլի, այլ արդեն իսկ հարուցված վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդության հիմնավորվածության քննարկման շրջանակներում:

16. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ միջնորդության տեխնիկական վավերապայմանների վերաբերյալ տվյալները քննիչի կողմից պահպանված լինելու հարցի լուծումը պետք է պայմանավորվի ն հաշվի առնվի կոնկրետ քրեական վարույթի առանձնահատկություններով: Յուրաքանչյուր դեպքում դատարանները պետք է հաշվի առնեն քրեական վարույթի կոնկրետ հանգամանքները' միջնորդվող ապացուցողական գործողության տեսակը, քրեական վարույթի քննության փուլը, այն տվյալները, որոնք ակնկալվում է ատանալ միջնորդվող ապացուցողական գործողության կատարման արդյունքում, ինչպես նան այդ գործողության կատարման, սույն դեպքում տվյալների՝ գործնականում ստացման եղանակը, այդ թվում՝ նման տվյալների ստացման ժամկետը: |

՛ Տես Վճռաբեկ դատարանի` Գնորգ Գեժոյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0206/09/22 գործով 2023 թվականի սեպտեմբերի 14-ի որոշման 12-121-րդ կետերը:

14

17. Մույն գործի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Նախաքննության մարմինը 2025 թվականի նոյեմբերի 12-ին միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով «Թոյլատրել ալ աաաաաաաաաաաաաաաաաաաաաաը.........ոոր

հասցեագրված իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդությունը կատարող մարմնի միջոցով Սարա

փարածքում կատարել աոգրավում՝ այն միջնորդությունը բավարարվելու դեքում դատարանի որոշումն այն կատարող մարմնին հասանելի դառնալուց հերո հնարավոր սեղմ ժամկելում, սակայն ոչ ուշ, քան վեց ամնվա ընթացքում (Առգրավում կատարելու հիշյալ ժամկետը նախանշելիս հաշվի նն առնվել հրավական օգնություն ցուցաբերելու միջնորդության կոմունիկացման հեւր կապված հարցերը, միջնորդությամբ հայցվող տեղեկատվության, փատրաթղթերի մեծածավալությունը, բազմազանությունը)»:5

-Առաջին ատյանի դատարանը «Ապացուցողական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ արձանագրել է, որ քննիչի կողմից պատշաճ կերպով չեն մատնանշվել միջնորդվող ապացուցողական գործողության կատարման ժամկետները` դրանք պայմանավորելով իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդությունը կատարող իրավասու մարմնին այն հասանելի դառնալու ժամանակահատվածով: Առաջին ատյանի դատարանն արճանագրել է, որ անհրաժեշտ է հստակեցնել այն ժամանակային միջակայքը, որի ընթացքում կարող է հավաքագրվել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը: Առաջին ատյանի դատարան գնահատմամբ՝ ապացուցողական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող վերը նշված պայմանի. պահպանումը` նախ ն առաջ պայմանավորված է ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված հանրային րեական 5 Տե'ս սոյն որոշման 10-րդ կետը:

15

հետապնդման ժամկետներից դուրս քրեական վարույթով ապացուցողական գործողություն կատարելու հնարավորությունը բացառելու հանգամանքով::

- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ

թողնելով, նշել է, որ սույն դեպքում քննիչի կողմից ապացուցողական գործողության կատարման որոշակի ժամկետ դատարանին չի ներկայացվել, քանի որ դրա կատարումը պայմանավորվել է այլ հանգամանքներով, որի պայմաններում վարույ թն իրականացնող մարմինը լայն հայեցողություն կստանա ապացուցողական | գործողության կատարման ժամկետները տնօրինելու հարցում, իսկ դատարանը կզրկվի անձի իրավունքների սահմանափակման ժամանակային համաչափությունը գնահատելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ ապացուցողական գործողությունների կատարման ժամկետների որոշակիությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քննիչը դրա ժամկետի մեջ կարող էր ներառել նան դատարանի որոշումը թարգմանելու ն այն իրավական օգնության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ա կրա...

մարմիններին ուղարկելու հնարավոր ժամկետներ, նե ապացուցողական գործողության կատարման ժամկետներ հայցեր նշված ընդհանուր ժամկետների հաշվառմամբ:

Մինաույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնել նան Առաջին ատյանի դատարանի հիմնավորմանն առ այն, որ միջնորդությամբ նախատեսված ապացուցողական գործողության կատարման ժամկետի նշումը նախնառաջ պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված հանրային րեական հետապնդման ժամկետներից դուրս քրեական վարույթով ապացուցողական գործողություն կատարելու հնարավորությունը բացառելու հանգամանքով: Վերաքննիչ դատարանը նշել է, որ քրեական վարույթով առանց իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցման պատասխանը ստանալու, մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու կամ այն դադարեցնելու "հարցը լուծելու 6 Տե՛ս սույն որոշման Ա-րդ կետը:

16

՛ անհնարինության դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ

հոդվածը նախատեսում է հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու

հնարավորություններ, ինչը բավարար է Առաջին ատյանի դատարանի համար,

որպեսզի սույն միջնորդությունը քննարկի այն կանխավարկածով, որ վարույթն

իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդման օրենքով նախատեսված ժամկետները պահպանվելու են:

18. Մույն որոշման 14-րդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը, վերահատտատելով Գնորգ Գեժոյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները, իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետնությանը, որ քննիչի կողմից կոնկրետ սույն դեպքում չի ներկայացվել միջնորդվող ապացուցողական գործողության կատարման ժամկետը:

Առաջին ատյանի դատարանը՝ միջնորդվող ապացուցողական գործողության կատարման ժամկետները պատշաճ կերպով մատնանշված չլինելու

պատճառաբանությամբ «Բանկային կամ հարակից գաղտնիք պարունակու փաստաթղթերի կամ առարկաների առգրավման թույլտվություն ստանալու մասին» միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, անտեսել են այն հանգամանքը, որ ներկայացված միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլում դատարանը պետք է

գնահատի միջնորդության՝ բացառապես ձնական առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանությունը, ն եթե միջնորդության մեջ ձնական առումով ներկայացվել է՝ տվյալ դեպքում, ապացուցողական գործողության. կատարման ժամկետի վերաբերյալ հնարավոր տվյալ, դատարանը պետք է կայացնի քննիչի միջնորդության կապակցությամբ, վարույթ հարուցելու մասին որոշում, եթե, իհարկե, պահպանված են վարույթի հարուցման համար օրենքով նախատեսված մյուս բոլոր վավերապայմանները:

7 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

` 17

Թ. Այսպես, նախաքննության մարմինը, որպես ապացուցողական

գործողության կատարման վերաբերելի տվյալ՝ ժամկետ, նշել Է «լ. ) դատարանի որոշումն այն կատարող մարմնին հասանելի դառնալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան վեց ամսվա, ընթացքում (...)», որը միջնորդության մեջ անհրաժեշտ բովանդակային տվյալների զուտ առկայության տեսանկյունից՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամը ապացուցողական գործողություն կատարելու միջնորդության հիման վրա վարույթ հարուցելու համար բավարար էր՝ ՀՀ րեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված պայմանը պահպանված համարելու համար: Վճռաբեկ դատարանի նման հետնությունը պայմանավորված է նան տվյալ վարույթի

առանձնահատկություններով, մասնավորապես, նրանով, որ խնդրո առարկա միջնորդությունը ներկայացվել է իրավական օգնության շրջանակներում, ն տվյալ դեպքում առգրավման ժամկետի ն/կամ ժամկետային միջակայքի առավել հստակ նշումն այլ կերպ, քան քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ է նշված՝ հնարավոր չէ, քանի որ նման վարույթներով, երբ առկա է քննիչի կամքից անկախ հանգամանքներում կատարվող լրացուցիչ գործողություններ, ինչպիսիք են քրեական վարույթով իրավական օգնություն ցուց տալու մասին միջազգային հարցման | պատասխանը ստանապը ն դրանից. բխող իրավասու մարմինների

գործողությունները, այդ ժամկետների ստույգ նշումն, ըստ էության, ողջամիտ ն ստույգ լինել չի կարող:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննիչի կողմից պատշաճ ներկայացվել է միջնորդվող ապացուցողական գործողության կատարման ժամկետը, որը տվյալ դեպքում թեկուզն բացառապես ձնական առումով, այնուհանդերձ վարույթն իրականացնող մարմնի կողմից պահպանվել է միջնորդության բովանդակությանն ուղղված օրենքով նախատեսված պայմանը, այն Է՝ միջնորդվող ապացուցողական գործողության կատարման ժամկետը:

20. Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն Է հայտնում Վերաքննիչ դատարանի հետնությանն առ այն, որ սոյն դեպքում քննիչի կողմից ապացուցողական գործողության կատարման որոշակի ժամկետ դատարանին

18

չներկայացնելով վարույթն իրականացնող մարմինը լայն հայեցողություն կստանա ապացուցողական գործողության կատարման ժամկետները տնօրինելու հարցում, իսկ դատարանը կզրկվի անձի իրավունքների սահմանափակման ժամանակային համաչափությունը գնահատելու հնարավորությունից։ Այս կապակցությամբ, Վճռաբեկ դատարանը կարնոր է համարում ընդգծել այն հանգամանքը, որ միջնորդությամբ նախատեսվող այդ ժամկետները չեն վերաբերում անձի իրավունքի սահմանափակման ժամանակահատվածին, այլ այն պարզապես մատնանշում է քննչական գործողության կատարման ժամկետը: Այլ կերպ՝ նշված ժամկետները չեն ենթադրում անձի անձնական կյանքի իրավունքի ինտենսիվ սահմանափակում, քանի որ դա բացառապես ընթացակարգային ժամկետ է՝ նախատեսված վարույթն իրականացնող մարմնի գործողությունների կատարման համար: Հակառակ պարագայում՝ վարույթի հարուցման փուլում ժամկետի վերաբերյալ ստորադաս դատարանների նման դիրքորոշումները կարող է ն արդարացված լինեին, քանի որ անձի իրավունքների սահմանափակման ժամանակահատվածը չի կարող կոնկրետացված ն հստակ չլինել, բայց ն այնպես այդ պարագայում նս առավել ողջամիտ է, որ այն քննարկման առարկա դարձվեր

միջնորդության ըստ էության քննարկման փողում ն ոչ թե վարույթի հարուցման փուլում: Նշվածը նան համապատասխանում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով ձեավորված համաչափության թեստին, քանի որ «արդյոք թոայլտվութան շրջանակը ողջամտորեն սահմանափակ էր» արտահայտությունը վերաբերում է միջամտող գործողության կատարման տնողությանը:ծ

2. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն հետնությանը, որ այդ ժամկետները նախնառաջ պայմանավորված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդման ժամկետների հետ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն անդրադարձ է կատարել խնդրո առարկա 4Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 8ՔԾ -- Օւօսքօ 50616էծ քծոծոոյթ Տ.Ճ. 7. Թռոճուն գործով 2025 թվականի մարտի 18-ի վճիռը, գանգատ թիվ 38798/1։

19

հետնությանը ն իր անհամաձայնությունն է հայտնել փաստելով, որ քրեական | վարույթով առանց իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցման պատասխանը ստանալու, մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը լուծելու անհնարինության դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածը նախատեսում է հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու էնարավորություն, ինչը բավարար է ստորադաս դատարանի համար, որպեսզի սույն միջնորդությունը քննարկի այն կանխավարկածով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդման օրենքով նախատեսված ժամկետները պահպանվելու են:

Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

ապացուցողական գործողության կատարման թույլտվության վերաբերյալ վարույթի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված` քրեական հետապնդման ժամկետները վարույթն իրականացնող մարմնի կողմից պահպանված լինելու վերաբերյալ հարցը դուրս է դատարանի գնահատման ենթակա` միջնորդության առարկայի շրջանակից, հատկապես միջնորդության հիման վրա վարույթի հարուցման փուլում:

Այսպիսով, Վճռարեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ չեն պահպանվել ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու պայմանները խիրավաափ Ն հիմնավոր չէ ռ հ բխոմ առկա

իրավակարգավորումների էությունից:

22. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ական անփոփոխ թողնելով, թուլ են տվել դատական սխալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետնաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հռդվածի

20

համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:շ

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետնության՝ հիմք ընդունելով, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայատտանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, ՄԼրդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264- րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը | ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Ս.ՉԻՉՋՈՅԱՆ

Դատավորներ' ԵԴԱՆԻԵ ՑԱՆ.

ւՎՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

յ Տե'ս, ոսճետ ութոմը5, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՀԿԴ/0863/07/25
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել