Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՍԴ/1004/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԴ/1004/02/19

Վճռաբեկ դատարանՍԴ/1004/02/1910 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Սահակյան Եղբայրներ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կազմակերպության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ Լ Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 8.30

Ամբողջ Տեքստ

Մարո Կ

ՀԱՀ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1004/02/19 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1004/02/19

Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Գ. (Թորոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի փետրվարի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Սահակյան Եղբայրներ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կազմակերպության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

Լ Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 8.301.072 ՀՀ դրամ գումար ե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Գրիգորյան) (այսուհետ՝ Դատարան) 19.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 8.024.380,56 ՀՀ դրամ, որից 7.264.494,56 ՀՀ դրամը՝ որպես մատակարարված ապրանքների համար վճարման ենթակա ընդհանուր գումար, 726.449 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով սահմանված տույժի գումար ն 33.437 ՀՀ դրամը՝ որպես 23.08.2019 թվականից մինչն 06.09.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար պարտավորության մայր գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված՝ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով հաշվեգրված տոկոսներ: 07.09.2019 թվականից մինչն, պարտավորության փաստացի կատարման օրը պարտավորության՝ վարկի մայր գումարի՝ 7.264.494,56 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվել ն Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձվել են նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան, դատավորներ՝ Ն. Գաբրիելյան, Լ. Գրիգորյան) 30.07.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունները՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու ն պետական տուրքի վճարումը տաժամկետելու վերաբերյալ, մերժվել են, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.11.2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.02.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետ բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Կազմակերպության միջնորդությունը Ա վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Կամակերպությունը (ներկայացուցիչ` Հերմինե Ավետիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում.

Յ

Վերաքնեիչ։ դատարանը խախտել ՀՀ Սահմանադրության 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասիե» եվրոպական կոնվեեցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը ն 372-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողը վերաքննիչ բողոք բերելու համար դատավարական ժամկետները բաց է թողել զուտ այն պատճառով, որ բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 30.07.2021 թվականի որոշումը: Նշված վճռաբեկ բողոքի ընդունումը ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է 17.11.2021 թվականի որոշմամբ, այդ որոշումը «տոող.մՅԵ6.Յո» կայքում գեներացվել է 08.12.2021 թվականին, իսկ դրա թղթային տարբերակը պատասխանողը մինչ օրս չի ստացել: Վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է 12.01.2022 թվականին, երբ տեղեկացել է այդ որոշման մասին՝ կից ներկայացնելով պետական տուրքի վճարման անդորրագիրը ն միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետները հարգելի համարելու մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու Ա վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3 սուն գործով Դատարանի կողմից 19.04.2021 թվականին կայացված վճիռը «Ստու .ՇՕԱՐէ.Յոո» կայքում հրապարակվել է 31.05.2021 թվականին (հատոր 4-րդ, գ.թ. 127-146, «ո տ.ՇՕԱՐԼ.Յող» կայք).

2) Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ Կազմակերպությունը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 01.07.2021 թվականին` միջնորդելով վերականգնել բաց թողնված ժամկետը (հատոր 5-րդ, գ.թ. 4-29).

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժվել է առարկայազուրկ լինելու հիմքով, իսկ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, ն վերաքննիչ բողոքը վերադարձվել է (հատոր 5-րդ, գ.թ. 30, 31).

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 20.10.2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ն

4

սահմանվել է ժամկետ թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 5-րդ, գ.թ. 47-50).

5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.11.2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 5-րդ, գ.թ. 73-77).

6) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.11.2021 թվականի որոշումը նան Կազմակերպությանն ուղարկելու նպատակով փոստային ծառայությանն է հանձնվել 03.12.2021 թվականին (հատոր 5-րդ, գ.թ. 79).

7 12012022 թվականին Կազմակերպությունը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատավարական ժամկետը բաց թողնելը՝ դրա հիմքում դնելով այն, որ Դատարանի վճիռը «ոոտ.ՕՅէճԹ. Յո» կայքում հրապարակվել է 30 օր ուշացումով՝ 31.05.2021 թվականին, այն ստացել է 23.06.2021 թվականին, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.11.2021 թվականի որոշումը մինչն օրս չի ստացել, այն «ճտ» կայքում հրապարակվել է նս 30 օր ուշացումով (հատոր 5-րդ, գ.թ. 87-95).

8) Վերաքննիչ դատարանի 03.02.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Կազմակերպության միջնորդությունը Ա վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են (հատոր 5-րդ, գ.թ. 97, 98):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի ն 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցին արդյո՛ք վերաքենիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով բողոքարկելե ու ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելը բացառում են ՀՀ վերաքնեիչ քաղաքացիական դատարանի կողմից եշված խախտումները վերացնելու ն կրկին վերաքնեիչ բողոք ներկայացնելու անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

5

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում (տե՛ս, թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈւՑ44, թիվ ՍԴՈՒՑ/3, թիվ ՍԴՈՑ90, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-115, թիվ ՍԴՈ-Ո27, թիվ ՍԴՈւԼԱ90, թիվ ՍԴՈւՒԱ92, թիվ ՍԴՈ-/196, թիվ ՍԴՈԱ97, թիվ ՍԴՈՒ220, թիվ ՍԴՈՎ22, թիվ ՍԴՈՎ257, թիվ ՍԴՈՎ289) անդրադարձել է արդարադատության մատչելիութան, արդա նռ արդյունավետ դատաքննութան իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ դրանք դիտարկելով որպե դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր: Մասնավորապես՝

- վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահամանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, Ա անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք ն պարտականություն (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշումը),

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127 որոշումը),

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված 6դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈՌ-1257 որոշումը):

- Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն :։պլարտականություններըը կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ճ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն դատարանի մատչելիության

6

իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս, Եվրոպական դատարանի էշինգդեյեն ընդդեմ Միացյալ (Թագավորության գործով 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատճելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տես, Եվրոպական դատարանի Խալֆաուին ըեդդեմ Ֆրանսիայի գործով 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: (Ուղղված լինելով դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված են վերաքննիչ բողոքի ձնին ն բովանդակությանը ներկայացվող պահանջները, որոնք չպահպանելը հանգեցնում է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետնանքի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ Ա 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թուլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո՝ վճոի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ

7

ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան` նույն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանի միջանկյալ՝։ դատական ակտերը կարող են բողոքարկվել այն սլրանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

Անդրադառանալով վերոգրյալ իրավանորմերին ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացվելու դեպքում բողոքաբերն այն ստանալուց հետո ունի կա՛մ որոշմամբ նշված խախտումները շտկելու ն դրանով սահմանված ժամկետում կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու կա՛մ այդ որոշման դեմ նույն օրենսգրքով սահմանված կարգով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք: Այսինքն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո բողոքաբերին ընձեռվում է օրենսգրքով սահմանված վարքագծի՝ իր համար նախընտրելի եղանակը սեփական հայեցողությամբ ընտրելու ազատություն: Օրենսդիրը բողոքաբերին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել` շտկել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ նշված խախտումները ն սահմանված ժամկետում կրկին ներկայացնել վերաքննիչ բողոք, թե նշված որոշման օրինականության ստուգման նպատակով դրա դեմ ներկայացնել վճռաբեկ բողոք: Նշվածը Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման

տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի արտահայտումն է, որը բնութագրվում է որպես անձի սեփական հայեցողությամբ իր նյութական ն դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները տնօրինելու հնարավորություն: Շարադրվածից բխում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո սահմանված ժամկետում կրկին բողոք ներկայացնելու ն որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համապատասխանաբար 5-րդ ն 6-րդ մասերով ամրագրված իրավունքներն օրենսդրի կողմից անձին տրված՝ միմյանց հավասար հնարավորություններ են (տե՛ս, «ԱԿԲԱ Լիզիեգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն ըեդդեմ «Կամեյա» ՍՊԸ-ի, «Տուրանդուր» ՍՊԸ-ի, «Նար ըեդ Դավ» ՍՊԸ-ի, Արսեն Հովակիմյանի, Հարություն, Սամվել ն Սոսե Ավետիսյանների թիվ ԵԱՆԴ/1375/02/7 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.12.2021 թվականի ոոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու ն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից այն չվերացվելու դեպքերում չպետք է բացառվի անձի դատական

8

պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը՝ այդ որոշմամբ նշված խախտումները շտկելու ն կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել են միայն վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու հետնանքները՝ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր առկա չլինելու դեպքում այն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վարութ ընդունելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորված չէ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու, բայց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից այն չվերացվելու դեպքերում թերությունները շտկելու ն կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու անձի իրավունքի իրացման կարգը:

ՀՀ սահմանադրական դատարանը 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ անդրադարձել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ն 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Նախկին օրենսգիրք) 213-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության գնահատմանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում մերժելու դեպքում կրկին բողոք ներկայացնելու բողոքաբերի իրավունքի տեսանկյունից ն արձանագրել, որ Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասը պետք է դիտարկել դատական պաշտպանության ն արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման երաշխավորվածութան նե ապահովման համատեքստում: ՀՀ սահմանադրական դատարանը, բարձրացնելով իրավական հարցադրում այն մասին, թե վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայման արդյունքով վճռաբեկ բողոքը մերժելու դեպքերում ո՛ր պահից պետք է հաշվարկի ն ինչքա՞ն պետք է լինի վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թուլ տրված խախտումները վերացնելու ն կրկին ներկայացնելու ժամկետը, նշել է, որ «(...) Այն դեպքերում, երբ վերաքենիչ դատարանի' վերաքենիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը մերժում է' դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է ունենա այդ որոշումն ստանալուց հետո որոշակի ժամկետում վերաքենիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները վերացնելու ն բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն (..)»: ՀՀ սահմանադրական դատարանը, ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից, մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նան վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից, արձանագրել է նան, որ «(...) դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մուրեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի' վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված

9

վերաքենիչ բողոքում թույլ տրված խախտումները ն վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` առաջեորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք ն արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ (...)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 4- րդ մասի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված

սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան ենթակա է կիրառման նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը՝ նկատի ունենալով նան այն, որ նշված նորմերն իրենց մեջ ։պլարունակվող համապատասխան կարգավորումների իմաստով ունեն համանման բովանդակություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշմամբ նախատեսված մոտեցումը, չնայած շարադրված է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով այն մերժելու կոնկրետ դեպքի վկայակոչմամբ, սակայն սահմանադրությանը համահունչ կիրառելու մոտեցումը վերաբերելի է վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից չվերացվելու ցանկացած դեպքի: Հետնաբար՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը փաստացի չի վերացվում, օրինակ՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելը, առանց քննության թողնելը կամ վարույթ ընդունելը մերժելը, առաջանում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից նշված խախտումները վերացնելու ն բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն ապահովելու անհրաժեշտություն:

Շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացվելու, բայց որոշումը չվերացվելու դեպքերում բողոքաբերին պետք է ընձեռվի այդ որոշումն ստանալուց հետո՝ բողոքարկված որոշմամբ սահմանված ժամկետում, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները շտկելու ն կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը լիարժեք իրականացնելու հնարավորություն:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի կողմից 19.04.2021 թվականին կայացված վճիռը «փտոմ.ՇՕԱՐԼէՅո» կայքում հրապարակվել է 31.05.2021 թվականին: Կազմակերպություն, Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ առաջին անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել 01.07.2021 թվականին՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել բաց թողնված ժամկետը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժվել է առարկայազուրկ լինելու հիմքով՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքը բերվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վճռի

10

հրապարակման օրվանից հետո մեկամսյա ժամկետում, իսկ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, նե վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Նշված որոշումը Կազմակերպությունը վճռաբեկության կարգով բողոքարկել է, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 20.10.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ն սահմանվել է ժամկետ թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.11.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Այդ որոշումը նան Կազմակերպությանն ուղարկելու նպատակով փոստային ծառայությանն է հանձեվել 03.12.2021 թվականին:

Դրանից հետո՝ 12.01.2022 թվականին, Կազմակերպությունը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատավարական ժամկետը բաց թողնելը դրա հիմքում դնելով այն, որ Դատարանի վճիռը «ժռայթռտ» կայքում հրապարակվել է 30 օր ուշացումով՝ 31.05.2021 թվականին, այն ստացել է 23.06.2021, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.11.2021 թվականի որոշումը մինչն օրս չի ստացել, այն «Ժճե6.ճոտ» կայքում նս հրապարակվել է 30 օր ուշացումով:

Վերաքննիչ դատարանի 03.02.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Կազմակերպության միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ՝

«բողոք բերած անձը Դատարանի 19.04.2021 թվականի վճիռն ստացել է 23.06.2021 թվականին, միչդեռ սույն վերաքննիչ բողոքը ներկայացրել է միայն 12.01.2022 թվականին: Վերոնշյալից հենում է, որ բողոք բերած անձը դատական ակտե ստանալու օրվանից' 23.06.2021 թվականից ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու բողոքարկվող դատական ակտի հետ, որպիսի պահից սկսած միեչն 24.07.2021 թվականը ներառյալ կարող էր իրացնել իր բողոք ներկայացնելու իրավունքը, ինչը, սակայն, չի արել:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ Դատարանի 19.04.2021 թվականի վճիռը ստացել է 23.06.2021 թվականին, ն դրա դեմ 0107.2021 թվականին ներկայացրել է վերաքենիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 30.07.2021 թվականի որոշմամբ վերադարձրել է' բողոքարկման ժամկետը բացթողնելու հիմքով, որպիսի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 08.12.2021 թվականի որոշմամբ, ապա Վերաքննիչ դատարանը գփնում է, որ դրանք չեն կարող համարվել վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողեված ժամկետը հարգելի համարելու հիմք, քանզի բողոք բերած անձը, օգտվելով իր դատավարական իրավունքները սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքից ն ընտրելով ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշումը բողոքարկելու ճանապարհը, պետք է նան կրի իր դատավարական գործողությունների իրականացման կամ դրանց չիրականացնելու բացասական հետնանքները» :

11

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Կազմակերպության միջնորդությունը մերժելու, իսկ դրա արդյունքում` նան վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար, քանի որ, նախ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 30.07.2021 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, արդեն իսկ նույն որոշմամբ անդրադառնալով Կազմակերպության միջնորդությանը վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, այն մերժել էր առարկայազուրկ լինելու հիմքով այն պատճառաբանությամբ, որ բողոքը բերվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վճռի հրապարակման օրվանից հետո մեկամսյա ժամկետում, այսինքն՝ գոնե այդ առումով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը Կազմակերպության համար եղել է հստակ ն ընկալելի, ու վերաքննիչ բողոքը վերադարձրել է բացառապես պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու հիմքով, ն երկրորդը, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կազմակերպությունը, 18.08.2021 թվականին ստանալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, ն ունենալով օրենսգրքով սահմանված վարքագծի՝ իր համար նախընտրելի եղանակը սեփական հայեցողությամբ ընտրելու ազատություն, իրացրել է դրա դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված ն այդ որոշմամբ նշված վճռաբեկ բողոք ներկայացնելու իր իրավունքը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի 30.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունեը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.11.2021 թվականի որոշմամբ մերժվելու դեպքում նս չպետք է բացառվեր Կազմակերպության դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը՝ այդ որոշմամբ նշված խախտումները շտկելու Ա կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը, ու Կազմակերպությանը հնարավորություն տրվեր Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով վերանայվելուց հետո Վճռաբեկ դատարանի որոշումն ստանալուց հետո` բողոքարկված որոշմամբ սահմանված ժամկետում, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները շտկելու ն կրկին ներկայացնելու վերաքննիչ բողոք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի

քաղաքացիական ն վարչական պալատի 17.11.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը Ընկերությանն ուղարկվել է 03.12.2021 թվականին, Ընկերության կողմից նշված որոշումը ստանալու փաստը հավաստող ապացույց գործում առկա չէ, ուստի Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ նշված հանգամանքը ն կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու հարցը պետք է քննարկեր դատական պաշտպանության ն արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման երաշխավորվածության ու ապահովման

12

համատեքստում՝ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջը, ինչպես նան վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը:

Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, ն վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու Ա վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ՍԴ/1004/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել